Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 16 17 18 19 20 ... 70 71 »
Երեկ ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շարունակել է 17—րդ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան—Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն այս համատեքստում նշել է, որ հակամարտության հետեւանքով մարդիկ են զոհվում, եւ խոչընդոտվում է տարածաշրջանի սոցիալ—տնտեսական զարգացումը։ Բանախոսի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ողջունում այս տարի Ժնեւի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից արված հայտարարությունները։
Անդրադառնալով Հայաստան—Թուրքիա հարաբերություններին՝ Սաջադ Քարիմը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը կարծում է, որ փակ սահմանները պետք է բացվեն, եւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների երկխոսությունը պետք է զարգանա՝ նվազեցնելով լարվածությունը տարածաշրջանում։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, ովքեր նույնպես պետք է օգտվեն ՄԱԿ—ի տրամադրած հիմնարար իրավունքներից։ Խոսքը քաղաքական իրավունքի մասին չէ, այլ կրթական, բնապահպանական եւ այլ ծրագրերի, որոնցից զրկված են արցախցիները։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը կրոնական ներկայացնելու փորձերին, ինչը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար։ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ պետք է կանխել այդ թյուրըմբռնումը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, պաշտպանական եւ անվտանգության խնդիրներին, տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերին վերաբերող հարցերի։
Հայաստան–Եվրամիություն
Ըստ նախագահի՝ նոյեմբերի 24—ին ԵՄ—ի հետ համաձայնագիր ստորագրելը ցույց տվեց Հայաստանի մոտեցման իրավացիությունը, որ Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն։
«Ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված ե՛ւ Եվրամիության մեր գործընկների կողմից, ե՛ւ մեր կողմից։ Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, թեեւ ինչ—որ տեղ պարտավոր ենք մտածել, եւ մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի։ Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի, եւ մեր նպատակը պետք է լիներ եւ այդպիսին էլ կա, արտահանման խթանումը։ Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք, արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, եւ այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել ե՛ւ Եվրասիական տնտեսական միության շուկա, ե՛ւ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է տեղի ունենում։ Մեր արտահանումների 28 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային։ Իհարկե, կառուցվածքների մեջ տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք եւ այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սփյուռքում հայկական, հունական եւ կիպրական համայնքների միջեւ համագործակցությունը թեւակոխում է բոլորովին նոր փուլ. երեք համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործին սկսել են աջակցել Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը՝ պետական մակարդակով։
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ եռակողմ հանդիպում նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար եւ արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի ու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս—Նիկոլաոս Քուիքի միջեւ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր։
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սփյուռքում հայկական, կիպրական եւ հունական համայնքների միջեւ սկսվել է ակտիվ համագործակցություն, որի սկիզբը դրվել էր դեռ Կիպրոսի եւ Հայաստանի սփյուռքի համայնքների հարցով կառույցների միջեւ համապատասխան հուշագիր ստորագրելու միջոցով հունիսի 19—ին, իսկ նման ֆորմատով եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Հ. Հակոբյանը հայտնեց, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ համագործակցության հուշագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 15—ին։
«Մեր համագործակցությունը շարունակվելու է հատկապես սփյուռքների միջեւ փոխգործակցության տեսքով. հայ, հույն եւ կիպրական ժողովուրդների բարեկամությունը սկսվել է դեռ 5—6—րդ դարերում։ Կիպրոսում եւ Հունաստանում ապրում է շատ կազմակերպված եւ հետաքրքիր հայկական համայնք։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի եւ Կիպրոսի կառավարություններին մեր համայնքի ակտիվ կյանքը բարելավելուն ուղղված բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման համար։ Նաեւ շնորհակալ եմ, որ երկու պետությունները՝ 2014թ. Հունաստանը, 2015թ.՝ Կիպրոսն ընդունեցին ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքները»,&n
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ խորհրդարանում «2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ 2018—ի համար ակնկալվում է 4.5 տոկոս աճ, իսկ այս տարին նախատեսվում է փակել 4—4.3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։
ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, որ բյուջեն միտված է տնտեսության կայունացմանը։ «2018 թվականի բյուջեն հիմնականում լինելու է տնտեսական վիճակը կայունացնող, ինչը հետագա զարգացման համար հիմք կստեղծի»,— նշեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ կառավարությունը բավականին համարձակ է գործում։
Նրա խոսքով՝ բյուջեի քննարկումների նոր համակարգը յուրաքանչյուր խորհրդարանական հանձնաժողովի տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն է տվել։ «Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը 2018 թվականի առողջապահության բյուջեի ձեւավորման վերաբերյալ երկու նիստ է անցկացրել։ Ինձ համար վերջին տարիներին բյուջեի կարեւոր ցուցանիշ է եղել ընթացիկ եւ կապիտալ ծախսերի հարաբերակցությունը»,—ասաց Վարդանյանը՝ նշելով, որ հիմնական ծախսերի բաժինը վերջին տարիներին նվազել է։
Հաջորդ տարի, ըստ Վարդանյանի, պետական բյուջեն նախատեսում են 100 մլրդ դրամով ավելացնել, որից 70 մլրդ—ը հիմնական ծախսերին կուղղվի։ Առանց դրա, Վարդանյանի կարծիքով, անհնար է պետության զարգացումն ակնկալել։
«Բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի կարեւոր փաստ՝ արդեն երեք տարի մենք թոշակները, նպաստները չենք բարձրացրել, մինչդեռ ունեցել ենք ու ունենք գնաճ»,–երեկ ԱԺ—ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվ այսպես, 2017թ. նոյեմբերի 2—3—ին Երեւանում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30—րդ նիստը, որի գլխավոր թեման է լինելու՝ «Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության բնագավառում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի Ուղերձի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Ա. Սարգսյանի Ուղերձի»։
Թեմայի ընտրությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներն իրենց ուղերձներում (2016թ. դեկտեմբերի 1—ին եւ 2017թ. մայիսի 18—ին) որակապես նոր խնդիրներ առաջադրեցին, որոնք համահունչ են արդի մարտահրավերներին։
Ավելին, հայ—ռուսական համագործակցությանը նոր ազդակ հաղորդեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւի՝ ս.թ. հոկտեմբերի 24—ին կայացած պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրվեցին համաձայնագրեր միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման, ինչպես նաեւ արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին։ ՄԽՀ մասնակիցների առանձնահատուկ պատասխանատվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ 30—րդ նիստը տեղի է ունենալու մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20—ամյակի տարում։ Վերոնշյալից ելնելով՝ շատ կարեւոր է համակողմանիորեն իմաստավորել անցած ճանապարհը, միեւնույն ժամանակ՝
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ—ի կառուցման նախագծին
Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ—ի կառուցման նախագծին, հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այդ մասին երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված եւ գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ—ն եւ խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը։ Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Հանդես գալով բացման խոսքով՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Շնող» ՀԷԿ—ի կառուցման ծրագիրը կարեւոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեբեդ Հիդրո» եւ «Ռոբինս» ընկերություններին՝ մեր երկրի էներգետիկ համակարգի եւ, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության համար բարձր կարեւորություն ունեցող այս ձեռնարկման համար»։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը եւ անձնապես դեսպան Միլսին՝ երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջեւ սկիզբ դրվող երկարատեւ համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար։
&
...
Կարդալ շարունակությունը »
|
Նոր ատոմակայանի հարցը կախված է բազմաթիվ գործոններից
Եվրամիությունը նոր հարցադրում չի հնչեցնում եւ չի խոսում այն մասին, որ Հայաստանը չի կարող ունենալ իր ատոմակայանը։ ԵՄ—ն խոսում է այն մասին, որ այս գործող ատոմակայանի ռեսուրսը մոտենում է ավարտին, եւ պետք է որոշումներ ունենալ այդ առումով, մեկնաբանելով ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծում Մեծամորի ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ կետը, ասել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Այս հարցում Հայաստանն ու ԵՄ—ն տարաձայնություններ չունեն, ավելին՝ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք, ՄԱԳԱՏէ—ի հետ համաձայնեցված, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունենք ու աշխատանքներ ենք տանում մինչեւ 2026 թվականը գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու ուղությամբ»,—ասել է Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա որեւէ մեկի մոտ մտահոգություն չի առաջացնում։
Նրա խոսքով՝ մասնավորապես, հետեւողականորեն քայլեր են իրականացվում նոր որակի ու հզորության, անվտանգության նոր երաշխքիներով ապահովված ռեակտորի կառուցման ուղղությամբ. «Մենք ատոմակայանի ռեսուրսի ժամկետը հետաձգեցինք միայն մեկ նպատակով, որ ունենանք գործող ատոմակայան, որը էժան ու կայուն էներգիա է ապահովում, մյուս կողմից՝ ժամանակ կունենանք իրականացնել նոր ռեակտորի նախագծումն ու շինարարությունը, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»։
Էներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում, երկրորդ՝ նվազեցնել հոսանքի գինը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք էներգետիկ բնագավառի զարգացումը պլանավորում ենք՝ ելնելով մեր երկրի հիմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ կբացառվեն ռիսկերը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս դրույթը նախատեսված է քրեակատարողական համակարգի 2018—2038 թթ. ռազմավարական ծրագրով։
«Էլեկտրոնային ծառայությունները ներդնելով՝ մենք հնարավորություն կունենանք շատ խնդիրներ լուծել։ Քրեակատարողական ծառայողների թիվը բավարար չէ։ Սակայն նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կօպտիմալացնենք քրեակատարողական ծառայողների աշխատանքը»,—ասաց Քրմոյանը։
Բոլոր գործառույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ դատապարտյալի գործի, տույժերի վարում, դիմումների ներկայացում։ Նախնական մշակվել է էլեկտրոնային քրեակատարողական համակարգ, որը դեռ փորձարկման փուլում է։ Մոտակա տարիներին համակարգը պետք է կատարելագործվի։ Փաստաթղթերի կորելը բացառելու, տույժերի եւ ծանուցումների համակարգը հստակեցնելու նպատակով կներդրվեն նոր մոդուլներ։
«Հաճախ մենք ստիպված ենք լինում բողոքի համար հարցում կատարել քրեակատարողական վարչություն, հիմնարկ։ Էլեկտրոնային համակարգի շնորհիվ մեր վերահսկողական ծառայությունն անմիջապես կարող է տեսնել անձի տույժերը, սոցիալական, ինչպես նաեւ առողջական խնդիրները»,—եզրափակեց նախարարի տեղակալը։
Ըստ քրեակատարողական համակարգի 2018—2038 թթ. ռազմավարական ծրագրի՝ քրեակատարողական համակարգում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, դատապարտյալների զբաղվածության ապահովում, ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում։ «Քրեակատարողական համակարգում ունենք շատ խնդիրներ, որոնք տարիներ ի վեր պահանջում են նաեւ լուրջ ֆինանսական ներդրումներ։ Այդ պատճառով հանձն
...
Կարդալ շարունակությունը »
|
«Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համաժողովի փակման լիագումար նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա գոհունակությամբ նշեց, որ համաժողովի աշխատանքներն ընթացան արդյունավետ, եւ այսօր ամփոփում է արդյունքները։ «Ձեր բոլոր հարցադրումները, կարծիքներն ու առաջարկները տեղ կգտնեն նախարարության եւ համաժողովի կայքում, կդառնան մեր հետագա գործունեության ուղենիշ»,–հավելեց Հրանուշ Հակոբյանը։
Համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նա մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26—րդ տարեդարձի նախօրյակին։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար։ Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է։ Ընդհանրապես, Հայաստան—սփյուռք համաժողովները կարեւորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար։ Այդ է վկայում նաեւ տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը»։
Համաժողովն ամփոփեց արդյունքները չորս ուղղություններով։ «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած հոգեւոր, քաղաքական գործիչները, պաշտոնյաները պատասխանել են լրագրողների մի շարք հարցերի։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղով։ «Կարծում եմ՝ վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի ենք համոզվում, որ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, եւ դա ընդունվում է բոլոր կողմերից»,–ասել է Բաբլոյանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարածքներ հանձնելու մասին խոսք չկա։ «ՀՀ նախագահը ՄԱԿ—ի 72—րդ ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,– հիշեցրել է Արա Բաբլոյանը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե Էդվարդ Նալբանդյանը ինչ տարածքների մասին է ակնարկել, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, ասել է, որ մտահոգվելու կարիք չկա. «Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք։ Ես չեմ կարծում»։
Արցախի թեմի առաջնորդը ընդգծել է, որ առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս նույն հարցին ի պատասխան նշել է. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»։ Ըստ նրա՝ այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի. «Որեւէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար։ Ավելին ասեմ՝ մեզ ավելի լավ տարածքներ են պետք, որը ավելի կերաշխավորի մեր հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համաժողովի փակման լիագումար նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա գոհունակությամբ նշեց, որ համաժողովի աշխատանքներն ընթացան արդյունավետ, եւ այսօր ամփոփում է արդյունքները։ «Ձեր բոլոր հարցադրումները, կարծիքներն ու առաջարկները տեղ կգտնեն նախարարության եւ համաժողովի կայքում, կդառնան մեր հետագա գործունեության ուղենիշ»,–հավելեց Հրանուշ Հակոբյանը։
Համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նա մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26—րդ տարեդարձի նախօրյակին։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար։ Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է։ Ընդհանրապես, Հայաստան—սփյուռք համաժողովները կարեւորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար։ Այդ է վկայում նաեւ տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը»։
Համաժողովն ամփոփեց արդյունքները չորս ուղղություններով։ «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մա
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսության զարգացումը մեծապես կախված է նաեւ հարկային ու մաքսային համակարգերում իրականացվող շարունակական բարեփոխումներից, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը համաշխարհային հայտնի մասնագետների հետ քննարկում է երկու համակարգերում բարեփոխումներ անցկացնելու հարցը։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին։ Նա նշեց, որ բարեփոխումներն իրականացվելու են փաթեթային եղանակով։
«Եթե նկատել եք, մենք այս տարի աննախադեպ մի քայլ ենք արել։ Անցած տարվա վերջին, հաստատելով 2017թ. բյուջեն, մենք բյուջեի մուտք ենք նախատեսել։ Քիչ կառավարություններ կան, որոնք նման համարձակություն են ունենում։ ՀՀ կառավարությունը հստակ ձեւակերպել է անելիքները՝ ցույց տալով դոնորներին, միջազգային կազմակերպություններին, որ աշխատում է ստվերը վեր հանել եւ բյուջեի մուտքեր ապահովել, ինչի դեպքում հնարավորություն կլինի ձեւավորելու ավելի մատչելի ու տրամաբանական հարկային համակարգ»,–նշեց գործադիրի ղեկավարը։
Կ. Կարապետյանը պատասխանեց նաեւ 2018—ից հետո ՀՀ վարչապետի թեկնածուի մասին լրագրողի հարցին՝ հայտնելով, որ ՀՀԿ—ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի. «Եկեք այսպես ասենք. մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել։ Երբ կլինի ՀՀԿ—ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք։ Այդ թեմայով կխոսեմ այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի hանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը»։
Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության արդյունքում այլ շուկաների հետ համագործակցությանը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ ՀՀ անդամակցությունը չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը։ Նա ընդգծեց՝ ԵԱՏՄ&
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|