Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 70 71 »
Երեկ սոցիալական ցանցերում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1—ի գործի ու դրանում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ միացմամբ անդրադարձել է այդ ձայնագրությանը։
«Իմ նախնական գնահատմամբ՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ է արել, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։ Արդյոք օրենքով իրավունք ունեցե՞լ է գաղտնալսում իրականացնել։ Ե՞րբ է տեղի ունեցել, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը։
Դեռեւս օգոստոսի 17—ի հանրահավաքին ես հայտարարել եմ, որ Մարտի 1—ի գործն ընդհանուր առմամբ բացահայտված է, եւ բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,–հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով ձայնագրությունում առկա այն հատվածին, որում, ըստ ձայնագրության, Վանեցյանն ասում է, թե Փաշինյանը հանձնարարել է «փակել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ վարչապետը նշել է, որ մշտապես ասել է ու կշարունակի ասել, որ եթե նախաքննության շահերից բխում է կալանավորել տվյալ անձին, ապա նա կհանձնարարի կալանավորել՝ անգամ, եթե տվյալ անձն իր բարեկամն է։ «Սա է տեղի ունեցածը։ Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն»,–հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում կարեւոր չէ, թե ինչ ազգանուն ունի այն անձը, ում պետք է կալանավորել։
«Ոմանք ուզում են խուսափել պատասխանատվությունից։ Ես դա թույլ չեմ տա՝ անկախ նրանից՝ կլինեմ վարչապետի կարգավիճակում, թե ոչ»,–հայտարարել է նա։
Վարչապետի ուղիղ եթերից որոշ ժամանակ անց մամուլի ասուլիս
...
Կարդալ շարունակությունը »
|
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ. հունվարի 1—ի դրությամբ ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը բացահայտված կլինեն։ Խոսել ենք նաեւ այն մասին, որ դա ԱՃԹՆ—ին (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) անդամակցելու պայման է։ Բայց թե ինչպես են բացահայտվելու իրական հանքատերերը, ահա այդ ձեւերին չենք անդրադարձել։
Այդ քայլերը նախանշված են մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկով, որ գործադիրի հավանությանն արդեն արժանացել էր դեռ ընթացիկ տարվա մարտին։ Նախ՝ որ իրական սեփականատերերի եւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց բացահայտման պահանջ կդրվի, միանշանակ է։
Իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ի՞նչ քայլ կհետեւի։ Սանկցիաներ կկիրառվեն եւ դրա հետ կապված քննարկումներ կլինեն պետական մարմինների եւ շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում եւ հանքարդյունահանող ընկերությունների (Հայաստանի հանքարդյունաբերողների եւ մետալուրգների միության միջոցով)։
Սանկցիաներ կկիրառվեն նաեւ այն դեպքում, եթե չտեղեկացվի սեփականատիրոջ փոփոխության մասին։ Տվյալները կհավաքվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում։ Ժամանակը ցույց կտա՝ իրական սեփականատերերի բացահայտման շրջանակը պե՞տք է ընդլայնվի, թե՞ ոչ։ Համենայնդեպս, ընդլայնման նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություն կարվի (այս տարվա դեկտեմբերի 3—րդ տասնօրյակում է դա նախատեսված)։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր իրականությունը, հետաքրքիր է դառնում, թե ինչպես է ստուգվելու իրական հանքատերերի հավաստիությունը։ Որովհետեւ միայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, էներգետիկ ենթակառուցվածքների ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է պետական Տրետյակովյան պատկերասրահ եւ հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ Երեւանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։
Այնուհետեւ պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։
Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար եւ հույս հայտնել, որ իր առաջարկ—խնդրանքը դրական արձագանք կստանա։
ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետեւել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,–նշել է Հակոբյանը։
«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100—ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՄԸՄ—ի ղեկավարներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ՀՄԸՄ—ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100—ամյա հոբելյանի առթիվ եւ խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում. «Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր եւ բարձրացրու։ Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ եւ բարձրացրեց իրհայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում եւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով եւ հպարտ հայացքով։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել։ Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը եւ շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը։ Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր եւ բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային եւ պետական երազանքների մակարդակի։ Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «EADaily»—ին տված հարցազրույցում խոսել է պաշտպանության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած քայլերի, առաջնահերթությունների, հեռանկարների մասին։
Ըստ նախարարի՝ թիվ մեկ առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումն է։
Նա նկատել է, որ Հայաստանի զինուժը նախաձեռնողական արտաքին քաղաքականության հետ կոչված է ապահովելու բանակցային պայմաններ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում։ Այդ համատեքստում նախարարը կարեւորել է ՀՀ ԶՈՒ մշտական սթափեցնող գործողություններն ու համագործակցությունն Արցախի բանակի հետ հակառակորդի ագրեսիան զսպելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի անդադար ռազմատենչ հռետորաբանության կիրառումն ու հայտարարությունները՝ հակամարտության լուծումը ուժի հնարավոր կիրառման միջոցով։
«Հաջորդ առաջնահերթությունը բանակի հեղինակության բարձրացումն է երկրի ներսում։ Այս հարցում իմ ուշադրությունը կենտրոնացած է հատկապես քաղաքական գործընթացներում բանակի չեզոքության ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման, զինվորական վարքականոնի ամրապնդման, բանակի համար գնումների մեխանիզմների կատարելագործման եւ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման վրա»,—վստահեցրել է նախարար Տոնոյանը։
Անդրադառնալով երրորդ առաջնահերթությանը՝ նախարարն ասել է, որ իրենց համար կարեւոր է նաեւ բանակի արտաքին կապերի ամրապնդումը։
Այս համատեքստում նա նկատել է, որ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ—ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում, որը վերանայվում եւ մոդեռնիզացվում է 2—3 տարին մեկ։ Ծրագիրը հիմնված է քաղաքական ու անվտանգության հարցերին առնչվո
...
Կարդալ շարունակությունը »
|
Ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ—ի կոռուպցիոն բացահայտումներին, որոնցում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ։
«Տեղյակ եմ, հուսով եմ՝ խրատ կլինի հակաօրինական պրոցեսների մեջ ներգրավված բժիշկներին եւ ոչ միայն նրանց։ Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երեւույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ։ Դա է հիմնականում զարմանալին։ Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել։ Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասել է Արսեն Թորոսյանը։
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ։ Արսեն Թորոսյանը նշել է, որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության իր կոլեգաների հետ խոսել է զորակոչի շրջանում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։ Քննարկվել է նաեւ արդեն իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքը, որը փորձարկման է դրվել Նոր Նորքի զինկոմիսարիատում։
«Այդ ծրագիրը ենթադրում է հետեւյալը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողով, որպես այդպիսին, չկա։ Դրա փոխարեն այդ գործառույթները կատարում է 3 պոլիկլինիկա, փաստացի՝ զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է լինում այդ 3 պոլիկլինիկայում։ Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Դա կօգնի ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանել է քաղաքացիների հարցերին։
Նրա կարծիքով, երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են։
«Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»,–նշեց կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ։ «Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է հետեւողականորեն։ Այն իրավապահ մարմինները, որոնք այս գործընթացում չեն լինի արդյունավետ, օրինականության ապահովման ճանապարհին, մենք այդտեղ կգնանք լուրջ, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտությունների»,–հայտարարել է նա։
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու, որը կլինի օնլայն հարթակ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի։
«Առաջիկայում մենք պետք է կարողանանք իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն կբերի ՀՀ պետական կառավարման համակարգին եւ հանրությանը»,–ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կան ոլորտներ, որտեղ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, եւ դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլ
...
Կարդալ շարունակությունը »
|
2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին։
Որովհետեւ բացահայտման պահանջը ԱՃԹՆ—ինն է, իսկ Հայաստանը ԱՃԹՆ—ից անմասն չէ։
Հապավումը բացվում է որպես արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն։ Սա բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող միջազգային ստանդարտ է, որին 2017թ. դրությամբ անդամակցում են 51 երկրներ։ ՀՀ—ն դեռ երեք տարի առաջ է նախաձեռնել ԱՃԹՆ—ին անդամակցության գործընթացը։ 2016թ. մեր կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը եւ 2017թ. արդեն ՀՀ—ն ԱՃԹՆ—ի թեկնածու երկիր էր։ 2019թ. ՀՀ—ն կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ—ի ստանդարտին համապատասխանող երկիր։ Եթե, իհարկե, հաշվետվողականության մեխանիզմները պատշաճ ներդնի։
Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Օրինակ՝ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս նախաձեռնությանն անդամակցող երկրները պարտավորվում են ամենամյա զեկույցներ հրապարակել, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի եւ վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Կամ՝ ԱՃԹՆ—ն մի ստանդարտ ունի, որի համաձայն, պարտադիր պետք է հրապարակվի ընդերքօգտագործողների կողմից այս կամ այն համայնքի արտաբյուջե կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հիմա՝ ԱՃԹՆ—ի չափորոշիչներով առաջնորդվող պետությունները պետք է մշակեն հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ։ Դրա շնորհիվ կբացահայտվեն իրական սեփականատերերը, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք։ Մի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ եւ քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երեւանում։ Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ձեզ տեսնելով Երեւանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս։ Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել «Ֆեյսբուքում», դա երեւի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը։ Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ շատ հետաքրքրիր էր։ Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արեւմտահայերեն եւ պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն։ Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում եւ ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ։ Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել։ Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին։ Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության եւ վիճակահանության իրականացման կարգը։ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին։
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով։ Նորակոչիկներից մի քանիսը չեն մասնակցել վիճակահանությանը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանության գործընթացին եւս չի մասնակցի, քանի որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել զինծառայությունն անցկացնել Արցախի զորամասերից մեկում։ Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդու զինծառայության մեկնելու հետ կապված ունի հպարտության զգացում։ Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը։ Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»։
Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան, ուստի պե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հուլիսի 7—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ—ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղ դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը եւ ՀՀ ԶՈՒ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ գնդերեցների ուղեկցությամբ։
Բանակի սպաների եւ զինվորների հետ զրույցում Վեհափառ հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի եւ կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի եւ քույրերի անդորրը։
Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները՝ Գարեգին Բ կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։
Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է։ Անդրադառնալով բանակ—եկեղեցի կապին Հայոց հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես եւ այսօր ու ապագայում հայ հոգեւորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հյուրընկալվել Հայոց հայրապետին
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային փոքրամասնությունների հետ կապված ընտրական օրենսգրքի կարգավորումները պետք է արվեն համամասնական ընտրակարգի սահմաններում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի համար երկու ընդունելի տարբերակ կա, որոնք բավարարում են Սահմանադրության պահանջները։ «Դրանցից մեկը, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկն է, ենթադրում է, որ ազգային փոքրամասնությունների համար քվոտաներ նախատեսվեն կուսակցությունների համամասնական ցուցակներում։ Մյուս տարբերակը, որի դեպքում քննարկվել է նաեւ տեխնիկական իրագործելիությունը, այն է, որ կուսակցությունները ունենան ազգային փոքրամասնությունների ցուցակ, որում եւս լինի չորս բաժին ամենամեծ ազգային փոքրամասնությունների համար»,–ասաց Իոաննիսյանը։
Նա հույս հայտնեց, որ համամասնական ընտրակարգի անցումը կլուծի լեզվի հարցը։ «Ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ չէին կարողանում ինքնուրույն քվեարկել, որովհետեւ հայերենին լավ չէին տիրապետում։ Այս դեպքում ընտրողը կարող է հիշել միայն իր գերադասած կուսակցության համարը։ Ազգային փոքրամասնություններով առավելապես բնակեցված տարածքներում կարելի է քննարկել, որ ինֆորմացիոն պաստառները լինեն նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»,–նշեց նա։
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն առաջարկեց, որ ազգային փոքրամասնությունները ավելի շատ ընդգրկված լինեն իշխանական կուսակցություններում։ «Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել ընդդիմա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|