Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 70 71 »
Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում կայացավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72—րդ, Շուշի ազատագրման 25—րդ տարեդարձերին եւ ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների, գերատեսչությունների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ ու զինվորականներ, հյուրեր՝ Հայաստանից եւ արտերկրից։
Հանդիսության սկզբում Արցախի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ներս բերվեցին երկրի ու պաշտպանության բանակի դրոշները։
Մայիսյան եռատոնի առթիվ զեկուցումով հանդես եկավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
«Ուղիղ 72 տարի առաջ մեր պապերն ու հայրերը, խորհրդային բազմազգ ժողովրդի շարքերում մարտնչելով Մեծ հայրենականի ամենատարբեր ռազմաճակատներում, բարձր պահեցին հայի պատիվը եւ իրավամբ վաստակեցին հաղթողի համբավ։ Ավարայրով ու Սարդարապատով ինքնահաստատված մեր ժողովրդի փառավոր զավակներն իրենց կատարածով մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հերոսությունն ու արժանապատվությունը հային առանձնահատուկ հատկանիշներ են։ Եվ ահա Մեծ հաղթանակից ուղիղ 47 տարի անց հայը տակավին դարձավ հերոսության ջահակիր, բայց այս անգամ արդեն ոչ թե օտար ափերում, այլ հարազատ ու բազմաչարչար նախնյաց հողում։ Ուղիղ 25 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 9—ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը, չորս հարվածային ուղղություններում ճեղքելով հակառակորդի կողմից ռազմական հզոր հենակետի վերածված Շուշիի պաշտպանությունը, մտան Հայոց հինավուրց բերդաքաղաք, իսկ այնուհետեւ զարգացնելով հարձակումը, 10&md
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբսի» հետ համագործակցությամբ, Երեւանում առաջին անգամ անցկացրեցին Հայաստան—Թուրքիա ներդրողների հանդիպում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում եւ Թուրքիայում հրեշտակ—ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը։
Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ, ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ—ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը եւ «Էնջել լաբսի» տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն եւ ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն։
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում ստարտափների եւ էկոհամակարգի ներդրումները զարգացնող «հրեշտակ—ներդրողների» ցանցի ստեղծմանը։
«Հրեշտակ—ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարեւոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար։ Ըստ ուսումնասիրությունների՝ վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի եւ համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ–ներդրողները շատ կարեւոր դեր են ունեցել բանկերի եւ վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,–ասաց Սեդա Մուրադյանը՝ հավելելով, ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի 1—ը որպես աշխատանքի կամ աշխատավորների օր նշվում է աշխարհի շուրջ 140 երկրներում։ Մեր հանրապետությունում այն կոչվում է Աշխատանքի օր։
Արդեն բարի ավանդույթ են դարձել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կողմից կազմակերպվող հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառումները։ Նախօրեին այն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից։ Ներկա էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Հանրապետության նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ—ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգեւատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝ երկարամյա բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար։
Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի 1—ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը եւ փառաբանում ազնիվ գործը։ Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է։
Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ։
Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին։
Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին եւ ամրապնդել դրանք։
Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ եւ նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի եւ խավերի համերաշխությունը մեր հայր
...
Կարդալ շարունակությունը »
|
Ժամանակակից մարդաբանության մեջ ընդունված է այն տեսակետը, որ մարդկությունն իր զարգացման ճանապարհին անցել է երեք խոշոր փուլերով, այն է՝ վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն։ Բանական մարդ (homo sapiens) տեսակի ֆիլոգենետիկ զարգացման այս ուղին, անշուշտ, տարբեր ժողովուրդների մոտ ժամանակային ու որակական տեսակետից տարբեր դրսեւորումներ է ունեցել, եւ, ինչպես հայտնի է, նույնիսկ այսօր աշխարհի տարբեր ծագերում դեռեւս պահպանվել են ֆիլոգենետիկ զարգացման նախնական աստիճանների վրա գտնվող հանրույթներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության համար։
Այս կապակցությամբ հոգեբանական տեսակետից կարեւոր հարց է ծագում. արդյո՞ք մարդ արարածը, որն իր հավաքականության մեջ այս զարգացումների կրողն է եւ եկել ու հանգրվանել է քաղաքակրթական փուլի ներկայիս աստիճանի վրա, իր հոգու խորքում իսպառ հրաժեշտ է տվել վայրենուն ու բարբարոսին։
Այս հարցին ճշգրիտ պատասխան տալու համար պետք է հաշվի առնել մարդկային հոգեկանին բնորոշ մի օրինաչափություն, որը գործում է ինչպես անհատի, այնպես էլ սոցիալ—հոգեբանական խմբերի մակարդակում։
Խոսքը հոգեբանական նահանջ (ռեգրեսիա) կոչված երեւույթի մասին է, որը տարբեր հանգամանքների բերումով եւ տարբեր իրադրություններում այցելում է մարդուն եւ արթնացնում նրա հոգու խորխորատներում ծվարած բարբարոսին կամ վայրենուն։ Այս պահին շրջանցելով անհատական տարիքային հոգեբանական նահանջի երեւույթը (օնթոգենետիկ ռեգրեսիա), որը անձի կյանքում շատ հաճախ հանդիպող ենթագիտակցական մեխանիզմներից է, արծարծվող խնդրի կապակցությամբ մեզ համար առավել կարեւոր է, այսպես կոչված, ֆիլոգենետիկ նահանջը, որն ակնառու դրսեւորումներ է ունենում խմբերի մակարդակում։
Ֆիլոգենետիկ կամ էվոլյուցիոն նահանջ ասելով նկատի է առնվում այս կամ այն չափով քաղաքակրթված մարդու կամ մա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սկսեմ մի պատմությունից, որը պետք է ուսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար, հատկապես նրա, ով խորապես համոզված է, որ այսօր հարկավոր է նոր հայացքով նայել ցեղասպանության փաստին, որ այսօրվա թուրքը 1915 թ. թուրքը չէ, որ հարկավոր է փակել պատմության այդ էջը, հաղթահարել հնացած ու կարծր դիրքորոշումները եւ թուրքերին հաճոյանալով նրանց հետ բարեկամանալ։
Հիշատակված պատմությունն հետեւյալն է։ Երիտասարդ հայ աղջիկը ինտերնետային կապի միջոցով արդեն բավականին ժամանակ է, ինչ զրուցում է Գերմանիայում սովորող մի երիտասարդի հետ։ Շփումը երկուստեք հաճելի է, հետաքրքիր, եւ երկու երիտասարդների միջեւ ակնհայտորեն առաջանում է փոխադարձ համակրանք։ Եվ ահա, աղջիկն ուզում է իմանալ, թե երիտասարդն ի՞նչ ազգի է պատկանում։ Տղան պատասխանում է, որ ինքը թուրք է։ «Ես, մի տեսակ, ցնցվեցի,–ասում է աղջիկը,–որովհետեւ չէի պատկերացնում, թե երբեւիցե կարող էի թուրքի հետ այդքան երկար ու մտերմիկ զրուցել»։ Աղջիկը միանգամից ու անկեղծորեն տղային ասում է այդ մասին։ «Ինչո՞ւ»,–հարցնում է երիտասարդը։ Ընտրելով ամենամեղմ բառերը, ամենազգուշավոր տոները, որպեսզի հանկարծ չվիրավորի տղային, աղջիկը պատասխանում է, որ ինքը հայ է եւ շարունակում է. «Դու հավանաբար տեղյակ չես, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել հայերի ու թուրքերի միջեւ դարասկզբին, որովհետեւ ես գիտեմ, որ ձեզ մոտ այդ մասին գերադասում են լռել, ու երիտասարդ սերունդն անտեղյակ է այդ ամենից»։ Հետեւում է թուրք երիտասարդի կարճ պատասխանը. «Շատ լավ էլ գիտենք, թե ինչ է եղել. մենք ձեզ մորթել ենք։ Լավ ենք արել։ Մնացածներիդ էլ դեռ պիտի մորթենք»։ Տղայի եւ աղջկա միջեւ ռոմանտիկ հարաբերությունները միանգամից հօդս են ցնդում, եւ ինտերնետային քաղցր զրույցը դրանով ավարտվում է։
Այո, այսօր թուրքը փոխվել է. նա ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Խորհրդարանական ընտրությունները դիտարկած դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները երեկ ներկայացրել են իրենց տպավորություններն ու նախնական գնահատականները։
«Խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրությանը եւ ընտրական օրենսգրքին համապատասխան»,–հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր։ «Բոլոր երկրներում կա այդ երեւույթը։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին»,–հստակեցրել է նա։
Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան նշել է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չեն առաջացնում։ Թեպետ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ կային, եւ մի շարք ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ են եղել՝ «այնուամենայնիվ ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ»։ Միաժամանակ նա նշել է, որ նոր օրենսդրությունը ծառայում է քաղաքական ուժին, որը հաղթում է ընտրություններում։
ՌԴ դաշնային խորհրդի կոմիտեի անդամ Իգոր Չերնիշենկոն ընդգծել է, որ ինքը համերաշխ է առաքելության ղեկավարի կարծիքի հետ՝ ընտրությունները հետաքրքիր էին։ «Իհարկե, որոշ թերություններ կային, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքի վրա»,–նշել է նա։
Առաքելության անդամները նաեւ կարծիք են հայտնել այն մասին, որ ընտրությունները կազմակերպված են եղել շատ պարզ՝ երկրի օրենսդրությանը համապատասխան, եւ իրենց առաքելության իրականացման ընթացքում նրանք ոչ մի բողոք չեն ստացել։
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, որ ԱՊՀ առաքելութ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր; Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։
Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա։ Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից։ Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով։
Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրություններին այսպիսի ակտիվ մասնակցության համար. սա յուրաքանչյուրի ներգրավվածության եւ յուրաքանչյուրի դերի կարեւորության ընկալման ամենալավ ցուցիչն է։ Շնորհակալ եմ դրա համար։
Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների եւ դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։
Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատված
...
Կարդալ շարունակությունը »
|
Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 61 տոկոսը
Ապրիլի 2—ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում երեկ ամփոփվեցին նախնական արդյունքները եւ կազմվեց արձանագրություն։ Ըստ այդմ՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Ելք» կուսակցությունների դաշինք՝ 122 հազար 49 ձայն կամ 7.77 տոկոս,
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 տոկոս,
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 տոկոս,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս,
«Կոնգրես–ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 տոկոս,
Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոս,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 տոկոս,
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32 հազար 504 ձայն կամ 2.07 տոկոս,
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոս։
Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134։
Քվեարկությանը մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 577 հազար 323։
Խորհրդարանական ընտրությունների առթիվ հայտարարություն է արել նաեւ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
|
«…Ոչինչ միանգամից չի լինում եւ անհաջողություններից էլ չպետք է հուսահատվել։ Սա է մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը. լավն է այն, թե վատն է՝ մերն է։ Սեւացնել այն, արժեզրկել անկախության գաղափարը՝ վկայակոչելով օրվա դժվարությունները, մենք համարում ենք անընդունելի եւ մեր հետագա գործունեությունը նպատակաուղղելու ենք այդ դժվարությունների հաղթահարմանը, հզոր, բարեկեցիկ պետության կայացմանը։ Չլուծվող հարցեր չկան, ընդամենը անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական, հատվածական կամ կուսակցական շահերն ու հավակնությունները եւ հիշել, որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ պետականաշինության հիմքերի ամրապնդումը»,–այսպիսին էր պետական եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951—2007թթ.) տեսլականը անկախության, անկախ հայրենիքի, ազգի եւ ժողովրդի վերաբերյալ։
Մարտի 25—ին լրացավ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10—րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ընտանիքի անդամներն ու մերձավորները, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի գործիչներ։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Հավարտ արարողության սրբազան հայրը բարձր գնահատեց Անդրանիկ Մարգարյանի հայրենանվեր գործունեությունը՝ հնչեցնելով նրա խոհերը պետության, հայրենիքի եւ համամարդկային արժեքների մասին։ Այնուհետեւ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստության համար։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25–ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ 2017 թ. հունվարի 25–ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խոր բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու եւ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ եւ մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ։ Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատեւ ներդրումներ, երկարատեւ բիզնես ծրագրեր, այլեւ մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ։ Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20–30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջեւ, քան մենք ունենք։ Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ եւ ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել։ Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»։
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, եւ գալով
...
Կարդալ շարունակությունը »
|
«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս են հիշելու, քանի որ այնքան պրոբլեմ կա, որ չեմ կարող միանգամից այդքանը լուծել։ Ժողովրդի հայացքը վարչապետին է ուղղված»,–ասել էր Անդրանիկ Մարգարյանը 2001թ. մայիսին «ՀՀ»–ին տված հարցազրույցում։
Այսօր ժողովրդի հայացքը կրկին վարչապետին է ուղղված, բայց այս անգամ բոլոր խնդիրներին միանգամից լուծում չտալու հանդիմանանքը չէ այդ հայացքում...
Սխալվել էր վարչապետը՝ կարծելով, թե ժողովուրդն իր արածները մոռանալու եւ չարածներն է հիշելու։ Նրա մահվան լուրն առնելուն պես բոլորը՝ հասարակ քաղաքացի թե պաշտոնյա, նրա ԱՐԱԾՆԵՐՆ սկսեցին հիշել, եւ եթե հանդիմանանք կար, ապա միայն այն բանում, թե ինչու այդքան անփույթ գտնվեց իր առողջության հանդեպ։
2002–ին «ՀՀ»–ի հետ մեկ այլ հարցազրույցում ի պատասխան հարցին, թե վարչապետությունն ի՞նչ տվեց Անդրանիկ Մարգարյան մարդուն եւ ինչ տարավ, ասել էր. «Մեծ փորձառություն, համբերություն, դիմացինին լսելու կարողություն տվեց։ Ի՞նչ տարավ՝ առողջությունս, բայց դեռ «պահուստային» ունեմ»։
«Պահուստայինը» ընդամենը հինգ տարվա հերիքեց... Այն տեմպով, որ նա էր աշխատում, երեւի դժվար էլ երկար հերիքեր՝ հաշվի առնելով նաեւ առողջական խնդիրները։ Իսկ նրա կուտակած փորձառությունը, համբերությունն ու դիմացինին լսելու կարողությունն այն որակներն էին, որոնք դեռ ամենաշատն էին պետք գալու մեր երկրի կյանքում...
...Չգիտեմ, թե քանի տարի անց Հայաստանի վարչապետները կկարողանան իրենց թույլ տալ նորմալ ռեժիմով աշխատել, բայց գիտեմ, եւ բոլորս գիտենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության տասներորդ վարչապետ Մարգարյանն իր աշխատանքով զգալիորեն կրճատել է այդ անցնելիք տարիների քանակը...
Եվս մի բան։ Այն սերն ու ափսոսան
...
Կարդալ շարունակությունը »
|
Նրանց անհրաժեշտ է 54 մանդատ
Երեկ «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Նուբարաշենում։ Դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թակել է մարդկանց դռները եւ բաժանել իրենց դաշինքի նախընտրական բուկլետները՝ նշելով, որ ինքն այդտեղ է առաջադրված։ Նա իր այդ քայլը բացատրում է նրանով, որ օրերս Նուբարաշենի բնակիչները բողոքել էին, թե իրենք ծայրամասում են ապրում, ու ոչ ոք չի գնում իրենց ծրագրերը ներկայացնելու։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Ելքն» ունի 54 մանդատի ակնկալիք։
«Նոր Սահմանադրության համաձայն, եթե չունենանք 54 մանդատ, չենք կարողանա վարչապետ նշանակել եւ կառավարություն ձեւավորել»,—բացատրել է պատգամավորը՝ քաղաքացիներին հորդորելով չփոշիացնել իրենց ձայները եւ քվեն տալ իրենց։
«Առանց կասկածելու՝ ձեր ձայնը տվեք դաշինքին։ Դուք գիտեք, որ ես ու Նիկոլ Փաշինյանը տարաձայնություններ ունեինք, բայց հանուն Հայաստանի տեսլականի՝ ամեն ինչ մի կողմ ենք դրել»,– ընդգծել է նա։
«Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց ասում ենք՝ «Ելք կա»։ Մեր հիմնական ուղերձը հետեւյալն է. վստահեք մեզ եւ տվեք ձեր քվեն, իսկ մենք կօգնենք լուծել ձեր խնդիրները»,–նշել է դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Զարուհի Բաթոյանը, որն առաջադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում համակարգային փոփոխություններ բերելու համար։
Բաթոյանի խոսքով, մարդիկ շատ ջերմ են ընդունում իրենց, ինչը հույս է տալիս կարծելու, որ ԱԺ—ում բավարար ներկայացվածության պարագայում «Ելքը» ընդդիմադիր այլ ուժերի հետ կկարողանա հակակշռել իշխանությանը։
Կարող են վերացնել ստ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|