Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 70 71 »
Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնաց երկու շաբաթ։ Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտեւի 12 օր եւ կավարտվի դեկտեմբերի 7—ին։ Ընտրություններին մասնակցում են երկու դաշինք եւ 9 կուսակցություն։ Դրանք են «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, ինչպես նաեւ՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական, «Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները։
«Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ—ին»
Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարել է համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արփինե Հովհաննիսյանի ու հինգերորդ հորիզոնականում գտնվող Արմեն Աշոտյանի համատեղ ասուլիսում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը։
Հանրապետական կուսակցությունը մինչ քարոզարշավի մեկնարկը երեկ մատաղ է արել Մուղնու եկեղեցում։
«Ուզում եմ շնորհավորել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին քարոզարշավի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Ուզում ենք մաղթել հաջողություն բոլոր ուժերին ու թեկնածուներին։ Քարոզարշավի մեկնարկին կոչ ենք անում հետեւել գրված ու չգրված օրենքներին, հատկապես չգրված օրենքներին»,—հայտարարել է կուսակցության փոխնախագահ Աշոտյանը։
Նա նշել է, սովորաբար հասարակությունը մասերի էր բաժանվում քվեարկության արդյունքներից հետո, այսօր իրավիճակն այլ է, տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրությ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ 6-րդ գումարման ԱԺ-ում վերջին անգամ տեղի ունեցավ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ուշադրություն հրավիրեց նախընտրական շրջանում ընտրողների ցուցակների կազմման, հրապարակման եւ դրանց հետ տարվող աշխատանքների վրա։ «Խնդրում եմ՝ հնչեցրեք, արվո՞ւմ է, արվե՞լ է եւ արվելո՞ւ է արդյոք ամենը, որ այս ընտրություններին ցուցակները հասցնենք կատարյալի։ Լինելո՞ւ են արդյոք դրանցում խնդիրներ, իրականում բացակայողներ, չհաշվառվածներ, կրկնակի գրանցումներ, այլ հասցեների վրա գրանցումներ։ Բոլոր ժամանակներում ոչ իշխանական ուժերը իրենց ընտրական գործընթացում ներգրավվածության ջանքի 80 տոկոսը դրել են գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ, մնացածը նոր՝ քարոզչության։ Սակայն դա պետության պարտականությունն է եղել»,–նկատեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նա, ով կարող է մտնել մի տեղամաս եւ այնտեղ ստվեր գցել, իր համարժեք պատասխանը կստանա։ Նա վստահեցրեց, որ ընտրական ցուցակների վրա թե՛ ՏԻՄ, թե՛ ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է, եւ այժմ էլ կատարվում է։ «Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ աշխատում են ցուցակների վրա, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ։ Պարզվում է, որ նախկինում մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այլ կառույցներից, եւ թաղման բյուրոների հետ ուղիղ աշխատանք չի եղել, որոնք տիրապետում են առաջնային ինֆորմացիային։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,–ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ կատարյալ ցուցակը չափելի չէ, սակայն իրենք անընդհատ ձգտում են կատարելության, եւ այդ ուղղությամբ, միանշանակ, աշխատանք տարվում է։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանից
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ակտիվ ներգրավված է լինելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Ավելին, նա կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ամենակատիվ դերակատարը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քաղաքական հակառակորդների կողմից հնչեցվող այն քննադատությանը, թե ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ, այնպես էլ այս դեպքում կուսակցության հաղթանակը պայմանավորված է միայն Ն. Փաշինյանի գործոնով։ «Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնակատարը չափազանց սիրված է ժողովրդի կողմից։ Նա հեղափոխության առաջնորդն է, հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության վարչապետը, եւ միամտություն է կարծել, որ որեւէ ուժ իրեն կարող է այնպիսի ճոխություն թույլ տալ, որ կհրաժարվի մարտավարական այն հնարքից, որն իրեն առավելագույն օգուտ կբերի։ Այդ ամենով հանդերձ՝ Փաշինյանի շուրջը մշտապես եղել են եւ կան կոնկրետ մարդիկ, կոնկրետ թիմ՝ իրենց դերակատարմամբ, եւ նրանցից յուրաքանչյուրն իր գործն է անում»,–նկատեց Միրզոյանը։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ քարոզարշավի ընթացքում բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են նախընտրական ցուցակում եւ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը, կարող են զբաղվել նախընտրական քարոզչությամբ, որքանով թույլատրում է օրենքը։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն կարող աշխատանքին զուգահեռ մասնակցել քարոզարշավին, ապա անհրաժեշտաբար կգնան արձակուրդ։ Անձամբ Միրզոյանը չի պատրաստվում մեկնել արձակուրդ, առավել եւս մտադիր չէ շատ ակտիվ զբաղվել քարոզարշավով։ Նշենք, որ նա առաջադրվելու է Շենգավիթ եւ Մալաթիա—Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատեղամասում, որտեղից նախորդ անգամ եւս ընտրվել էր
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կառավարություններն աջակցություն կտրամադրեն Հայաստանում դեկտեմբերի 9—ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
Այդ նպատակով երեկ ստորագրվեց ՀՀ կառավարության, ԵՄ—ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ—ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող հուշագիրը։ Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնելու թափանցիկ եւ վստահելի ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։ ՀՀ կառավարությունը ծրագրին կցուցաբերի 700 հազար դոլար, ԵՄ—ն՝1.5 մլն եվրո, Գերմանիան՝ 0.7 մլն եվրո, Միացյալ Թագավորությունը՝ 0.5 մլն ֆունտ ստերլինգ եւ Շվեդիան՝ 1.5 մլն շվեդական կրոն դրամական օժանդակություն։
Ծրագրի թիրախում են հետեւյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017 թվականի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառման ապահովումը, քվեարկության օրը ընտրատեղամասերի եւ քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակման ապահովումը՝ 2 հազար ընտրատեղամասերից շուրջ 1500—ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, ընտրողների գրանցման գործընթացն ու ընտրողների իրազեկման բարելավումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման եւ գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ—ին աջակցելու միջոցով, ինչպես նաեւ ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց եւ երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացումը։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ շ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավորապես առկախվել է. այն կվերսկսվի 2019 թվականին։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեզ հետ զրույցում առկախումը պատճառաբանեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով։
«Երբ ավարտենք նախորդ խոշորացումների թերությունների ուսումնասիրումը, գործընթացը կշարունակվի։ Համայնքների խոշորացումը գործիք է, որպեսզի բնակիչներին մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ։ Եթե մենք մինչ խոշորացման գործընթացն ունեինք 915 համայնք, ապա հիմա ունենք 502։ 52 խոշորացված համայնքներում ընդգրկվել է նախկին 465 համայնք»,–ասաց նա։
Գիլոյանի խոսքով՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում համայնքների խոշորացման ծրագիրը կարելի է համարել ավարտված։ «Խոշորացման գործընթացում համայնքների կողմից հնչած դժգոհությունները մասամբ սուբյեկտիվ են, մասամբ՝ օբյեկտիվ։ Մենք ընդունում ենք, որ իրազեկման գործընթացում միգուցե թերացել ենք, բայց ռեֆորմը ինքնըստինքյան որեւէ թերություն չունի»,–նշեց նա։
Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետն ընդգծեց, որ 52 արդեն խոշորացված համայնքներում, ճիշտ է, մոտ 1000 աշխատատեղ է կրճատվել, բայց դրա փոխարեն ավելացել է 803 նոր հաստիք։ «Դրանք հիմնականում ավելացել են ծառայություններ մատուցող հիմնարկներում։ Օրինակ՝ մանկապարտեզներում նոր խմբեր են բացվել, խոշորացված համայնքներում անասնաբույժի հաստիքներ են ավելացել, եւ այլն։ Ինչքանո՞վ է օբյեկտիվ, որ փոքր կամ միջին համայնքները տարեկան իրենց հասանելիք ընդհանուր բյուջեով պահում էին հաշվապահ, քարտուղար։ Այդ վարչական հաստիքները կրճատվել են, կարելի է ասել՝ վերաիմաստավորվել են ավելի լայն ծառայություն մատուցող հաստիքների։ Հետո տ
...
Կարդալ շարունակությունը »
|
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ նոյեմբերի 14—ը՝ ժամը 18—ը։
Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն եւ կուսակցությունների 2 դաշինք։
«Իմ քայլը» դաշինքի փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշել է, որ որպես հեղափոխական թիմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Իմ քայլը» դաշինքով։ «Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ։ Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության եւ Ազգային ժողովի անդամները»,–մանրամասնել է Կոստանյանը։
Նա շեշտել է, որ ցուցակը համարում են հեղափոխական իր ողջ տրամաբանության մեջ. «Ցուցակում մի շարք անձանց ներգրավվածությունը պայմանավորված է այն հայտարարություններով, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը։ Մասնավորապես, Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի ներգրավումը պայմանավորված է հենց այդ հայտարարություններով»։
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ իրենց ցուցակում անձանց ներգրավելով՝ հաշվի են առել նրանց անցած ճանապարհը, պրոֆեսիոնալիզմը. «Մենք ինչպես մերժել ենք, այնպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների մեխանիզմը։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»։ Դաշինքի առաջին հինգ անուններն են՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզո
...
Կարդալ շարունակությունը »
|
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նպատակ ունի ամբողջությամբ հեղափոխել ոլորտը
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նպատակ ունի փոխել իրողությունները՝ ապացուցելով, որ պարտադիր չէ միայն ստուգումներ իրականացնել, որպեսզի տեսչական մարմնի աշխատանքն արդյունավետ իրականացվի։
Մեզ հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, խոսեց գրասենյակի գործառույթներից, թե ի՞նչ է տեսչական մարմինը, ինչո՞ւ են դրանք օպտիմալացվել եւ այլ տարբեր հարցերի շուրջ։
–Հայաստանում տեղի է ունեցել տեսչական մարմինների օպտիմալացում՝ 18 տեսչությունից դարձել է 6 տեսչական մարմին։ Ինչո՞վ են պայմանավորված եղել այդ փոփոխությունները։
–Դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին ընդունվել է «Հայաստանում տեսչական բարեփոխումների» հայեցակարգը, որով նպատակ էր դրվում հնարավորինս քիչ ռեսուրսներ ծախսելով եւ տնտեսավարողի վրա առկա վարչարարական բեռը թեթեւացնելով՝ հասնել ավելի արդյունավետ վերահսկողության։ Բիզնես միջավայրի առողջացումը որպես առաջնային նպատակ էր դրված, ունեինք չհամակարգված եւ չհիմնավորված ստուգումներ, տնտեսավարողի բիզնեսի համար ոչ պարզ կանոններ։ Որպես այս ամենի լուծում՝ որոշվեց ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչը ենթադրում էր, որ ստուգման օբյեկտի ընտրությունը պետք է հիմնավորված լիներ։ Այս համատեքստում ներդրվեց ստուգաթերթերի համակարգը, որով յուրաքանչյուր տեսչություն մշակում էր ստուգաթերթեր, որտեղ հստակ պատասխաններ ենթադրող ֆիքսված հարցեր կան։ Այսինքն՝ տնտեսավարողների համար պարզ էր դառնում, թե տեսչությունն իրենց մոտ ստուգումներ իրականացնելիս ինչի վրա է ուշադր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնություններ՝ ուղղված բիզնես գործընթացների դյուրացմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները եւ առաջիկայում նախատեսվող միջոցառումները։
Մասնավորապես ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղեւորային մաքսային հայտարարագրերի համակարգը։ «Այն հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին եւ արագ գործընթաց՝ հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ մաքսային մարմնին հաշվետվողականության եւ վերլուծական գործիքների կիրառման հնարավորություն է ընձեռվում»,—ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը։ «Ուղեւորային մաքսային հայտարարագիրը» ինտեգրվել է նաեւ «Ռիսկերի կառավարում» համակարգին՝ ապահովելով արդյունավետ հսկողություն։ Այս մոտեցման կիրառումն ուղղված է հայտարարագիր ներկայացրած ուղեւորների ուղեբեռի զննման դեպքերի նվազեցմանը եւ վերջինների կողմից սահմանահատման գործընթացի արագացմանն ու դյուրացմանը։ «Ռիսկերի կառավարում» համակարգի կատարելագործման արդյունքում նաեւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորություն է ստեղծվել, ինչը փորձարկվել է թեստային միջավայրում եւ կիրառվում է համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ։ Ըստ Միքայել Փաշայանի, մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանությունն իրականացվում է թիրախավորման սկզբունքի եւ ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման եւ հետադարձ կապի միջոցով։
Ընթացիկ տարում ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է մի համակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է «Էրեբունի—Երեւանի հիմնադրման 2800—ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100—ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Առհասարակ համաներումը մարդասիրական ակտ է, որը ոչ թե պետության պարտականությունների մեջ է մտնում, այլ բարի կամքի դրսեւորում է։ Այս առումով այն լիովին տեղավորվում է թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված նոր իրողության տրամաբանության մեջ։ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի բնորոշմամբ՝ այն կլինի շատ մեծ, ընդարձակ։ Ինչ է դա ենթադրում։
Առաջարկվող համաներմամբ պատժից կազատվեն առավելագույնը 3 տարվա ազատազրկվածները, հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարողները։ Առավելագույնը 5 կամ 10 տարով դատապարտվածները դուրս կգան կալանավայրերից, եթե կրած կլինեն պատժի համապատասխանաբար մեկ երրորդը կամ կեսը։ Անզգուշությամբ հանցագործություն կատարած եւ մինչեւ 5 տարով դատապարտվածները, անկախ պատժի կրման չափից, ազատ կարձակվեն համաներման մասին օրենքի ընդունումից հետո։
Կառավարության նախաձեռնած մարդասիրական ակտով կկարճվեն մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1—ը ներառյալ հարուցված բոլոր այն քրեական գործերը, որոնց դեպքում նախատեսված է առավելագույնը 3, անզգուշությամբ արված հանցագործությունների դեպքում՝ 5 տարվա պատիժ։
Բացի այդ, համաներմամբ կիսով չափ կկրճատվի մինչեւ 10 տարով ազատազրկված դատապարտյալների չկրած պատժաչափը։
Համաներումը չի տարածվի ցմահ ազատազրկվածների, ինչպես նաեւ վերջին տասը տարում համաներումից օգտված ու հանցագործություն կատարածների վրա։
Ցմահ ազատազրկվածների առումով վերջին օրերին բազմաթիվ բանավեճեր ծավալվեցին՝ թեր եւ դեմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող 35—րդ նախարարական համաժողովը երեկ ամփոփեց աշխատանքները։ Ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։
Մոնակոյի արտաքին կապերի եւ համագործակցության նախարար Ժիլ Տոնելին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները կարեւոր են իրենց համար եւ այդ առումով համագործակցության ներուժ է տեսնում զբոսաշրջության զարգացման եւ այդ համատեքստում՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում։ Նախքան Հայաստան գալը նա հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք Մոնակոյում հայկական համայնք, եւ պարզել է, որ երկրում վեց հայ է ապրում։ «Մոնակոն փոքր պետություն է։ Ընդամենը 2 հազար քառակուսի մետր տարածքում ապրում են 140 ազգության ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ հայեր»,– ասաց նախարարը։ Ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Մոնակոյի արքայազնը։
Մոնակոն պատրաստակամություն է հայտնել ընդարձակելու է իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիային, ինչը փաստեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրած հուշագիրը։ Դրանով Մոնակոն վերահաստատեց տարբեր բնագավառներում, մասնավորապես կրթական, մշակութային, ֆրանսերեն լեզվի խորացման եւ տարածման ոլորտներում համագործակցության խորացումը։
Երեկ մեկնարկեց նաեւ Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47—րդ նստաշրջանը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 12—ը։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ—ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Մեր օրերում խիստ արդիական այս թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձեւերը եւ ԶԼՄ—ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիք ձեւավորելու գործում։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթ
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրվա լրահոսը երբեմն կայծակի նման մի լուր է շանթահարում ու տակնուվրա անում մեդիա դաշտը։ Այդպիսին էր Շառլ Ազնավուրի վախճանի մասին գույժը։ Մի պահ թվաց, թե ինչ—որ կայքեր հերթական սենսացիայի հետեւից են ընկած։ Սակայն կարճ ժամանակ անց ցավալի լուրը հաստատվեց…
Կյանքի 95—րդ տարում մահկանացուն կնքեց մեծն Ազնավուրը։ Աշխարհի ամենահայտնի հայորդին։ Մարդ, ում երգերն ու անզուգական ձայնը անքակտելի են 20—րդ դարի ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային երգարվեստից։
Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Անգամ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն։ Նման ընտանիքում դաստիարակված երեխան ոչ մի րոպե չմոռացավ իր արմատների մասին։ Հենց միայն այն, թե նա ինչ ապրումներ ունեցավ Սպիտակի երկրաշարժի օրերին եւ առաջիններից մեկը օգնության շտապեց փլատակների տակ գտնվող իր արյունակիցներին, բավական է պատկերացնելու, թե ինչ անհուն սիրով էր կապված նա հայ ժողովրդի հետ։ Աղետի գոտու խնդիրներին աշխարհի ուշադրությունը հրավիրելու նպատակով Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկեց տեսահոլովակ՝ Ֆրանսիայի 90 երգիչների ու դերասանների մասնակցությամբ։ Երկրաշարժից տուժածների «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի բազմաթիվ բարեսիրական նախաձեռնություններով քանի—քանի մարդկային ճակատագրեր փրկվեցին։
Էլ ով, եթե ոչ նա Հայաստանի ազգային հերոսների արժանավոր շարքում պետք է իր տեղն ունենար ի նշան հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո։ Նա հետագայում էլ չդադարեց լինել իր ժողովրդի դեսպանն ամբողջ աշխարհում, մինչեւ որ 2009 թ. արդեն պաշտոնապես Հայաստանի նախագահի հրամանագրերով նշանակվեց Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ այլ միջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 23—ին տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30—ին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 475 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 370365 ընտրող՝ ընտրության իրավունք ունեցողների 43,65 տոկոսը։
Բոլոր տեղամասերում կատարված հաշվարկով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը։
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը։
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է։ «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը։
ՀՅԴ—ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը։ ՕԵԿ—ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը։ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը։ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը։ «Երեւանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը։ «Երեւանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը։ «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը։ «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|