ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 03:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 70 71 »

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր առաջնորդների, տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների կոչերին՝ երկխոսության հարթակ ձեւավորելու եւ հուզող հարցերը սեղանի շուրջ քննարկելու վերաբերյալ, մայրաքաղաքում շարունակվում են հավաքներն ու ցույցերը։
Երեկ վաղ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում հավաքների մասնակիցները երթեր են անցկացրել՝ ձգտելով փակել խաչմերուկները, երթեւեկելի հատվածները։ Ակցիան սկսվել է Վաղարշյան—Սունդուկյան փողոցների խաչմերուկից։ Նշված ճանապարհահատված են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ կարգավորել երթեւեկությունը։
Այս նույն սցենարը կրկնվել է ամբողջ ցերեկը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. ցուցարարները հասել են նաեւ Դավիթաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններ։
Հավաքների կազմակերպիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իրենց գործողությունները որակել է «թավշյա հեղափոխություն», վերստին հավաստիացնելով, որ իրենք դեմ են բռնությանը եւ շարունակելու են խաղաղ բողոքի ցույցերը՝ միաժամանակ հարգանքով վերաբերվելով ոստիկաններին։
Իսկ ՀՀ ոստիկանությունը օրվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ է արել՝ շեշտելով, որ ցուցարարները անցել են խաղաղ հավաքների համար սահմանված օրինականության շեմը՝ կոչ անելով հավաքի կազմակերպիչներին «դադարեցնելու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը»։
Զգուշացնելով հանդերձ, ոստիկանությունը օրվա ընթացքում բերման է ենթարկել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի եւ շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ։ 
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն եւ զսպվածություն։ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելել է, որ միեւնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որեւէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ։ 
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ իշխանությունը դրական եւ զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը։ Ըստ նրա, ելքը իրավիճակից մեկն է՝ քաղաքական երկխոսությունը։ «Մենք մեր երկրում հակառակորդներ եւ թշնամիներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերը։ Նույնիսկ ցույց անող գործընկերը մեզ համար եղբայր է, ընկեր է, գործընկեր է՝ անկախ նրանից՝ նա մեզ գործընկեր ու եղբայր է համարում, թե հակառակորդ»,–ասել է Շարմազանովը։
Բացի այդ, նա նշել է, որ իշխանությունների զիջումների համար, պետք է քաղաքական օրակարգ լինի. «Մերժողական տեքստերը քաղաքական օրակարգ չեն»։ Ուստի նա Փաշինյանին կոչ է արել վերադառնալ խորհրդարան։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե օրենքի սահմաններում է, ապա ողջունելի է 

Խաղաղ ցույցերով իրավունքի իրացումը բնորոշ են ժողովրդավարական երկրներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ հանրահավաքներ եւ երթեր են իրականացնում Երեւանում։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար։ Նա կարծում է, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է։ «Մեր քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը։ Պետք է ասեմ, որ դա նորմալ երեւութ է ժողովրդավարական երկրներում, որովհետեւ նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլերը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,–ասել է նա։
Մինասյանը նշել է, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում. «Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում իր խոսքում նշած «հանգած հրաբուխներին»։ Նա «Tert.am»—ին ասել է, որ եթե Ս. Սարգսյանը նպատակահարմար գտներ անուններ տալ, թե ովքեր են, կաներ դա։ «Սերժ Սարգսյանը հատուկ անուններ չհնչեցրեց, բայց բոլորն էլ հասկացան, այդ թվում՝ հանգած հրաբուխները, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Նրանք հասկացան, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններին թաքուն մասնակցել ու աննկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեց մի քանի նպատակով, որոնցից են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի միասնական շուկա ձեւավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ի սկզբանե հանրության շրջանում առաջացան դժգոհություններ առ այն, որ ցանկացած ինտեգրում նախ մեծ ռիսկեր է պարունակում, ու, բացի այդ, ցանկացած ժամանակ ռուբլու արժեզրկումը կարող է ցավոտ հարված հասցնել նաեւ մեր երկրի տնտեսությանը։
Ընդհանուր առմամբ, տնտեսական տեսանկյունից ցանկացած միություն իր մեջ կրում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Հայաստանի համար, իհարկե, դա տնտեսական դիմացկունության փորձություն էր ենթադրում։ Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե հայ գործարարներից շատերը այնքան էլ լավ չեն գիտակցում ԵԱՏՄ միասնական տարածքում գործակցելու հնարավորությունները եւ ոչ ամբողջովին են օգտագործում տրամադրված արտոնությունները։ Ինչքանով էր ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն արդարացված, ինպիսին էին ակնկալիքները կամ ինչպիսին են կանխատեսումները։ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ գործարարների (գործատուների) եւ արդյունաբերողների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի հետ։
Նա հիմնավորեց՝ քանի որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի տնտեսական ինտեգրումը մինչ մաքսային միություն ստեղծելն արդեն իսկ 20&md ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թեեւ նախօրեին հայտարարել էր, որ իրենց հիմնական նպատակը Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները, բոլոր մուտքերը փակելն է, որպեսզի պատգամավորները չկարողանան մասնակցել հատուկ նիստին, սակայն երեկ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ծրագիրը փոխվում է։ 
Նա տեղեկացրել է, որ իրենց տակտիկան փոխվում է. «Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը։ Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք։ Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց։ Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով։ Պայքարը շարունակվելու է եւ լինելու է «բաց ձեռքերի պայքար»։ Միաժամանակ նա նշել է, որ սա ցանցային պայքար է, յուրատեսակ թավշյա հեղափոխություն։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին է հանձնել ծանուցում հավաքները դադարեցնելու վերաբերյալ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պատռել է այն՝ հայտարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»։
Օրվա ընթացքում ցուցարարները շարունակել են փակել ճանապարհներ, խաչմերուկներ, կամուրջներ, հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի, մի քանի նախարարությունների, քաղաքապետարանի շենքերի մոտ, իջեցրել են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը։ Նրանք մտադիր էին այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեին եւ մարդիկ կփորձեին դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Նախ եւ առաջ շնորհակալ եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ Հայ յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ փաստարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում։
Հարգելի՛ պատգամավորներ,
Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան բուռն էր, երբ քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Այդ նախագիծը դարձավ Սահմանադրություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները։
Վերջին ամիսներին ու օրերին մենք վկան եւ ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն։ Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի։
Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ եւս շատ կարեւոր է, թե ինչ մեկնարկ է տրվում։
Պառլամենտական կառավարման ձեւն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է։
Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որեւէ ձեւ չի կարող հավակնել կատարյալ լինելուն։ Ես էլ նույն կարծիքին եմ։ Կառավարման ցանկացած ձեւ, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահմանադրական չափորոշիչներին, ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարող է լինել նպաստավոր։ Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձեւը կարող է հանգեցնել իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության խախտման, կառավարման անարդյունավետության, կոնֆլիկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1918 թվականի մայիսյան հերոսամարտերի պատմության էջերում մի բեկումնային իրադարձություն է հիշատակվում։ Արաքս կայարանից հյուսիս—արեւելք ընկած Չիմնի—ղըռ եւ Թյուլքի—թափա կոչվող բլուրների մերձակայքում ծավալված դեպքերի մասին է խոսքը։ Պատմական այս վայրերը ռազմական քարտեզներում առավել հայտնի են «440» եւ «449» բարձունքներ անուններով։ Շրջանցելով ժամանակաշրջանի կարեւորագույն դեպքերը՝ նշենք միայն, որ դեպի այս բլուրներն էր նահանջել ու համախմբում իր ուժերը Սարդարապատ գյուղից եւ կայարանի դիրքերից ետ շպրտված, մարշալ Հովհաննես Բաղրամյանի վկայությամբ, թուրքական բանակի ամենամարտունակ զորամասերից մեկը՝ 36—րդ հետեւակային «Գելիբոլու» դիվիզիան։ Այդ օրերի մասին վերհիշելիս՝ Սարդարապատի ջոկատի շտաբի պետ Ա. Շենուրը պատմում է. «Թուրքերը հասցնելով հարմար խրամատավորվել, ամուր պահում էին սարերը... Ծանր վիճակ էր ստեղծվել։ Սարդարապատի խումբը հայտնվել էր կիսաօղակի մեջ, պահեստային ուժեր չկային։ Թուրքերը գրավել էին բարձունքները, մենք նրանց ներքեւում էինք...»։
Հայկական զորքերի առաջնային խնդիրն էր գրավել Թյուլքի—թափա լեռն ու հետ մղել թշնամուն իր համար այնքան նպաստավոր այդ դիրքերից։ Մի քանի «հախուռն եւ ձախողված» գրոհներից հետո, ինչպես իր հուշերում հիշատակում է 5—րդ հայկական հրաձգային («Մահապարտներ») գնդի 12—րդ վաշտի հրամանատար Մանասեր Մանասարյանը, հայկական ուժերի հրամանատարությունը՝ գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ, ծրագրում է մի խորամանկ պլան, ըստ որի՝ հայկական զորքերը, թեւանցելով «440» բարձունքն աջ կողմից, համատարած գնդացրային ու հրացանային համազարկով թիկունքից հարվածում են թշնամու զորքերին. «Ճակատով մեկ բարձր լսվում է «ուռա՜»—ն, ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի արտագնա նիստ, տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից։
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։ Խորհուրդը քննարկել է հարցը եւ միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը։
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները երեկվա համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազատության հրապարակում հրավիրվել էր հանրահավաք։ Կազմակերպիչը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր իր թիմակիցների հետ։ Նպատակը՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի ՀՀ վարչապետ։ 
Նախքան հանրահավաքը, մասնակիցները 14—օրյա քայլարշավ էին իրականացրել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ Նրանք անցել էին Հայաստանի խոշոր քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Հրազդանով, Աբովյանով։
Հասնելով Երեւան՝ «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները կոչերով շրջել են մայրաքաղաքի փողոցներում։ Մասնավորապես նրանք Երեւանի պետական համալսարանում դասադուլի կոչեր են հնչեցրել։
Հանրահավաքը ելույթով բացել է Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով շուրջօրյա հավաքներ կազմակերպել եւ չգնալ տուն մինչեւ իրենց՝ ի սկզբանե հռչակված նպատակին հասնելը։ 
Այնուհետեւ նրա կոչով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հսկողության տակ վերցնելով հրապարակի մուտքերը։ 
Չնայած ոստիկանության հորդորներին՝ «հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից», ցուցարարները շարունակել են մնալ այնտեղ։
Ուշ երեկոյան ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթեւեկությունը։ Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթեւեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ եւ անհարմարությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անդրկովկասյան հանրապետության կազմալուծման, Վրաստանի անկախացման եւ մասնավորապես օսմանյան Թուրքիայի կողմից պարտադրված վերջնագրից հետո երկրամասում ստեղծվեց ռազմաքաղաքական չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակ։
Փաստորեն, Հայաստանը ամբողջապես մեկուսանում էր հարեւաններից եւ մնում էր մեն—մենակ օսմանյան Թուրքիայի դեմ։ Այնինչ 1918թ. մայիսի կեսերից Գերմանիան լուրջ քայլեր էր ձեռնարկել՝ պաշտպանելու Վրաստանը ռազմական ոտնձգություններից, եւ ապահովել էր նրա տարածքային ամբողջությունը։ Իսկ թաթարների նպատակն էր ոչ միայն ապահովել Թուրքիայի ազդեցությունը Անդրկովկասում, այլեւ կազմել ցեղակից օսմանյան պետության մաս։
Ստեղծված չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակում Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը այլընտրանք չուներ, քան ընդունելու աննախադեպ ծանր վերջնագիրը (մայիսի 28—ին) եւ կնքել հաշտություն ու փրկել արեւելահայությանը նոր արհավիրքներից։
Մայիսի 30—ին Թիֆլիսի Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն՝ դնելով ազգային անկախ պետականության շինարարության հիմքը։
1918թ. մայիսի 25—ի երեկոյան Բաթումում գտնվող անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին Թիֆլիսից հաղորդագրություն ստացավ այն մասին, որ Վրաց ազգային խորհուրդը Վրաստանի անկախության հռչակագիր է նախապատրաստել եւ մայիսի 26—ին՝ ժամը 1—ին, այն կներկայացնի Սեյմի քննարկմանը։ Հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ որոշումը Սեյմում ընդունվելուց հետո պատվիրակության նախագահին օսմանյան Թուրքիայի հետ առանձին բանակցություններ սկսելու մանդատ կուղարկվի։ Հարկ է նշել նաեւ, որ նույն օրը՝ երեկոյան, Վրաց ազգային խորհրդի նախագահ Ն. Ժորդանիան Վրաստանի անկախանալու մասին հայտնել էր նաեւ Բաթումում հայ պատվիրակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անգլիացի զինվորական Հուբերտ Հուկի՝ «Թայմսի» խմբագրին ուղղված նամակի հետքերով

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները որոշիչ դեր են ունեցել եւ ունեն ոչ միայն Հայաստանի եւ հարեւան երկրների, այլեւ Արեւմուտքի եւ Արեւելքի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նոր աշխարհակարգի հիմքն էր դրվում, մասնավորապես Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների փլուզման արդյունքում առաջացան Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները, որոնց միջեւ հարաբերությունները խիստ լարված էին։
Ժամանակաշրջանը եւ տարածաշրջանային զարգացումները հասկանալու համար հետաքրքիր եւ արժեքավոր կարող է լինել «դրսից» հայացքը, այդպիսին կարելի է համարել անգլիացի գեներալ—լեյտենանտ Հուբերտ Հուկի դեռեւս 1919թ. ապրիլի 17—ին «Թայմս» թերթի խմբագրին գրած նամակը, որտեղ վերջինս անդրադառնում է երեք նորաստեղծ պետություններում տիրող իրադրությանը եւ Անտանտի, մասնավորապես Անգլիայի հետաքրքրություններին։ Նամակի ամբողջական տեքստի մեքենագիր պատճենը հայերեն պահվում է Հայաստանի ազգային արխիվի Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆոնդում (ֆոնդ 200 ց 2 գ 203)։ 
Նամակից պարզ է դառնում, որ մինչ այդ Անդրկովկաս էր այցելել թերթի թղթակիցը, ում դիտարկումները հրապարակվել էին «Թայմսի» ապրիլի 14—ի համարում՝ «Կամավորական բանակը» վերնագրով։ Թղթակցի արտահայտած մտքերին մեծամասամբ համամիտ էր նաեւ անգլիացի զինվորականը։
Հուբերտ Հուկը ահազանգում էր, որ Անդրկովկասում տիրող դրությունը պահանջում է «շուտափույթ եւ անմիջական որոշում», քանի որ երեք հանրապետություններն իրար այնքան են ատում, որ եթե անգլիական ներկայությունը չլիներ, «կշարունակեին իրար կոկորդ բռնել»։ «Արեւմտյան մասում վրացիներն են՝ Թիֆլիս մայրաքաղաքով, արեւելյան մասում՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 19—ին ֆոն Լոսովին ուղղված անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության միջնորդության առաջարկի պաշտոնական գրավոր պատասխանը ի վերջո տրվեց հինգ օր անց՝ մայիսի 24—ին։ Այդ գրությամբ ֆոն Լոսովը տեղեկացրեց խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելիին, որ Հալիլ բեյը մերժել է իր միջնորդությունը։ Իսկ հաջորդ օրը (մայիսի 25—ին) նա գրավոր հայտնեց նույն Ա. Չխենկելիին, որ հրաժարվում է իր հետագա մասնակցությունից Բաթումի դիվանագիտական բանակցություններին՝ տալով հետեւյալ պարզաբանումը. «Պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն՝ Անդրկովկասյան Հանրապետությունը եւ անդրկովկասյան կառավարությունը գտնվում են քայքայման շրջանում։ Նկատի ունենալով այս հանգամանքը, որ չէր նախատեսված, ինչպես նաեւ այն, որ ես անհրաժեշտ լիազորություններ չունեմ անդրկովկասյան համադաշնության լուծման պարագայում շարունակելու բանակցությունները, քանի որ ինձ լիազորություններ էին տրված անդրկովկասյան կառավարության հետ բանակցելու հիմքերով, ես պետք է խնդրեմ նոր հրահանգներ, եւ այդ առթիվ անհրաժեշտ է, որ անձամբ հարաբերության մեջ մտնեմ գերմանական համապատասխան իշխանությունների հետ։ Որպեսզի զուր ժամանակ չկորցնեմ, ես որոշեցի այս երեկոյան մեկնել Բաթումից «Միննա Հորն» գերմանական շոգենավով»։ Մեղմ ասած, ֆոն Լոսովի պարզաբանումը ընդամենը դիվանագիտական խաղ էր։ Նրան վաղուց հայտնի էր, որ Անդրկովկասյան Հանրապետությունը արհեստածին է եւ չի կարող երկար գոյատեւել։ Մինչդեռ վրաց եւ գերմանացի դիվանագետները, ելնելով երկրամասում իրենց ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական, անվտանգության եւ այլ շահերից, գաղտնի նախապատրաստեցին անկախ Անդրկովկասյան Հանրապետության վերջնական կազմալուծումը։ Բանն այն էր, որ նախապես համաձայնեցված եւ ստորագրելու պատրաստ գերմանա—վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024