ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Ավստրիա։ Հանրապետության նախագահը Վիեննայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Օրակարգում, մասնավորապես, ներառված էին տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական եւ մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները։ Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ են փոխանակել ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ ԵՄ արեւելյան գործընկերությանն առնչվող հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի եւ ՀՀ—ում օտարերկրյա դեսպանությունների համագործակցությունն արդեն ավանդական է դարձել։ Կինոփառատոնի մի շարք ծրագրեր աջակցություն են ստանում ՀՀ—ում ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանությունների կողմից։
Ֆրանսիական համագործակցության առանցքում այս տարի միանշանակ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին եւ նրա դերակատարմամբ ֆիլմերի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեյի «Թոբրուկ գնացող տաքսին» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում։ ՀՀ—ում Ֆրանսիայի մշակութային կցորդ Ֆաբիեն Նեռան երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իր ուրախությունը հայտնեց, որ հոբելյանական կինոփառատոնը մեկնարկելու եւ ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությամբ, համապատասխանաբար մեկնարկը կազդարարվի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, իսկ փակումը կնշանավորվի ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմով, ով անձամբ ներկա կլինի փառատոնին։
Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության շնորհիվ փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաեւ մի շարք անվանի ֆրանսիացի կինոգործիչներ, նրանց թվում՝ ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին, պրոդյուսեր Էդիտա Յանչակ—Հիրիարտը։ Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջեւ» վավերագրական ֆիլմը կներկայացնի հեղինակը՝ Լորանս Պերիգոն։
Մրցութային ծրագրում ընդգրկված են նաեւ ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ տնտեսական իրողությունները ներկայումս սերտորեն շաղկապված են։ Իսկ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն ունեն դրանք հանրային կյանքում, երեկ ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ներքաղաքական վերջին զարգացումների մեջ հուսադրող երեւույթ է նկատել։ 
«Այն, որ քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել իր իսկ կառավարության գործունեության մեջ տեղ գտած արատների դեմ պայքարելու խնդրին, եւ այս նպատակով օգտագործվում է սահմանադրական այնպիսի ինստիտուտ, ինչպիսին Վերահսկիչ պալատն է, սա միայն ողջունելի է»,—ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ Վերահսկիչ պալատի վերջին քննարկումները մեր Ազգային ժողովի պատմության մեջ ամենահաջողված քննարկումներն էին, իսկ դրանց համար շատ կարեւոր ազդակ էին դեռեւս սեպտեմբերին կառավարության նիստում հանրապետության նախագահի կողմից հնչեցված գնահատականները։ 
Այս քննարկումները նաեւ հանրության շրջանում սպասելիքներ ձեւավորեցին՝ թե ինչ կլինի հետագայում։ Իսկ տրված քաղաքական գնահատականների մասին ասաց, որ տարօրինակ ոչինչ չի տեսնում այդտեղ, քանի որ քննարկվող խնդիրը լուրջ է։ Իսկ քննարկումների արդյունքում հաջողվեց երկու կարեւոր թեզ զարգացնել. առաջինը, որ պետական միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել պատժի անխուսափելիության ինստիտուտ, եւ երկրորդ՝ այնպիսի օրենսդրական լուծումներ, որպեսզի տարբեր մակարդակներում գտնվող պետական պաշտոնյաներից ցանկացածի մոտ խախտում կատարելու գայթակղու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Օդեսայում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ—երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28—րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչեւ դեկտեմբերի 31—ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Նախարարական հանդիպմանը իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխում է իր գործունեության 22—րդ տարին՝ տնտեսական համագործակցության նոր օրակարգով։
Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու եւ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որպեսզի մեր երկիրը հնարավորինս զերծ մնա էներգակիրների մատակարարման զուտ տեխնիկական խափանումների կամ արտաքին քաղաքական շահարկումների գործոններից, հարկ է, որ մեր էներգահամակարգը տարազանված լինի։ Սա նշանակում է, որ ատոմային էներգետիկային զուգահեռ պետք է զարգացնենք վերականգնվող էներգետիկան։ Այս պահի դրությամբ մենք վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործում ենք ջրային ներուժը։
Լավ է, որ հիդրոէներգետիկայի ոլորտին հատկապես վերջերս սեւեռված է հանրության ուշադրությունը։ Ու ոչ մի վատ բան չկա այն բանում, որ բնապահպանները դեմ են այս կամ այն ՀԷԿ—ի կառուցմանը, որովհետեւ գաղտնիք չէ, որ շինարարություն անողները մշտապես խախտում են էկոհամակարգը, անխնա են վերաբերվում բնությանը ու նրա պաշարներին՝ «չմտածելով», որ իրենց սխալը վաղը բոլորիս քթից է դուրս գալու։ Բնապահպանական հարցերին ուշադիր լինելը, սակայն, բնավ չի ենթադրում, թե մեր երկրում ՀԷԿ—եր չպետք է կառուցվեն։ Բայց դրանց շինարարությունը պետք է արվի մեծագույն զգուշությամբ ու պետական խիստ հսկողության ներքո։ Բնականաբար, քանի որ վիճակը գոհացուցիչ չէ, բնապահպաններն ու կառուցողները երբեք ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Մինչդեռ այդ հայտարարը կա, եւ դրա մասին խոսել է «ՀՀ»—ն։ Ուսումնասիրել եմ մի երկրի փորձ, որտեղ զարկ են տալիս հիդրաէներգետիկայի զարգացմանը, բայց եւ որտեղ բավականին գործուն են բնապահպանները։ Խոսքս Նորվեգիայի մասին է։ Բանն այն է, որ այս երկրում չի կարող կառուցվել ՀԷԿ, եթե դրան դեմ է տվյալ տարածքի համայնքը։ Ավելին՝ որոշ համայնքներ դառնում են իրենց տարած ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։ Քննարկելով այն՝ հանձնաժողովը սահմանեց սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.25 դրամ/խմ՝ գործող 174 դրամ/խմ փոխարեն։ 
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 21—ից։
ՀԾԿՀ     սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր տարի վերանայվում է՝ ելնելով չորս հիմնական գործոններից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են 10 տարվա բազիսային սակագներ, որոնք յուրաքանչյուր տարի այդ չորս գործոններով ճշգրտման են ենթարկվում՝ համաձայն գործող մեթոդաբանության։
«Այդ չորս հիմնական գործոններն են՝ մանրածախ ջրամատակարարման ծավալը, որը համեմատվում է բազիսայինի սակագների ժամանակ ներկայացված ծավալի հետ, եվրո—դրամ փոխարժեքի փոփոխությունը՝ համեմատած առաջին տարում ներկայացված փոխարժեքի հետ, էլեկտրաէներգիայի սակագնի աճը՝ կրկին համեմատած առաջին տարվա հետ, եւ սղաճը։ Այս չորս գործոնների համաձայն իրականացվել է ճշգրտում, եւ գործող սակագինը նվազել է 3.8 դրամով»,— ասաց նա։
Համաձայն 2005թ. կնքված վարձակալության պայմանագրի՝ բազիսային սակագինը յուրաքանչյուր տարի աստիճանական նվա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024