ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 08:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 13 14 15 16 17 ... 70 71 »

Թուրքիայի տարածքային նոր զավթումները եւ դիվանագիտական աճող ճնշումը Տրապիզոնում գտնվող անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությանը հարկադրեցին վերանայելու նաեւ սեյմի 1918թ. փետրվարի 16—ի (մարտի 1—ի) հաստատած 3—րդ հիմնադրույթը, որում ամրագրված էր՝ կնքվելիք հաշտության դաշնագրում պետք է դրվի ռուս—թուրքական պետական այն սահմանների վերահաստատումը, որոնք գոյություն ունեին մինչեւ Առաջին աշխարհամարտը։ Սակայն ստեղծված ծանր եւ աննպաստ պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը դիվանագիտական փակուղուց դուրս գալու համար հարկադրված էր Թուրքիային տարածքային որոշ զիջումներ անել։
1918թ. մարտի 19—ին (ապրիլի 1) անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նույն օրվա երկու ընդհանուր նիստերում քննարկվեց սեյմի 3—րդ հիմնադրույթը վերանայելու եւ Թուրքիային տարածքային զիջումներ անելու հարցը։ Այստեղ բախվում էին երկրամասի երեք գլխավոր ազգությունների պատվիրակության անդամների շահերը. վրացիները չէին ուզում Թուրքիային զիջել Բաթումը, իսկ հայերը՝ Կարսը։ Վրաց եւ թաթար պատվիրակության անդամները ընդհանուր նիստերում դնում էին ոչ թե տարածքների փոխզիջումների հարցը, այլ ընդամենը փորձում էին իրենց տարածքները պահպանելու հաշվին միակողմանիորեն թուրքերին զիջել հայկական հողերը։ «Վրացիների համար,–գրում է Լեոն,–շատ պարզ եր խնդիրը, պետք եր տալ Կարսը եւ պահել Բաթումը։ Թուրքերն ել (կովկասյան թաթարներ–Գ. Պ.) միացան այդ առաջարկության։ Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությունը, ինչպե՞ս պաշտպանել Յերեւանի նահանգը եւ մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը, յերկաթուղին, վոր բավական յերկար տեղ քերում ե Արփաչայի ափը եւ այսպիսով կընկներ թյուրքերի վոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի տակ, այլ ատրճանակների գնդակների տակ։ Այս նկատառ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախորդ տարեվերջին, երբ խոսվում էր ՀՀ—ԵՄ կնքվելիք համաձայնագրից, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հստակեցրեց, որ այդ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա. «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»։
Մենք Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտին ու դրա մանրամասներին՝ մանավանդ միջազգային զարգացումների պարագայում մշտապես անդրադառնում ենք՝ հաշվի առնելով ԱԷԿ—ի՝ մեր երկրի համար նշանակությունը։ Իսկ այն մեզ համար ունի ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր, այլեւ քաղաքական նշանակություն։ Նախարարն այդ ժամանակ նաեւ ասել էր, որ հնարավոր է մեր նոր ատոմակայանը լինի, ասենք, 50 ՄՎտ—անոց (գիտական այս դարում փոփոխություններն արագընթաց են), եւ ունենանք մի քանի ԱԷԿ—ներ։
Եթե տեխնոլոգիական արդի սրընթաց զարգացող փոփոխություններին հետեւենք, ապա 50 ՄՎտ—անոցն արդեն հնանում է, քանզի Չինաստանն արդեն 10 ՄՎտ—անոց ատոմակայան է նախագծում։ Ու թեեւ կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, թե Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, նոր ԱԷԿ—ի կառուցումը դանդաղում է։ Իսկ գիտենք, որ նոր ԱԷԿ—ի կառուցումը սովորական բնակելի կամ արտադրական շինություն չէ։ Այն մի ամբողջական համալիր գործընթաց է, որ 7—8 տարի է տեւում։
Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում, հապաղու՞մ ենք, թե՞ այլ ծրագրեր ու նախագծեր կան։ Այս եւ այլ հարցեր որոշեցինք ճշտել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այնուհետեւ երկրորդ հարցի վերաբերյալ սկսվեց բանավեճ Թուրքիային զիջումներ անելու առավելագույնը (մաքսիմում) եւ նվազագույնը (մինիմում) որոշելու համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի Տրապիզոնում թուրքական պատվիրակության հետ շարունակելու ընդհատված դիվանագիտական բանակցությունները։ 
Սակայն սեյմի անդամ Ի. Ծերեթելիի առաջարկով ընդունվեց միաձայն որոշում, որով նպատակահարմար չհամարվեց զիջումների հարցը քննարկել ու որոշում ընդունել միացյալ ժողովում, այլ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ, արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելիին լիազորել լայն իրավունքներով (իսկ պատվիրակության մյուս անդամներին՝ նրա խորհրդականներ)։ Նրան իրավունք էր վերապահվում իր իսկ պատասխանատվությամբ անհրաժեշտությունից ելնելով ինքնուրույն քայլեր կատարելու այս կամ այն զիջումների համար, իսկ ավելի կարեւոր խնդիրների դեպքում հարցում անելու սեյմին եւ կառավարությանը։ Որոշվեց նաեւ, որ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի պաշտոնական քայլերը արվելու են Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության անդամների ընդհանուր նիստերում նախապես քննարկելուց հետո։ Ա. Չխենկելուն իրավունք վերապահվեց հաշտության դաշնագիր ստորագրելու Թուրքիայի հետ։ Սակայն հետագա պատմական դեպքերը մեկ անգամ եւս համոզեցին, թե սեյմի՝ մեծամասնություն կազմող վրացական ներկայացուցիչները մարտի 13—ին (26) ինչու ընդունեցին կողմնակալ որոշում՝ Ա. Չխենկելուն լիազորելով միանձնյա արտակարգ իրավունքներ։ Իրականում Ա. Չխենկելին եւ իր պատվիրակությունը ոչ թե նպաստեցին կանխելու Անդրկովկասին սպառնացող վտանգը, այլ ընդամենը, շրջանցելով հայկական խնդիրները, պաշտպանեցին վրացական շահերն ամբողջ դիվանագիտական բանակցությունների ընթացքում, որը ցավալի հետեւանքներ ունեցավ ոչ միայն հայերի, այլեւ իրենց՝ վրացիների համար։
Մարտի 16—ին (29) հատուկ հանձնախու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո հրավիրված ասուլիսում կողմերի ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ինչպես գիտեք, հայ—ռուսական քաղաքական երկխոսությունը, հատկապես խորհրդարանական ձեւաչափում, շարունակում է խիտ եւ հագեցած մնալ։
Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ՄԽ համանախագահներին առաքելությանը եւ հատկապես դատապարտում ենք ռազմատենչ հռետորաբանությունը եւ հայատյացությունը, որը գալիս է հակառակորդ երկրի կողմից»։
ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասաց, որ իրենք ընդունված հայտարարությունում մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն խախտելու եւ բանակցային գործընթացը փակուղի տանելու փորձերի, սպառնալիքների եւ այլնի վերաբերյալ։ «Մենք հասկանում ենք, որ այս հակամարտության, այնպես ինչպես աշխարհի շատ հակամարտությունների, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,—ասաց Զատուլինը՝ ընդգծելով, որ այսօր Ռուսաստանում ձգտում են, որպեսզի ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային նշանակության այդքան բարդ հարցի լուծման ժամանակ ռազմական մեթոդը չկիրառվի։
Նա շեշտեց, որ ՌԴ—ն մտադիր է կատարել Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական գործընկերոջ պարտականությունները անվտանգության եւ պաշտպանության ոլորտում. «Այսուհետ եւս ՀԱԿՊ–ի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական սպառնալիք դիտարկելու է որպես իրեն սպառնացող վտանգ»։
Նա ափսոսանք հայտնեց, որ իրենց վաճառա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մինչ այդ Հուսեյն Ռաուֆ—բեյի հանձնարարությամբ երկու պատվիրակությունների փոխայցելությունների եւ մասնավոր զրույցների ժամանակ շոշափվեց Անդրկովկասի սեյմի փետրվարի 16—ի (մարտի 1) հաստատած 4—րդ հիմնադրույթը, որում ամրագրված էր. պատվիրակությունը կողմ է Արեւելյան Անատոլիայի ինքնորոշմանը, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը թուրքական պետության շրջանակներում։ Ռաուֆ—բեյը եւ թուրքական պատվիրակության առաջին քարտուղար Իսմայիլ Համի—բեյը Ալ. Խատիսյանի եւ Հ. Քաջազնունու հետ մասնավոր զրույցների ժամանակ ներկայացրին Հայկական հարցի «լուծման» իրենց առաջարկը։ 
Հուսեյն Ռաուֆ—բեյը առաջարկում էր Թուրքիայի եւ Անդրկովկասի բնակչության փոխանակություն։ Թուրքական կողմը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի 300 հազար հայ փախստականներին հարկ է թողնել Արեւելյան Հայաստանում, իսկ նրանց փոխարեն Արեւմտյան Հայաստան մշտական բնակության տեղափոխել նույնքան մահմեդական բնակչություն։ Դա նշանակում էր, որ թուրքական կողմը մերժում էր Հայկական հարցի լուծման պահանջը։ Բնականաբար, Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության հայ անդամներ Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին կտրուկ մերժեցին. «որովհետեւ ան,–գրում է Ալ. Խատիսյանը,–կը զրկէր մեզ իրաւունքէ պահանջել Թրքահայաստանը, որ թուրքերը կուզէին տեղաւորել Անդրկովկասէն տարւած մահմեդական տարրեր»։ Հուսեյն Ռաուֆ—բեյը հայ պատվիրակների առարկության առիթով պաշտոնապես հայտարարեց. «Հայերը չհամաձայնեցին իրենց (թուրքերի–Գ. Պ.) պահանջներին, նրանք՝ ռուսահայերը (արեւելահայերը–Գ. Պ.), նույնպես կարող են ենթարկվել կոտորածի, ինչպես տաճկահայերը (արեւմտահայերը–Գ. Պ.)»։ 
Ի դեպ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվիրակության նախագահի այդ պաշտոնակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նրա հիշատակի հարգանքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Շահեն Հայրապետյանի գլխավորությամբ կայացած օրհնության կարգից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը եւ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին։
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է մեծանուն զորավարներ, քաղաքական գործիչներ, սակայն պետական գործիչների առումով այնքան էլ հարուստ չէ։ «Շատ հաճախ մեր պետական գործիչները եղել են այլ պետությունների համար ծառայող մարդիկ։ Ես կարծում եմ, որ երրորդ հանրապետության ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն պետական գործիչն էր, ով առանց որեւէ վերապահության մեծ ժողովրդականություն եւ սեր էր վայելում։ Եվ դա մի բան է նշանակում՝ ըստ էության, մենք ունենք մի արժեք, մի չափանիշ, եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ձգտել նրան, որ այն սերը, որը տածում էր մեր ժողովուրդը վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, տածի նաեւ մյուս իշխանավորների նկատմամբ։ Իսկ դրա ճանապարհն ակնհայտ է՝ աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք։ Սա, կարծում եմ, այսօրվա խորհուրդն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա՝ այցելելով պարոն Մարգարյանի շիրիմին»,–«Արմենպրե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սկիզբը՝ նախորդիվ

Ակնհայտ է, Անդրկովկասն անկախ հռչակելու թուրքական պատվիրակության ակնհայտ պնդումները եւ ճնշումներն ունեին Թուրքիայի շահերից բխող՝ զավթողական նկրտումներով պայմանավորված, լուրջ դրդապատճառներ։ Երկու պատվիրակությունների նախագահների մասնավոր զրույցների ժամանակ Ռաուֆ—բեյը Ա. Չխենկելուց չթաքցրեց, թե ինչով է պայմանավորված Անդրկովկասի անկախության հռչակման՝ Թուրքիայի վճռականությունը։ «Թուրքիան,–ասում է Հուսեյն Ռաուֆ—բեյը,–ատելի է Ռուսաստանի համար, եւ նրան (Թուրքիային Գ. Պ.) անհրաժեշտ է Կովկասի անկախությունը որպես բուֆեր Ռուսաստանի դեմ։ Եթե Կովկասը կարող է այդ դերը կատարել, ապա կարելի է խոսել ամրոցները (Բաթում, Կարս Գ.Պ.) նրան վերադարձնելու մասին։ Սակայն հարց է, թե արդյո՞ք կարող է Կովկասը դառնալ ամուր ինքնուրույն միասնություն (իմա՝ պետություն Գ. Պ.), եւ երկրորդ՝ կարելի՞ է վստահ լինել, որ հավատարմորեն կպաշտպանի Թուրքիայի շահերը։
…Կովկասն անկախ պետք է լինի, որովհետեւ երկյուղում ենք, թե հարմար առիթի դեպքում Կովկասը դարձյալ կշրջվի Ռուսաստանի կողմը։ Չէ՞ որ Ռուսաստանը մի 20 տարի հետո նորից կհառնի։ Եվ մի՞թե Ռուսաստանը կարող է հրաժարվել ողջ երկիրը վառելիքով ապահովող Բաքվից»։
Ինչպես երեւում է, թուրքերն ունեին մտավախություն, թե արդյո՞ք անկախության հռչակումից հետո կարող էր ստեղծվել Անդրկովկասի ինքնուրույն միասնական ամուր պետություն, արդյո՞ք նա կարող է ծառայել որպես բուֆեր—պետություն՝ պատնեշ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վերջինից պաշտպանվելու համար։ 
Սակայն այդպիսի հավանականությունները քիչ իրատեսական էին, որովհետեւ պայմանավորված էին մի շարք լուրջ հանգամանքներով եւ խոչընդոտներով։ Օսմանյան կայսրությանը քաջ հայտնի էին այդ երկրամասի երեք գլխավոր ազգերի միջեւ առկա խոր հակասությո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սկիզբը՝ նախորդիվ

Թուրքական պատվիրակության ժամանումից հետո Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին այցելեց Հուսեյն Ռաուֆ—բեյին։ Վերջինիս կեղծ ու երեսպաշտ հաճոյախոսությունից հետո Ա. Չխենկելուն առաջարկեց քննարկել հաշտության բանակցությունների տեխնիկական եւ կազմակերպչական ձեւաչափի հարցերը։ 
Թուրքական պատվիրակության նախագահը նախ կտրուկ բացառեց ռուսերենի օգտագործումը որպես բանակցային ընդհանուր լեզու, իսկ այնուհետեւ պահանջեց բացատրություն, թե ինչու է ռուս գեներալ Ե. Լեբեդինսկին (Կովկասյան ռազմաճակատի հրամանատար) ընդգրկված Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության կազմում։ Ա. Չխենկելին հակադարձեց՝ ասելով, որ «գեներալ Ե. Լեբեդինսկին ենթարկվում է միայն Անդրկովկասյան սեյմին։ Թուրքերը դրանով բավարարվեցին»։ Հուսեյն Ռաուֆ—բեյն առաջարկեց նաեւ, որ հաշտության խորհրդաժողովի նախագահողը պետք է լինի իրենց պատվիրակությունից, քանի որ խորհրդաժողովը տեղի է ունենալու թուրքական տարածքում, իսկ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը ընդամենն իրենց հյուրերն են։ Իրականում նրանք խստիվ բացառեցին հաշտության խորհրդաժողովի աշխատանքները հերթով նախագահելու Ա. Չխենկելու առաջարկը։ Հարցը չսրելու նպատակով պատվիրակությունը ընդունեց թուրքերի առաջարկը, սակայն գրավոր հայտնեց իր բողոքը։
Նույն օրը կայացան երկու պատվիրակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները եւ մասնավոր զրույցները, որոնց ընթացքում, ինչպես գրում է Ալ. Խատիսյանը, «…այնուամենայնիվ միշտ զգացվում էր թուրքերի հետ մեր հարաբերությունների անորոշությունը»։ Այդ ժամանակ էլ թուրքական կողմը հասկացնել տվեց, որ լուրջ մտադրություն չունի դիվանագիտական բանակցություններ վարելու Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության հետ։ Հայտնի դարձավ նաեւ, որ նրանք Տրապիզոն են եկե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքերի հետագա առաջխաղացումը դեպի Անդրկովկաս կանխելու եւ գոնե 1914թ. նախապատերազմյան սահմանները պահպանելու նպատակով անդրկովկասյան իշխանությունները (Կոմիսարիատը եւ Սեյմը) 1918թ. մարտի սկզբին Տրապիզոնում Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ սկսեցին։ Բայց մինչ այդ հայտնի դարձավ, որ 1918թ. մարտի 3—ին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի եւ նրա դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ Բրեստ—Լիտովսկում կնքել է հաշտության ծանր պայմանագիր։ Այդ կողոպտիչ պայմանագրով, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արեւմտյան Հայաստանը, այլեւ Արեւելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Արդահանը, ինչպես նաեւ Վրաստանից՝ Բաթումը։ Բրեստի պայմանագրի 4—րդ կետում ասվում էր. «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի Արեւելյան Անատոլիայի գավառների (Արեւմտյան Հայաստան) շուտափույթ մաքրումը եւ դրանց օրինական հանձնումը Թուրքիային։ Արդահանի, Կարսի ու Բաթումի օկրուգները եւս անհապաղ պիտի մաքրվեն ռուսական զորքերից»։ Այսինքն՝ վերականգնվում էր այն սահմանագիծը, որը գոյություն էր ունեցել մինչեւ 1877—1878թթ. ռուս—թուրքական պատերազմը։
Բրեստի պայմանագիրը հաղթաթուղթ դարձավ Թուրքիայի ձեռքին հետագա զավթողական պլաններն իրականացնելու համար։ Թուրքական պատվիրակությունը, գոտեպնդված ռազմական հաջողություններով, պահանջեց Թուրքիային հանձնել Կարսը, Արդահանը, Բաթումը։
Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որպեսզի անջատվի Ռուսաստանից, իրեն անկախ հռչակի։ Դրանով նա նպատակ էր հետապնդում լուծել իր պանթուրքական զավթողական պլանները։ Նման պայմաններում ընթացք ստացավ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը։
Անդրկովկասի կառավարության հետ դիվանագիտական բանակցություններ վարելու եւ հաշտության դաշնագիր կնքելու առաջարկ անողն ու նախ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես Սարդարապատում, Բաշ Ապարանի հերոսամարտում եւս հայ հոգեւորականությունն իր մասնակցությունն ունեցավ։ Բաշ Ապարանի մարտին մասնակցեցին Փամբի գյուղի ծխատեր Տեր Գեւորգ քահանա Հայրապետյանն իր ծխականներից կազմված ջոկատով, ինչպես եւ Ապարանի շրջանի գործակալ եւ Գյուլլուջա գյուղի ծխատեր Տեր Հովհաննես ավագ քահանա Տեր—Մինասյանը իր գյուղի, ինչպես նաեւ Մուշից, Սասունից, Ալաշկերտից եւ Բայազետից Ապարան գաղթած հայերից հավաքագրված 200 հոգուց բաղկացած ջոկատով։
Տեղեկանալով թշնամու առաջխաղացման մասին՝ Տեր Հովհաննեսը իսկույն եւեթ գործի անցավ՝ շրջանի գյուղերի քահանաների օրհնությամբ եկեղեցիների զանգերի ղողանջներով տագնապ բարձրացրեց եւ ժողովրդին ոտքի հանեց զինված դիմադրության։ Իր ջոկատը զինելուց հետո ինքն էլ, զինված մաուզեր ատրճանակով, սպայական թրով եւ «մոսին» հրացանով՝ քաղաքացու տարազով ձեռքը վերցրեց ս. խաչը, աշխարհազորայիններին օրհնեց եւ կարճ ճառով դիմեց նրանց. «Սիրելի՛ ժողովուրդ, թշնամին հրով ու սրով է առաջանում՝ հետեւը թողնելով համատարած կոտորածներ, գերեվարություն, թալան եւ ավերածություններ. շուտով նույն բախտին մենք ենք արժանանալու։ Շորագյալի ժողովուրդը միամիտ գտնվեց, խաբվեց, աղ ու հացով դիմավորեց եւ խիստ տուժեց, իսկ մենք այդպիսի սխալ չենք գործի, թշնամուն կդիմավորենք գնդակների տարափով, փրկության միջոցը միայն դա է, երդվենք ս. խաչով, որ զենքը ձեռքներիս կզոհվենք հանուն մեր սուրբ կրոնի, ազգի փրկության եւ նոր սերունդների կողմից չենք նզովվի, անարգանքի սյունին չենք գամվի»։ Ամբողջ խումբը ս. խաչով երդվեց։
Տեր Հովհաննեսը մինչեւ եկեղեցական դառնալը չորս տարի ծառայել էր ցարական բանակում, ավարտել էր զինվորական դպրոցը եւ ուներ ենթասպայի աստիճան։
Բաշ Ապարանի ռազմաճակատում թուրքերի առաջապահ զորամասերի վրա առաջին գնդակներն արձակել էին Դանագիրմազի ծխատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 674 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 28—ին Թուրքիայի կառավարությունը, ճանաչելով Անդրկովկասի անկախությունը, Բաթումում վերսկսեց բանակցությունները եւ առաջ քաշեց անընդունելի պահանջներ՝ թույլատրել իրենց զորքերին Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթգծով փոխադրվել Իրան, իբր թե Իրանում եւ Միջագետքում անգլիացիների դեմ կռվելու նպատակով։ Այս բանակցություններին իր մասնակցությունը բերեց նաեւ գերմանական պատվիրակությունը՝ գեներալ Լոսովի գլխավորությամբ։
0գտվելով այն բանից, որ հայերը կտրականապես դեմ են, որ թուրքերը Հայաստանի տարածքով անցնեն դեպի Իրան, թուրքական բանակը մայիսի 15—ին, խախտելով զինադադարը, հարձակման անցավ Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Առավոտյան ժամը 7—ին թուրքերը քաղաքի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան կողմերից անցան հարձակման՝ աշխատելով կտրել քաղաքի հայության նահանջի ճանապարհը։
Այս հարձակումը քաղաքում խուճապ առաջ բերեց։ Ժողովուրդը փասխչում էր դեպի Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում մեծաթիվ հայ փախստականներին օգնելու նպատակով Թիֆլիսի հայոց Ազգային խորհուրդը, Մեսրոպ եպիսկոպոս Տեր—Մովսիսյանի նախագահությամբ, գաղթականական արտակարգ հանձնաժողով ուղարկեց Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում կուտակված հայությունը շատ ծանր վիճակում էր՝ մատնված սովի եւ հիվանդությունների, սկսվել էին մահացության դեպքեր։ Ժողովուրդն ուզում էր մեկնել ավելի հանգիստ տեղ՝ Վրաստան, սակայն Սանդարի մոտ ճանապարհը թուրքերի կողմից փակված էր, եւ հայ զինվորականների շարանները կռվի բռնվելով չէին կարողացել նախորդ օրը բացել այդ ճանապարհը։
Մեսրոպ Սրբազանը տագնապով նշում էր, որ «Եթե Երեւանի կողմից եւս ժողովուրդը շարժվելու լինի, դա կլինի ազգային սոսկալի աղետ. միակ փրկությունը նկատվում է, որ ժողովուրդը յուր տեղում մնա, որով գուցե ապահով՝ սովամահությունից կարողանա ազատվել»։ Ղարաքիլիսայի շրջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Ապարանի աշխարհազորայինների սխրանքն իր արժանավոր ու մշտնջենական տեղն է զբաղեցնում մեր հերոսական տարեգրության էջերում։ Թուրք զավթիչների դեմ ապարանցիների մղած հերոսամարտի մասին պահպանվել են արխիվային կցկտուր տեղեկություններ, աղքատիկ են անգամ ռազմական զեկուցագրերն ու հաղորդումները։
—Ինձ հաջողվել է,–«ՀՀ»—ին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը,–եղած նյութերի եւ ճակատամարտի մասնակիցների (նրանցից շատերի հետ բախտ եմ ունեցել հանդիպելու—զրուցելու 1950—ական թթ.) վկայությունների համադրմամբ որոշակիորեն վերականգնել դեպքերի, իրադարձությունների ընթացքը։ 1918 թ. գարնանը, երբ որոշվում էր հայ ժողովրդի լինել—չլինելու հարցը, թուրք զավթիչների գերակշիռ ուժերի դեմ մղված, իսկապես, հայրենական պատերազմի օբյեկտիվ ուսումնասիրումն ամբողջ վեհությամբ բարձրացնում է Ապարանի ճակատամարտում ձեռք բերված հաղթանակի վիթխարի նշանակությունը։
Ըստ պատմաբանի, թուրքերի մոտալուտ հարձակման լուրն առնելուն պես միաձայն որոշվեց կազմակերպել դիմադրություն, եւ մայիսի 16—ին Բաշ Ապարանից սուրհանդակներ եղան բոլոր գյուղերում։ Առաջինն իրենց զինված խմբերով տեղ հասան Չամրլու (Քասախ) գյուղի բնակիչ Սեդրակ Ջալալյանը եւ Րաֆֆու «Խենթի» հայտնի հերոսի որդի Արսեն Տեր—Պետրոսյանը (Պողոսյան), ովքեր էլ հենց դարձան Բաշ Ապարանի ինքնապաշտպանության կազմակերպիչն ու ոգեւորողը։ Ընդ որում, բոլոր գյուղերից կանայք ու երեխաները երկու օրվա ընթացքում տեղափոխվեցին Ապարանի տարածքից ոչ հեռու գտնվող Իլանչալան (Արտաշավան) գյուղին հարող բարձունքների վրա։ Դրա հետ մեկտեղ գյուղերում սկսվեց աշխարհազորի ձեւավորումը։
Աշխարհազորի մեջ մտան զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ՝ անկախ դիրքից ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024