Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 70 71 »
Ինչ առնչություն ունի Էլի Վիզելի ակտը Հայոց ցեղասպանության հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ հունվարին օրենքի ուժ ստացավ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ընդունված «Ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին» Էլի Վիզելի ակտը։ Հասկանալու համար, թե ինչի մասին է օրենքը եւ ինչ կարող է տալ մեզ, «ՀՀ»—ն զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
Նա նշեց, որ օրենքը նախատեսում է աշխարհի որեւէ կետում նախացեղասպանական կամ ցեղասպանական գործողություններ տեղի ունենալու դեպքում դրանք կանխարգելելու, մեղմելու եւ այդ ճգնաժամերին արձագանքելու համար ընդլայնել ԱՄՆ կառավարության հնարավորությունները՝ որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ բարոյական պատասխանատվության հարց։ «Ներկայումս ցեղասպանությունների կանխարգելումը պետությունների օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում, եւ սրանով ԱՄՆ—ն կոնկրետ քայլեր կարող է իրականացնել դրանք կանխարգելելու եւ մեղմելու ուղղությամբ»,–ասաց գիտական գծով փոխտնօրենը։
Այսպիսով, նախատեսվում է ստեղծել հատուկ արագ արձագանքման միջգերատեսչական մարմին, որը կուժեղացնի Միացյալ Նահանգների ջանքերը՝ վայրագությունների կանխարգելման եւ դրանց հակազդելու ուղղությամբ։ Ակտը հատուկ թրեյնինգներ է նախատեսում արտաքին հարաբերությունների ոլորտի աշխատակիցների համար՝ կոնֆլիկտների եւ վայրագությունների կանխարգելման բնագավառում։ Կարեւորվում է նաեւ հաշվետվողականությունը. Ազգային հետախուզության տնօրենն էլ պետք է Կոնգրեսին ուղղված իր ամենամյա զեկույցում ներկայացնի այն երկրները եւ տարածաշրջանները, որտեղ ցեղասպանությունների վտանգ կա, եւ այն
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայոց պատմություն» ակադեմիական նոր 8—հատորյակի հրատարակությունը, որին «ՀՀ»—ն արդեն անդրադարձել է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ընթացիկ աշխատանքների մեջ լավագույն հիմնարար գործն է համարվում։ Հինգ հատոր արդեն տպագրվել է, վեցերորդը տպարանում է։ Ի տարբերություն խորհրդային տարիներին լույս տեսած հայ ժողովրդի պատմության մասին նախկին հատորյակների՝ այս բազմահատորյակում պատմության անցքերում մնացած բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ ներկայացված են անաչառ ձեւով։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ կան ոլորտներ, որոնք լուսաբանված չեն եղել նախորդ հատորներում, օրինակ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տեղն ու դերը հայ ազգային ազատագրական շարժման մեջ՝ պետության եւ մշակույթի բեռը իր վրա վերցնելու տեսանկյունից։ Հաջորդը հայ ազգային կուսակցությունների պատմությունն է, որը ժամանակին մատուցվել է աղավաղված ձեւով։ Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության պատմությանը, որը ներկայացված է եղել որպես բուրժուական Հայաստանի պատմություն. «Անգամ մենք էինք ուսանողական տարիներին կարծում, թե մեր հանրապետությունը պաշտոնապես կոչվել է բուրժուական»։ Նորովի է ներկայացված նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը։ «Այն մենք ոչ միայն դիտարկում ենք ցեղասպանություն, այլ նաեւ որպես հայրենազրկում, որը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Հարցն ամփոփել ենք նաեւ պահանջատիրության տեսանկյունից, որովհետեւ թուրքական կողմից ներողամտություն հայցելու պարագայում այս խնդիրը չի փակվում, ընդհակառակը՝ նոր է բացվում։ Հրեական հոլոքոստի պարագան մեզ հուշում է, որ հատուցում դրա դիմաց պետք է ստանալ, ինչու չէ նաեւ տարածքային հատուցում, որովհետեւ զրկվել ենք նաեւ հայրենիք
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում մարտի 11—15—ը կանցկացվի ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը։
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսիի համատեղ մամուլի ասուլիսով։
Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը նշեց, որ ՆԱՏՕ—ի շաբաթվա իրականացման ժամկետները փոխվել են, սակայն դրանից երկկողմ համագործակցությունը չի տուժել։
«ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը նախատեսվում էր իրականացնել 2018 թ. դեկտեմբերին, բայց, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշեցինք այն իրականացնել ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտից հետո հնարավորինս մոտ ժամանակահատվածում։ Մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ գոյություն ունեցող երկու գլխավոր ձեւաչափերով՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Հայաստան—ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում»,–ասաց Եդիգարյանը։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իր հստակ հաստատակամությունն է ցույց տալիս, որն ուղղված է ՆԱՏՕ—ի հետ գործընկերությանը։
«Հիշատակվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ քաղաքական երկխոսության ընթացքի ու զարգացման մասին, եւ ես հատուկ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել այն կապակցությա
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսական քաղաքականության համադրումը՝ ազգային նպատակներին
Այս հարցերի շուրջ ներկայացված լուրջ աշխատություն կա, «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի հրապարակած «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» աշխատությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է եւ միակը հայկական իրականությունում։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը բարձր գնահատելով այս գիրքը, նշել է. «Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտե Չինաստանը, եւ ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարեւորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Մինչդեռ Հայաստանում հետաքրքրությունը «չնաշխարհիկ» երկրի նկատմամբ հետզհետե աճում է։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար»։
Աշխատության ամենամեծ արժեքն այն է, որ հեղինակը հայ ընթերցողին առաջին անգամ հանգամանորեն ներկայացնում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», իմա՝ «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային մասշտաբի նախաձեռնությունը։ Լավ հնարավորություն է ընձեռված բազմակողմանիորեն ծանոթանալ «Մետաքսի ճանապարհի» ներչինական նշանակությանը, այն հեռանկարներին, որոնք բացվում են տարածաշրջանային երկրների եւ տարբեր մայրցամաքների համար այդ համապարփակ նախաձեռնության շնորհիվ։
Կարեւոր է նաեւ, որ երկար տարիներ ապրելով, սովորելով ու աշխատելով Չինաստանում՝ Մհեր Սահակյանն ակտիվ դեր է խաղացել հայկական համայնքի կազմավորման եւ գոյացման գործընթացում եւ նա ցույց է տալիս այն հնարավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մարտի 1—ի ողբերգության կապակցությամբ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1—ին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում արյուն հեղվեց։
Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվեցին, եւս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից։
Զոհերից հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, երեք հոգի զոհվել են «Չերյոմուխա—7» հատուկ միջոցի կիրառումից, մեկ հոգի բեկորային վնասվածքից, մեկ հոգի՝ բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքից։
Այդ իրադարձություններից 11 տարի անց, ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեւին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերեւս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը։
Մարտի 1—ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադեւոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապե
...
Կարդալ շարունակությունը »
|
Այդ մասին են վկայում հազարավոր փաստերն ու ականատեսների պատմությունները
Սումգայիթյան ջարդերից արդեն 31 տարի է անցել, սակայն հարեւան երկիրը ձեռագիրը չի փոխել, եւ Ապրիլյան քառօրյան էլ ցույց տվեց, որ նրան հոգեհարազատ է «յաթաղանի լեզուն»։ Այդպես էր նա գործում Սումգայիթում եւ Բաքվում, Մարաղայում։
1988—ի փետրվարի 27—29—ը Սումգայիթում տեղի ունեցած հայերի արյունահեղ ջարդերի եւ կոտորածների մասին պատմություններն ու հիշողությունները որքան էլ որ «մնան անցյալում», պետականորեն կազմակերպված զանգվածային այդ ոճրագործությունը, որպես խարան, դաջված է մնալու Ադրբեջանի մարդասպանների ու եղեռնի կազմակերպիչների դեմքին։
Արցախյան շարժումը գլխատելու եւ հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով, Ադրբեջանի իշխանություններն իրականացրին նախապես լավ մշակված ու ծրագրված եռօրյա սումգայիթյան սպանդի իրենց սցենարը։ Այն ուղեկցվեց ազերի հրոսակախմբերի անմարդկային ու բիրտ գործողություններով։ Ողջակիզվեցին եւ դաժանաբար հոշոտվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ, ծաղրուծանակի ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, ծերեր ու երեխաներ։
Մնալով անպատիժ եւ օգտվելով Ադրբեջանի ղեկավարների թողտվությունից, շատ չանցած՝ Սումգայիթի ողբերգությանը հաջորդեցին Բաքվի, Գանձակի, Դաշքեսանի, Մինգեչաուրի, հայաշատ մյուս բնակավայրերի հայտնի դեպքերը։
Բաքվի ու Սումգայիթի կոտորածներից ճողոպրած հազարավոր հայեր մահվան սպառնալիքների տակ լքեցին վաղեմի բնակավայրերն ու ապաստան որոնեցին Արցախում ու Հայաստանում։ Բռնի տեղահանվեցին ավելի քան 500 հազար հայեր։
«Իմ խորին համոզմամբ՝ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը իշխանությունների կողմից ուղղորդված էր,–կարծում է կոտորածներից մազապուրծ Արցախ տեղափոխված Եվգենյա Մայիլյա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայերենն «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով
Արդի հայերենի հիմնախնդիրների, մտահոգող թեմաների շարքում առանձնահատուկ քննվում են մասնավորապես բարբառները պահպանելու, գեղարվեստական խոսքի մակարդակը բարձրացնելու, խոսակցական լեզուն գրական հայերենից տարբերակելու հարցերը։
Գրական արեւելահայերենի ներկա վիճակը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը մտահոգիչ է համարում՝ նշելով, որ լրջագույն խնդիրներ կան լեզվաքաղաքականության, լեզվամտածողության, լեզվագործածության, լեզվի կանոնարկման, ուսումնասիրության եւ ուսուցման բնագավառներում։ «Լեզվի մասին այսօրվա պատկերացումներն աղավաղված եւ աղճատված են, եւ այս իմաստով մտահոգություններ միշտ էլ եղել են։ Հասարակությունը եւ նաեւ շատ մտավորականներ չգիտեն, որ լեզուն միակերպ երեւույթ չէ։ Այն դրսեւորվում է բազում եղանակներով։ Այդ եղանակներից լուրաքանչյուրն ունի իր նպատակը, խնդիրն ու գործածության ոլորտը։ Օրինակ՝ գրական հայերենը հրապարակային խոսքի լեզուն է՝ նախատեսված մեծ հանդիսությունների, զանգվածների առջեւ ելույթ ունենալու համար։ Այն հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, կրթության լեզուն է, այլ կերպ ասած՝ պարտադիր չէ, որ այն ամենուր եւ ամեն տեղ գործածվի։ Փողոցում, շուկայում մարդը չպետք է ձգտի խոսել գրական հայերենով, երբ կարող է շփվել ազատ, խոսակցական հայերենով։ Իսկ խոսակցական հայերենի մեջ բացարձակապես մերժելի երեւույթ է ժարգոնային խոսքը։ Սա լրջագույն խնդիր է։ Հայերենը «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով, լեզվական սխալներով ու աղճատումներով, որոնք հաճախ մտնում են նաեւ գրական լեզվի ոլորտ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Վ. Կատվալյանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Համընդհանուր դրական արձանագրումով փակվեց թավշյա հեղափոխությամբ երկրում սկիզբ առած փոփոխությունների առաջին հատորի եզրափակիչ էջը։
Հիմա բացվում է մյուս հատորը, որում կշարադրվի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների, կառուցվածքային արդյունավետության բարձրացման քայլերի, իմիտացիոն ու կեղծ օրակարգերից հրաժարվելու տարեգրությունը։
Շուտով կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը, կձեւավորվի նոր կառավարությունը, իսկ ժամանակը չի սպասում, քանզի անելիքները շատ են։
Այս համապատկերում առաջին քայլերից մեկը կառավարության նախաձեռնությամբ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը ներքին շրջանառության մեջ դնելն է։
Արդեն իսկ հնչում են տարատեսակ կարծիքներ տարբեր շրջանակների կողմից, կառուցվածքային փոփոխություններին ենթակա գերատեսչությունների աշխատակիցները բողոք եւ մտավախություն են հայտնում, եւ դա բնական է, քանի որ սոցիալական խնդիրների բախվելու հեռանկարը ոչ ոքի համար չի կարող հաճելի լինել։
Մյուս կողմից՝ չէ՞ որ թավշյա հեղափոխությանը հանգեցրած պատճառներից մեկն էլ հենց անարդյունավետ կառավարման համակարգն էր, որը, մսխելով առանց այն էլ սուղ բյուջետային միջոցները, համարժեքորեն չէր արձագանքում երկրի առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։
Երկրում զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կտրուկ ու ցավոտ քայլերի դիմել։ Անշուշտ, դրանք պետք է լինեն համակողմանիորեն քննարկված, կշռադատված եւ փաստարկված։ Պետք է հաշվի առնվեն նաեւ դրանց սոցիալական հետեւանքները։ Այստեղ անելիք
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Համընդհանուր դրական արձանագրումով փակվեց թավշյա հեղափոխությամբ երկրում սկիզբ առած փոփոխությունների առաջին հատորի եզրափակիչ էջը։
Հիմա բացվում է մյուս հատորը, որում կշարադրվի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների, կառուցվածքային արդյունավետության բարձրացման քայլերի, իմիտացիոն ու կեղծ օրակարգերից հրաժարվելու տարեգրությունը։
Շուտով կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը, կձեւավորվի նոր կառավարությունը, իսկ ժամանակը չի սպասում, քանզի անելիքները շատ են։
Այս համապատկերում առաջին քայլերից մեկը կառավարության նախաձեռնությամբ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը ներքին շրջանառության մեջ դնելն է։
Արդեն իսկ հնչում են տարատեսակ կարծիքներ տարբեր շրջանակների կողմից, կառուցվածքային փոփոխություններին ենթակա գերատեսչությունների աշխատակիցները բողոք եւ մտավախություն են հայտնում, եւ դա բնական է, քանի որ սոցիալական խնդիրների բախվելու հեռանկարը ոչ ոքի համար չի կարող հաճելի լինել։
Մյուս կողմից՝ չէ՞ որ թավշյա հեղափոխությանը հանգեցրած պատճառներից մեկն էլ հենց անարդյունավետ կառավարման համակարգն էր, որը, մսխելով առանց այն էլ սուղ բյուջետային միջոցները, համարժեքորեն չէր արձագանքում երկրի առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։
Երկրում զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կտրուկ ու ցավոտ քայլերի դիմել։ Անշուշտ, դրանք պետք է լինեն համակողմանիորեն քննարկված, կշռադատված եւ փաստարկված։ Պետք է հաշվի առնվեն նաեւ դրանց սոցիալական հետեւանքները։ Այստեղ անելիք
...
Կարդալ շարունակությունը »
|
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի թեկնածությունները, խմբակցության ղեկավար պաշտոնի թեկնածուն է Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ալեն Սիմոնյանը։
«Նաեւ առաջարկվել են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, եւ կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները։ Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, եւ ընդունվել է վարչության որոշումը»,–ասել է նա։
|
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվել եւ վավերացվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9—ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։
Ըստ այդմ՝ 7—րդ գումարման ԱԺ—ում, ըստ նախնական արդյունքների, ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին ասաց, որ նախնական տվյալներով՝ խորհրդարան անցած ուժերի միջեւ մանդատների բաշխման հաշվարկ դեռ չի կատարվել։
«Մանդատների բաշխման վերաբերյալ ձեռնպահ կմնամ որեւէ թիվ ներկայացնելուց, բայց պետք է նկատի ունենալ, որ դեռ կան իրականացվելիք գործառույթներ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ այդ հարցերին։ Այդ գործառույթների իրականացումից հետո նոր կընդունվի որոշում ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ու կնշվի նաեւ ուժերի ստացած մանդատների թիվը։ Այդ կապակցությամբ ընտրական օրենսգիրքը հստակ ժամկետներ է սահմանել»,—ասաց Մուկուչյանը։
Մուկուչյանի խոսքով՝ հաշվարկների վերաբերյալ այժմ հնչող տեսակետները կարող են տարբերվել վերջնական հաշվարկներից։ ԿԸՀ նախագահը նշեց, որ մանդատների հաշվարկման համար հստակ կարգավորված համակարգ կա։
«Առաջին քայլով որոշվում է կուսակցությունների ու դաշինքների ցուցակը, որոնք հաղթահարել են շեմը, դրանից հետո 105 մանդատները համամասնորեն բաժանվում են նրանց միջեւ, որից հետո այդ մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, կեսը տարածքային ընտրական ցուցակներին, բայց նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին տրվելիք մանդատների թիվը, նոր դրանից հետո կորոշվի, թե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում, այլեւ՝ «բարի» կամ «լավ լույս», եւ մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ։ «Պայքարը լույսի ու խավարի միջեւ մինչ օրս արդիական է։ Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ։ Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունը. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին։ Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է։
21—րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձեւավորում արմատներ, ունենում հետեւորդներ։ Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն։ Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է։ Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ։ Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատեւել, եթե չպայքարենք դրա դեմ։
Մինչեւ լուսավոր կողմին անցնելը՝ կցանկանայի խոսել այս համաժողովի մասին։ Հավանաբար, աշխարհում 2—3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել։ Ցավոք, Հայաստան
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|