Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 14 15 16 17 18 ... 70 71 »
Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում 1918թ. ապրիլին Կովկասյան ճակատը ռուս—թուրքականից վերածվեց թուրք—հայկական զինված կռվի։ Այլեւս որեւէ դաշնակցի կամ բարեկամի վրա հույս չդնող հայությունը համախմբվեց եւ մեկ բռունցք դարձած կռիվ տվեց իրենից թվապես եւ սպառազինությամբ բազմապատիկ ուժեղ թշնամու դեմ։ Արդյունքը վեցդարյա պետականազուրկ գոյությունից հետո Հայաստանի անկախ հանրապետության հռչակումն էր։ Անդրադառնանք հարյուրամյա վաղեմության գոյապայքարի հերոսական դրվագներին։
1918թ. մայիսի 15—ին Ալեքսանդրապոլը դավադրաբար գրավելուց հետո, թուրքական 3—րդ բանակի «Կարս» զորախումբը (հրամանատար՝ Յաղուբ Շեքի փաշա) ձեռնամուխ եղավ Արեւելյան Հայաստանի գրավմանն ուղղված գործողությունների իրականացմանը։ Հայ—թուրքական ռազմաճակատի հյուսիսային թեւում հարձակվող 5—րդ ԿՀԴ—ն (Կովկասյան հետեւակային դիվիզիա, հրամանատար՝ Մյուրսել—բեյ) նպատակ ուներ Ղարախաչի լեռնանցք—Վորոնցովկա—Բոլնիս Խաչեն երթուղով հարվածել Թիֆլիսին հարավից։ Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով Երեւանի վրա էր շարժվում 36—րդ ԿՀԴ—ն (հրամանատար՝ Քյազիմ—բեյ), որն Արեւելյան Հայաստանի մայրաքաղաքի գրավումից հետո պետք է շարունակեր առաջխաղացումը երկաթուղով մինչեւ Ջուլֆա եւ այնուհետեւ աջակցեր Ատրպատականում գործող թուրքական ուժերին։ Վերոհիշյալ երկու ուղղությունների միջեւ ընկած տարածքում՝ Ալեքսանդրապոլ—Մ. Ղարաքիլիսա գծով հարձակվում էին 11—րդ (հրամանատար՝ Ջավիդ—բեյ) եւ 9—րդ (հրամանատար՝ Էսադ փաշա) ԿՀԴ—ները։ Սրանցից առաջինը նպատակ ուներ գրավել Մ. Ղարաքիլիսա ավանը եւ այնուհետեւ Դիլիջան—Քարվանսարա—Ղազախ գծով դուրս գալ Ելիզավետպոլ (Գանձակ)՝ միանալով տեղի մուսավաթական հրոսակախմբերին։ Դրանից հետ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սարդարապատի հերոսամարտին զուգահեռ, 1918թ. մայիսյան հենց այդ նույն օրերին, Արագած լեռից արեւելք ընկած տարածքում՝ Ապարանի սարահարթում, ընթանում էր Բաշ—Ապարանի հերոսամարտը։ Թուրքական հրամանատարությունը, լավ հասկանալով, որ իր ճանապարհին կանգնած առավել խոշոր եւ իրական խոչընդոտը երեւանյան զորախումբն է, փորձեց հարվածել նրան նաեւ հյուսիս—արեւելքից՝ Բաշ—Ապարանի ուղղությունից։ Այդ նպատակով մայիսի 21—ին, ճանապարհային կարեւոր հանգույց Համամլու գյուղի գրավումից հետո, թուրքական 9—րդ դիվիզիան շրջվեց հարավ եւ Սպիտակի լեռնանցքով նպատակաուղղվեց դեպի Բաշ—Ապարան։ Թուրքական մեկ այլ, օժանդակ զորասյուն Ապարանի սարահարթ դուրս եկավ Արագած լեռան հյուսիսային լանջով։
Մայիսի 3—րդ տասնօրյակի առաջին օրերին Բաշ—Ապարանի օպերատիվ ուղղությունում հայկական կանոնավոր զորքեր բացարձակապես չկային։ Դա հայկական հրամանատարության վրիպումն էր, եւ եթե այդ օրհասական պահին ի հայտ չգար բաշապարանյան աշխարհազորը, ապա դրությունը կարող էր դառնալ շատ ավելի վտանգավոր՝ Երեւանի եւ երեւանյան զորախմբի համար։
Բաշ—Ապարանի հերոսամարտի առավել էական տարբերությունը մյուս երկու հերոսամարտերից այն է, որ այստեղ հարձակվող թշնամու առաջին հարվածն իր վրա ընդունեց համեմատաբար մեծաքանակ եւ լավ կազմակերպված աշխարհազորը։ Վերջինիս ստեղծումը պայմանավորված էր Բաշ—Ապարանի, ինչպես նաեւ Աշտարակի շրջանների հայրենասեր գյուղացիությանը մոտեցող արհավիրքին դիմագրավելու նպատակով ժամանակին եւ ճիշտ կազմակերպելու հանգամանքով։ Կարսի անկումից դեռեւս առաջ, Արամ Մանուկյանը եւ գեներալ Սիլիկյանը հեռատեսորեն կանխատեսելով գալիք արհավիրքները, Բաշ—Ապարանի շրջանի կոմիսար Սեդրակ Ջալալյանի եւ Արսեն Աղայի (Արսեն Պողոսյան) միջոցով նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին կատարել աշ
...
Կարդալ շարունակությունը »
|
Քննարկվել են փաստաբանական միությունների՝ մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները
Երեւանում տեղի է ունեցել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների եւ իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները եւ համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովը։
Այն կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միությունների խորհրդի եւ ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում։
Նախքան համաժողովի մեկնարկը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ փաստաբանների պալատն արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միության խորհրդի դիտորդ անդամ է։ Խորհուրդը միավորում է բոլոր փաստաբաններին, փորձում նրանց խնդիրների լուծման ուղիներ գտնել. «Համաժողովը նվիրված է պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ հեռանկարներին։ Տեխնոլոգիաների անզուսպ զարգացման այս դարաշրջանում, երբ տվյալների փոխանակումն էլ այլեւս սահմաններ չի ճանաչում, փոխվել է մարտահրավերների կառուցվածքը, եւ այդ զարգացումներին համընթաց պետք է նաեւ մեր հնարավորությունները զարգացնենք»։
Զոհրաբյանը նշել է, որ համաժողովի ժամանակ առաջարկելու են համագործակցության մեկ հարթակ ստեղծել՝ հաշվի առնելով, որ երբեմն փաստաբանները կարիք են ունենում այլ պետության տարածքում ներդրումների կամ գործընթացների մասով իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն տրամադրել։ «Հաճախ մեր փաստաբանները, երբ այլ երկրի հետ կապված՝ փաստաբանի կարիք են ունենում, փորձում են փաստաբանների պալատի միջոցով այդ կոնտակտը ստեղծել։ Մենք ցանկանում ենք
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ դատական օրենսգրքի 84 եւ 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։ Ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 5—ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում։
Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր։ Գեւորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով։ Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։
Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց խորհրդի առաջիկա անելիքները։
Նիստից առաջ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանում ՍԴ անդամներին եւ աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց եւ գոհունակությամբ ավելացրեց՝ շատ ուրախ է, որ դատարանից գնացածները կրկին վերադառնում են։ «Սահմանադրական դատարանն իր գործառույթները լիարժեք իրականացնելուց եւ միջազգային մակարդակով շոշափելի ներդրում կատարող ինստիտուտ լինելուց զատ, նաեւ կադրերի լավ դարբնոց է։ Դատարանի նախկին աշխատակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում՝ այստեղի փորձառությունը լավագույնս օգտագործելով»,—նշեց Գագիկ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ Թովմասյանը աշխատանքային նոր լիցք կբերի։
Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իր լ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին։ Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրվել ՀՀ նախագահի անունից։
Ծաղիկներ են խոնարհել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, Սումգայիթի նախկին բնակիչներ։ Վերջիններս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել իրենց զոհված հարազատների լուսանկարներով։ Արցունքներն աչքերին մեկ անգամ եւս վերհիշում էին 30 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպած ջարդերի մանրամասները։
Սումգայիթի նախկին բնակիչ Կարինե Մելքումյանը պատմել է, որ այդ օրերին իրենց ընտանիքից սպանվել է հինգ հոգի։
«Մենք այսօր ոգեկոչում ենք մեր հարազատների հիշատակը։ Անցել է 30 տարի, սակայն մեր վերքերը չեն սպիացել։ Սումգայիթում 3 օր սպանել են հենց հայերին։ Մեր ընտանիքի վրա հարձակվել են փետրվարի 29—ին։ Նրանք գազանաբար են վարվել մեր ընտանիքի հետ, սպանել, խոշտանգել։ Մեր ամբողջ ընտանիքը 3 ժամից ավելի դիմադրել է այդ ամբոխին։ Հայերը հերոսաբար պայքարում էին՝ փորձելով փրկել իրենց կանանց, երեխաներին եւ թոռներին։ Եվ այդ ամենը կատարվել է ոստիկանության ու խորհրդային բանակի աչքի առաջ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասել է Կարինե Մելքումյանը։ Սումգայիթցիներն ընդգծում են՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը վաղեմության ժամկետ չունի։ Ադրբեջանցիները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց վայրագությունների համար։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշել է, որ իրավունք չունենք մոռանալու սումգայիթյան վայրագությունները։ Պետք է շարունակել հիշատակել եւ պահանջատեր լինել. «Մենք ոչ միայն պետք է ոգեկոչենք մեր հայրենակիցների հիշատակը, այլեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա—ն, ողջունելով հյուրին, նշել է, մոտիկից է ճանաչում նրան եւ հույս է հայտնել, որ իբրեւ Հայաստանի ներքին կյանքին եւ սփյուռքին լայնորեն ծանոթ գործիչ նախագահի պաշտոնում նա կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Նորին սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի թե սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է ընդունվել։
Արմեն Սարգսյանը Վեհափառ հայրապետի ներկայությամբ հանդիպել է ազգային կենտրոնական վարչության եւ կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, շարադրել իր տեսակետներն ու մտահոգությունները։
Նա եղել է Վեհափառ հայրապետի ընթրիքի հյուրը։
Լիբանանում ՀՀ դեսպանատանը Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել դեսպանության եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30—ամյակին նվիրված՝ Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։
Նույն դեսպանատանը նա հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի եւ կառավարության հայազգի անդամներին։ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը։ Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին։
Բեյրութում ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է նաեւ Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկե եկեղեցի եւ հանդիպել ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս—պատրիարքի, հայ կաթողիկե համայնքի հոգեւոր,
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում բուհում ստեղծվել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, որի գործունեության մեկնարկին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կրթության եւ գիտության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի եւ համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում։
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվեց, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով։
Կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը։
Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը՝ հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրության հարցը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից մեկն է։ «Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ, նոր ինստիտուտ է, եւ ես համաձայնեցի գնալ այս ինստիտուտ աշխատելու՝ ելնելով այն դերակատարությունից, որ այդ ինստիտուտն ունի»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Հարությունյանը։
ՍԴ նախագահի գնահատմամբ՝ ԲԴԽ—ն պետք է գնա արմատական փոփոխությունների՝ ապահովելով դատավորների սոցիալական, ինստիտուցիոնալ, նյութական անկախությունը։ «Պետք է նաեւ կոտրենք այն մտածողությունը, որ սա դատարանների համակարգ չէ, որն սպասարկում է իշխանությանը, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել եւ հակակշռել մյուս իշխանության թեւերին»,–հավելեց ՍԴ նախագահը։
Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին.
առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին,
երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյանին,
երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին,
չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին,
հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին։
Գագիկ Հարությունյանը նշեց, որ մյուս խմբակցությունները եւս կարող են թեկնածուներ առաջադրել, սակայն յուրաքանչյուր տեղի համար ընտրվելու է մեկ թեկնածու։
Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՀՀ 4—րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։ «Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետեւ դե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը երեկ շրջայց է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակում, որից հետո խորհրդակցության մասնակցել գրասենյակի ղեկավարության հետ։
Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների բազմաբնույթ հարցերին։ Նախ՝ տեղեկացրել է, որ ՀԲԸՄ—ի անդամների հետ քննարկել են, թե ինչպես Հայաստանում բարեգործական ծրագրերն ավելի գործնական եւ արդյունավետ, միմյանց չկրկնող դարձնել, ինչպես պետք է պետությունն աջակցի բարեգործությանը։
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը իր հերթին նշել է, որ պետք է լինեն առողջ քննարկումներ այն մասին, թե ինչպես բարեգործական կազմակերպությունները կարող են մեծ դեր ունենալ սփյուռքի կարողությունները Հայաստանի հետ կապելու հարցում. «Մենք հայտնեցինք մեր գաղափարը, որ ցանկանում ենք մեր կազմակերպությունը կամրջել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, եւ այդ կամուրջը պետք է աշխատի երկկողմանի։ Այն գաղափարը, որ միշտ սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, հարկավոր է մոռանալ, որովհետեւ Հայաստանը հաջողված ծրագրեր ունի, որոնց միջոցով ինքն էլ կարող է սփյուռքին օգնել, որպեսզի սփյուռքում հայկական ոգին ավելի բարձր պահվի»։
Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ դրանք հաղթահարելու համար այլ ուղի չկա, քան ազգային երկխոսություն սկսելը։ Բանն այն է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է՝ հսկայական խնդիրներով, եւ տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, որը հնրավոր է միայն ազգային երկխոսությամբ. «Եվ ինչ—որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որեւէ մեկը չենք կարողա
...
Կարդալ շարունակությունը »
|
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀԿ—ի կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանին։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Ինչպես տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում։
Իսկ մինչ այդ շարունակվել են Արմեն Սարգսյանի հանդիպումները Հայաստանում։
Արմեն Սարգսյանը 2011թ. հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։ Այս մասին երեկ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ինքը՝ ի պատասխան դիտարկման, որ օրերս լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բրիտանական ընկերություններից մեկի փաստաթղթերում նշված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, հետեւաբար չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Այդտեղ, որտեղ դուք խնդիր եք փնտրում, որեւէ խնդիր չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Սակայն երբ 2000թ. ազատվեցի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնից, դիմեցի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիությունը ստացել եմ 2002—ին։ Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011թ.,–փաստեց Ա. Սարգսյանը՝ միաժամանակ հայտնելով, որ տասնյակ ընկերությունների ու կազմակերպությունների խորհրդի անդամ է եղել։–Ինչ—որ տեղերում գրանցված է եղել, որ բրիտանացի ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է։
Սենեկա
2 մարտի, 1988 թվական
Այսօր ինձ, Սիլվային, Սոսին եւ Իգորին հրավիրեցին Կենտկոմ։ Նստեցինք երկար սեղանի շուրջ. մի կողմում՝ մենք, Կարեն Դեմիրճյանի հետ, մյուս կողմում (մեր դիմաց)՝ Դոլգիխը, Լուկյանովը, Տրուշինը եւ էլի ինչ—որ մեկը ԱՊՆ—ից։
Հաղորդվում էին Սումգայիթի կոտորածի եւ ջարդերի մանրամասները։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր փաստեր։ Ինձ ապշեցրեց այն, որ նա մի տեսակ շատ հանգիստ էր (ասես հաշվետվություն տալով) արտաբերում այնպիսի բառեր, ինչպիսիք էին սպանություն, բռնաբարություն, դիակապտություն, հրկիզում։
Լսում էի Քաղբյուրոյի անդամության թեկնածուին ու մտածում … Այն մասին, թե ինչպես բառացիորեն մեկ շաբաթ առաջ հանդիպեցի Գորբաչովի հետ եւ ինչպես այդ հանդիպումից մեկ օր անց ելույթ ունեցա Երեւանում տեղի ունեցած բազմահազարանոց (ավելի քան 500 հազար մարդ) միտինգում, փորձելով համազգային գիտակցության հերկված դաշտ նետել հույսի հատիկ։
Չեմ ցանկանում լինել մարգարե։ Թեեւ, ի դժբախտություն ինձ, տիրապետում եմ կանխատեսելու այդ անիծյալ շնորհին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ «սումգայիթից», թեկուզ դանդաղորեն, բայց սկսվելու է մեր ժողովրդի հոգեբանության որոշակի փոխակերպումը։ Ամեն ինչ պարզ է. չէ՞ որ երբ ԽՄԿԿ ղեկավարները, ասես գաղտագողի, պատմում են մեզ սումգայիթյան ոճրագործության մասին, դա նշանակում է, որ այդ ցեղասպանության կազմակերպիչները չեն բացահայտվելու։ Նշանակում է՝ չեն հետեւելու պատիժներ պետական մակարդակով, չի լինելու արդարացի հատուցում արվածի դիմաց։ Եվ այնժամ … Ի՞նչ է լինելու այդ ժամանակ։
Իմ ներսում զգում եմ մի ինչ—որ մեղավորություն։ Ի՞մը, թե՞ ուրիշինը։ Դժվար է ասել։ Եթե հետեւեմ Ֆրեյդին, ու
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը։ Հանրապետության նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին։
Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները եւ ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության չեմպիոնները, նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից։
Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4—րդ անգամ է ուղեւորվում միջազգային շրջագայության, որը կտեւի 220 օր եւ կներառի ավելի քան 50 երկիր, որից 24—ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում։
Արարողության ավարտին ՖԻՖԱ—ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը հանրապետության նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ուղարկած ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով։
Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի՛ դիվանագետներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,
Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը։
Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|