Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 70 71 »
Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին է առաջարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ ԳՄ—ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված։ Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում։ Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, եւ մենք որպես գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին։ Պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,–ասել է նա։
Նիստում նշվել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց նաեւ պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ։
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ 95 կողմ ձայնով ընդունել նախորդ օրը քննարկված ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի ԱԺՈ—267 ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք կունենա ՀՀ ԱԺ նախագահը, առաջարկելու՝ ՀՀ ԱԺ խմբակցությունը։ Նախատեսվում է լսումներ հրավիրելու մասին որոշումը տեղադրել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի դրական եզրակացությունը ներկայացրել է Շուշան Սարդարյանը։
Ելույթներ են ունեցել եւ առաջարկներ ներկայացրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Հակոբ Հակոբյանը, Արտակ Զեյնալյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարեւորել առաջարկվող փոփոխությունը։
Եզրափակիչ ելույթում Կարինե Աճեմյանն առաջարկել է նախագիծը քվեարկության դնել ներկայացված տարբերակով. դրա նպատակն է վերացնել ԱԺ կանոնակարգ օրենքի եւ ԱԺ աշխատակարգի միջեւ եղած հակասություննե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայրենական տնտեսությանը նոր շունչ հաղորդելու առումով
Օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե երկրի առաջին դեմք պետք է լինի Սերժ Սարգսյանը։
Սա հաշվի առնելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշել է. «Հայաստանի նոր նախագահի՝ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո դե—յուրե նոր էջ բացվեց, դե—ֆակտո՝ ոչ։ Այսինքն՝ ինչպես կար, այնպես էլ մնալու է, փաստացի ոչինչ չի փոխվում, ես կարծում եմ՝ երկրորդ դեմք էլ կլինի Կարեն Կարապետյանը, եւ այդպես շարունակ»։
Անդրադառնալով այսօրվա քաղաքական դաշտին՝ քաղտեխնոլոգը ասել է, որ առկա է լուրջ հետընթաց։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի, այն գրեթե իսպառ փոշիացած է, չկան այն կուսակցությունները, որոնք պայքարում են գաղափարի համար, ընտրողի համար։
Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Քոչարյանն առանձնացրել է տնտեսական մենաշնորհների հետ կապված խնդիրը։ Ըստ քաղտեխնոլոգի՝ կոռուպցիան, օրինակ, տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես երեւույթ չի վերացել։
«Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափն, այնուամենայնիվ, մի փոքր փոխվելու է, քանի որ Հայաստանում չկա մեխանիզմ, ամեն ինչ կախված է անձերից՝ պետությունը, համակարգերը. մեխանիզմը չի աշխատում, աշխատում են անձինք, ես կարծում եմ՝ անձանց փոփոխություններ լինելու են, որի մասին Սերժ Սարգսյանը շատ է ակնարկել, բայց վերջերս ավելի հստակ ասվեց, որ գնալու է սերնդափոխություն՝ արդեն փաստացի»,– ասել է նա։
Քաղտեխնոլոգն ընդգծել է՝ միայն իշխանության մասին չի խոսում, ընդդիմությունում եւս տասնամյակներ շարունակ բան չի փոխվում։ Նա հույս է հայտնել, որ հիմա ինչ—որ բաներ կփոխվեն, սակայն մյուս կողմից էլ կա մեկ այլ վտանգ՝ կան երիտասարդներ, որոնց ամբիցիաներն իրենց հնարավորություններից մեծ են։
...
Կարդալ շարունակությունը »
|
Ստեղծված իրավիճակը զարմանք եւ խոր զայրույթ առաջ բերեց ոչ միայն անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ եւ վրացի անդամների, այլեւ գերմանացիների շրջանում։ Թուրքիայի այդ նկրտումները, ինչպես վերը նշվեց, հակասում էր նաեւ Գերմանիայի աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերին երկրամասում։ Երբ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ծանոթացավ դաշնագրի նախագծի հոդվածներին եւ հավելվածներին, սկսվեց երկու պատվիրակությունների միջեւ հուշագրերի եւ նոտաների փոխանակման անպտուղ գործընթացը, որը շարունակվեց մինչեւ անկախ անդրկովկասյան պետության կազմալուծումը։
Մայիսի 13—ին ֆոն Լոսովի խորհրդով ու աջակցությամբ Ա. Չխենկելին հուշագիր ներկայացրեց Հալիլ բեյին, որտեղ հիմնավորում էր անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության պահանջները. թուրքերը առաջին հերթին պետք է հրաժարվեին Անդրկովկասում իրենց ծավալապաշտական ծրագրերից։ Պատվիրակության պահանջները որքան էլ համոզիչ ու արդարացի էին, բայց եւ այնպես խիստ ուշացած էին եւ չէին համապատասխանում ստեղծված իրավիճակին։ Թուրքերը լավ էին հասկանում, որ դրության տերն են։ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության առաջարկությունները զանց առնելու համար նրանք շարունակեցին իրենց ռազմական գործողությունները՝ Անդրկովկասից նոր տարածքներ զավթելով, ճնշում գործադրելով բանակցությունների վրա, ստեղծելով դիվանագիտական ծուղակներ, սպառնալով պարտադրել դաշնագրի նախագծի պահանջները վերջնագրի լեզվով։ Փաստորեն այդ նույն օրերին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը այն նույն վիճակում էր, որի մեջ հայտնվել էր Տրապիզոնի դիվանագիտական բանակցությունների ընթացքում։
Նույն օրը՝ առավոտյան, Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին ֆոն Լոսովի հետ երկժամյա զրույցի ժամանակ վերջինիս մանրամասնորեն ներկայացրին հայության ծանր վիճակը ստեղծված նոր իրադրության պայմաններում։ «Լ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի 11—ին Բաթումի ակումբի շենքում տեղի ունեցավ հաշտության խորհրդաժողովի հանդիսավոր պաշտոնական բացումը։ Թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները ընթացան երկու փուլով.
I. մայիսի 11—26—ը՝ անկախ անդրկովկասյան հանրապետության հետ, մինչեւ վերջինիս լուծարումը,
II. մայիսի 30—ից հունիսի 4—ը՝ Անդրկովկասյան երեք անկախ հանրապետութ—յունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միաժամանակ, սակայն յու—րաքանչյուրի հետ առանձին—առանձին։
Հարկ է նշել, որ խորհրդաժողովի հանդիսավոր բացումից հետո մինչեւ մայիսի 26—ը պաշտոնական նիստեր այլեւս չգումարվեցին, թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները դարձյալ մտան փակուղի, բայց տեղի ունեցան ոչ պաշոնական անդրկուլիսյան փոխադարձ հանդիպումներ ու բանակցություններ։ Նիստը նախագահելու գործը ստանձնեց թուրքական պատվիրակության ղեկավար Հալիլ բեյը։ Նա իր ողջույնի խոսքն արտասանեց թուրքերենով՝ «Հիշելով Կովկասի գլխին ծագած «ազատության գեղեցիկ աստղը»։ Թուրքիայի փափագը, բարիդրացիություն հաստատելու մասին եւ այլն»։ Պատասխան խոսքով հանդես եկավ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին։
Դիվանագիտական բանակցությունները դեռ չսկսած՝ հայտնի դարձավ, որ երկու պատվիրակությունների միջեւ առկա են սկզբունքային տարաձայնություններ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրն իբրեւ բանակցությունների հիմք ընդունելու հարցի շուրջ։ Իրողությունն այն էր, որ այդ դաշնագիրը որպես բանակցությունների միակ հիմք ընդունելով՝ Անդրկովկասը հարկադրված չէր լինի տարածքային նոր զիջումներ անելու Թուրքիային՝ բացառությամբ այնտեղ նախատեսված Բաթումի, Արդահանի եւ Կարսի։ Այդ հանգամանքը կարեւորելով՝ Ա. Չխենկելին իր ելույթում հայտարարեց, որ սկսվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է։ Այն բացարձակ աստվածապետական միապետություն է եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնը։ Որպես քաղաք—պետություն գոյություն ունի 1929 թվականից։ Պաշտոնական լեզուներն են լատիներենը եւ իտալերենը։ Վատիկանը թողարկում է իր սեփական եվրո տարադրամը, նամականիշներ, անձնագրեր եւ մեքենաների համարանիշներ, ունի իր սեփական դրոշն ու օրհներգը։ Քաղաքացիություն ունեցողների թիվը չի գերազանցում 1000—ը։
Պետության ղեկավարը Հռոմի պապն է, որն ընտրվում է ցմահ։ 2013 մարտի 13—ին Հռոմի պապ է ընտրվել կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն։ Պաշտոնավարման համար ընտրել է Ֆրանցիսկոս անունը։ Հռոմի պապի լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու քահանայապետ, Արեւմուտքի նահապետ, Իտալիայի պրիմատ, Հռոմեական գավառի արքեպիսկոպոս եւ մետրոպոլիտ, Վատիկան քաղաք—պետության գերիշխան։
Գերագույն օրենսդրական, գործադիր եւ դատական իշխանությունը պատկանում է պապին։ Հռոմի պապը միաժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է։
Սուրբ Աթոռն ունի 180 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնցից 73—ը ռեզիդենտ չեն։
Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23—ին՝ համատեղ հայտարարության միջոցով։
Մինչեւ 2013թ. մարտը, տեւական ժամանակ Լոնդոնում եւ Փարիզում ՀՀ դեսպանները համատեղության կարգով հավատարմագրվում էին նաեւ Սուրբ Աթոռում։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ 2013թ. մարտին Սուրբ Աթոռում ստեղծվեց ՀՀ դեսպանություն, դեսպան նշանակվեց Միքայել Մինասյանը։
Սուրբ Աթոռի դեսպանը Հայաստանում 2012թ. մարտի 21—ից Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին է (նստավայրը՝ Թբիլիսի)։
Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջե
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի 10—ին Ջեմալ փաշան Բաթումից մեկնելուց առաջ ցանկություն էր հայտնել Հալիլի ու Վեհիբի հետ այցելել անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության երեք ազգերի ներկայացուցիչներին։
Զ. Ավալովը այդ առնչությամբ գրում է. «Նրանք ցանկացել էին ավելի մոտիկից ծանոթանալ մեր պատվիրակների հետ։ Երեքով պինդ նստեցին բազմոցին՝ ամբողջովին գրավելով այն։ Սուրճը տրված է։ Այս կողմը՝ փոքրիկ հյուրասենյակում, ամբողջ բազմությամբ տեղավորվել են անդրկովկասյան պատվիրակները։ Ես հրավիրված եմ որպես «աշխատակից»։ Սկզբում ազատ խոսակցություն։ Այնուհետեւ մեր հյուրերը խնդրում են՝ մեր ազգային հատվածներից յուրաքանչյուրն արտահայտվի անկեղծորեն»։ Ալ. Խատիսյանը խոսք է բացում թուրքական պետության շրջանակներում Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցի լուծման մասին։ Ի դեպ, այդ հարցը դեռեւս 1918թ. ապրիլի 8—ին (21) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի օրակարգից հանվել էր թուրքերի կողմից՝ պաշտոնապես այն որակելով որպես միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։ Ջեմալ փաշան Ալ. Խատիսյանին պատասխանում է. «Հայկական հարցի մասին կարելի է խոսել շաբաթներով, բայց ես, այնուամենայնիվ, մի քանի բառ կասեմ։ …Թուրքիային անմարդկային հարված էր հասցված արտաքին ուժերի կողմից. սա բնական է, բայց բալկանյան ժողովուրդների եւ հայերի հասցրած հարվածները մահացու էին։ Ահա թե ինչու ստիպված ինքնապաշտպանության միջոցներ կիրառվեցին։ Եվ հայերի համար եկան սեւ օրեր։ …Ահա թե ինչու ես խորհուրդ եմ տալիս չբարձրաձայնել այդ հարցը եւ չդնել այն հիմա։ Թողեք ժամանակը բուժի վերքերը։ Չէ՞ որ այժմ թուրքերի եւ հայերի միջեւ վստահություն չկա, իսկ առանց դրա բանակցություններն անհնար են։ Պետք է հանել այդ հարցերը, պետք է դրանք վերացնել, եւ այդ ժամանակ մենք կկարողանանք համաձայնության գալ»։
Այնուհե
...
Կարդալ շարունակությունը »
|
1918թ. մայիսի 1—5—ը Թիֆլիսում ձեւավորվեց անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության՝ Բաթում ուղարկվելիք բազմանդամ կազմ՝ 45 հոգի։ Նրանցից 6—ը պատվիրակության անդամներ էին, իսկ 39—ը՝ խորհրդականներ, քարտուղարներ, զինվորականներ եւ այլն։ Նման մեծաքանակ կազմը վկայում էր անդրկովկասյան երեք գլխավոր ազգերի ներկայացուցիչների միջեւ սուր հակասությունների եւ փոխադարձ անվստահության մասին։
Պատվիրակությունը գլխավորում էր Անդրկովկասյան հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին, որը միաժամանակ ներկայացնում էր Վրաստանի շահերը։ Վրաց պատվիրակության երկրորդ անդամը Ն. Նիկոլաձեն էր, գլխավոր խորհրդականները՝ Զ. Ավալովը եւ Ռիխիլաձեն, իսկ հայկական կողմից ներկայացված էին Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին (խորհրդականներ՝ Ս. Վրացյան, Մ. Պապաջանյան, Հ. Օհանջանյան եւ ուրիշներ)։ Թաթարներից ընդգրկվեցին Մ. Հաջինսկին, Մ. Ռասուլ—Զադեն եւ այլք։
Թուրքական պատվիրակության նախագահն էր արդարադատության եւ արտաքին գործերի նախարար Հալիլ—բեյը։ Պատվիրակության կազմում էին նաեւ Կովկասյան ռազմաճակատի թուրքական բանակի գլխավոր հրամանատար Վեհիբ փաշան, Թեֆիկ Սելիմը եւ Նասրեդդին բեյը։ Նրանց հետ ժամանեցին նաեւ երկրի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան եւ մոտ 200 այլ պաշտոնյաներ՝ Բաթումի շրջաններում թուրքական վարչություն ստեղծելու համար։
Գերմանիան ներկայացնում էր թուրքական կառավարությունում գերմանական հրամանատարության լիազոր ներկայացուցիչ, Թուրքիային ոչ ցանկալի գեներալ ֆոն Լոսովը, որը պաշտպանելու էր իր երկրի շահերը երկրամասում։ Պատվիրակության կազմում էին նաեւ Վ. ֆոն Շուլենբուրգը, Օ. ֆոն Վեզենդոկը (քարտուղար)։ «Գերմանիան՝ Բաթումում, նշանակում էր մի սանձ Թուրքիայի բերնին, իսկ դա ամենակարեւորն էր»,–գրում է Զ. Ավալովը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Սակայն հետագա իրադարձությունները եկան մեկ անգամ եւս փաստելու, որ այդ հուզիչ եւ ռազմաշունչ կոչը, մեղմ ասած, անկեղծ չէր ոչ միայն վրացիների, այլ մանավանդ կովկասյան թաթարների կողմից։
Նիստում մահմեդական խմբակցությունը հայտարարեց, թե մուսուլմանական ազգաբնակչությունը, կրոնական կապերով կապված լինելով թուրքերի հետ, հրաժարվում է նրանց դեմ հայտարարված պատերազմին մասնակցելուց։ Անժխտելի իրողություն է. թե Անդրկովկասյան սեյմը եւ թե կառավարությունը ծանոթ էին մահմեդականների այդ մտայնությանը, բայց եւ այնպես սեյմում նրանց «յայտարարութիւնը սառ ջուր մը կը լեցնէր ոգեւորուած տրամադրութեան վրայ»։ Սեյմի անդամ Ի. Ծերեթելին «դիմում ե ֆրակցիային (մահմեդական — Գ. Պ.) եւ շպրտում ե նրա դեմքին «դավաճաններ» անունը»։
Կառավարության նախագահ Ե. Գեգեչկորին իր կրակոտ ելույթում հայտարարեց. «Կառավարությունը կարծում է, որ չի մարել անդրկովկասյան դեմոկրատիայի ազատության ոգին, որ «վառոդամանում դեռ վառոդ կա», որ եթե մենք թույլ ենք, ապա ոչ այնքան, որպեսզի մեզ ստրուկներ դարձնեն։ Այդ պատճառով էլ մենք մտածում ենք, սեյմի քաղաքացի անդամներ, որ Բրեստ—Լիտովսկի դաշնագրի ընդունումը կնշանակեր, որ Անդրկովկասը՝ որպես անկախ հանրապետություն, կդադարի գոյություն ունենալուց եւ կդառնա թուրքական իմպերիայի գավառը։ Կառավարությունը նման խայտառակություն չի կարող թույլ տալ։ Կառավարությունը կհավաքի իր բոլոր ուժերը, իր ամբողջ հզորությունը, որպեսզի անհրաժեշտ հակահարված տա թուրքական կառավարության բռնի շահախնդրությանը»։
Ուշագրավ է Անդրկովկասյան սեյմի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խմբակցության անդամ Մ. Հարությունյանի ելույթը. «Նախ իբրեւ հայ եւ իբրեւ դաշնակցական …մենք հավատացած ենք, որ Թուրքիան չի բավարա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ստեղծված չափազանց բարդ ու լարված ռազմաքաղաքական նոր իրադրության պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունն առաջին անգամ իր ընդհանուր նիստում բարձրացրեց՝ «ավելի լավ է շատ արագ ընդունել Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը»։ Պատվիրակության անդամները, բացառությամբ թաթարների, երկյուղում էին, որ թուրքական զորքերն առաջ են շարժվում եւ վիճելի ողջ տարածքները կգրավեն պատերազմի իրավունքով եւ հաշվի չեն առնի Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը։ Ա. Չխենկելին ակտիվորեն շարունակում էր ուղիներ որոնել դիվանագիտական բանակցությունների միջոցով կանխելու Բաթումից ութ կիլոմետր հեռու գտնվող թուրքական զորքերի ռազմական գործողությունները։
Մոտենում էր Թիֆլիսից թուրքական վերջնագրին պատասխանելու վերջին ժամկետը (մարտի 26—ին (ապրիլի 8), որով վերջնականապես որոշվելու էր «պատերազմի կամ խաղաղության» հարցը։ Այդ առնչությամբ Ալ. Խատիսյանը գրում է. «Ընդհանրապես տրամադրությունը շատ ծանր էր ու մռայլ. զգացվում էր, որ մենք միասնական չենք եւ թույլ ենք, որ բանակը չի կարող մեզ սատարել, եւ դրա համար էլ մենք կարծես հանձնվում ենք «հաղթողների ողորմածությանը»։
Այս չափազանց ծանր ու աննպաստ պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը կանգնած էր երկընտրանքի առաջ. կա՛մ ընդունել Թուրքիայի վերջնագիրը, կա՛մ խզել դիվանագիտական բանակցությունները եւ վերադառնալ Թիֆլիս։ Ընդհանուր նիստերում երկար ու բուռն քննարկումների եւ վիճաբանությունների արդյունքում խաղաղարար պատվիրակությունը որոշեց ընդունել Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, եւ մարտի 26—ին (ապրիլի 8) Ա. Չխենկելին հեռագրեց Թիֆլիս՝ Անդրկովկասյան սեյմին եւ կառավարությանը. «Արդահանը վերցված է, Կարսի ճակատագիրը կլուծվի մոտ օրերս, Բաթումի երկաթուղագիծը հավ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի 29—31—ը Երեւանում անցկացվելու է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec—2018» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները։
«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 քմ տարածքում ցուցադրվելու են սպառազինության եւ ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ եւ այլն։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այդ միջոցառմանը։
Ցուցահանդեսին կմասնակցի արտասահմանյան եւ հայկական վեց տասնյակից ավելի ընկերություն, ասել է Դավիթ Փախչանյանը։ «Մարտի 29—31—ը «Երեւան էքսպո» համալիրում կայանալիք ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի անվտանգության ամրապնդումը, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացումն ու նոր կապերի հաստատումը»,—նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ տաղավարային հարթակներում ներկայացված են լինելու 34 հայկական եւ 30 արտասահմանյան ընկերություններ 14 երկրներից (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Սերբիա եւ այլն)։ Նախատեսվում է տասը երկրից պետական բարձր մակարդակով պատվիրակությունների ներկայություն։ «Ներկայացված ընկերություններից մի քանիսի հետ արդեն ունենք համագործակցություն, մասնավորապես ռուսական ընկերո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել ՀՀԿ հիմնադիր, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակին։ Այսօր քաղաքական գործիչը կդառնար 68 տարեկան։ Եռաբլուրում ՀՀԿ հիմնադիրի շիրիմին ծաղիկներ են խոնարհել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի հարազատները, ընկերներ, այլք։
Արմեն Աշոտյանը նշել է, որ ներկայումս Հայաստանը մեծապես կարիք ունի Աշոտ Նավասարդյանի նման քաղաքական գործիչների։
«Իմ քաղաքական գործունեությունը նրա կենդանության օրոք չի եղել, մենք կուսակցություն ենք եկել նրա մահից հետո եւ նրան ճանաչել բացառապես իր ելույթներով, գործունեությամբ եւ կենսագրությամբ։ Կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է։ Նրա քաղաքական արժեւորումը չի սկսվում միայն կուսակցության հիմնադրմամբ եւ առաջնորդությամբ եւ տանում է դեպի տոտալիտար համակարգի ժամանակահատվածում Հայաստանի ապագան տեսնելու իր ցանկությունը։ Աշոտ Նավասարդյանի քաղաքական ժառանգության բյուրեղացումը մեզ համար այսօրվա պատասխանատվությունն է, որ ստանձնել է մեր կուսակցությունը երկրի հետագա զարգացման հարցում»,–«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է նա։
Հարցին, թե արդյոք Աշոտ Նավասարդյանը ցանկանո՞ւմ էր տեսնել հենց նման կուսակցություն, Աշոտյանը պատասխանել է. «Վստահ եմ՝ նա մեր կատարած աշխատանքը ե՛ւ գնահատելու, ե՛ւ քննադատելու առիթներ կունենար։ Այդուհանդերձ, նա հպարտ կլիներ, որ անկախ Հայաստանի առաջին կուսակցությունը այսօր քաղաքական կյանքի թիվ մեկ դերակատարն է եւ, ցավոք, քաղաքական բովանդակություն ստեղծող ուժերի մեջ եզակին»։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|