Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 17 18 19 20 21 ... 70 71 »
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն եւ Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը եւ Ջեյմս Սենսենբրեները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ–ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին, հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին՝ Հայաստանին ու Արցախին արտաքին հատկացումների տրամադրման համար։
Կառավարության ղեկավարն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներդրումների խրախուսման տեսանկյունից վարչապետը կարեւորել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ կառավարության կողմից Հայաստանի ընդգրկումը «GSP» համակարգի արտոնությունների օգտագործման երկրների շարքում։ Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել նաեւ Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ շարունակական համագործակցությունը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ արդեն մի շարք հաջողված ծրագրեր կան։
Կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի կատարելագործման շուրջ՝ մասնավորապես քննարկելով կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։ Երկկողմ տնտեսական կապերի հետագա խթանման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարեւորել է նաեւ հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը։
Հանդ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան–սփյուռք համահայկական 6–րդ համաժողովին եւ հանդես է եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստորեւ ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ.
«Հարգելի հայրենակիցներ,
Ողջունում եմ Հայաստան–սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք։
Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային եւ հաշվի առնելով անցյալի դասերը։
Նախ եւ առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը՝ դառնալու ժամանակակից եւ առաջադեմ երկիր եւ ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին եւ արտաքին մարտահրավերներին։
Այսօրվա աշխարհը, այդ թվում՝ եւ Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով։ Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում։
Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը եւ լուծմանը, այլեւ հիմք են դնում եւ նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։
Մրցունակ դառնալու եւ զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, եւ այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ եւ գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստան—սփյուռք համաժողովի մասնակիցների թվում է նաեւ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Նա համաժողովի ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տիրող իրավիճակին։
«Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը»,–հայտարարեց Փայլանը։
«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին»,–ասաց Փայլանը՝ հավելելով, թե դրանից հետո թուրքահայերը ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան։
Նա հայտարարեց նաեւ, որ առանց առերեսվելու ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել. «Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արեւմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ»։
Գարո Փայլանը ընդգծեց, որ դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում։
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ»,–ասաց Փայլանը՝ ավելացնելով, որ իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու։
«Թուրքիայում հայերը, դժբախտաբար, նորից վախի մեջ են։ Նրանք անձայն են մնում։ Անձայն մնալը հանգիստ մնալ չէ։ Ազգայնականության պայմաններում դժվար է հայ լինելն ու մնալը։ Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական համաժողովը։
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, չխնայեցիք ձեր ժամանակն ու նյութական միջոցները, եկաք իրականություն դարձնելու համահայկական այս ամենամեծ հարթակի աշխատանքները»,– ասաց նա։
Հայաստան—սփյուռք 5—րդ համաժողովից անցել է ուղիղ 3 տարի եւ, նրա խոսքով՝ անցած համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, դիտողությունները համակարգվել, դասդասվել են, լրացվել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթներին համապատասխան եւ դարձել Հայաստան—սփյուռք գործակցության անցած տարիների ուղենիշ։
«Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այդ հարցադրումները, գործակցելով հոգեւոր, համահայկական, համայնքային կառույցների, այլ նախարարությունների հետ, մշակել եւ իրականացրել է բազմաբովանդակ ձեռնարկներ։ Աշխատանքները հիմնականում նպատակաուղղվել են՝ ամրացնելու սփյուռքի կապը հայրենիքի հետ, աշխուժացնելու երիտասարդության շրջանում հայապահպանության աշխատանքները»,–հայտարարեց Հրանուշ Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ միասնության առհավատչյան է նաեւ այս համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1800 մարդ 71 երկրից. «Ուրախալի է, որ մասնակիցների 35%—ից ավելին կանայք են, մոտ 20%—ը կազմում են երիտասարդները։ Մեծ թիվ են կազմում գործարարները, մտավորականները, 90—ից ավելին՝ խմբագիրներ, լրագրողներ են»։
Սփյուռքի նախարարը նաեւ նշեց, որ համաժողովին մասնակցում են հարյուրավոր համահայկական կառույցների ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների նախագահներ, ատենապետեր։ Մեծ պատվիրակո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում երեկ տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, այլք։
Դավիթ Հարությունյանը, կարեւորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, որ երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռվում քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում։ Նախարարը հավելել է, որ արդարադատության եւ սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ժամանակի խնայողությանը։
«Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության ջատագովներից է, ինչի մասին է վկայում էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նոր համակարգերի գործարկումը։ Վառ օրինակ է www.e—draft.am կայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ, Արցախի Հանրապետության Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված խորհրդարանի կողմից հուլիսի 19—ին ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնմանը, հայտնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր։ Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ 17—րդ դարի Ավետարանը։
Այնուհետեւ օրենքով սահմանված կարգով նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության եւ ի բարօրություն Արցախի ժողովրդի»։
Երդմնակալությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է ԱԺ նախագահի շնորհավորանքը։
Նախագահին օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսք է հղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը. «Դուք ղեկավարում եւ պիտի ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Օրհնյալ լինի Ձեր ընտրությունը, օրհնյալ լինի Ձեր առաջնորդությունը ամբողջ հայոց աշխարհի համար, հատկապես պատմական Արցախի համար։ Տա Աստված, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելի ու ավելի հասնենք մեր ազգային իղձերի եւ երազների իրականացմանը։ Թող Աստծո աջը միշտ Ձեզ հետ լինի»։
Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վերստին տոնական հանդերձանքի մեջ է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախը Հայաստանի եւ սփյուռքի հետ հանդիսավորությամբ նշում է հանրապետության հռչակման 26—րդ տարեդարձը։ Իրադարձություն, որ պատմական մեծ նշանակություն ունեցավ Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի կանխորոշման, նրա անկախացման, պետականության հաստատման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, բնակչության անվտանգության ապահովման խնդրում։
1991թ. սեպտեմբերի 2—ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց ԼՂՀ հռչակման մասին հռչակագիր, ինչը նոր էջ բացեց Արցախի բազմադարյա պատմության մեջ։ Հետագայում, դեկտեմբերի 10—ին կայացած հանրաքվեի արդյունքներով ստեղծվեց հայկական երկրորդ անկախ պետությունը։ Ասել է թե՝ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ փլուզման գործընթացում իր նախկին ինքնավար կազմավորման կարգավիճակը բարձրացրեց անկախ պետության մակարդակի՝ անցնելով պետականաշինության փուլերը։ Որպես փլուզված խորհրդային դաշնային պետության սուբյեկտ, նա փաստացի դուրս եկավ ոչ թե Ադրբեջանից, որի մաս երբեք չի եղել, այլ ԽՍՀՄ կազմից։ Պատահական չէ, որ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ իրավաբանական որեւէ ծանրակշիռ ու հիմնավորված փաստարկ բերել, ինչը կասկածի տակ կառներ ԼՂՀ հռչակման օրինականությունը։
Արցախահայությունը դրսեւորեց հայ ժողովրդին բնորոշ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են արիությունն ու սխրագործությունը, փորձությունները հաղթահարելու եւ նպատակին հասնելու հաստատակամությունը, սերն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին, համախմբվածությունը։ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրի ընդունումը տարիների ընթացքում հաստատեց անկախության ուղին ընտրած ժողովրդի կամքն արտահայտող համարձակ որոշման պատմական ու քաղաքական նշանակությունը։ Ցավոք, ինքնորոշմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության հռչակումը ժամանակի հրամայականն էր։ Այս համոզմունքն ունեն Արցախում՝ տոնական հանդիսության մասնակիցները, ովքեր աշխարհի համայն հայության հետ նշեցին ազատ Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը։
Սեպտեմբերի 2—ին վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտը ցնծության մեջ էր։ Իսկ ուրախ եւ զվարթ տրամադրության «մեկնարկը» տվել էին պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր շարասյուներով, խրոխտ քայլերգով անցնում էին կենտրոնական փողոցներով՝ ցուցադրելով հայ զինվորի մարտական ոգին։ Ամենուր տոնական տրամադրություն եւ ոգեւորություն էր տիրում։ Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ եւ խաղաղություն մաղթում, արժեւորում օրը։ Բնականաբար, բոլորն էլ, մեծ ու փոքրով, hուշահամալիր էին շտապում ծաղիկներով՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ում արյան գնով նվաճվել է Արցախի անկախությունն ու ազատությունը։
Վերածննդի հրապարակում թնդում էր երիտասարդների միասնական շուրջպարը։
Հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում էին խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, ՊՆ բարձրաստիճան սպաներ։
Արցախի անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ։
Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը։
Պատերազմի կրակների եւ ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ եւ աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 1—ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ—ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։
Ուստի ՇՎՏՄ—ն տնտեսավարողներին հորդորում է՝ հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները։
Կոչով նաեւ դիմում ենք սպառողներին՝ ձեր եւ ձեր երեխաների անվտանգությունը կարեւորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։
Ուշադրություն դարձրե՛ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
–արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
–պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը եւ գտնվելու վայրը,
– արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),
–պատրաստման ամսաթիվը,
–արտադրանքի գործածության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
–գործածության երաշխիքային ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
–շուկայում շրջանառության միասնական նշանը՝
–ապրանքային նշանը (առկայության դեպքում)։
Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ ներդրակի վրա։
Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ճիշտ է՝ մեր ունեցած կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»,—հայտարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանը։ ՊՈԱԿ—ի ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ սրտացավորեն ու ավելի ուշիմ կերպով կշարունակեն պահպանել մեր արգելոցի հարստությունը։ «Բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի տարածման վտանգը այս պահին չեզոքացվել է, եւ շարունակվում են հետհրդեհային աշխատանքները»,—նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով հրդեհի մարման գործում օգնողներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 19—20—ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվել է մոտ 10 հա, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի 1—ին փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ։
Բոլոր հրդեհները հրշեջ—փրկարարները մեկուսացրել են եւ մարել։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգեւատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ—76» ինքնաթիռի անձնակազմին։
«ԻԼ—76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգեւատրել է նաեւ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
Իսկ Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ—ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 20—ին հրդեհի հետմարման աշխատանքներին
...
Կարդալ շարունակությունը »
|
Օգոստոսի 12–ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17–ին հաջողվել է մեկուսացնել եւ հանգցնել։ Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով։
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, լրագրողներին ներկայացնելով հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը, նշել է. «Օգոստոսի 13–ին պարզելով հրդեհի ծավալները՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք։ Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը, եւ համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան։ Օգոստոսի 16–ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաեւ տեղացած, թեկուզ ոչ հորդառատ, անձրեւը։ Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետեւ կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել։ Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է։ Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար։ Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած՝ բազմապատկվում է 5–ով։ Գիհու պարագայում մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին՝ վերականգնման տեսակետից, եւ այս առումով, այս վնասին չափման միավոր չկա։ Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայր
...
Կարդալ շարունակությունը »
|
Ընթացիկ ամառվա աննախադեպ բարձր ջերմային ֆոնը եւ տեղումների բացակայությունը հանրապետությունում ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ։ Դրա հետեւանքով օգոստոսի առաջին տասնօրյակից հետո երկու տարածքներում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եւ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարեւանությամբ բռնկվել է երկու խոշոր հրդեհ, որոնց դեմ պայքարը տեւել է մի քանի օր՝ պահանջելով մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների մոբիլիզացում։
Օգոստոսի 12—ին, ժամը 12։30—ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տարածքում։ Հրդեհը շատ արագ տարածվել էր՝ առկա քամու եւ բարձր ջերմային ֆոնի պատճառով. հրդեհը մարելու համար հրշեջներին էր միացել նաեւ Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ։ Օգոստոսի 13—ին եւ 14—ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, սակայն դրանց խանգարել է ուժգին քամին։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Օգոստոսի 14—ի նախնական տվյալներով՝ 200—250 հա տարածքում այրվում էր բուսածածկ եւ անտառածածկ տարածք։ Նույն օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ—76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում օգոստոսի 14—ի երեկոյան։ ՀՀ ՊՆ ուղղաթիռով մասնագետների հետախուզական թռիչք իրականացնելուց հետո որոշում է կայացվել 4
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|