ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » Համատեղ մշակում են հակակառուպցիոն առաջարկների փաթեթ
16:38
Համատեղ մշակում են հակակառուպցիոն առաջարկների փաթեթ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում մարտի 18—ին կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներե թեմայով սեմինար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ սեմինարը, որը նախատեսված էր լրագրողների համար, Հայաստանի ՔՀԿ—երի եւ մեդիա կազմակերպությունների համար հակակոռուպցիոն գործողությունների քննարկման հարթակ ձեւավորելու նպատակ ուներ։ Ծրագիրը գործում է 2012 թվականից եւ կավարտվի սույն թվականի հունիսին։
Պատվիրակության ղեկավար Լոնդա Էսաձեն իր ելույթում նշեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվելու է իրավիճակի վերլուծություն՝ կապված բոլոր կառույցների, դերակատարների եւ անմիջական գործողությունների հետ։ «Մենք վերլուծելու ենք նաեւ օրենսդրական դաշտը, որպեսզի առաջարկություններ մշակենք հետագա օրենսդրական բարելավումների համար։ Մեր ծրագրի նպատակներից մեկն է նաեւ գնահատել Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության 2012—2016թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը եւ մշակել առաջարկությունների փաթեթ»,–ասաց Էսաձեն։ Նա կոչ արեց լրագրողներին՝ լինել ավելի օբյեկտիվ, համարձակ եւ չանտեսել կոռուպցիոն դեպքերը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման համար պետք է բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը։ «Անհրաժեշտ է ապահովել հակակոռուպցիոն քայլեր՝ կոռուպցիան ավելի ճիշտ թիրախավորելու համար։ Կարծում եմ, որ պետք է ընդգծել նաեւ համագործակցության եւ երկխոսության նախադրյալներ»,– ասաց Սիմոնսը՝ հավելելով, որ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու ամենակարեւոր գործը պետք է իրականացնեն լրագրողները։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 457 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024