Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 12
ՀՀ զինված ուժերում շարունակվում է զորակոչի վիճակի բարելավմանը, դրա թափանցիկության ապահովմանն ուղված գործընթացը։ Այսպիսի հայտարարությամբ երեկ ՊՆ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ժամանակ հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—մայոր Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ԶՈՒ տարբեր կառուցների կողմից համապատասխան քայլեր են արվում, որպեսզի կտրուկ բարձրանա զորակոչի անցկացման որակը։ Մասնավորապես, ըստ գեներալ—մայորի՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տեղական զինկոմիսարիատներում, որոնց մասնակցում են զորակոչիկները եւ նրանց ընտանիքները։ «Մինչեւ զորակոչի օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, զորակոչիկների եւ նրանց ընտանիքների հետ հանդիպում են ռազմական ոստիկանության աշխատողները»,–ասաց նա։ ՊՆ ԳՇ պետի տեղակալը ներկայացրեց կենտրոնական հավաքակայանում իրականացվող աշխատանքները. անձը հաստատող, սոցիալական, առողջական վիճակի մասին համապատասխան փաստաթղթերի ստուգում, եւս մեկ անգամ զննվում է զինակոչիկների առողջությունը, իրականացվում են բժշկական կանկարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ պատվաստումը, ամրագրվում է կրթական մակարդակը, տեխնիկական միջոցների հետ աշխատելու ունակությունը, հետաքրքրությունները՝ ըստ զորամասերի բաշխելու նպատակով։ Ըստ գեներալ—մայորի՝
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունիսի 14—ին Իրանում տեղի են ունենալու նախագահական 11—րդ եւ տեղական խորհուրդների 4—րդ ընտրությունները, ինչի առիթով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ռաիսին մամուլի ասուլիս էր հրավիրել։ Նա, խոսելով ընտրությունների կարեւորության մասին, շեշտեց, որ ԻԻՀ—ի 34—ամյա պատմության ընթացքում տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական, տեղական եւ բանիմացների խորհրդի (Սահմանադիր ժողովի) 28 ընտրություններ։ Դեսպանը շեշտեց, որ Իրանում ղեկավար բոլոր կառույցներն ընտրովի են։ Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ Իրանում էլ, ինչպես ամենուր, նման դեպքեր արձանագրվել են, նախագահական ընտրություններին մի անգամ չեղյալ են հայտարարվել 800 ընտրատեղամասերի արդյունքները, իսկ խախտումների հեղինակները պատժվել են ըստ օրենքի։ Այդ օրը Հայաստանում կգործի մեկ ընտրական տեղամաս։ Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ հնչած հարցին, թե արդյոք նոր նախագահի պարագայում Իրանի դիրքորոշումը փոփոխության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Ռաիսին շեշտեց, որ եթե հարցը դիտենք իրավական եւ տեխնիկական դաշտերում, ապա այն լուծված է, եւ խնդիր չկա, քանի որ Թեհրանը լիովին համագործակցում է միջուկային զենք չտարածելու (NPT) պայմանագրի եւ ՄԱԳԱՏԵ—ի հետ։ Սակայն հարցը քաղաքականացվել եւ հետեւաբար փակուղի է մտել։ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ դեսպանը շեշտեց, որ Թեհրանը կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ պատրաստ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահը նորընտիր քաղաքապետին հորդորեց շարունակել վայելել երեւանցիների վստահությունը Երեւանի քաղաքապետերի թիվը չփոխվեց, բայց երդմնակալության արարողությունների թիվը մեկով ավելացավ։ Երեկ մայրաքաղաքի վերընտրված 54—րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ երդվեց։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։ Հանրապետության նախագահը շնորհավորեց Տարոն Մարգարյանին, Երեւանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի եւ նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնեց, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով։ Ընդգծելով, որ հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու իր ցուցակը, նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր երեւանցիներին Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար։ Նորընտիր քաղաքապետին երեւանցիները վստահեցին, քանի որ, ըստ հանրապետության նախագահի, նախորդ երկու տա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|