ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 3 4 5 6 ... 70 71 »

Պետությունը կարող է անուղղակի լծակներով ազդել գնագոյացման վրա

Տոներն են մոտենում։ Սա նշանակում է, որ շուկաներում ու խանութներում տոպրակները լցնելու գործընթացը դրամապանակները սովորականից ավելի արագ կդատարկի։ Իսկ ավելի հստակ ձեւակերպմամբ՝ այս տարի եւս նախատոնական ու տոնական գնաճը կանխատեսելի է։
«ՀՀ»—ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ դեկտեմբերին մեզ մոտ գնաճ է արձանագրվում՝ տարբեր գործոններով պայմանավորված. օրինակ, ապրանքների պահանջարկը կտրուկ աճում է։ Նրա խոսքերով՝ տոներին ընդառաջ մի քանի օրվա մեջ գնում ենք մեկուկես ամսվա համար նախատեսված ապրանք։ Դա շուկայում մեծ պահանջարկ է առաջացնում, ու վաճառողներն առիթից օգտվում են։
Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը ընդգծում է, որ «դեկտեմբերին սկսվող գնաճ» ասվածը հարաբերական է։ Նրա ասելով՝ երկու ցուցանիշ է պետք տարբերակել. «Ընդհանուր գնաճի ցուցանիշն արտահայտվում է սպառողական գների ինդեքսով։ Այստեղ անհանգստացնող միտում չունենք, հատկապես որ այս տարվա նախորդ ժամանակատվածում չենք ունեցել գների բարձրացում նույնիսկ այն չափով, որքան դրված է եղել պետական բյուջեում։ Սպառողական գների ինդեքսը չնչին փոփոխություն է կրել։ Անգամ մտահոգություն է եղել, որ գնանկման միտումը կարող է ազդել տնտեսական աճի տեսանկյունից»։
Միեւնույն ժամանակ նա մտահոգիչ է համարում առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումը։ Նկատում է, որ Ամանորի տոներին ընդառաջ, եւ ոչ միայն, պարբերաբար եղել է գների բարձրացում հատկապես այն ապրանքատեսակների մասով, որոնք տոներին ավելի մեծ պահանջարկ ունեն։
Թանկացումների մասին խոսելիս նա մեջբերում է ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության, համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման, նաեւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 289 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներդրումները մինչեւ 2026թ. կկազմեն շուրջ 550 մլն դոլար

Մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են, եւ դրանց բնականոն զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Հիմա էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարական ծրագիրն է քննարկվում։ Ի՞նչ տեղ է ԲԷՑ—երին հատկացված այս ծրագրում, ի՞նչ ծրագրեր են նախանշված ոլորտում, ի՞նչ միջոցներով։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։
Մինչ այդ նշենք, որ ոլորտի ընկերությունը կառավարում է միայն հաղորդման ցանցի ակտիվները, ունի շահագործման, պահպանման գործառույթներ եւ նաեւ անհրաժեշտ ներդրումային ծրագրերն է իրականացնում, սակայն բուն ցանցի կառավարման գործառույթը վերապահված է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին։
ՏԿԵ նախարարի տեղակալը, խոսելով բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի զարգացումից, երկու խումբ միջոցառումներ մատնանշեց՝ միտված առկա ենթակառուցվածքների արդիականացմանը եւ հաղորդման ցանցի ընդլայնմանը։ Առաջին խումբ միջոցառումներն ուղղված են բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի ենթակայանների եւ օդային գծերի վերազինմանը, իսկ երկրորդ խումբ միջոցառումներն այս փուլում՝ համակարգի թողունակության, ավտոմատացման (SCADA համակարգի ընդլայնում), ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների մոնիտորինգի համակարգի ներդրման եւ տարածաշրջանային ինտեգրման նպատակով նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։
Եթե հակիրճ, ապա հարկ է իմանալ, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցում այժմ շահագործվում են 220 կՎ լարման թվով 13 եւ երկու 110 կՎ լարման ենթակայաններ ու մեկ փոխանջատիչ կետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանում տեղի ունեցավ 2019 թ. Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսը, որը կրում էր «Եկամտից առավել, միջինից առավել, առավել, քան ներկան. մարդկային զարգացման անհավասարությունները 21-րդ դարում» խորագիրը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։ Զեկույցն ամփոփ ներկայացնում էր մարդկային զարգացման երեք հիմնական հարթությունում (երկարատեւ եւ առողջ կյանք, գիտելիքի մատչելիություն, արժանապատիվ կենսամակարդակ) երկարաժամկետ առաջընթացի գնահատականը։
Անհավասարությունն արմատացած է հասարակությունների, տնտեսությունների եւ քաղաքականության մեջ։ Չնայած էական ձեռքբերումներ են գրանցվել որոշ ոլորտներում, մասնավորապես, առողջապահությունում եւ կրթության ոլորտում, ինչպես նաեւ արձանագրվել է կյանքի որակի որոշակի բարձրացում, այդուհանդերձ, շատերի հիմնական կարիքները դեռեւս մնում են չլուծված, ինչը բացասական ազդեցություն է ունենում հասարակական կյանքի վրա, թուլացնում է մարդկանց վստահությունը կառավարման մարմինների եւ միմյանց հանդեպ։ Սակայն այս խնդիրները լուծելի են, եթե այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, կա ձգտում։ Անհրաժեշտ է իրականացնել շարունակական միջոցառումներ հիմնական կարիքները բավարարելու համար՝ հընթացս վերացնելով հաջորդ սերնդի մարդկային զարգացման անհավասարությունները։ Հիմնականում այս էր ՄԶԶ—ի բովանդակությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ մարդկային կապիտալի գլոբալ զարգացման եւ մարդկային զարգացման ազգայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

–Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015թ. ընդունված։ Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040թ. ռազմավարությունը։ Այդ ի՞նչ նոր փոփոխություն է բերվելու էներգահամակարգ 4 տարվա տարբերությամբ, որ նոր ռազմավարության կարիք է զգացվել։
–Նախկին ռազմավարությունը չէր գրվել նախարարությունում, այլ գրվել էր դոնորների աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ—ի, եւ նախարարությունն այն ժամանակ դա ընդունել է իբրեւ ռազմավարություն։ Ամենեւին չթերագնահատելով մեր գործընկերների կատարած աշխատանքը՝ մենք պետք է ունենանք մերը, այն կանխատեսումները, որի համար պատասխանատվություն կկրենք մենք։
–Նախորդիվ հստակ արձանագրեցինք ռազմավարության նախագծի՝ միջուկային էներգետիկայի հատվածը. այն է՝ Հայաստանն ունենալու է ատոմակայան, դա այլընտրանք չունի եւ այդ հարցը չի էլ քննարկվում։ Ուրիշ ի՞նչ շեշտադրումներ կան։ Ի՞նչ ենք փոխել նոր փաստաթղթում։
–Սա լրիվ այլ կարգի փաստաթուղթ է, այլ կառուցվածքով։ Սրանք մեր տեսլականներն են…
–Հստակեցնենք։ Այս՝ այլ կարգի փաստաթղթում, օրինակ, հողմային էներգետիկայի զարգացում նախատեսվա՞ծ է։
–Անդրադարձը հպանցիկ է, որովհետեւ այս պահին հողմային էլկայանների կառուցումը մեզ համար այնքան էլ տնտեսապես ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանի ռելիեֆի պայմաններում թանկանում է։ Հողմային կայանների տուրբինները հավաքած, թեւերը հավաքած են բերում, իսկ մեր ոլորապտույտ ճանապարհներին դա հարմար չէ։ Մի ընկերություն հաշվարկել էր՝ 50 մլն դոլար պետք է ներդրվի ճանապարհները լայնացնելու համար։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը հրապարակել է, թե 2019 թ. նոյեմբերի 13-ին Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ինչու է արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ Սենատի քվեարկությունը։
Ինչ խոսք, Գրեհեմի վրա կարող էին ազդել ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը նրա հանդիպումը, այնպես էլ նախագահ Թրամփի թուրքամետ քաղաքականությանը ենթարկվելը։ Բայց Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ սենատոր Գրեհեմի քվեարկությունը բացատրելու եւս մեկ ծանրակշիռ պատճառ են այն գումարները, որոնք նա ստացել է թուրք ամերիկացիներից՝ իր քաղաքական քարոզարշավների համար։
Յան Ջ. Լինչը հոդված է գրել «Ahwalnews.com» կայքում՝ փաստագրելով թուրքական նվիրատվությունները սենատոր Գրեհեմի քարոզարշավներին։ Այս գումարները հավելում են այն միլիոնավոր դոլարներին, որոնք Թուրքիայի կառավարությունը վճարում է Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերություններին, որպեսզի խոչընդոտեն Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը։ 2019 թ. հոկտեմբերի 11—ին «Akin Gump Strauss Hauer. Feld» ընկերությունն ավելացվեց Թուրքիայի համար լոբբիստական գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների երկար ցանկին։ Հետաքրքիր է, որ այս լոբբիստական ընկերությունը վարձել է «TransAtlantic Petroleum» տեխասյան ընկերությունը, որը շահեր ունի Թուրքիայի նավթագազային ոլորտում։ «Akin Gump»—ը լոբբինգ կանի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը խափանելու համար, մի բանաձեւ, որը Ներկայացուցիչների պալատը 2019 թ. հոկտեմբերի 29—ին ընդունեց մեծամասնությամբ։
Լինչը հաղորդել է, որ Հայաստանի կառավարությունը Միացյալ Նահանգներում գումարներ չի ծախսել լոբբինգ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման ի՛ր ծրագիրը. այս մասին նախորդիվ արդեն խոսել ենք։ Տեղեկացրել ենք նաեւ, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը։
Ի՞նչ է լինելու հաջորդ տարի։ Պարզվում է՝ այդ լիցենզիան երկարաձգվելու է եւս 30 տարով։ Ինչու՞ է այսպես արվել։
Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ լիցենզիան, ճիշտ է, 20 տարով է տրվել, բայց նմանատիպ չոր պահեստարանները նախապես հաշվարկված են եղել 50 տարվա համար։ Բանն այն է, որ մեր պահեստարանը ամերիկյան նախագիծ է, որ ֆրանսիական «Ֆրամատոմը» հարմարեցրել է, այսպես ասենք, մեր ատոմակայանի վառելիքի համար։ ԱՄՆ—ում այն NUHOMS—24 տիպի պահեստարան է, մերը NUHOMS—56 է (կրկնում ենք՝ հաշվարկված հենց ՋՋԷՌ տիպի ատոմակայանի վառելիքի համար)։ «Եվ մենք այս՝ նախապես 50 տարվա համար հաշվարկված տիպային պահեստարանների մասով շահագործման լիցենզիան 20 տարով ենք տվել,–ասաց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը,–որպեսզի 20 տարի հետո ամփոփիչ հաշվետվություն ներկայացնեն վառելիքի վիճակի մասին, որ գտնվում է չոր պահեստարանում։ 30 տարով եւս կերկարացվի լիցենզիայի ժամկետը, բայց ոչ միանգամից, այլ 20 տարի եւ 10 տարի ժամանակահատվածներով, որ դարձյալ միջանկյալ հաշվետվություններ ունենանք»։
Ի դեպ, որպեսզի թյուրիմացություն չլինի ու չմտածենք, որ 20 տարի շարունակ հաշվետվություն չի լինում, Աշոտ Մարտիրոսյանը ընդգծեց. «Եռամսյակային լինում է»։ Եվ շա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն իրականացվում է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, եւ այն զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, կանխարգելմամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ 2021 թ. կստեղծվի արդեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմինը՝ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձեւավորվեր դեռեւս նախորդ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, սակայն անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով դրա ձեւավորումն ուշացավ՝ համընկնելով արդեն նոր հակակոռուպցիոն ռազմավարության ժամանակաշրջանի հետ։ «Կառույցն իրականացնելու է կանխարգելման գործառույթներ, ինչը նշանակում է հակակոռուպցիոն կրթություն եւ կանխարգելում՝ շահերի եւ էթիկայի նորմերի բախման դեպքերի բացահայտում։ Ներկա դրությամբ գործող օրենքով ամրագրված է, որ եթե քրեական հանցագործություն պարունակող հատկանիշներով արարքների բացահայտման դեպքում հանձնաժողովը պետք է դիմի իրավապահ մարմնին, տվյալ դեպքում՝ դատախազություն։ Սակայն երբ կձեւավորվի քննչական մարմինը՝ հակակոռուպցիոն կոմիտեն, այն իր մեջ կմիավորի այս պահին գործող իրավապահ մարմինների հակակոռուպցիոն գործառույթները։ Արդյունքում կունենանք մեկ միասնական հակակոռուպցիոն մարմին, որը պատասխանատու կլինի հետաքննության համար»,–մանրամասնեց պատգամավորը։
Նորաստեղծ հանձնաժողովին է վերապահված պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման, վերլուծության, արդյունքների հրապարակման գործառույթը։ Կառույցը զբաղվելու է պաշտոնատար անձանց անհամատեղելիության, ինչպես նաեւ շահերի բախման եւ ոչ է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երբ նոյեմբերի սկզբին քննարկում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ—ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը։
Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ)։ Բացի միջին ակտիվության ԱՄՎ—ից, ՀԱԷԿ—ը պահման եւ պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի։ Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ—ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչեւ 2036թ. լուծել այդ խնդիրը։
Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ—ից ԱՄՎ—ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ)։
Տեղեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ—ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը։ Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով։ Ինչու՞ է այսպես արվել, եւ ի՞նչ է լինելու հետո։
Սա հասկանալու համար նախ անհրաժեշտ տեղեկույթ տրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել 

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց եւ հետագայում Թուրքիայի կողմից այն չվավերացնելուց հետո կարծես երկրորդական դիրքերում են հայտնվել հայ-թուրքական հարաբերություններն առհասարակ։ Առավել եւս, երբ արձանագրությունները չեղարկվեցին Հայաստանի կողմից։ Թերեւս, միայն հայ—ադրբեջանական շփման գոտիներում հակառակորդի սադրանքներից հետո հնչած երկկողմանի արձագանքներին ի պատասխան՝ հանդես էր գալիս նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարությունը։ Գրեթե միեւնույն բառապաշարով, որ ամեն հարցում պատրաստ են աջակցել Ադրբեջանին Ղարաբաղը ետ վերցնելու հարցում։
Հայ—թուրքական հարաբերություններն այդպես էլ չկարգավորվեցին։ Չեղարկված երկկողմ ստորագրված արձանագրությունները հաջորդ օրն իսկ «դարձան» եռակողմ՝ հայ—թուրքադրբեջանական։ Առանց նախապայմանների պայմանավորվածությունն ի չիք եղավ մեկ օր անց, որովհետեւ Անկարան իր կողմից առաջադրեց Հայոց ցեղասպանության ճանաչման իր վաղեմի չաշխատող տարբերակը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որն էլ իր եզրակացությունը կհանձներ քաղաքական գործիչներին, եւ ամեն բան պարզ կլիներ բոլորին։ Իսկ թե այդ «ջուրծեծոցին» երբ պիտի ավարտվեր, տար եզրակացությունը, հատկապես թուրք պատմաբանների մասնակցության պարագայում, հասկանալի է՝ երբե՛ք։
Իսկ իրականում պատմությունը փաստում է, որ Հայոց ցեղասպանությունը կամ ինչպես ընդունված է նաեւ ասել՝ Հայոց մեծ եղեռնը իրականացվել է դեռ սուլթան Համիդի ժամանակներից (այն Օսմանյան կայսրության, որը փորձում է վերականգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը), որը շարունակեցին երիտթուրքերը Աթաթուրքի գլխավորությամբ՝ 1893—1923թթ.՝ շուրջ 30 տարի։ Եվ այս դեպքում, ըստ պատմաբանների, ցեղասպանված հայությա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրինագիծը եւ առաջարկվող փոփոխությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարեւոր եւ սկզբունքային է։ «Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու եւ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ։ Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել եւս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք այսօր արդեն ձեւակերպված են որպես կառավարության ծրագիր, որոնք ձեւակերպվում են որպես ռազմավարություն, եւ որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք։
Հետեւաբար, ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների եւ այստեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության եւ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու։ Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք։
Բայց այս քաղաքական արձանագրումը բացարձակ չէ այն առումով, որ չենք կարող արձանագրել, որ մենք ճշմարտության միակ աղբյուրն ենք եւ գտել ենք բոլոր հնարավոր հարցերի բանալին։ Այն, որ չի կարող այսպես շարունակվել, շատ հստակ է, բայց, բնականաբար, մենք ոչ միայն պետք է խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլեւ համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլեւ հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետեւ մինչ մենք այս ընթացքում կանգնել&mdas ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ջրային պատերազմներին» պատրաստ լինելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի մարտահրավերներին։ Մանավանդ որ այդ մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է՝ հաշվի առնելով, թե ջրային ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան։
Ամերիկացի հայտնի գործարար Ջիմ Ռոջերսը մի առիթով ասել էր (երբ հարցազրույց էր տվել «Sinclair & Co.» մարկետինգային գործակալությանը)(Jim Rogers), թե աշխարհի տարբեր անկյուններում ջրի համար պատերազմներ են տեղի ունենալու, եւ ջուրը դառնալու է «շատ կարեւոր ռեսուրս»։
Մենք գուցե այս ամենը այնքան էլ խորքային չենք գիտակցում, քանզի, ասենք, Հնդկաստանի, Չինաստանի եւ էլի շատ այլ երկրների պես ջրային խնդիր չունենք։ Բայց սա չի նշանակում, որ չենք ունենա։ Կունենանք, եթե մեր ջրային պաշարները ճիշտ կառավարել չկարողանանք։
Ասեմ՝ խոսքն ինչի մասին է։ Դրա համար գանք Թուրքիային։ Ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուրքիան ունեն 2 պայմանագիր։ Առաջինը, ըստ թուրքագետ ու միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի, ստորագրվել է 1927թ. հունվարի 8—ին, Կարսում, նախկին ԽՍՀՄ—ի եւ Թուրքիայի միջեւ։ Դա սահմանային գետերի եւ գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին։ Այդ կոնվենցիայով սահմանային հատվածի վրա ջրերը բաշխվում են կողմերի միջեւ 50/50 հարաբերակցությամբ։ Ընդ որում, կողմերը պարտավորվել են ձեւավորել դիտարկման կետեր եւ ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պարբերաբար պետք է որոշեր այդ դիտակետերով անցնող ջրերի քանակը։ Երկրորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 1973թ. հոկտեմբերի 26—ին, Անկարայում, նույնպես ստորագրվել է ԽՍՀՄ—ի կառավարության կողմից Թուրքիայի կառավարության հետ եւ վերաբերում է սահմանային Ախուրյան գետի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ, թյուրքական մամուլը կրկին ակտիվացավ։
Ընդհանրապես՝ վերջին տարիներին, երբ Հայաստանը խոսում էր գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին, նկատելի էր, որ թյուրքական մամուլը պարբերաբար մեջբերում էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ԱԷԿ—ի իբր շատ վատ վիճակի մասին։ Բնականաբար, հոդվածագիրը չէր խոսի մեր ԱԷԿ—ի վիճակի մասին տրված միջազգային մասնագիտական գնահատականներից։ Եվ ասենք՝ ինչու, բնականաբար։
Բանն այն է, որ (չեմ հիշում՝ առիթով ասել եմ, թե ոչ) այդ տարիներին փորձագետ համարվող Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ էր։ Այսինքն՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ էր ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Կարճ ասած՝ սա կոչվում է՝ ադրբեջանական ազդեցության գործակալ։ Իսկ եթե մասնագետը կամ փորձագետը ազդեցության գործակալ է, ուրեմն վարձատրվում է քաղաքական խաղեր տալու համար։ Ուստի անիմաստ է նրա ինչ—որ խոսք մասնագիտական տեսակետից քննարկելը։
Ինչեւէ, տարիներն անցան, տեղական ու միջազգային մասնագիտական եզրակացությունը հնչեց, եւ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումը թույլատրվեց։ Եվ քանի որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ անփոփոխ պահեց իր դիրքորոշումը, այն է՝ ատոմակայանին այլընտրանք միայն նոր ատոմակայանն է լինելու, ու նոր ԱԷԿ—ը կառուցվել է ներկայիս կայանի տարածքի հարթակում, թյուրքական մամուլը սկսեց նոր աղաղակ հնչեցնել. տարածքը վտանգավոր է։ Եվ դա անում է ամեն անգամ, երբ միջուկային ոլորտում որեւէ գործընկերոջ հետ հանդիպում ենք ունենում։ Ինչպես օրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024