ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 26

Ամառվա սկիզբը հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով։ Այդ իրադարձություններից հատկապես ուշագրավ էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը։ Հաշվետվության հետեւանքներին եւ դրանցից բխող գործողություններին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ հաշվետվության մեջ ռիսկային շատ գոտիներ են նշվում, եւ քննարկումն անպայման կունենա լուրջ հետեւանքներ։ Իսկ լուրջ հետեւանք ասելով՝ Սահակյանը նկատի չունի այն, որ մեկին պետք է սպանեն կամ գործից հանեն ու գլխատեն։ Նրա խոսքով, դա ենթադրում է իրավական պատասխանատվություն, չարաշահումները պետք է իրավական դաշտի քննարկման առարկա դառնան։
«Մենք ինքներս, նախքան քննարկումները, ծանոթացել ենք Վերահսկիչ պալատի ամբողջ հաշվետվության հետ։ Այստեղ, իհարկե, ռիսկային շատ մոտիվներ են մատնանշվում, կառավարությունն էլ, բնականաբար, պիտի իր տեսակետը ներկայացնի։ Բայց այս պահին ես դա ամբողջական չեմ համարում, որովհետեւ քննարկումները դեռեւս շարունակվում են, կա նաեւ վարչապետի հանձնարարականը, որ այն գործերի վերաբերյալ, որոնք իրոք կապված են հափշտակությունների հետ, մեկ անգամ եւս նախարարները իրենց դիտարկումները ներկայացնեն, եւ այն գործերը, որոնք իրավական դաշտում քննության արժանի կլինեն, ներկայացվեն դատախազություն»,– հայտարարեց Գ. Սահակյանը, ում համար ԱԺ վերջին քննարկումները բավականին արդյունավետ էին, որովհետեւ այդքան էլ շատ դեպքեր չեն լինում, երբ խորհրդարանում բոլորն իրենց կարծիքները հայտնում են՝ երբեմն անկեղծ, երբեմն ոչ այնք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 546 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած «GFI Software» ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ «GFI Software» ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը։
Կողմերը կարեւորել են հուշագրի ստորագրումը եւ նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու «GFI Software» ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը եւ գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո։ 
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ։ Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել։ «GFI Software» ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները եւ ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները։ 

***
«GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռում ցանցային ադմինիստրատո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ—ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք («ԱրմՌոսգոսռեզերվ») ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, հայտնում են ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից։ «ԱրմՌոսգոսռեզերվը» կունենա տարածաշրջանային նշանակություն նաեւ ՀԱՊԿ—ի շրջանակներում։ Այն կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից։
Հայ—ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումը պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին պայմանագրով։
Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաեւ ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի եւ «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ—ի պետ Սերգեյ Շահինյանի միջեւ։
Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը եւ Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 627 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը պետք է շարունակի զուգահեռ ինտեգրումը

Հայաստանը պետք է շարունակի զուգահեռաբար ընթացող ինտեգրման գործընթացները միջազգային տարբեր կառույցների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ 
«Մեզ համար ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ձեռնտու է բոլոր առումներով, ուստի մեր կառավարությունը պետք է շարունակի բանակցությունները կողմերի հետ»,–նշեց նա։ Ապա ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չէ Եվրամիությունից կամ մաքսային միությունից որեւէ մեկին առավելություն տալն ու գնալն այդ ուղղությամբ։
Անդրադառնալով հարցին, թե չե՞ն խանգարի արդյոք այդ գործընթացին երկու կողմերից Հայաստանի վրա հնարավոր ճնշումները, քաղաքագետը նշեց, որ ինքն այս պահին որեւէ կողմից Հայաստանի վրա ճնշումներ չի նկատում։ Դիտարկմանը, թե արդյո՞ք գազի գնի բարձրացումը Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշում չէր մաքսային միությանն անդամագրվելու համար, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։ «Գազի գնի բարձրացումը չի կարելի Հայաստանի վրա գործադրվող ճնշում համարել՝ Եվրամիության հետ համագործակցելու համար»,–ասաց նա՝ ընդգծելով, որ դե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում երեկ Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում ռուս անվանի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը, Հանրային խորհրդի անդամներ, բազմաթիվ բժիշկ—մանկաբույժներ։
Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով Լեոնիդ Ռոշալի հարուստ կենսագրությունը, բարձր է գնահատել նրա մասնագիտական գործունեությունը՝ նշելով, որ այն մեծ դեր է կատարել Ռուսաստանի առողջապահության ոլորտի զարգացման եւ բարելավման գործում։ Նա կարեւորել է նաեւ Ռոշալի գործունեությունը նաեւ հայ ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Արա Բաբլոյանը ներկայացրել է Հայաստանում մանկաբուժության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները՝ նշելով, որ ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։
Ելույթի ժամանակ Լեոնիդ Ռոշալն ընդգծել է, որ չունենալով նավթ, ծով, բաց սահմաններ որոշ հարեւանների հետ՝ այնուամենայնիվ Հայաստանը կարողանում է առաջ գնալ եւ զարգանալ։
Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին՝ Ռոշալն ասել է, որ ցանկացած պետություն պետք է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽ ԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ—ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները եւ դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։ 
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները, եւ նրանցում կարեւոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին՝ մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների եւ օրեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 612 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք հետեւել ենք «Նաբուկո» նախագծի շուրջ գրեթե բոլոր ծավալումներին՝ հենց սկզբից եզրահանգելով, որ այդ նախագիծն առավելապես թյուրքական խաղ է՝ Եվրոպա—Ռուսաստան առանցքում խաղացող դառնալու համար՝ Հայաստանի համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Այս եզրակացությունից հետո շատ տնտեսական ու քաղաքական վերլուծաբաններ իմ դիրքորոշումը համարեցին «նախնական ու զգացմունքային»։ Այսօր նույն՝ «նախնական ու զգացմունքային» տեսակետն ունեն նաեւ նրանք։
Ինչեւէ, նախնական տեսակետի ժամանակ ասել էինք, որ «Նաբուկո» նախագիծը մեռած է ի ծնե, ու ցայսօր այդ նախագծից խոսում են՝ առանց կիրառական որեւէ քայլի։ Հայտնի անեկդոտի նման է ստացվում՝ մահը շարունակվում է։ Այս օրերին միջազգային մամուլը գրում է, թե «Նաբուկո»—ն մեռավ վերջնականապես», «Նաբուկո»—ի խողովակները վառվեցին», «Նաբուկո»—ն հոգեվարքի մեջ է», «Նաբուկո»—ն վերջին շունչն է փչում»։ «Նաբուկո» կոնսորցիումի պաշտոնական կայքէջը լուռ է, միայն խոսում է իրենց «կառավարման բարձր ստանդարտներ ունենալու» մասին։ Իսկ «Նաբուկո»—ի մեռնելու խոսակցությունները թարմացան ճիշտ այն ժամանակ, երբ վերստին արծարծվեց Հնդկաստանի կողմից թուրքմենական գազ գնելու պատրաստակամությունը։ Հիշեցնենք, որ Եվրոպան «Նաբուկո»—ի խողովակները լցվելիք ադրբեջանական գազից վաղուց է ձեռք քաշել, որովհետեւ Բաքուն հազիվ հասցնում է ռուսական կողմի պահանջարկը բավարարել (Մոսկվան Բաքվից շուկայականից թանկ գազ է գնում)։ Դրանից հետո Եվրոպայի հույսը մնացել էր Թուրքմենստանը (իմիջիայլոց, Թուրքմենստանը երբեք «Նաբուկո»—ի հետ կապված հստակ դիրքորոշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուքիայում բողոքի ցույցերը վերսկսվել են։ Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի տվյալների համաձայն, այդ օրը շուրջ 10 հազար ցուցարարներ էին հավաքվել Թաքսիմ հրապարակում, որոնց ցրելու նպատակով ոստիկանությունը նախ բարձր ճնշումով ջրաշիթեր է օգտագործել, ապա հրապարակամերձ փողոցներում՝ նաեւ արցունքաբեր գազ։ Ոստիկանությունն իր քայլն արադարացրել է նրանով, որ հավաքը խցանումների պատճառ է դարձել։ Ըստ «Հուրիեթի», ոստիկանությունն Անկարայի ցուցարարներին ցրելու նպատակով նույնպես արցունքաբեր գազ է կիրառել, նաեւ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ «Թաքսիմի համերաշխություն» նախաձեռնող խմբի առաջարկությամբ ցուցարարները հրապարակ էին եկել ձեռքներին մեխակ բռնած, ինչը, թերեւս, նշանակում է, որ Թուրքիայի հնարավոր հեղափոխությունը հավանաբար «մեխակների հեղափոխություն» է կոչվելու։ Նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամսուն քաղաքում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով, նշել է, որ վերջին երեք շաբաթների ցույցերը հարվածել են երկրի հեղինակությանը եւ տնտեսության որոշ ոլորտների։ Նա կրկին շեշտել է, թե դրանք ղեկավարվում են արտերկրից, մեղադրելով արտերկրյա ԶԼՄ—ներին ու Թուրքիայի թշնամիներին, անգամ չակնարկելով, թե ում նկատի ունի։ Ըստ երեւույթին այս հարցում ապավինում է սեփական փորձին, երբ Եգիպտոսում, Լիբիայում եւ Սիրիայում կանգնել է իսլամիստական շարժումների՝ «Մուսուլման եղբայրների» կողքին։ Հետաքրքիր է, որ Էրդողանը միաժամանակ ձգտել է նույնացնել Բրազիլիայի եւ Թուրքիայի բողոքի ցույցերը՝ շեշտելով, թե Թու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 573 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երեւանում։ Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» եւ «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաեւ քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանության։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու եւ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետեւ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար։ Հայ ժողովրդի համար, ըստ հանրապետության նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո եւ պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ։ Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ նախագահը պարգեւատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով եւ նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների եւ քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է։
Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգեւի ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024