Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 70 71 »
Սիրիայում ներքին բախումների 9-րդ տարում, թվում է, թունելի վերջում լույսի շող է նշմարվում։ Դա երկրի նոր սահմանադրությունը մշակող կոմիտեի (ՍԿ) ձեւավորման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության գալն է։
Ինչպես նշել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Պեդերսոնը, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել 150 հոգանոց ՍԿ ձեւավորելու հարցում, ինչը նա, խիստ կարեւորելով, համարել է կողմերի միջեւ քաղաքական համաձայնության առաջին հստակ քայլ։ Քայլ, որը կարող է վերածվել քաղաքական լուրջ գործընթացի, ինչն էլ, հնարավոր է, հանգեցվի սիրիացիների արդարացի նպատակների իրականացմանը։ Նա իրավացիորեն դեռեւս ՄԱԿ—ի վեհաժողովի շրջանակներում անվտանգության խորհրդի նիստում շեշտել էր, թե կոմիտեի ձեւավորումը դեռեւս Սիրիայում բախումների վերջը եւ դժվարին խնդիրների լուծում չէ։ Պեդերսոնը հավելել է նաեւ, որ դրա համար նախ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ երկրի ողջ տարածքում հրադադար հաստատելու ուղղությամբ, ինչը կենսական նշանակություն ունի։
Նշենք, որ սահմանադրության նախագիծը մշակող կոմիտեի ձեւավորումը տեղի է ունենում դեռեւս 2015 թ. դեկտեմբերի 19—ին ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում միաձայն հաստատված Սիրիայի ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ 2254 բանաձեւի համաձայն, որի նախագիծը մշակվել էր 19 երկրի կողմից։ Այն գնահատվեց որպես պատմական, որովհետեւ ավելի քան 4 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ Սիրիայի հարցում շահագրգիռ կողմերը կարողացել էին ընդհանուր հայտարարի գալ։ Փաստորեն, կրկին 4 տարի պահանջվեց, որպեսզի բանաձեւի իրականացման ուղղությամբ կատարվի առաջին լուրջ քայլը։
2254 բանաձեւի համաձայն՝ Սիրիայում տեղի է ունենալու իշխանափոխություն, ձեւավորվելու է անցման ժամանակաշրջանի կառավարություն։ 18 ամիս հետո ՄԱԿ—ի վերահսկողությամբ պետք է տեղի ունե
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարդու գիտակցությունը կազմակերպում է լեզուն՝ գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով։ Լեզուն մտածողության նախադուռն է, պայմանը, եւ բնության մեջ մարդկային լեզուն է միայն, որ տալիս է արտադրանք։ Լեզվի միջոցով է մարդը կազմակերպվում ու կազմակերպում կյանքը, առօրյան, կապվում անցյալի հետ, բացահայտում ներկան, կերտում ապագան։ Այն պահից, երբ բնազդն ընկալում է լեզուն, իսկ լեզուն՝ գիտակցության սաղմը, ծագում է լեզվական մշակույթի խնդիրը։ Մենք գիտենք մեր այբուբենի ստեղծման պատմությունը, մեր գրավոր լեզվի նշանագրերը, գիտենք մեր մեծերին, որ սկիզբ դրեցին գրավոր լեզվի մշակույթին եւ ավանդեցին սերունդներին, գիտենք՝ որքան նախանձախնդիր էին նրանք եւ որքան նախանձախնդիր էր մեր դպրոցը՝ այն ուսուցանելու խնդրում, քանզի հասարակության լեզվամտածողությունից ու գիտակցությունից է կախված ժողովրդի՝ որպես տեսակի, լինել—չլինելու հարցը եւ այդ տեսակի որակական ամբողջականությունը, իսկ այս ամենի պատասխանատուն լեզվական քաղաքականությունն է, ինչը խորհրդային ժամանակաշրջանում տարերայնությունից դարձավ միանգամայն նպատակային ու հետեւողական, ու թեեւ Հայաստանի Հանրապետությունը խորհրդային երկրի մասնիկ էր կազմում, որոշակիորեն պահպանում էր ինքնությունն ու լեզվի մշակութային որակները, եւ ժարգոնային խոսքի ստորակարգությունը չէր ներխուժում գրական խոսքի տիրույթ ու չէր խաթարում դարերով մշակված լեզվի կուլտուրան։
Խորհրդային կարգերի փլուզումից հետո շատ կառույցների հետ մեկտեղ սկսեց խարխլվել եւ լեզվի մշակույթը, ճաքեր տվեց ազատության ու անարխիզմի սահմանը, եւ լեզուն հայտնվեց առավել անարխիզմի դաշտում, քան պահպանեց ազատությունն ու կուռ համակարգը։ Եթե լեզուն դիտարկենք սոսկ լեզվական երեւույթ, բարձրագույն հաղորդակցության ձեւ, գուցե եւ ներողամտորեն վերաբերվենք այն իրողությանը, որ այժմ տիրում է լեզվական ոլորտում, սակայն լեզ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մշակույթը բազմաբովանդակ ու համընդգրկուն հասկացություն է, որ տարածվում է կյանքի բոլոր բնագավառների վրա, քանզի մշակույթը մարդու արարումն է. այն, ինչին դիպչում է մարդու ձեռքը, ինչի շուրջ պտտվում է մարդու միտքը, ինչը մշակվում, փոփոխվում է մարդու միջնորդությամբ՝ մշակույթի արդյունք է։ «Մշակույթ» բառը՝ cultura, առաջին անգամ հանդիպում է Կատոն Մարկիոս Պորկիոս Ավագի (մ.թ.ա. 234—149) «Երկրագործություն» տրակտատում, ինչը ի սկզբանե նշանակել է մշակույթ, ավելի ուշ՝ դաստիարակություն, կրթություն, զարգացում, հարգում։ Մշակույթը փիլիսոփայության, մշակութաբանության, պատմության, արվեստագիտության, լեզվաբանության (էթնոլեզվաբանության), քաղաքագիտության, ազգաբանության, հոգեբանության, տնտեսագիտության, մանկավարժության ինքնաճանաչողության ուսումնասիրության առարկան է, բնագավառներ, որոնց ոլորտում ձեւավորվում են նյութական կամ հոգեւոր արժեքներ (արվեստի ստեղծագործություններ, մարդկային հարաբերություններ եւ այլն)։
Որոշ չափով անդրադառնալով մշակույթի ինչ լինելուն, որն օբյեկտիվ հանգամանք է եւ դուրս է անհատական ճաշակի թելադրանքից, հարկ կա անդրադառնալ մշակույթի սուբյեկտիվությանն ու սուբյեկտիվ ընկալմանը, քանի որ դրանով է պայմանավորված, թե ինչպես է իրականացվում մշակույթը կոնկրետ բնագավառներում, այնքանով, որքանով գործ ունենք մշակույթն արարող, նրա հետ շփվող, գնահատող ու կիրառության մեջ դնող մարդու բնավորության, մտահասության, ունակությունների, կարողությունների ու գիտելիքների հետ։
Յուրաքանչյուր մարդ իր բնագավառում գործ ունի տվյալ բնագավառի մշակույթի հետ, քանի որ, եթե նա արարող չէ, գոնե, կատարող է, եւ, ըստ վերը նշված նրա բնութագրիչ հատկությունների, հրաշալիորեն մշակված մի գործ կարող է տապալվել կամ առավել կատարելագործվել, ուստի շատ կարեւոր է «ինչպես»
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո բացակայում են մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը։ Այդ բացը լրացնելու համար ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է խորհրդարան։ Նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ նախագահի 1997 թվականի հրամանագրով։
Օրենքի նախագծի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանի հետ։ «Մարզպետի ինստիտուտի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան։ Եթե հաշվի առնենք, որ տարածքում գործող հանրապետական կառույցները, ինչպես օրինակ՝ ազգային անվտանգության տարածքային մարմինները չեն ենթարկվում մարզպետին, ապա անհասկանալի է դառնում «համակարգել» ասված եզրույթը։ Մարզպետը, որը հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ է, որեւէ լիազորություն չունի ժողովրդի կողմից ընտրված եւ առաջնային մանդատ ունեցող համայնքապետի նկատմամբ։ Ժողովրդավարության տրամաբանությամբ ընտրովի մարմինը կարող է ղեկավարել նշանակված մարմնին, այլ ոչ հակառակը»,— ասաց նա։
Նախկինում մարզպետների ինստիտուտի կարիքը զգացվում էր, որովհետեւ քաղաքական շահերից ելնելով նրանք ազդեցություն էին գործում ընտրական գործընթացների վրա։ Այսօր, երբ հայտարարում ենք ժողովրդավար երկիր լինելու մասին, արդեն այդ գործառույթը տեղ չպիտի ունենա։ Պատգամավորը նպատակահարմար է գտնում մարզպետի պաշտոնը նույնպես ընտրովի դարձնել, որպեսզի իրավական առումով հարաբերությունները ճիշտ կառուցվեն։
Խնդիրն առկա է եղել նաեւ ն
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպե՞ս պետք է լուծվի պետական կառավարման որակի խնդիրը
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, Հայաստանի կառավարության առաջին ամենակարեւոր խնդիրը համարել է պետական կառավարման որակի բարձրացումը։
«Խնդիրը միշտ էլ եղել է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով պետական կառավարման որակին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը։ Պատգամավորի խոսքերով, պետական կառավարման որակն արդյունավետությամբ մասնավորին զիջում է։ Դա ինչ—որ իմաստով նորմալ է համարում ու միեւնույն ժամանակ նշում, որ պետական համակարգում անհրաժեշտ որակն ունենալու համար բարձր որակավորմամբ արհեստավարժ կադրեր են պետք ու կոռուպցիայի իսպառ բացառում։ Բայց դա երկար գործընթաց է համարում. «Ոմանք տարիներ առաջ կոռուպցիոն գործընթացով հայտնվել են պետական կառավարման համակարգում ու պաշտպանված են ինչ—որ օրենքներով։ Նրանք տասնյակ տարիներ կարող են աշխատել ու այդպես մնալ։ Բայց ինչ—որ տեղից սկսեցինք, որ իրական մրցույթների հիման վրա պետական կառավարման համակարգում հայտնվեն մարդիկ, որոնք ոչ թե ինչ—որ մեկի բարեկամն ու ծանոթն են, այլ ազնիվ, արդար մրցույթով են ընդունվել, համապատասխան գիտելիքներ ունեն»։ Իսկ այդ ամենին զուգահեռ՝ Պապոյանը նկատում է, որ պետք է փորձեն պետական կառավարման համակարգում աշխատավարձ բարձրացնել՝ ոլորտի մրցունակությունն ու գրավչությունը խթանելու համար։ Բանն այն է, որ լավագույն կադրերը, ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի, գնում են մասնավոր հատված՝ որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է։
Իսկ լավ ու վատ աշխատողների տարբերակմամբ հնարավոր գործազրկության առնչությամբ մեր զրուցակիցը ն
...
Կարդալ շարունակությունը »
|
Որպեսզի ուտի երշիկ եւ ոչ թե երշիկանման ուտեստ
Սննդային հավելումներից խոսելիս նշել ենք, որ պայմանական նշանն է հենց «E» դասիչը։ Որ սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ կա, որ մշակել է ԵՄ—ն, բայց որ այդ շարքում կան հավելումներ, որ ներառված չեն ԵԱՏՄ եւ ՀՀ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող թույլատրելի սննդային հավելումների ցանկում։
Մենք հիմա կխոսենք այն մասին, թե որ սննդային հավելումներն են վտանգավոր։
Նախ ասենք, որ Հայաստանում իրացվող եւ Հայաստան ներմուծվող սննդամթերքի բաղադրության մեջ սննդային հավելումների առկայության դեպքում մակնշման վրա պետք է նշվեն սննդային հավելումի գործառութային (տեխնոլոգիական) նշանակությունը (օրինակ՝ թթվայնության կարգավորիչ, կայունացուցիչ, էմուլգատոր եւ այլն) եւ սննդային հավելման անվանումը (օրինակ՝ սորբինաթթու), որը կարող է փոխարինվել սննդային հավելման ծածկագրով (օրինակ՝ 200)։ Եվ սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումն ու ընտրել սննդամթերքը՝ ելնելով նաեւ դրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից։ Որպես կողմնորոշիչ օրինակ հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետեւյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ եւ սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերեւային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների եւ քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի)։
Հստակ պետք է իմանալ, որ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26—ի որոշման համաձայն՝ արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյաց
...
Կարդալ շարունակությունը »
|
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Գրանդ փարքում հրավիրված հանրահավաքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Սեպտեմբերի 22—ին Լոս Անջելեսում նա հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Արեւմտյան ափի Սոցիալ—դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամների հետ՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։ Այնուհետեւ հանդիպել է Ամերիկայի Արեւմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։
Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա են եղել նաեւ ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո եւ Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգեւոր հայրեր։ Երեկվա հանդիպումը ՀՅԴ կուսակցության՝ ԱՄՆ արեւմտյան ափի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ էր՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, դոկտոր Վիգեն Յակուբյանի եւ ՀՅԴ արեւմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։
Քննարկվել են Հայաստան—սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով, որում անդրադարձել է համազգային տարբեր հարցերի։
Ողջույնի ելույթներով են հանդես եկել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Նա
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի Հայաստանում։ Համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում, անցկացվելու է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ, կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տարիներ ի վեր համաժողովի անցկացման ուղղությամբ միության կուտակած ահռելի փորձը հնարավորություն է տվել այս հեղինակավոր միջոցառումն անցկացնելու Հայաստանում, ինչը կազմակերպիչներին հաջողվել է համառ աշխատանքի եւ երկարատեւ գործընթացների շնորհիվ։
Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology WCIT) կայացել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաեւ ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է «WCIT—2019»—ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին ընձեռվել էր դեռեւս 2014—ին։
WCIT—ը անցկացվում է 1978 թվականից Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance—WITSA) կողմից, որին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը անդամակցում է 2004 թվականից։
ՏՏ ոլորտի զարգացման առումով Հայաստանի համար ինչպիսի նոր հնարավորություններ ու համագործակցության հեռանկարներ կստեղծի համաշխարհային համաժողովի անցկացումը, «ՀՀ»–ն զրուցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։
«Դա այն միջոցառումն է եւ այն վայրը որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները մեկտեղվում են եւ հիմնական քննա
...
Կարդալ շարունակությունը »
|
Տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին՝ այդ կերպ խրախուսելով դրանց կիրառումը օդի աղտոտվածության նվազեցման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից։
«ՀՀ»–ն տարեսկզբին անդրադարձել էր երկրում էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների սահմանափակման խնդրին՝ մատնանշելով աշխարհում դրանց կիրառման տարածվածությունն ու առավելությունները։
Այն, որ աշխարհի շատ երկրներում վերջին տարիներին վառելիքով ավտոմեքենաներից անցում է կատարվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործմանը, դեռ չի վկայում այն մասին, որ նույն պատկերը կարող է արձանագրվել նաեւ մեզանում։ Հայ վարորդները դժվար թե կարողանան այդքան հեշտությամբ հրաժեշտ տալ ավանդական վառելիքով շահագործվող մեքենաներին, որոնք պրակտիկորեն ավելի հեշտ է լիցքավորել ցանկացած մոտակա կայանից։
Թեպետ հին տարեթիվ ունեցող մեքենաների նկատմամբ հայաստանյան օրենսդրությունը բարյացակամ չէ եւ հաջորդ տարվանից նախատեսվում է գույքահարկը բարձրացնել, այսինքն՝ վարորդին ստիպել բնության աղտոտման դիմաց ավելի թանկ վճարել, այդուհանդերձ Հայաստանում վառելիքով շահագործվող մեքենաներն են շարունակում դեռեւս գերակշռել։
Խոսենք էլեկտրամոբիլների շահագործման առավելություններից։ Բացի օդը չաղտոտելու եւ անաղմուկ աշխատելու գործոններից, դա նաեւ շահավետ է տնտեսապես։ Մեքենան սպասարկվում է սովորական էլեկտրաէներգիայի լիցքավորմամբ եւ կարելի է լիցքավորել տան պայմաններում՝ սովորական հոսքագծով։ Բացի այդ, այս նորագույն մեքենաների մարտկոցները առավել երկար են ծառայում։ Յուրաքանչյուր պետություն նման ավտոմեքենաների շահագործումը խրախուսելու նպատակով տարբեր մեթոդներ է կիրառում։ Կան պետություններ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը կայցելի նաեւ Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք համարվող Սան Խոսե քաղաք, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ։
Երկրի ղեկավարի Միացյալ Նահանգներ այցի օրակարգի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանում իշխող քաղաքական ուժի ծրագրային առաջնահերթություններից է տնտեսական հեղափոխության իրականացումը, եւ այդ համատեքստում նպատակային է ԱՄՆ—ի հայ համայնքի հետ հանդիպումը։ «Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիոն տարբեր գործարքներ են կատարվել, որի արդյունքում գործարար համայնքի շրջանում ձեւավորվել է անվստահություն։ Անձնապես այդ մարդկանց հանդիպելը եւ բացատրելը, որ Հայաստանում այսուհետ ամեն ինչ նորմալ է, կլինի ճիշտ քայլ, հատկապես անցումային այս շրջանում՝ մինչեւ կդառնանք կայացած իրավական պետություն»,–նշեց պատգամավորը։
Միացյալ Նահանգներ այցի մյուս կարեւոր ուղղությունը նորարական տեխնոլոգիաներն են, առավե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին հաճույք է։ Մանավանդ՝ անձնական օգտագործման։ Սլավա Ժիժեկը հաստատ իրավացի է, երբ գրում է, թե «ազգը քաղաքական հաճույքի ձեւ է»։ Դժվար չէ դրանից եզրակացնել, որ պետությունը քաղաքական հաճույքի ամենաազգային եւ բարձրագույն ձեւն է՝ դրանից բխող բոլոր անդառնալի հետեւանքներով։ Միայն դրանով կարելի է բացատրել հայաստանյան իշխանությունների այն ցանկասիրությունը, որով հալվում են «ազգ» ասելով, եւ այն գլխապտույտը, որ ունենում են «անկախ պետություն» բարբառելիս։ Բայց այն հաճույքի ձեւ կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ դրան հավատում են։ Իսկ եթե չեն հավատո՞ւմ։ Այդ դեպքում հաճույքը դառնում է մղձավանջ, ազգը՝ բեռ, պետությունը՝ չարիք կամ չարիքի գործիք՝ ուղղված հենց ազգի եւ պետականության դեմ։
Ի դեպ, հին հասարակությունների հետարդիական վերլուծությունները պարզում են, որ նախնադարյան հասարակությունը, այսինքն՝ առանց պետության հանրույթները այնքան էլ թերզարգացած չեն եղել, ինչպես կարծում էր Էնգելսը իր նշանավոր աշխատության մեջ։ Նախնադարյան համայնքի քաղաքական ռազմավարությունը հենց այն էր, որ այն գիտակցաբար խուսափում էր պետություն ստեղծելուց, ինչպես նաեւ մնացյալ անհավասարություն պարտադրող ձեւերից, ինչը, ի վերջո, հանգեցնելու էր հասարակությունից իշխանության տարանջատման։ Ուստի, երբ առաջնորդի իշխանության կամ հեղինակության ձգտումը գերազանցում էր համայնքի բարեկեցության մասին հոգսին, նրան կա՛մ սպանում էին, կա՛մ լավագույն դեպքում արտաքսում։
Պետության խնդրում գործերն ավելի բարվոք չէին հունական քաղաքակրթության մեջ։ Հունարենում «միասնություն» նշանակում էր «տրոհում», եւ հունական պոլիսի՝ որպես խաղաղ ժողովրդավարական պետության մասին հեքիաթը իրականում թաքցնում էր քաղաքացիական անընդմեջ պատերազմների հնարավորությունը, որում ոչ հաղթողներ կային, ոչ էլ պարտվողներ, այլապես կկորչեր հո
...
Կարդալ շարունակությունը »
|
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է
Հայաստանից եվրոպական երկրներ մեկնող անձանց նպատակները բավական տարբեր են, ոմանք մեկնում են հանգստի, ոմանք՝ բուժման, ոմանք պարզապես այցելում են մերձավորի, ու նրանցից յուրաքանչյուրը տվյալ երկիր մուտք գործելու համար համապատասխան կազմակերպության է դիմում՝ անհրաժեշտ ինֆորմացիայի եւ դիմումի հայտի գրագետ ու ճշգրիտ ձեւակերպման համար։
Այս տարվա ամռան թեժ շրջանում հայաստանցիների կողմից շատ էին դժգոհություններն այն մասին, որ դիվանագիտական կառույցները մուտքի արտոնագրի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու եւ պատշաճ ժամկետներում դրանք ուսումնասիրելու ժամանակահատվածը արհեստականորեն երկարաձգում են՝ պատճառաբանելով, որ հայտերն են շատ։
Մարդիկ, որոնք նախապես վճարել են ավիատոմսի ձեռք բերման եւ կեցության դիմաց՝ հստակ օր ամրագրելով, ստիպված են սրտատրոփ սպասել, թե վերջապես երբ են մուտքի արտոնագրի կնիքն իրենց փաստաթղթում տեսնելու։ Ու շատ դեպքերում մուտքի արտոնագրի թույլտվությունը մերժվում է, երբ արդեն վճարած գումարը դառնում է վերադարձման ոչ ենթակա, քանի որ տուրիստական ընկերությունն արդեն տոմսն ամրագրել է, վճարել ու վիզիայի ստացման համար էլ քաղաքացուն հստակ երաշխավորել։
Այս պարագայում առաջանում է տարաձայնություն, ՀՀ քաղաքացին սկսում է մեղադրել տվյալ տուրիստական ընկերությանը փաստաթղթերի ձեւակերպման ուշացման եւ գործին ոչ պատշաճ ու ոչ հետեւողական վերաբերվելու համար, մինչդեռ դրանց ձեւակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն էլ խնդիրը պայմանավորում են ոչ թե իրենց աշխատանքի թերացման, այլ հյուպատոսարաններում դիմումների ծանրաբեռնվածությամբ։ Որոշ տուրիստական ընկերություններից նույնիսկ կարծիք հայտնեցին, որ վիզայի արտոնագրերի ստա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|