ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 07

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը՝ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ։ Ադրբեջանում կարծում են, որ երգչուհին ԼՂՀ այցելելու համար պետք է ստանար Բաքվի «թույլտվությունը»։ 
Ադրբեջանի արտգործնախարարությունը Մադրիդից պահանջում է «բացատրություն տալ» Մոնսերատ Կաբալյեի ԼՂՀ կատարած այցին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Մոնսերատ Կաբալյեն արդեն երրորդ օրն է՝ գտնվում է ԼՂՀ—ում։ Երգչուհուն նախօրեին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ 
Կաբալյեն այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին։ Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ։ 
«Ես այստեղ եմ գտնվում որպես երգչուհի։ Բացի դրանից, ես ներկայացնում են Միավորված ազգերի կազմակերպությունը։ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,–ասել է երգչուհին Ստեփանակերտում։ «Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը։ Ես քրիստոնյա եմ ոտքից մինչեւ գլուխ»,–ընդգծել է նա։ 
Մոնսերատ Կաբալյեի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարեւան Թուրքիայի տասնյակ քաղաքներում բռնկված զանգվածային ցույցերը շարունակվում են։ Այդուհանդերձ՝ բողոքի ակցիաների կենտրոն Ստամբուլի ցուցարարները Թուրքիայի կառավարությանը ներկայացրին այն պահանջները, որոնց կատարման դեպքում կդադարեցվեն զանգվածային անկարգությունները։ Քանի որ ցույցերը սկսվեցին բնապահպանների բողոքի միջոցառումից, ովքեր դեմ էին հանդես եկել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում գտնվող Գեզի պուրակի ոչնչացման՝ իշխանությունների ծրագրերին, ապա առաջինը ցուցարարները պահանջում էին պահպանել պուրակը։
Ցուցարարները պահանջում են նաեւ լիակատար կերպով արգելել ոստիկաններին՝ կիրառելու արցունքաբեր գազ, պաշտոններից հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար, ինչպես նաեւ ազատել Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր ակտիվիստներին։ Իշխանություններից ցուցարարները պահանջում են նաեւ ընդլայնել ժողովրդավարական ազատությունները, այդ թվում՝ խոսքի եւ արտահայտվելու իրավունքի ազատությունը։ Նրանք հայտարարեցին, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա ցույցերը Ստամբուլի կենտրոնում կշարունակվեն մինչեւ այդ պահանջների լիովին բավարարումը։
Ադանա քաղաքում երեկ վախճանվեց չորեքշաբթի ցուցարարների հետ բախումների հետեւանքով տուժած ոստիկանը։ Գիշերը Ադանայում հավաքվել էր մոտ 500 ցուցարարների խումբ, ովքեր շարժվում էին կառավարող կուսակցության տեղական գրասենյակի ուղղությամբ։ Պարբերաբար ամբոխից ոստիկանների ուղղությամբ քարեր էին թռչում։ Մոտ 4 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 531 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, եւ գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ եւ Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, եւ համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, եւ եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարեւոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ՝ հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, եւ այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաեւ հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, եւ շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետեւանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում, եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը։ Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց հայ—լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին, Ռիգայում եւ բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Հանրապետության նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին եւ դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին։
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռեւս 2010թ. ապրիլի 9—ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը։ Այնուհետեւ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ պետական համապատասխան պաշտոնյաների հետ՝ դպրոցի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական եւ ընթացիկ կարեւոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ։
Դիլիջանի միջազգային դպրոցն իր առաջին աշակերտներին կընդունի 2014 թվականի սեպտեմբերին։ Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի եւ 60 ուսուցչի համար։ Լրագրողների հետ զրույցում DIS նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարեւորեց նման կրթական հաստատության գործունեությունը Հայաստանում, քանի որ այն հանդիսանալու է United World Colleges (UWC) հանրության մի մաս, ինչը կերաշխավորի բարձր հեղինակություն եւ միջազգային չափանիշների որակ։ Դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024