Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 70 71 »
Երեկ Երեւանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղըզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները։ Վերջինս ուղղված է ԱՊՀ—ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա—կազմակերպական հիմքերի ստեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը։
Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը։ Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի են կարեւորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում։ Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջեւ փորձի եւ տեղեկատվության ակտիվ փոխանակումը։
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է «Վարչական արդարադատության ձեւավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառումը։ Հանդիպումն իրականացվել է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դատավորներ, գերմանացի փորձագետներ, այլք։
Նախարար Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ շնորհավորել վարչական դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այսօր շատ բարձր ժողովրդականություն է վայելում. դա պետք է վարակիչ լինի նաեւ դատական համակարգի համար։ «Հայաստանում Սահամադրությամբ, ինչպես նաեւ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով գործում է իրավունքի գերակայության սկզբունքը։ Հաճախ իրավական ձեւակերպումները հակասության մեջ են մտնում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ։ Եվ մենք ունենք վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, եւ ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը։ Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզներում։ Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն եւ ոչ թե բացառություն»,–նշել է Արտակ Զեյնալյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից եւ այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարներիհայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ուրախ եմ հանդիպելու եւ ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ։ Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, որ հետեւել եք իրադարձություններին, ենթադրում եմ՝ ձեզնից ոմանք նույնիսկ հնարավոր է անմիջական մասնակցություն ունեցած լինեն դրանց։ Ձեր այս ներկայացուցչական այցը վկայում է, որ հետաքրքրված եք նաեւ գործընթացի շարունակությամբ։ Հիմա, երբ փոփոխությունները տեղի են ունեցել՝ կարեւոր է, որ համատեղ ջանքեր գործադրենք դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում, կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի։ Վարչապետը հույս է հայտնել, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ ՀՀ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն եւ գործողությունների հավասար դաշտ բոլորի համար։ «Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան ներդրումներ կհոսեն։ Մեր ընկալումը հետեւյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ, եւ նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը։ Ընտրվելով վարչապետ՝ հանդիպում եմ ունեցել գործարար շրջանակների հետ եւ ասե
...
Կարդալ շարունակությունը »
|
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց ՀՀ—ում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված մի շարք հարցեր։ Մասնավորապես, որ մի շարք ռիսկեր կան, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Եվ դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ։ Նկատենք, որ պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ—ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը, եւ այնտեղ կատարվեն այսպիսի մեծածավալ աշխատանքներ։ Բնականաբար, հաշվի առնելով ժամկետից ուշ գործարկման որոշ ռիսկեր (ՀԱԷԿ—ն այն օբյեկտն է, որի հետ կապված ամեն հնարավոր դետալ պետք է հաշվի առնել,—Ա. Մ.), սակագնի մասով ազդեցությունից չենք կարող չխոսել։
Հետեւաբար, ինչպես վարչապետին զեկուցեց նախարարը, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի։
Նախարարն ասաց նաեւ, թե հաշվարկները ցույց են տվել, որ նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը միայն 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա։
Բացի այդ՝ սակագինը նվազեցնելու հարցում էլ երկու տարբերակ կա. կամ այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում, կամ ՀԵՑ—ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածությամբ։
Ընդ որում, ինչպես հաղորդեց Արթուր Գրիգորյանը, «Տաշիր» ընկերությունը պատրաստ է իր շահույթի հաշվին նվազեցնել սակագինը։ Ու եթե խնդիրը վերջինիս հետ կարգավորվի, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը։
Փաշինյանն այս ամենը լսելուց հետո ասաց, որ ի գիտություն է ընդունում նախարարի ասածը՝ շեշտելով, թե
...
Կարդալ շարունակությունը »
|
Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներով. կառավարության նոր ծրագիրն այսպես բնորոշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետը նշեց, որ ծրագրում առկա են բոլոր այն սկզբունքային մոտեցումներն ու հիմնադրույթները, որոնք ակնկալվում էին։
«Ավելի նախընտրելի ու ազնիվ եմ համարում թիրախները, խնդիրները կարճ ձեւակերպելը, որոնք կառավարությունը համարում է առավել կարեւոր, քան նշել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կամ իրատեսական չէ, կամ երբեւէ իրականություն չի դարձել։ Առանց բացառության բոլոր կառավարություններն էլ չեն ունեցել այնպիսի ծրագրեր, որոնցում լինեին վատ, տնտեսությանը վնասող դրույթներ, բայց ի սկզբանե վստահ եմ, որ հեղինակներն առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, որ դրանք կարող են իրագործվել»,–ասաց Թաթուլ Մանասերյանը։
Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այն նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը՝ իրականացնելու հենց հանրության առջեւ ծառացած խնդիրները։ Ծրագրի տնտեսական հատվածից տնտեսագետն առանձնացրեց հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։ Նրա կարծիքով, գյուղատնտեսության ոլորտը պետք է առանձնացված ներկայացնել եւ գերակա համարել այն առումով, որ մեր բնակչության զգալի մասն ապրում է գյուղական վայրում, իսկ այդ ոլորտում այս տարիների ընթացքում որեւէ հիմնարար խնդիր չի լուծվել։ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ այս ոլորտը պետք է թիրախավորել ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ ազգային մրցակցային առավելությունները բացահայտելու, ե՛ւ սոցիալական խնդիրներ լուծելու առումով։ Նա կարեւոր համարեց նաեւ ագրարային քաղաքականության համապարփակ հայե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ղարաքիլիսայի ճակատամարտի սկզբում՝ մայիսի 24—25—ի գիշերը, թուրքական այդ գնդի հետախուզությունն արդեն հասել էր Միսխանայի ձորը եւ մտել հյուսիս— արեւմտյան կողմից նրա առաջին՝ Նովոմիխայլովկա (Միսխանա) հունաբնակ գյուղը։
Ժ. 15—ին հակառակորդը վճռական հարձակման անցավ նաեւ հայկական աջ թեւի դեմ։ Գյառգյառից առաջացող թուրքական 2000—անոց ջոկատը գրոհեց Բզովդալի լեռնանցքում եւ նրանից հարավ կանգնած տեղական ուժերը եւ 1—ին Հավաքական գնդի զորամասերը (Բզովդալ — 2 վաշտ՝ 2 հրանոթով, Խանջուղազ —1 հետախուզական հեծելավաշտ), որոնք չդիմանալով ուժեղ ճնշմանը, նահանջեցին մասամբ Ահմեդաղյուրտ լեռ, մասամբ էլ՝ Ղշլաղ։ Հակառակորդի մեկ այլ՝ 700 հոգանոց զորասյուն ստիպեց նահանջել Իրխանլի ձմեռոցը պաշտպանող հայկական ուժերին։ Դեպի Ահմեդաղյուրտ լեռ թուրքերի ճեղքումը կասեցնելու նպատակով՝ Ղորղանյանը ուղարկեց իր վերջին պահեստային ուժը՝ 2 վաշտ, զբաղեցնելու համար «Կոտրած եկեղեցուց» հյուսիս—արեւելք ընկած բարձունքները, այդ ընթացքում հակառակորդը գրավեց հայկական աջ թեւում գտնվող 965 բ—ն։
Ողջ օրվա ընթացքում թշնամու ճնշումը շատ ուժեղ էր նաեւ կենտրոնում՝ Դարբաս—Հաջիղարա հատվածում, ուր իրենց հերոսությամբ հատկապես աչքի ընկան Նժդեհի եւ ղշլաղեցի Արմենի խմբերը։
—Մայիսի 27—ի օրվա վերջում հստակ կերպով ուրվագծվեց թուրքական հրամանատարության պլանը՝ հարավից եւ հյուսիսից կատարվող հայկական թեւերի խոր շրջանցումներով լիովին շրջապատել եւ ջախջախել Ղարաքիլիսայի ջոկատը՝ դրանով իսկ բացելով դեպի Ղազախ, Թիֆլիս, ինչպես նաեւ Երեւան (հյուսիս—արեւելքից) տանող ուղիները։ Ստեղծված դրությունը հայկական կողմի համար օրհասական էր դառնում ոչ միայն պահեստային ուժերի իսպառ բացակայության, այլեւ զինամթերքի վերահաս սպառման պատճառով։
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծովածավալ բազմությունը, որ հուսալքված, ընկճված, հոգեկան ծանր տագնապի մատնված, մեկեն փոխվեցավ հմայված ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խոսքերեն։ Էլեկտրականացած ամբոխը ռազմական բարձր տրամադրություն ցույց տվավ ու սկսավ գոչել միաբերան՝ «Կեցցե Նժդեհը», «Մահ կամ Ազատություն»...
— Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,–կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը։
Պետք էր տեսնել, թե Նժդեհի ճառեն ետք ինչպես պահ մը լքված ու այժմ գոտեպնդված այդ բազմության մեջեն մարտական ուժերը համախմբվեցան զինվորականների շուրջ եւ՝ ամբոխային վիճակեն դուրս եկած, կարգապահությամբ ենթարկվեցան հրահանգներու՝ կազմելով վաշտեր եւ գումարտակներ։ Այսպիսով Ղարաքիլիսեի ճակատը, որ բաց էր մնացեր եւ թշնամին պիտի կարողանար լիկվիտացիայի ենթարկել Արարատի/Արագածի եւ Սարդարապատի ռազմաճակատները, ապահովվեցան ու գոցվեցան բաց աչքերով դեպի մահ գացող զորամասերով։ Եվ այդ բոլորը՝ շնորհիվ Նժդեհին»։
Այդ ընթացքում թուրքական զորքերը վախեցել էին մտնել գյուղաքաղաք՝ զգուշանալով գոյություն չունեցող ծուղակից, իսկ նրանց առաջապահը դիրքավորվել էր Ղշլաղում եւ նրանից դեպի Գյադա—Մայմեխ լեռ ձգվող լեռնալանջերին։
Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, իսկ ապա նաեւ ճակատամարտի ընթացքում իր անձնական խիզախությամբ փայլեց նաեւ 4—րդ հրետանային մարտկոցի հրամանատար, ընդհանուրի սիրելի կապիտան Գուրգեն Մովսեսյանցը։ Նժդեհի հեծելախմբի (50 սուր) հետ միասին նրա մարտկոցը կազմեց Ղարաքիլիսայի ռազմաբեմ վերադարձող հայկական զորքերի առաջապահը։
Ղարաքիլիսայի ջոկատին նույն օրը հրամայվեց հարձակվել դեպի Համամլու. այդ նպատակով հայկական հետախուզությունը առաջ մղվեց դեպի արեւմուտք՝ Համամլուի ուղղությամբ (Արջուտ—Սարալ) եւ դեպի հյուսիս՝ Ջալալօղլու ուղղ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բաշ-Ապարանի հերոսամարտը
—Մայիսի 21 — Ալեքսանդրապոլ—Ղարաքիլիսա ուղղությամբ հարձակվող թուրքական զորքերը գրավեցին Համամլուն, որից հետո նրանց մի մասը (9—րդ հետեւակային դիվիզիա, հրամ.՝ Էսադ փաշա) կտրուկ շրջվեց դեպի հարավ՝ Սպիտակի լեռնանցքով դուրս գալով Ապարանի սարահարթ։ Նպատակը՝ օգտագործելով Բաշ—Ապարանի շատ հարմար օպերատիվ ուղղությունը (Համամլու—Բաշ—Ապարան—Աշտարակ—Երեւան), երեւանյան զորախմբին հարվածել թիկունքից՝ հյուսիս—արեւելքից։
Գրեթե միաժամանակ, մայիսի 20—21—ը, հակառակորդի մի այլ զորասյուն Ապարանի սարահարթ դուրս Եկավ Արագածի հյուսիսային լանջերով՝ միանալով Համամլուից հարձակվող ուժերին։ Մայիսի 20—ին հիշյալ զորասյունը գրավեց Հաջիխալիլ գյուղը, որի 77 տղամարդիկ ձերբակալվեցին եւ հաջորդ օրը գնդակահարվեցին մոտակա ձորում։ Նախօրեին գյուղից հեռացած 40 երիտասարդներ միացան Դանագիրմազի աշխարհազորայիններին։ Քյուլուջացի աշխարհազորային Ալեքո Մուրադյանը Հաջիխալիլում ծպտված կերպով մասնակցելով թուրք զորահրամանատարի պատվին կազմակերպված խնջույքին եւ տեղեկանալով թշնամու հետագա պլանների մասին՝ գիշերը սրարշավ հասավ Երեւան եւ այդ ամենի մասին տեղեկացրեց Արամ Մանուկյանին։ Վերջինս անմիջապես հրամայեց Արսեն Աղային (Արսեն Տեր—Պողոսյան, հռչակավոր Խենթի՝ Սամսոն Տեր—Պողոսյանի որդին) Սարդարապատի ճակատից շտապ մեկնել Բաշ—Ապարան՝ կազմակերպելու շրջանի ինքնապաշտպանությունը, մինչեւ կանոնավոր զորքերի տեղ հասնելը։ Մայիսի 22—23—ի գիշերը Արսեն Աղան իր փոքրիկ հեծելախմբով (25 սուր) Ղարաջորանի (Արա գյուղ) վրայով մեկնեց Բաշ—Ապարան՝ ճանապարհին ոտքի հանելով Աշտարակի եւ Ապարանի շրջանների բոլոր գյուղերը։
Հաջիխալիլը գրավելուց հետո, մայիսի 21—ին թուրքերը Ջանգի&mda
...
Կարդալ շարունակությունը »
|
—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային հակահարվածը, որ հոգեբանական բեկում առաջացրեց զորքի եւ բնակչության մոտ եւ հետագա օրերին վերաճեց հակահարձակման, նախաձեռնեց եւ իրականացրեց երեւանյան զորախմբի փոխհրամանատար գնդ. Դանիել Բեկ–Փիրումյանը՝ Մ. Սիլիկյանի աջակցությամբ։
Սարդարապատի ճակատամարտից 54 տարի անց, 1972թ. սեպտ. 3—ին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա—ի հատուկ կոնդակով «Մայիսի 22—ը» մտցվեց Հայ առաքելական սբ. եկեղեցու օրացույցի մեջ՝ որպես «Սարդարապատի հերոսամարտում զոհվածների հիշատակը ոգեկոչելու օր»։ Կոնդակով հրահանգվում էր, այսուհետեւ ամեն տարի՝ այդ օրը, հայկական բոլոր եկեղեցիներում կատարել «հոգեհանգստյան հանդիսավոր պաշտոններ եւ պանծացնել նրանց զոհաբերումը՝ վասն հավատո եւ վասն հայրենյաց»։
—Մայիսի 24 — Թուրքերը ձեռնարկեցին հարձակում, բայց կրելով զգալի կորուստներ հայկական հրետանու (20 հրանոթ) դիպուկ կրակից, ետ շպրտվեցին ելման դիրքերը. կողմերի դրությունը մնաց անփոփոխ։
Թաքցնելու համար մայիսի 22—ի եւ 24—ի ծանր պարտությունները եւ արդարացնելու համար դրանց հետեւանքով ունեցած մեծ կորուստները, թուրքական հրամանատարությունը հնարեց Աղին կայարանում թուրքական զինվորական գնացքաշարի խորտակման կեղծ պատմություն եւ այն տարածեց մամուլի միջոցով։
—Մայիսի 25 — Սարդարապատի ջոկատն անցավ հարձակման Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակորդի դեմ։ Գեներալ Սիլիկյանի N4 հրամանով ստեղծված ԱՋ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (գնդ. Կազիմիրսկի) գրոհային զորասյունը (հրամ. շտաբս—կապիտան Սարգսյանց) հարձակվում էր երկաթգծից հյուսիս՝ հիմնականում Թյուլքի Թափա բարձունքի ուղղությամբ։ Երկաթգծից հարավ հարձակվող ՁԱԽ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (հրամ. գնդ. Պերեկրյոտով) գլխավոր նպատակակետը
...
Կարդալ շարունակությունը »
|
Սարդարապատի հերոսամարտը
—Մայիսի 5 — Սասունցիների գունդը (500 սուր, հրամանատարներ՝ Սասունցի Մուշեղ, Սասունցի Մանուկ, Մորուք Կարո, Չոլո) գրավեց Թուրքի Թալինի (Ն. Թալին) անառիկ համարվող բերդը։ Այդ չափազանց կարեւոր տակտիկական հաջողությունը ռազմական տեսակետից հետագայում մեծ դեր խաղաց Սարդարապատի ճակատամարտում. ե՛ւ նահանջի, ե՛ւ հակահարձակման ժամանակ՝ հայկական զորքերը հյուսիսային թեւից ապահովագրված էին թուրքի՝ Թալինի կողմից հասցվելիք հնարավոր հարվածներից։ Այդ մասին իր հիշողություններում գնդի հրամանատար Սասունցի Մուշեղը (Ավետիսյան) հայտնում է հետեւյալը. «Թալինի բերդը ռազմական բացառիկ նշանակություն ուներ մեր փոքր երկրին համար, անիկա ոչ միայն կիշխեր Էջմիածնի եւ Աշտարակի, այլ նաեւ տեւական սպառնալիք մըն էր Երեւանի համար։ Հետագային, երբ Սարտարապատի կռիվները տեղի ունեցան, այն ատեն միայն հասկցվեցավ մեր շարժման կարեւորությունը»։
Եռօրյա մարտերում թուրք—թաթարական տարրից մաքրվեց նաեւ Արագածի ամբողջ լեռնազանգվածը։ 1926—ին, Դաշնակցության դատի ժամանակ, հայ բոլշեւիկները սասունցիներին ներկայացվող մեղադրանքների շարքում հիշեցին նաեւ... Արագածի հայացման «մեղքը»։
—Մայիսի 17—19 — Թուրքերի առաջացումը Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով։ Ախուրյանի (Արփաչայ) ձախ ափը պաշտպանող հայկական զորքերի Արագածի ջոկատը (1—ին եւ 2—րդ հետեւակային հատուկ բրիգադներ, հայկական հատուկ հեծյալ գունդ, այլ զորամասեր—հրամ. գնդ. Կազիմիրսկի) սկզբում նահանջեց դեպի Ղարաղուլա կիսակայարան, իսկ այնուհետեւ՝ Դարաբուրուն կայարան։ Մայիսի 19—ին, թուրքերը հարվածեցին նաեւ Ախուրյանի արեւմտյան ափից՝ Կամբինսկի ծանծաղուտի հատվածում։
Թշնամու հայտնվելը Արարատյան դաշտում՝ առաջ բերեց նմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի 27—ին թուրքերը պահեստային խոշոր ուժեր մտցրեցին ճակատամարտի մեջ եւ ամբողջ ճակատով մեկ ոչ միայն կասեցրին հայկական զորքերի հարձակումը, այլեւ իրենք անցան վճռական հակահարձակման։ Հաջորդ օրը, մայիսի 28—ին հակառակորդն էլ ավելի զարգացրեց ձեռք բերված հաջողությունները եւ վերջնական բեկում մտցրեց ճակատամարտում։
Կոտրելով հայկական աջ եւ ձախ թեւերի դիմադրությունը, թուրքական զորքերը կտրեցին երկաթուղին Մ. Ղարաքիլիսայից դեպի հյուսիս, ինչպես նաեւ՝ գրավեցին քաղաքից արեւելք ընկած Վարդանլու գյուղը։ Շրջապատման օղակը Մ. Ղարաքիլիսայի շուրջը փակվեց։ Սակայն մինչ այդ հայկական ուժերի մեծ մասին հաջողվեց նահանջել դեպի արեւելք՝ Դիլիջան եւ դեպի հյուսիս՝ Շահալի կայարան։ Շրջապատման մեջ մնացածները հերոսաբար դիմադրեցին մինչեւ վերջ եւ ընկան զենքը ձեռքներին, իսկ նրանք, ովքեր զինամթերքի սպառման պատճառով գերվեցին, թուրքերի կողմից տմարդորեն գնդակահարվեցին։ Մայիսի 28—ի երեկոյան թուրքական 11—րդ դիվիզիայի առաջապահը մտավ Մ. Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայի հերոսամարտում հայկական զորքերի կրած պարտությունը, սակայն, շատ թանկ նստեց թշնամու վրա։ Մեծ կորուստների հետեւանքով նա արդեն ռիսկ չարեց շարունակել հարձակումը Դիլիջանի ուղղությամբ, ուր այդ պահին գտնվում էին Ղարաքիլիսայի ջոկատի մնացորդները եւ Դսեղից այստեղ անցած Անդրանիկի բոլորովին թարմ բրիգադը (3—3,5 հազ. սվին եւ սուր)։ Այլ կերպ ասած, թուրքերը հաղթեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, բայց ի զորու չեղան կատարել իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը, այն է՝ ճեղքել դուրս գալ Ղազախ—Աղստաֆա։ Լիարժեք հաղթանակի եւ Դիլիջանի գրավման դեպքում, թուրքերը հնարավոր է՝ ոչ միայն դուրս գային Ղազախ, այլեւ փորձեին Սեմյոնովկայի լեռնանցքով եւ Ելենովկայի ու Ախտայի վրայով, շրջանց զորաշարժով հարվածել Երեւանին հյուսիս—արեւե
...
Կարդալ շարունակությունը »
|
Բաշ Ապարանի հերոսամարտի 100—ամյակին նվիրված բուն միջոցառումներն Ապարանում թեեւ պաշտոնապես մեկնարկելու են մայիսի 1—ից, սակայն արժանահիշատակ այդ հոբելյանի պատշաճ կազմակերպման ու անցկացման նպատակով տեղի համայնքապետարանում այս օրերին տիրող աշխատանքային աշխույժ եռուզեռն սկսվել է դեռ ամիսներ առաջ։
Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեց Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը, իրենց կողմից նախատեսված միջոցառումներն ու ձեռնարկումները կոչված են հնարավորինս արժանավայել նշելու տոնը եւ մեկ անգամ եւս իմաստավորելու ճակատամարտի մասնակիցների սխրանքն ու արիությունը։
Մասնավորապես, մայիսի 1—20—ը «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում անցկացվելու է «Մեր պապերի սխրանքները» խորագրով միջազգային սիմպոզիումը, որն ամենամյա է լինելու։ Այն ղեկավարելու է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման մասնակիցների թվում լինելու են Իտալիան, Հնդկաստանը, Բելգիան, Ճապոնիան, Բելառուսը, ինչպես նաեւ Արցախը եւ, բնականաբար, մեր երկիրը ներկայացնող քանդակի վարպետներ։ Սիմպոզիումի շրջանակներում անցկացվելու են վարպետության դասընթացներ, դասախոսություններ, տարբեր հանդիպումներ եւ այլն։
Մայիսի 8—ին մայիսյան հաղթանակները կնշանավորվեն մարզական միջոցառումով՝ մարաթոնյան վազքով, որը նույնպես կանցկացվի հուշահամալիրի տարածքում։ Հաջորդը մայիսի 13—ին է՝ ամենամյա ավանդական ուխտագնացություն դեպի Լուսագյուղի Վերի վանք (17—րդ դար), որը կրում է «Վերի վանքի կամ Թուխ Մանուկի տոն» խորագիրը։ Այն կիրականացվի Ապարանի հրապարակից եւ կուղեկցվի ապարանյան թաղալուներով։
Միջոցառման շրջանակում նշվելու է նաեւ ջանգյուլումի կամ գնարբուկի հոգեւոր—ծիսական տոնը, որը նվիրված
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|