Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում եւ հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ—ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ»,–ընդգծել է վարչապետը։ ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել եւ համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացո
...
Կարդալ շարունակությունը »
|
Պաշտպանության ոլորտում գնումների իրականացումն ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից է։ Այն, թե ինչ սկզբունքով են իրականացվում այդ գնումները, ինչ ռազմավարական գործոնների հիման վրա եւ որ արտադրողներից, մեծապես պայմանավորում է զինված ուժերի մարտունակությունն ու արդիական վիճակը։ Գործընթացը, մեծամասամբ, պարունակում է պետական գաղտնիքի տարրեր, սակայն խորհրդարանը, որպես երկրի օրենսդիր մարմին, պետք է իր գործուն մասնակցությունն ունենա այս կարեւորագույն ռազմավարական խնդրում։ Պաշտպանության ոլորտում գնումների իրականացման միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ոլորտում օրենսդիրի դերը քննարկելու համար երեկ Ազգային ժողովում կազմակերպվեց միջազգային սեմինար՝ խորհրդարանի, ՀՀ կառավարության, ինչպես նաեւ միջազգային փորձագետների եւ տարբեր երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ սեմինարի առաջնային նպատակն է քննարկել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի հիմնական մարտահրավերները, անդրադառնալ խորհրդարանի դերին այս գործընթացի վերահսկողության առումով, առանձնացնել այն հիմնական ուղիները, որոնք թույլ կտան ապահովել ու բարձրացնել ոլորտում գնումների գործընթացի արդյունավետությունը։ «Ի տարբերություն այլ ոլորտներում գնումների գործընթացի, այստեղ առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք մենք պատադիր պետք է հաշվի առնեն
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26—27—ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ։ Ողջունելով ԱԺ նախագահին՝ ԵԽ ԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ ներկայությունը ԵԽ ԽՎ նստաշրջնանին։ Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽ ԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար։ ԵԽ ԽՎ նախագահը կարեւորեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը։ Նա կարեւոր համարեց ԵԽ ԽՎ—ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց վեհաժողովի քաղա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26—27—ին կայացած համաժողովի արդյունքները, հանրապետության նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Երեկ համաժողովում քննարկվել են ՀԱՊԿ—ի եւ ՆԱՏՕ—ի համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ խնդիրներ, նախանշվել են այն ուղիները, որոնցով կարելի է հասնել փոխըմբռնման տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում։ Նաեւ համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
|
«ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե մենք, որպես սեփական էներգակիրներ չունեցող երկիր, անընդհատ կախված ենք լինելու միջազգային շուկայում դրանց գների բարձրացումից՝ քաղաքական ու տնտեսական բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Ու որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ կախվածությունը, պիտի զարկ տանք սեփական պաշարների հաշվին վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որոնց թվում եւ էներգախնայողությունն է։ Սրա հրամայականը հատկապես այսօր է շոշափելի, երբ կրկին գազի թանկացման շեմին ենք։ Աշխարհը էներգախնայողությունը էներգիայի մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր։ Էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ պետականորեն «ամրացված» էր շռայլելու ու վատնելու սովորույթը։ Եվ այդ սովորույթը այսօր վերացնել չենք կարողանում, որովհետեւ այն նաեւ կենցաղում է, տեխնոլոգիաներում, շենք—շինություններում։ Մանավանդ մեր տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգիա խնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաների։ Թեպետ սա էլ միանշանակ չէ, քանզի եթե ասենք էլեկտրական տաքացուցիչները էներգիա խնայող են, դրանց օգտակար գործողության գործակիցը վերջնահաշվարկում, միեւնույնն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների նյութերի, նախ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սոցփաթեթի հաշվի հիման վրա աշխատողին կարող է տրամադրվել վարկային գիծ Վերջերս պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթում փոփոխություններ եղան։ Մեզ հետաքրքրեց, թե արդյո՞ք այդ փոփոխություններից հետո փաթեթում առկա գումարները չօգտագործելու դեպքում կորչում են, կամ՝ հնարավո՞ր է դրանք կանխիկացնել, հնարավո՞ր է արդյոք այդ գումարով վարկ մարել եւ այլն։ Այս եւ այլ պարզաբանումների համար դիմեցինք ֆինանսների նախարարություն։ Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետական ծառայողների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը եւ նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը։ Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում պետական մարմինների, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաեւ այսուհետեւ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության շուրջ 150 հազար աշխատակիցների՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասար
...
Կարդալ շարունակությունը »
|
Համագործակցության հուշագրերի թիվը եւս մեկով ավելացավ. երեկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստենը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այն վերաբերում է Հայաստանում Եվրոպական միության եւ ԵՄ—Հայաստան համագործակցության ու փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը։ «Մեր նպատակն է բարձրացնել Հայաստան—ԵՄ համագործակցության, փոխհարաբերությունների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը աշակերտների եւ ուսանողների շրջանում»,—նշեց Կ. Հարությունյանը։ «Կարեւոր օր է նաեւ ԵՄ կենտրոնի համար։ Մենք ԵՄ—ի կողմից իրականացվող ծրագիր ենք ներկայացնում։ Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որն ավելի մերձեցնելու է ԵՄ հետ։ Այդ ճանապարհին տարբեր բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Բնականաբար, այդ փոփոխությունները կազդեն հատկապես երիտասարդների կյանքի վրա։ Ուզում ենք օգնել երիտասարդներին՝ գնել ԵՄ—ի մասին տեղեկատվություն եւ ինչ—որ իմաստով պատրաստ լինել այդ փոփոխություններին։ Այս ամենը կանենք առավել գրավիչ տարբերակով՝ կրթական նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Հույս ունենք՝ երիտասարդները դրանից կշահեն»,—ասաց Է. Հալլիստենը։ Հուշագրով նախատեսվում է նաեւ իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն աշակերտների եւ ուսանողների շրջանում բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։ Սահմանված է նաեւ միջոցառումների ծրագիր։ Մաս
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի։ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հանրապետության նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Համալիրի համաժողովների կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել։ Նախագահն այնուհետեւ մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը։ Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|