Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 19
Երեկ տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա—Մարգալյոյի հետ էր։ Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ—իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու նպատակով։ Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա—Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առեւտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շ
...
Կարդալ շարունակությունը »
|
Քանի որ մեր պետությունը հստակ որոշել է, որ զարգացնելու է միջուկային էներգետիկան եւ կառուցելու է միջուկային նոր էներգաբլոկ, չի դադարեցնում դրա հետ կապված մանրամասն ամեն մի ուսումնասիրություն, ինչին պարբերաբար անդրադառնում ենք։ Նոր ատոմակայանը բնապահպանական, շինարարական ու շահագործման ազդեցություններից զատ, հասկանալի է, ունենալու է նաեւ սոցիալ—տնտեսական ազդեցություն։ Իսկ սա գնահատելու համար նախ հարկ է շինարարական աշխատուժի վերաբերյալ որոշ ենթադրություններ անել։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, շինարարության ամենաթեժ պահին նոր ատոմակայանի շահագործման եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը կկազմի մոտ 523 մարդ։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի ներկայիս՝ գործող ատոմակայանի անձնակազմի վայրում։ Շինարարության ամենաթեժ պահին, հաշվարկներին համաձայն, շինարարների թիվը կկազմի մոտ 6300 մարդ (շինարարության ամենաթեժ պահը համարվում էր 2015—ը, բայց շինարարության մեկնարկն առայժմ ձգձգվում է՝ ֆինանսական խնդրով պայմանավորված, այդ իսկ պատճառով ամենաթեժ պահ ասվածը 2015—ին չի լինի, սակայն դա աշխատատեղերի թվի հետ կապված ոչինչ չի փոխում)։ Շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի՝ Արմավիր քաղաքում՝ 10%, Մեծամոր քաղաքում՝ 10%, Երեւանում՝ 80%։ Շինարարության թեժ պահին անհրաժեշտ կլինի ունենալ 4800—ից 8400 աշխատող։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը կկազմի 6300 մարդ։ Նախատեսվում է, որ շինարարության աշխատուժի եւ վերահսկող աշխատողների մեծ մասը կլինեն Հայաստ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից։ Այդ ժամանակ Հայաստան են այցելել 14—25 տարեկան 317 պատանի ու երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից։ Մինչդեռ այս տարի ունենք 900—1000 սփյուռքահայ մասնակից՝ ավելի քան 30 երկրից։ Ընդ որում՝ մասնակիցներից մեկը Թուրքիայից է։ Ծրագիրն իրականացվելու է հունիսի 16—ից օգոստոսի 31—ը՝ 8 փուլով։ Առաջին անգամ մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, որոնք անցկացվելու են Երեւանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում։ Նախորդ տարիների պես այս տարի էլ կա 4—օրյա ճամբարային փուլ։ Այն կկազմակերպվի Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում։ Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգիստ։ Կկազմակերպվեն ժամանցի, ճանաչողական միջոցառումների, պետական այրերի, մշակութային անվանի գործիչների հետ հանդիպումներ, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր եւ, որ նորույթ է, մարզումների, մարզական միջոցառումների ընդգրկուն ծրագիր։ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 92 երիտասարդ՝ 10 երկրից։ Մինչեւ եկող ամսվա վերջը Հայաստանում շատերի կրծքին ու մեջքին կկարդանք՝ «Արի տուն»։ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն—2013» ծրագրի առաջին փուլի մեկնարկը տրված է, «Արի տուն» գրությամբ եւ համապատասխան տարբերանշանով շապիկներն էլ արդեն մասնակիցները հագել են։ Ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց երեկ՝ ամենափոքր մասնակցին՝ Էրիկին, «մենաշնորհային» շապիկը հագցնելու ավանդական գործընթացով։ Բայց քանի որ սփյուռքի նախարար Հրանուշ Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|