ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 14:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 5 » Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին /Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է իր հետ գնալ համերգի/
12:16
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին /Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է իր հետ գնալ համերգի/

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը հրապարակել է, թե 2019 թ. նոյեմբերի 13-ին Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ինչու է արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ Սենատի քվեարկությունը։
Ինչ խոսք, Գրեհեմի վրա կարող էին ազդել ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը նրա հանդիպումը, այնպես էլ նախագահ Թրամփի թուրքամետ քաղաքականությանը ենթարկվելը։ Բայց Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ սենատոր Գրեհեմի քվեարկությունը բացատրելու եւս մեկ ծանրակշիռ պատճառ են այն գումարները, որոնք նա ստացել է թուրք ամերիկացիներից՝ իր քաղաքական քարոզարշավների համար։
Յան Ջ. Լինչը հոդված է գրել «Ahwalnews.com» կայքում՝ փաստագրելով թուրքական նվիրատվությունները սենատոր Գրեհեմի քարոզարշավներին։ Այս գումարները հավելում են այն միլիոնավոր դոլարներին, որոնք Թուրքիայի կառավարությունը վճարում է Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերություններին, որպեսզի խոչընդոտեն Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը։ 2019 թ. հոկտեմբերի 11—ին «Akin Gump Strauss Hauer. Feld» ընկերությունն ավելացվեց Թուրքիայի համար լոբբիստական գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների երկար ցանկին։ Հետաքրքիր է, որ այս լոբբիստական ընկերությունը վարձել է «TransAtlantic Petroleum» տեխասյան ընկերությունը, որը շահեր ունի Թուրքիայի նավթագազային ոլորտում։ «Akin Gump»—ը լոբբինգ կանի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը խափանելու համար, մի բանաձեւ, որը Ներկայացուցիչների պալատը 2019 թ. հոկտեմբերի 29—ին ընդունեց մեծամասնությամբ։
Լինչը հաղորդել է, որ Հայաստանի կառավարությունը Միացյալ Նահանգներում գումարներ չի ծախսել լոբբինգի համար, իսկ Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունները լոբբինգի համար շատ քիչ գումար են ծախսել թուրքական կառավարության ծախսած միլիոնավոր դոլարների համեմատությամբ։
2019 թ. հոկտեմբերի 29—ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո թուրք—ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն (TASC) գործի անցավ՝ կանգնեցնելու Ներկայացուցիչների պալատի նմանօրինակ բանաձեւի ընդունումը Սենատում։
TASC—ի համանախագահ, դոկտոր Հալիլ Մութլուն Էրդողանի զարմիկն է։ Նա եւ իր կինը 2016 թ. օգոստոսի 8—ին նվիրաբերել են, ընդհանուր առմամբ, 10800 դոլար «Team Graham Inc»—ին՝ Սենատում 2020 թ. սենատորի վերընտրման քարոզարշավի համար։ Նրանց անհատական նվիրատվությունները՝ 5400—ական դոլար, առավելագույնն է, որն անհատը կարող է տալ քաղաքական քարոզարշավին ԱՄՆ—ում ամեն ընտրական փուլին։ Մութլուի գործատուն՝ Մասաչուսեթս քաղաքում գտնվող Բեյսթեյթ բժշկական կենտրոնը, «Team Graham»—ի նվիրատվությունների ամենամեծ աղբյուրներից մեկն է։ Ընթացիկ ընտրական փուլում հիվանդանոցի աշխատակիցները նվիրաբերել են 21600 դոլար սենատորի 2020 թ. քարոզարշավին։
Թուրքիայի հետ կապված եւս մեկ ընկերության՝ «Nimeks Organics»—ի աշխատակիցները սենատոր Գրեհեմի քարոզարշավի գլխավոր դոնորների թվում են, որոնք այս ընտրական փուլում տրամադրել են, ընդհանուր առմամբ, 16200 դոլար անհատական նվիրատվություն։ «Nimeks»—ը բնական մթերքների խմբի ապրանքային գիծ է Փենսիլվանիայում, որը սննդամթերք է ներմուծում Թուրքիայից։ Ընկերության գլխավոր տնօրեն Մուրատ Գուզելը նաեւ TASC—ի գանձապահն է»։
Բացի այդ, Գուզելի ընտանիքը, ընդհանուր առմամբ, 8100 դոլար է նվիրաբերել Գրեհեմի նախագահական քարոզարշավին 2016 թ. հունիսի 28—ին, չնայած այն բանին, որ նախորդ տարվա դեկտեմբերին Գրեհեմը դուրս էր եկել այդ մրցարշավից։ Նվիրատվությունն արվեց Թուրքիայում հեղաշրջման փորձից անմիջապես հետո։ «Ընդամենը մի քանի շաբաթ անց Գուզելը եւ նրա ընտանիքը եւս 10800 դոլար նվիրաբերեցին «Team Graham»—ին՝ մեկ օր առաջ, երբ Մութլուի ընտանիքը նույն գումարը նվիրաբերել էր օգոստոսի 8—ին։ Ոչ Մութլուները, ոչ Գուզելները Գրեհեմի ընտրողները չեն. նա ներկայացնում է Հարավային Կարոլինան»։
Տարօրինակ է, որ Գուզելը նվիրաբերում էր հանրապետական սենատորին այն ժամանակ, երբ «նա դեմոկրատական ազգային հանձնաժողովի ժառանգության խորհրդի նախագահն էր եւ շուրջ 300000 ԱՄՆ դոլար նվիրաբերել էր Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավին աջակցող դեմոկրատական հանձնաժողովներին», ասում է Լինչը։ Գուզելը պետք է որ լուրջ պատճառ ունենար՝ լինելով մի կուսակցության հանձնաժողովի ղեկավար, նվիրաբերել իրենց հակառակորդին։
Գուզելը սերտ կապեր էր հաստատել նախագահ Էրդողանի փեսա եւ Թուրքիայի գանձարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի, նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի եւ նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինի հետ։ Ժամանակ առ ժամանակ Գուզելը «խնդրում է թուրք պաշտոնյաների օգնությունը իր քաղաքական գործունեությունը համակարգելու համար», որը հայտնի դարձավ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը կոտրելուց հետո՝ ըստ Լինչի։
Զարմանալի չէ, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում էր TASC—ի պաշտոնյաներին։ «2016 թ. սեպտեմբերի 8—ի էլեկտրոնային նամակում TASC—ի համահիմնադիր Իբրահիմ Ույարն ասել է Ալբայրաքին, որ ՀԴԲ—ն նրան հարցրել է, թե արդյոք TASC—ը եւ թուրքական այլ կազմակերպություններ ներգրավված են թուրքական կառավարության անունից ամերիկյան քաղաքականությանը միջամտելու փորձերին։ Ույարը նաեւ նշել է, որ հարցաքննվել են մի քանի այլ անձինք, այդ թվում՝ Գուզելը եւ Թուրքական ժառանգության կազմակերպության հիմնադիր նախագահ Հալիլ Դանիշմազը»։ Տարիներ առաջ Ալբայրաքին ուղարկված էլեկտրոնային նամակներում, Դանիշմազը մի անգամ առաջարկել էր «քողարկված» լոբբիստական քարոզարշավ իրականացնել՝ «ԱՄՆ—ում լոբբիստական գործունեությունը սահմանափակող ֆինանսավորման կանոնները եւ հարկային խոչընդոտները հաղթահարելու համար»։ Երբ էլեկտրոնային նամակները բացահայտվեցին, Դանիշմազը հեռացավ Թուրքական ժառանգության կազմակերպությունից, հաղորդել է Լինչը։
«Turkish Coalition Northeast PAC»—ը եւս նվիրաբերել է սենատոր Գրեհեմի քարոզարշավին։ Այս տարվա ապրիլին այն առավելագույն թույլատրելի նվիրատվությունը՝ 5000 դոլար, արեց «Team Graham»—ին՝ «նրա ամենամեծ նվերը թեկնածուի հանձնաժողովին ներկայիս ընտրական փուլում», պարզել է Լինչը։
Երբ սենատոր Գրեհեմը Մյունխենում կայացած համաժողովում իր ելույթում սատարեց Թուրքիային, «Team Graham»—ը 1000 դոլար ստացավ ամերիկյան «Greenberg Traurig, LLP» լոբբիստական ընկերությունից, որին Թուրքիան է վարձում։
Սենատոր Գրեհեմը 2019 թ. հունվարի 10—ին հանդիպեց «Greenberg Traurig»—ի լոբբիստներին՝ Թուրքիա կատարած նրա այցից մեկ շաբաթ առաջ, որտեղ հանդիպելու էր Էրդողանի հետ։ Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրեց իր հետ գնալ համերգի, որը Գրեհեմը որակեց որպես «իր կյանքի լավագույն իրադարձություններից մեկը»։
Լինչը եզրափակել է իր զեկույցը՝ պնդելով. «Պարզ է, որ ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունների եւ քաղաքական գործողությունների հանձնաժողովների համախմբված ցանցը, որը կապեր ունի Էրդողանի ընտանիքի հետ, կարծում է, որ Գրեհեմն արժանի է իրենց ժամանակի եւ քաղաքական նվիրատվությունների ներդրմանը»։
Մենք չգիտենք 2016 թ. ՀԴԲ—ի հետաքննության արդյունքը TASC—ի եւ թուրք—ամերիկյան այլ կազմակերպությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, կարծես թե բավարար հիմքեր կան՝ ուսումնասիրելու դրանց կողմից «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի հնարավոր խախտումը՝ որպես չգրանցված լոբբիստներ օտարերկրյա կառավարության համար... hhpress.am

Թարգմանությունը՝ 

Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 261 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024