ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 25 » Սննդային հավելումներ. երբ սպառողը ստիպված է ցանկերով խանութ մտնել
10:41
Սննդային հավելումներ. երբ սպառողը ստիպված է ցանկերով խանութ մտնել

Որպեսզի ուտի երշիկ եւ ոչ թե երշիկանման ուտեստ

Սննդային հավելումներից խոսելիս նշել ենք, որ պայմանական նշանն է հենց «E» դասիչը։ Որ սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ կա, որ մշակել է ԵՄ—ն, բայց որ այդ շարքում կան հավելումներ, որ ներառված չեն ԵԱՏՄ եւ ՀՀ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող թույլատրելի սննդային հավելումների ցանկում։
Մենք հիմա կխոսենք այն մասին, թե որ սննդային հավելումներն են վտանգավոր։
Նախ ասենք, որ Հայաստանում իրացվող եւ Հայաստան ներմուծվող սննդամթերքի բաղադրության մեջ սննդային հավելումների առկայության դեպքում մակնշման վրա պետք է նշվեն սննդային հավելումի գործառութային (տեխնոլոգիական) նշանակությունը (օրինակ՝ թթվայնության կարգավորիչ, կայունացուցիչ, էմուլգատոր եւ այլն) եւ սննդային հավելման անվանումը (օրինակ՝ սորբինաթթու), որը կարող է փոխարինվել սննդային հավելման ծածկագրով (օրինակ՝  200)։ Եվ սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումն ու ընտրել սննդամթերքը՝ ելնելով նաեւ դրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից։ Որպես կողմնորոշիչ օրինակ հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետեւյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ եւ սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերեւային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների եւ քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի)։
Հստակ պետք է իմանալ, որ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26—ի որոշման համաձայն՝ արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյացնող նյութերը եւ E924a, E924B որակի բարելավման նյութերը (ալյուրի եւ հացի)։
Տեղեկացնենք նաեւ, որ նյութեր կան, որոնք սննդին ավելացվում են, բայց սննդային հավելումներ չեն համարվում։ Օրինակ, այդպիսիք չեն համարվում մթերքի որակական բարելավման կամ սննդային արժեքի բարձրացման նպատակով սննդամթերքին ավելացվող նյութերը (վիտամիններ, ամինաթթուներ, որոշ միկրոէլեմենտներ)։
Սպառողները պետք է հիշեն, որ E 127, E 154, E 160b, E 161g, E 173 եւ E 180 սննդային հավելումների (ներկանյութեր) իրացումը մանրածախ առեւտրի կետերում արգելվում է։ Արգելվում է նաեւ E 425 սննդային հավելման օգտագագործումը դոնդողանման հրուշակեղենում եւ փոքր տարաներում փաթեթավորված դոնդողներում։ Արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412, E 413, E 414, E 415, E 417, E 418 եւ(կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում։
Հավատացեք, սա դեռ ամենը չէ, սննդային հավելումների հետ կապված էլի ցանկեր կան՝ այդ հավելումների թույլատրելի չափաքանակների, առավելագույն թույլատրելի չափաքանակների…
Ի՞նչ անել, ցանկերո՞վ մտնել խանութ ու տասնյակ րոպեներ վատնել, թե՞ աչքին ընկածն ու գրպանին հարմար ապրանքը վերցնել ու գնալ։ Որոշողը ինքը՝ սպառողն է։ Նա ի վերջո այնքան գրագետ պիտի լինի այս ոլորտում, որ հասկանա՝ մսից պատրաստված երշի՞կ է ուտում, թե՞ օսլայով, սպիտակաձավարով, ալյուրով շաղախված երշիկանման ինչ—որ բան։ Կամ՝ պանի՞ր է ուտում, թե՞ կպչունություն ապահովող հավելանյութերով պանրանման մի բան։ Սեփական առողջությունը պահպանելու համար, հավատացեք, արժե խանութներում թեկուզ մի քիչ ընթերցանությամբ զբաղվել, այնպիսի ապրանք գնել, որի մակնշումը լավ կերեւա (հետագծելիության շնորհիվ գոնե կարելի կլինի գտնել սննդամթերքի արտադրության ոլորտում խախտում թույլ տվածին)։
Սպառողը կարող է դատել նաեւ հետեւյալից ելնելով. սննդային հավելում պետք է լինի միայն այն ժամանակ, եթե «բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ եւ օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի այլ միջոցներով»։ Ուշադրություն հրավիրենք շարունակությանը՝ (հավելում պետք է լինի) «սննդամթերքի կայունությունն ապահովելու, պահման ժամանակահատվածն ավելացնելու կամ զգայորոշման ցուցանիշները բարելավելու համար՝ պայմանով, որ սննդամթերքի տեսքը, բնույթը, որակը չեն փոխվելու եւ սպառողին մոլորության մեջ չեն գցելու։ Կամ՝ նախապատրաստման, մշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման, պահման եւ այլ գործընթացներում անհրաժեշտ որոշակի նպատակների համար՝ պայմանով, որ սննդային հավելումը չի թաքցնելու անորակ հումքի օգտագործումը կամ արտադրական շղթայում անցանկալի (այդ թվում՝ ոչ հիգիենիկ) գործընթացները»։
Մի հանգամանքի էլ պետք է ուշադրություն դարձնենք. սպառողը պետք է իմանա, որ արգելվում է E 410, E 412, E 415 եւ E 417 սննդային հավելումների օգտագործումը ջրազրկված՝ մինչեւ ուտելը թրջում պահանջող սննդամթերքում։ Փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412, E 413, E 414, E 415, E 417, E 418 եւ(կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը։
Եթե այս ամենը փորձենք ոչ մասնագիտորեն, հակիրճ ձեւակերպել, ապա գուցե սա ասենք. սպառողը չպետք է տրվի ապրանքի գույնի ու տեսքի պատրանքին, դա կարող է զանազան հավելումների հետեւանք լինել։ Ու մեր առողջության մասին մեզնից շատ ոչ ոք չի մտածի, ոչ արտադրողը, ոչ էլ արտադրողին ստուգողը, քանզի պատիժը խիստ չէ, եւ ստուգումներն էլ օրենքով սահմանափակ են։

 


Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 375 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024