ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 13:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 15 16 17 18 19 ... 70 71 »

Նորացված Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելիս գլխավոր փոփոխությունը կարելի է համարել գործադիր իշխանության նոր դերի ստանձնումը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նոր Սահմանադրությամբ Էապես փոխվել է կառավարության ձեւավորման եւ վարչապետի ընտրության կարգը։ «Նախկինում կառավարության ձեւավորման հարցը հանրապետության նախագահը գրեթե միանձնյա կարող էր լուծել, գրեթե միանձնյա կարող էր որոշել նաեւ վարչապետի թեկնածության հարցը։ Սահմանադրական կառուցակարգերը թույլ էին տալիս նախագահին ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցության հիման վրա, հաշվի առնելով նրանց կարծիքը, նշանակել վարչապետ եւ ձեւավորել կառավարություն, իսկ այժմ վարչապետի եւ կառավարության ձեւավորման խնդիրն ամբողջությամբ ԱԺ—ի լիազորությունների տիրույթում է։ Բնականաբար, գլոբալ փոփոխությունը կապված է պետության առաջին դեմքի հետ. այս դեպքում, վարչապետն է դառնում հանրապետության առաջին դեմքը»,–ասաց սահմանադրագետը՝ ընդգծելով, որ վարչապետին պաշտոնանկ անելու կառուցակարգերը անհամեմատ ավելի հեշտ ու մատչելի են, քան դա հնարավոր էր հանրապետության նախագահի պարագայում։
«Տեսականորեն ենթադրենք կար նախագահ, որն իրեն չէր արդարացնում։ Սահմանադրական նախորդ կառուցակարգով չափազանց դժվար, գրեթե անհնար էր նրան պաշտոնից ազատելու գործընթացն իրականացնելը»,–նշեց նա։ Ապա հիշեցրեց, որ աշխարհի շատ երկրներում, որոնք նախագահական կառավարման համակարգ ունեն, եւս այդպես է։ «Օրինակ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը։ Միացյալ Նահանգներում մի քանի դեպքեր եղել են, որոնք արդյունավետությամբ չեն ավարտվել եւ, ըստ էության, այդ կառուցակարգերի պատճառով չեն կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահին, բայց խորհրդարանական կառավարման ձեւի ժամանակ առաջին դեմքին պաշտոնանկ անելը շատ հեշտ է։ Խորհրդարանական կառավարման ձեւում վարչապետի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լրանում է արցախյան շարժման 30—րդ տարեդարձը. պատմական մի իրադարձություն, որի մասին գրվել է, ու դեռ շատ կխոսվի։ Հետադարձ հայացք ձգելով եւ հիշողություններով վերադառնալով 1988—ի փետրվարյան այն պատմական օրվան, երբ Արցախի ժողովրդի պահանջով կայացավ ԼՂՀ մարզխորհրդի նստաշրջանը, ավելի է արժեւորվում ԽՍՀՄ իշխանություններին ուղղված՝ Արցախի մտավորականության նամակի նշանակությունը։ Ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում ծնվեց այն։ Նամակի մանրամասներին զրույցի ժամանակ անդրադարձավ նախաձեռնող խմբի անդամ, Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։

Ըստ իմ զրուցակցի՝ ղարաբաղյան շարժումն՝ իր բարձրակետին մոտեցավ, երբ մտավորականների մի խումբ Արցախը Հայաստանին միացնելու խնդրանքով նամակ հղեց Մոսկվա։ Նամակը տեղ հասցրին շարժման ակտիվ գործիչներ Համլետ Գրիգորյանը եւ Նիկոլայ Ավագիմյանը։ «Մի երկու—երեք շաբաթ հետո պատվիրակների մեր խումբը մեկնեց Մոսկվա՝ նամակի ետեւից,–ասում է Վ. Հակոբյանը։–Նամակը պատրաստել ենք Հրաչյա Բեգլարյանը եւ ես, հետո ընդհանուր հավաքում, իհարկե, կատարել ենք մի շարք կարեւոր խմբագրումներ։ Դա ժամանակին դիտվեց որպես խիզախում։ Արցախի հասարակական կազմակերպությունները՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունները, այս գործում առավել ակտիվություն էին դրսեւորում։ Նամակի ստեղծման եւ մոսկովյան պատվիրակություն ստեղծելու գործի նախաձեռնությունը, բնականաբար, գրողները վերցրել էին իրենց ձեռքը։ Երբ նամակը Մոսկվա ուղարկվելուց առաջ հասել էր ԼՂ կրթության բաժնի ղեկավար, պատգամավոր Վ. Հայրապետյանին, նա ստորագրել էր նամակի տակ եւ ասել. «Դե, էլ ինչու ենք հեռու գնում, էնա մի սեսիա անենք, պրծավ—գնաց, էլի»։
Վ. Հակոբյանը խոստովանում է, որ այդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նոր վարչապետի օրոք փոփոխությունները ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն։ Սակայն, վարչապետի որոշմամբ, նիստի մի մասը կարող է եւ դռնբաց անցկացվել։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով գործադիրի հավանությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագիծը։
Ի դեպ, տեղեկացնեմ, որ կառավարության նիստերի դռնփակ անցկացվելը նորություն չէ։ 2000—ականներին էլ այդպես էր։ Լրագրողները նիստը ամբողջությամբ տեսնել—լսելու հնարավորություն ունեցան ավելի ուշ։
Մեկ այլ նորություն էլ այն է, որ այսուհետ պաշտոն ստանձնելիս երդվելու է նաեւ նախարարը։ Այս ամենի մասին, սակայն, հերթականությամբ խոսենք։
Ըստ արդարադատության նախարարի, գործադիր մարմինը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից։ Կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն 2/3—ը։ Սահմանվել է կառավարության անդամի կողմից նոր՝ երդում տալու պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները, դատական իշխանության ներկայացուցիչները տալիս են երդում։
«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,–սա է լինելու նախարարի երդման տեքստը։ Կառավարության անդամները երդվելու են հանրապետութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 308 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1988թ. Ղարաբաղում սկիզբ առած ազգային—ազատագրական շարժումը հայ ժողովրդի աննկուն պայքարի լավագույն էջերից է։ Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու, պատմական արդարությունը վերականգնելու նպատակող սկիզբ առած գործընթացը երկարատեւ ու դժվարին հանգրվաններ պիտի ունենար։ Բաքվում, Սումգայիթում եւ այլուր կազմակերպված հայերի բռնաճնշումներն ու ջարդերը ի զորու չեղան կանխելու այդ ձգտումը։
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով, կայսրության ներսում ապրող հայ ժողովրդի ոգեւորությունը, ազատության ձգտումը, համախմբվածությունը լսելի էին բոլոր անկյուններից։ Այդ շարժումը մեզ տվեց մեծագույն երազանքը՝ անկախությունը։ «Սումգայիթյան դեպքերը վիրավորված կայսրության վրեժն էին։ Իհարկե, դա նաեւ վերին իշխանության սադրանքի արդյունք էր։ Հարեւան ժողովուրդը չի փոխվում։ Մենք էլ ցավալիորեն ներքաշվում ենք նրանց հրահրած պատերազմի մեջ։ Թեեւ խնդիրը շատ պարզ է։ Ղարաբաղը հայերով ու հայկական եկեղեցիով մի տարածք է, որը երբեք չի եղել ադրբեջանական։ Բնական է, որ ստալինյան բռնաճնշումներից հետո հայ ժողովուրդը պետք է պահանջեր իր անկախությունը»,–«ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց Խանջյանը։
Գրող, գրականագետ Կարո Վարդանյանի բնորոշմամբ, արցախյան շարժումը մեր պատմության վերջին ամենալուսավոր ու նշանակալից էջերից է. «Պատմական իրադարձություններն արժեւորվում են հատկապես համեմատության մեջ դնելիս։ Մեզ համար մեծագույն հպարտություն է 1988թ. շարժումը, որովհետեւ ի դեմս այդ շարժման, զարթոնքի առումով վերջապես ունեցանք ոգեղեն ձեռքբերում եւ ինքնագիտակցություն։ Դրան զուգահեռ ազատագրեցինք մեր հայրենիքի մի փոքրիկ հատվածը։ Իհարկե այդ ազնիվ շարժումը հետագա տարիներին ինչ—ինչ չափով պղտորեցին, բայց, միեւնույնն է, ձեռքբերումը մնում է ձեռքբերում, որը պետք է ազգով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագիր ունի։ ՌԴ աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացմանն ուղղված միջոցառումների համալիր իրականացման ծրագիրը երեկ գործադիրի հավանությանն արժանացավ։ Քանի որ հարցը չմանրամասնվեց, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից փորձեցինք ճշտել՝ գլխավորապես ինչի մասին է խոսքը։
Նախ ասենք, որ նշված ծրագիրն իրականացվում է 2014թ. դեկտեմբերի 20—ի՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5—ի՝ այդ երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրերի շրջանակներում։ Երկարաձգման ծրագիրն իրագործելու համար, ինչպես գիտենք, համալիր հետազոտություն էր արվել։ Դրա արդյունքների ու էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքների վերլուծության հիմամբ ճշտվել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, կատարման ժամկետները։ Նաեւ բացահայտվել են այս ուղղությամբ հիմնական ռիսկերը։
Իսկ վերլուծության հիմնական եզրակացությունները, նախարար Աշոտ Մանուկյանի տեղեկացմամբ, հետեւյալն են. նախ՝ 2012—2015թթ. նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների/մատակարարումների ցանկը զգալիորեն ընդլայնվել է։ Ցանկի ընդլայնումը մեծապես պայմանավորված է արդիականացման նախագծի մշակման եւ սարքավորումների փոխարինման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ծրագրում անմիջապես էլեկտրաէներգիայի արտադրման համակարգերի (տուրբիններ, գեներատորներ, տրանսֆորմատորներ, հովաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 889 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ կողմից ՀՀ 4—րդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ ստացած Արմեն Սարգսյանը երեկ շարունակել է հանդիպումները։
ՀՀ սահմանադրական դատարան այցելության ընթացքում նա նաեւ առանձնազրույց է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։
Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ա. Սարգսյանը բացատրել է, թե իր թեկնածությունն առաջադրելու համար ինչու է ժամանակ խնդրել։ Նա դա պայմանավորել է խորհրդարանական կառավարման համակարգում առաջացող նոր իրավիճակով, դրանից բխող գործունեության սկզբունքների, մոտեցումների փոփոխություններով։
Ա. Սարգսյանը շեշտել է, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու եւ պատվավոր բեռը տանելու է. «Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգեւոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաեւ ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու»։
Արմեն Սարգսյանը նաեւ շրջայց է կատարել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ինչից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իր այցը «Թումո» պատահականություն չէ. «Սա սկզբունքային այց է, որովհետեւ ես հավատում եմ, որ եթե մենք մտածում ենք, երազում ենք մեր հանրապետության լավ ապագայի մասին, ապա «Թումոն» առաջին ծաղիկն է, որն ուղիղ ցույց է տալիս, թե Հայաստանն ուր պետք է գնա։ Խոսքը ժամանակակից տեխնոլոգիաների մասին է»։
Նա լրագրողներին վստահեցրել է, որ անցած տարիների ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան եւ շատ լավ ծանոթ է երկրի խնդիրներին։
Մինչ այս պահն ունեցած հանդիպումներից Արմեն Սարգսյանը միայն դրական արձագանքներ է ստացել։ Առաջիկայում անպայմա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ—ում ունեցած ելույթի վերաբերյալ շարունակվում են արձագանքները։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարեւորել է հետեւյալ հանգամանքը. «Ընդհանուր առմամբ ելույթի գլխավոր շեշտադրումն այն էր, որ ապրիլից Հայաստանը ներգրավելու է բարեփոխումների մի ցիկլ, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով եւ հիմնված է լինելու եվրոպական համաձայնագրի վրա, եւ Հայաստանը փորձելու է ավելի մոտ գնալ ԵՄ—ին»։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներքին բարեփոխումները լինելու են ապագա կառավարության ծրագրի հիմքում։
«Գլխավոր հարցն այն է, որ բաց տեքստով եվրոպացիներին ասվեց, որ մենք եվրոպացի ենք, այդ բարեփոխումները կարեւոր են, կփորձենք երկու ինտեգրացիոն գործընթացները համատեղել. իմ պատկերացմամբ «ե՛ւ, ե՛ւ»—ը մեր պատկերացումներում է»,–ասել է նա՝ նշելով, որ, ամեն դեպքում, որքան էլ գեղեցիկ է խոսքը, այնուամենայնիվ, վերջում գնահատվում է որակական փոփոխությունների արդյունքը։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Լյուբոշ Բլահան Հայաստանն օրինակելի պետություն է համարում, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից՝ խաղաղ եւ ողջամիտ։
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ—դեմոկրատ պատգամավորը գրել է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսքի իրավունք էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտեի մեր հարգանքը, բարեկամությունը եւ աջակցությունը Հայաստանին։ 2004 թ. Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձեւով դատապարտեց թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Հայերին աջակցել եմ նաեւ Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 279 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շարունակել է 17—րդ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան—Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն այս համատեքստում նշել է, որ հակամարտության հետեւանքով մարդիկ են զոհվում, եւ խոչընդոտվում է տարածաշրջանի սոցիալ—տնտեսական զարգացումը։ Բանախոսի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ողջունում այս տարի Ժնեւի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից արված հայտարարությունները։
Անդրադառնալով Հայաստան—Թուրքիա հարաբերություններին՝ Սաջադ Քարիմը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը կարծում է, որ փակ սահմանները պետք է բացվեն, եւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների երկխոսությունը պետք է զարգանա՝ նվազեցնելով լարվածությունը տարածաշրջանում։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, ովքեր նույնպես պետք է օգտվեն ՄԱԿ—ի տրամադրած հիմնարար իրավունքներից։ Խոսքը քաղաքական իրավունքի մասին չէ, այլ կրթական, բնապահպանական եւ այլ ծրագրերի, որոնցից զրկված են արցախցիները։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը կրոնական ներկայացնելու փորձերին, ինչը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար։ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ պետք է կանխել այդ թյուրըմբռնումը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արմեն Սարգսյանն իր քաղաքական եւ գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ»,—նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը դրսից բերված անձ է եւ հանրապետական չէ։
«Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ։ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանն է։ Արմեն Սարգսյանի առնչությամբ «դուրս» ասելը արդարացի եւ ճիշտ չէ։ Նա Հայաստանի Հանրապետության դիվանագետ է, նշանակվել է դեսպան ՀՀ նախագահի հրամանագրով։ Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից է, որ նույն պաշտոնին նշանակվել է ՀՀ երեք նախագահների կողմից։ Ինչ վերաբերում է «ոչ կուսակցության ներսից» արտահայտությանը։ Կներեք, դուք Սահմանադրություն չեք կարդացել։ Այնտեղ հստակ գրված է, որ ՀՀ 4—րդ նախագահը պետք է լինի անկուսակցական։ Ոնց կարող ենք հանրապետական կամ մեկ այլ կուսակցության անդամի առաջադրել։ Սահմանադրության մեջ կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի ՀՀ 4—րդ նախագահը»,— ասել է Էդուարդ Շարմազանովը։
Նրա համար ընդունելի չեն նաեւ այն պնդումները, թե վերջին շրջանում իշխանություններն այս կամ այն պաշտոնին թեկնածուներ են ներկայացնում գործող իշխանական համակարգից դուրս։ «Ինչ է նշանակում համակարգի ծնունդ է կամ ոչ։ Ես չեմ հասկանում։ Կարեն Կարապետյանը եղել է Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երեւանի քաղաքապետ։ Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ։ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ չէ, ապա ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչը»,–ասել է նա։
Արմեն Սարգսյանն այն լավագույն եւ եզակի թեկնածուներից մեկն է, ով կարող էր առ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ։
Հունվարի 10—ին գերատեսչությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի։
Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբի մեջ, որտեղ հայտնված երկրների առնչությամբ խորհուրդ է տրվում «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։ Այստեղ են հայտնվել աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան եւ Չիլին։
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում՝ «ուժեղացված նախազգուշացումներ»։ Այս երկրներում պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։ Երկրորդ խմբի երկրների թվում է նաեւ Ադրբեջանը։
Ռուսաստանն ընդգրկվել է երկրների երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները «խորհուրդ է տրվում վերանայել»։ Խորհուրդ է տրվում «խուսափել այդ երկրներ այցելություններից՝ անվտանգության լուրջ սպառնալիքների առնչությամբ», իսկ այցելության դեպքում էլ հատուկ զգուշություն դրսեւորել։ Այդ խմբի մեջ են ընդգրկվել նաեւ Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը եւ մի քանի այլ երկիր։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.01.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում նախատեսվում է միգրացիոն կառավարման համակարգի զարգացմանն ուղղված ռազմավարական միջոցառումներ իրականացնել։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ 2017 թվականի ընթացքում մշակվել է «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017—2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը»։
«Ծրագիրը նախատեսում է միջոցառումներ եւ ռազմավարական մոտեցումներ՝ ուղղված Հայաստանում միգրացիոն կառավարման համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը»,–ընդգծել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի (ՄԻԲՄԱ) ղեկավար Կարել Հոֆստրան։
Հաստատված փաստաթղթում ներառված է միգրացիոն ոլորտի 8 գերակա ուղղություն, սահմանված են 173 կոնկրետ գործողություն, դրանց կատարման ժամկետներն ու պատասխանատուները։
Հայաստանի եւ հայ միգրանտների իրավիճակի վերաբերյալ իմացությունը վստահություն է ձեւավորում Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ։
Վիզայի ազատականացումը պետք է ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանի եւ հայ միգրանտների վիճակը։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։
Բացի քաղաքականությունը սահմանող փաստաթղթերի մշակումից՝ ՄԻԲՄԱ ծրագիրն իր աջակցությունն է բերել ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման համար։
Համակարգի ներդրման շնորհիվ պետք է ապահովվի անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայցի եւ դրա վերաբերյալ պատասխանի փոխանցման ավարտական գործընթացի իրականացումը էլեկտրոնային համակարգի միջոցով։
Այս համակարգի ներդնումը կարեւոր նախադրյալ է ԵՄ—ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։
«Վիզայի ազատականացման ուղղությամբ շարժվելիս չափազանց կարեւոր է, որ միջազգայի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը գործազրկությունն է։ Մասամբ գործազրկությամբ են պայմանավորված աղքատության մեծ տոկոսը, արտագաղթի մտահոգիչ չափերը։ Գործազրկությունն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ 
Առաջին հայացքից՝ գործազրկության պատճառներից, թերեւս, գլխավորը փոքր աշխատաշուկան է, աշխատատեղերի պակասը։ Սակայն, երբ ուսումնասիրում ենք աշխատանքի հրավիրող հայտարարությունները, աշխատատեղերի պակաս, թվում է, թե չկա. թափուր աշխատատեղերը քիչ չեն, բայց, միեւնույն ժամանակ, քիչ չեն նաեւ գործազուրկները, որտեղ էլ թաքնված է պարադոքսը։
Աշխատաշուկան օբյեկտիվ հարթության մեջ է.  համակարգ, որը ձեւավորվում է ինքնաբերաբար՝ ժամանակի տնտեսական պահանջներին եւ միտումներին զուգընթաց, եւ այդ գործընթացը կողմնակի, արհեստական միջամտության կարիք չի զգում։ Այսինքն՝ աշխատաշուկան անհնար է համապատասխանեցնել աշխատողներին, երկրում առկա մասնագետներին, սակայն աշխատաշուկային կարելի է հարմարվել՝ պատրաստելով համապատասխան մասնագետներ։ Այս հարցում, թերեւս, գլխավոր դերակատարությունը վերապահված է կրթական համակարգին։ 
Սահմանենք, որ կրթություն ստանալու գերնպատակը հետագայում աշխատելն է։
Մեր կրթական համակարգը, հատկապես վերջին տարիներին, անընդհատ փոփոխությունների է ենթարկվում։ 10—ամյա միջնակարգ կրթությունը դարձավ 12—ամյա։ Ընդ որում՝ 10—ամյա կրթության դեպքում պարտադիր էր համարվում 8—ամյա կրթությունը, որից հետո ցանկացողները կարող էին շարունակել ուսանել դպրոցում, կարող էին ընդունվել քոլեջ կամ վարժարան՝ ստանալ միջին մասնագիտական կրթություն, ապա, ցանկության դեպքում, ընդունվել նաեւ բուհ եւ բարձրագույն կրթություն ստանալ, կարող էին եւ դադարեցնել ուսումը եւ, ասենք, աշխատանքի անցնել, եթե տարիքը համապատասխանում էր աշխատանքային օրենսգրքով սահմանվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024