ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 18:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 70 71 »

Այսօր Հայաստանի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցն է։ Բնական արհավիրքը խլեց 25 հազարից ավելի մարդու կյանք, 500 հազարը մնաց անօթեւան։
Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, ուժգնությունը կազմում էր 10 բալ, Լենինականում՝ 9 բալ, Կիրովականում՝ 8 բալ։
Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ 
Այդ օրերին ամբողջ աշխարհը համախմբվեց՝ Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից ժամանում էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին հումանիտար օգնություն։
Երկրաշարժից հետո մեր բառապաշարը համալրվեց «աղետի գոտի» դաժան արտահայտությամբ։ Աղետյալ գոտի, որը վերակառուցելու համար, փաստորեն, երեք տասնամյակը չբավարարեց։ Կարելի է նշել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ, սակայն իրականությունն այն է, որ հարյուրավոր ընտանիքներ դեռեւս չունեն բնակարաններ, ապրում են տնակներում, ծանր սոցիալական պայմաններում։ Զարգացման նոր ուղի բռնած մեր հանրապետությունում ապագա կառավարության առաջնահերթությունների շարքում ամենակարեւորներից մեկը պետք է դառնա «աղետի գոտի» հասկացությունը արագ տեմպերով եւ մեկընդմիշտ մեր բառապաշարից հանելը։ Սա նաեւ հոգու պարտք է այն հազարավոր զոհվածների առջեւ, որոնց ժառանգներն այսօր, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում են ապրել ու արարել իրենց բնակավայրերում։

 

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։
Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առեւտուրը, էներգետիկան, թվային օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման եւ ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաեւ միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ 
ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաեւ կազմակերպության գործունեության ընթացիկ եւ կազմակերպչակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կայացած ժողովրդավարական երկրներում նախընտրական քաղաքական բանավեճերը ընդունված երեւույթ են։ Մեզանում նույնպես քաղաքական դաշտում հետզհետե արմատավորվում է այն միտքը, որ այդ մշակույթը օրենսդրորեն ամրագրելու ժամանակն է։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նման կարծիքներ են հայտնել նաեւ բանավեճին մասնակից այլ քաղաքական ուժերի առաջնորդներ։
Նախօրեին Հանրային հեռուստատեսության ստուդիայում կազմակերպված բանավեճը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից բոլոր 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, դարձավ առաջին ծիծեռնակը քաղաքական նոր մշակույթ որդեգրելու ճանապարհին։ Նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց մոտեցումները, դիրքորոշումները երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսական, սոցիալական, կրթամշակությաին խնդիրների վերաբերյալ եւ, ամենակարեւորը, թե ինչ լուծումներ են տեսնում։
Համոզեցին, թե ոչ հեռուստադիտողին, վերջինս ինքը կորոշի։ Բանավեճի վերաբերյալ արդեն հնչել են բազմաթիվ տեսակետներ, առանձնացվել են «հաղթողներն» ու «պարտվողները», սակայն էականն այն է, որ քաղաքական գործընթացները մեր երկրում դառնում են ավելի թափանցիկ, դուրս են բերվում կուլիսային, ներքին պայմանավորվածությունների դաշտից, երբ ընտրողին հնարավորություն է ընձեռվում «գործի մեջ» տեսնելու այն քաղաքական գործիչներին, որոնց ինքը պատրաստվում է վստահել իր ու իր մերձավորների ճակատագիրը առաջիկա հինգ տարիներին։ 
Սա հույս է ներշնչում, որ մեր երկրում իրոք լավ հիմք է դրվում քաղաքական դիսկուրսի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճը

Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում երեկ անցկացվեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական 11 ուժերի համամասնական ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճը։ Այն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի խոսքով, աննախադեպ էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ։
Բանավեճի մասնակիցները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերի հիմնադրույթները երկրի համար կարեւորագույն (պետականաշինության ամրապնդում, բանակաշինություն, տնտեսության զարգացում եւ այլն) հարցերի լուծման գործում, տեսակետներ արտահայտեցին մեր հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ, կարծիքներ հայտնեցին ներքին ու արտաքին քաղաքականության զարգացումների շուրջ՝ կարեւորելով , մասնավորապես, Արցախի անկախության ճանաչման եւ նրա զորացման հույժ անհրաժեշտությունը, պատասխանեցին միմյանց ուղղված հարցերին եւ այլն։

 

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետությունում տնտեսական կյանքն աշխուժացնելու սպասումները բնակչության շրջանում ոչ միայն սոցիալական խնդիրների լուծմանն են միտված, այլեւ առաջին հերթին մարդկանց մեջ վաղվա օրվա հանդեպ վստահություն, լավատեսություն արթնացնելուն։ Եթե ստեղծվում է սեփական երկրում սեփական ուժերով որակյալ արտադրություն կազմակերպելու, դրանով մեր կամ այլ տարածաշրջաններում ներկայանալու հնարավորություն, ապա քաղաքացու մեջ ավելի հաստատուն համոզմունք է ձեւավորվում հայրենիքում իր ներուժը իրացնելու նպատակահարմարության վերաբերյալ։
Երբ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ արդեն իսկ ձեռք են բերվել մոտ կես միլիարդ դոլարի ներդրումների պայմանավորվածություններ, ոմանք դա որակեցին նախընտրական շրջանին բնորոշ հռետորաբանություն։ Մինչդեռ նախօրեին արդեն ստորագրվեց ավելի քան 300 մլն դոլարի ներդրումով Հայաստանում երեք գործարանից բաղկացած արտադրական համալիր կառուցելու մասին՝ 1100 աշխատատեղով։
Երեկ արվեց հերթական քայլը։ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցավ կենցաղային տեխնիկայի գործարանի բացումը։ Նման արտադրությունը հայ—լիբանանասիրիական նախաձեռնություն է։
Նախնական փուլում գործարանը կունենա 70—80 աշխատող, տարեկան կարտադրի 126 հազար միավոր տեխնիկա։ Գործարանի նախնական կապիտալը եւ գործառնական ծախսերը 4,5 մլն դոլար են։ Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի հավաքման փուլն է, որը կտեւի երկու տարի, ապա կանցնեն տեխնիկայի արտադրությանը, որը կտեւի եւս երկու տարի, եւ չորս տարի անց կգործի գործարանի՝ ամբողջությամբ ինքնավար համակարգը՝ կենցաղային տեխնիկայով ապահովելով ոչ միայն Հայաստանը, այլեւ տարածաշրջանը եւ ԱՊՀ—ն։

Բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսություն զարգացնելու համար նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը խոսում են արտաքին շուկաներ դուրս գալու անհրաժեշտությունից՝ մեխանիզմներ գրեթե չառաջարկելով (թեեւ նախընտրական շրջաններում սա օրինաչափ է)։ Ասում են՝ պետք է, անհրաժեշտ է, կարեւոր է, ժամանակն է եւ այլն։ Ընդհանրապես, հզոր տնտեսություն ունեցող երկրները հաճախ տնտեսությամբ են քաղաքականություն թելադրում։ Հայաստանը, ցավոք, առայժմ դրա հնարավորությունը չունի, եւ մենք արտաքին շուկաներ դուրս գալու համար մանր ու մեծ քաղաքական խնդիրներ պետք է կարողանանք լուծել։ Այլ կերպ՝ արտաքին կապերի հարցերը կարգավորել։ Եվ յուրաքանչյուր ընտրական փուլում հարց է ծագում՝ հերթական կառավարությունը «կամ, կամ»—ի՞, թե՞ «եւ, եւ»—ի քաղաքականությունն է առաջ տանելու։ Փորձենք հասկանալ քաղաքական ուժերի ծրագրերը այս առումով։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը գծում է սահմանները. ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ—ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ—ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ—ում եւ ԵԱՏՄ—ում, նաեւ՝ նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում։ Այնուհետեւ հավելում է. «Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ։ Իրական նպատակներն ու տեսլականը դրսեւորվում են գործերով, կայացրած որոշումներով։ Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսանկյունից։ Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ»։ Ու խոստանում է՝ շարունակելու են աշխատել հավասարակշռված եւ վարելու են Հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերն էլ նախընըտրական ծրագրերում կամ ծրագրային հիմնադրույթներում ներկայացրել են, թե ինչպես են պատկերացնում Արցախի խնդրի լուծումը։ Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ միայն հզոր տնտեսություն ունենալով։ Իսկ տնտեսության շարժը, միտումներն ու հեռանկարները հիմնականում պայմանավորվում են հարկային քաղաքականությամբ։ Այս առումով մեզ հետաքրքիր էր՝ հասկանալ, թե քաղաքական որ ուժը խորհրդարանում հայտնվելու պարագայում ինչ քայլեր կձեռնարկի հարկային ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Սա շատ նուրբ ոլորտ է, որից դժգոհողները միշտ ավելի մեծաթիվ են։ Ու միայն հետեւանքն է խոսում այս կամ այն քայլի անարդյունավետության կամ արդյունավետության մասին։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օրինակ, հարկային ոլորտի հետ կապված առանձին բաժին նախընտրական ծրագրում չունի, իսկ տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրանց տեսլականը արդեն ներկայացրել ենք։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը հավաստիացնում է, թե ձգտելու է հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։ Մշակելու է մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին։ Ներդնելու է բազմագործոն եւ ճկուն հարկային գոտիականություն եւ հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչաձ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը կներդնի պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախը հայերիս համար դարեր շարունակ մեր կոտրված մեջքը շտկելու հնարավորություն է, կամք, երաշխիք, ազգային արժանապատվություն։ Մեր ազգային նպատակներին ի վերջո հասնելու սրտապնդումն է։ Մեր շնչառությունն է՝ բառիս բուն իմաստով։ Արցախի խնդրի հարցում ինչ քայլեր են ուզում ձեռնարկել այն քաղաքական ուժերը, ովքեր հավակնում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով մտնել։
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս առումով «ազգ—բանակի» գաղափարն է շեշտադրում եւ խոստանում է անզիջում լինել. «Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում։ Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է։ Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ։ Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է»։ ՀՀԿ—ի համոզմամբ, միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «ազգ—բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին։ Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից։ Չի՛ կարող լինել միակողմանի զիջում։ Այո՛, հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է։ Բայց ՀՀԿ—ն կտրականապես դեմ է «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետեւ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնածավալ պատերազմի վտանգը։ Քաղաքական այս ուժը ջանքերն ուղղելու է միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը։ Արցախի սոցիալ—տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարեւորագույն առաջնահերթություն։ ՀՀԿ—ն հայցում է ընտրողի քվեն՝ Արցախի անվտանգ ապագան ու կայուն զարգացումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ բոլոր պոտենցիալ օրինախախտները իրենց տեսադաշտում են

Ազգային անվտանգության ծառայությունը ողջ անձնակազմով աշխատում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մեր տեսադաշտում կան մարդիկ, կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, բայց նշեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարությունների շրջանակներում է, այլ այսպես կոչված՝ «արջի ծառայություններ» մատուցող տարբեր փոքր խմբեր են տարբեր տարածքներում։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում, որ նման արկածախնդրության ոչ ոք չգնա, որովհետեւ մեր ձեռքերը երկար են, եւ մենք ամեն ինչ տեսնում ենք»,–նշել է Վանեցյանը։
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի են «արջի ծառայություն» մատուցում այդ մարդիկ, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «Տարբեր, օրինակ՝ ռեյտինգային թեկնածու է, իր ընկերներին հավաքել է, մտածում են ինչպես անեն, որ շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք, պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Քրեական օրենսգիրքն ասում է, որ ընտրակաշառքի խոստումն արդեն քրեորեն պատժելի արարք է։ Հենց կհասնենք այդ փուլին, երբ կլինի կոնկրետ խոստում, այդ մարդիկ անմիջապես կենթարկվեն պատասխանատվության։ Ոստիկանությունն այդ առումով ավելի առաջնային գծում է, ոստիկանությունն է այդ գործունեությունն իրականացնում, եւ ես համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այնքան ուժ ու հնարավորություն ունի, որ կարողանա կանխել նման դեպքերը։ Բայց, եթե մեզ հայտնի կդառնան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 270 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան եւ ծանոթացել դրա շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է՝ մինչեւ 2026 թվականը կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում եւ 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության եւ արդյունավետության բարձրացման աշխատանքներին։
«Երկրի բնակչությանը եւ տնտեսությանը մատչելի էլեկտրականությամբ ապահովումը՝ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական անվտանգության հարց է։ Ատոմային էներգետիկան միշտ առաջնահերթ է եղել մեզ համար, եւ հենց այս պատճառով կայանի աշխատանքի երկարացման ռազմավարական որոշում է ընդունվել։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը տվյալ բնագավառում շարունակվելու է, քանի որ ատոմային էներգետիկան տալիս է նոր երաշխիքներ, խթաններ եւ զարգացման ուղղություններ»,–ՀԱէԿ—ի ռազմավարական նշանակությունն ընդգծել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Մենք հնարավորություն ենք ստեղծում երկարաձգելու ատոմակայանի նախագծային ժամկետը, միեւնույն ժամանակ, նաեւ տեղի են ունենում էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման սարքավորումների վերազինման աշխատանքներ։ Ընդհանուր ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք 10 տոկոս հզորության ավելացում, ընդ որ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունները նախագահ Ռոհանիի օրոք, կարելի է ասել, առավել բարենպաստ են եղել, քան նախկինում, տնտեսական ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրել, այդ թվում Հյուսիս—հարավ միջանցքի կառուցումը, Բաքվում իրանական ավտոմեքենաների արտադրության կազմակերպումը եւ այլն։ Երկու երկրների դիվանագիտական փոխառնչությունները եւս ակնհայտորեն ավելի ակտիվ են եղել՝ երկու երկրների նախագահների փոխայցելություններն ու տարբեր ձեւաչափերով հանդիպումների մակարդակով։ 2013թ. առաջին անգամ ընտրվելուց հետո նրա արտերկրյա առաջին այցը եղավ Բաքու, որտեղ հայտարարեց, որ ադրբեջանցիներն ու իրանցիները մեկ հոգի են երկու մարմնում։ Ընդհանուր առմամբ՝ Ռուհանիի կառավարությունը առավել ներողամտաբար է վերաբերում Բաքվին։ Եթե նախորդ իշխանությունները հաճախ էին քննադատում Բաքու—Թել Ավիվ փոխհարաբերություններում սերտացման միտումը, ապա այժմ, երբ դրանք օր օրի սերտացել եւ ռազմավարական են համարվում, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հազվադեպ են քննադատության թիրախ դառնում։ Բացի այդ, համեմատաբար մեղմ հակազդեցություն է ցուցաբերվել Բաքվի հակաիրանական դրսեւորումներին։
Այժմ, երբ Իրանի դեմ ԱՄՆ—ի տնտեսական սահմանափակումների օղակն ավելի ու ավելի է սեղմվում, թեեւ Ադրբեջանը հայտարարել է, որ շարունակվելու են Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները, սակայն անցյալի փորձն այլ բան է վկայում։ Հիշենք՝ Իրանի դեմ մինչեւ 2015թ. Իրան—5+1—ի համաձայնությունը, կիրառված առավել բազմակողմանի սահմանափակումների ժամանակ Բաքվի երկդիմի քաղաքականությունը։ 2010թ. փետրվարի 25—ին Բաքվում Ալեւի եւ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ուիլիամ Բըրնսի հանդիպումը, որի մանրամասները 2011թ. բացահայտեց «WikiLeaks»—ը։ Ալիեւ—Բըրնս գաղտնի բանակցությունների ժամանակ Ալիեւը շեշտել է, որ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետությունում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնաց երկու շաբաթ։ Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտեւի 12 օր եւ կավարտվի դեկտեմբերի 7—ին։ Ընտրություններին մասնակցում են երկու դաշինք եւ 9 կուսակցություն։ 
Դրանք են «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, ինչպես նաեւ՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական, Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները։
Բոլոր քաղաքական ուժերն էլ երեկ վստահեցրել են ընտրողներին, որ նրանց քվեն ստանալու դեպքում ազնվորեն եւ հավատարմորեն կծառայեն հասարակությանն ու երկրին։
Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը, որում մասնավորապես դիմել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կողմերին.
«Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն եւ գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք։
Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների եւ սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլեւս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։
Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024