Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 70 71 »
Հայաստանում արդեն իրականացվում է տեղական արեւային վահանակների արտադրություն։ Դրանից բացի, կան մի քանի այլ ներդրումային ծրագրեր, որոնց նպատակն է այստեղ վահանակների արտադրություն կազմակերպելը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։
«Կատարել ենք շուկայի ուսումնասիրություն, տեսնում ենք, որ տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլեւ որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արեւային վահանակներով համակարգերի առաջարկը։ Այսինքն՝ ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում։ Եվ հավելյալ արժեք, որ այդ արտադրությամբ կգոյանա, թողնել ՀՀ—ում»,–ասել է Հայկ Հարությունյանը։ Հայտարարվել է 55 մեգավատ արեւային կայանի կառուցման համար մրցույթ։ Այդ մրցույթի նախաորակավորման փուլն ավարտված է։ Ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն։
«Կազմակերպությունների անունները հրապարակել ենք, կարող եք տեսնել եւ ինքներդ համոզվել, որ մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերություններ։ Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան 55 մեգավատ կայանի համար հայտարարված մրցույթին մասնակցեն։ Սա ցույց է տալիս այն, որ գործընթացը կազմակերպվել է արդյունավետ, ճիշտ սկզբունքներով»,–ասել է նա։
Նախատեսվում է մրցույթն ավարտել 2018 թվականի առաջին եռամսյակում։ Այժմ մրցույթի փաթեթի վերջնական խմբագրական աշխատանքներն են իրականացվում։ Նախնական քննարկումներ են ընթանում նախաորակավորման փուլն անցած ընկերությունների հետ։ Սեպտեմբերին
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հուլիսի 26—ի դրությամբ հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ—բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարեղեն, 9170 տոննան՝ պտուղ»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։
Նրա խոսքերով՝ 7300 տոննան եղել է ծիրան. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ—բանջարեղեն։ Այսինքն՝ այս տարի շուրջ 67 տոկոսով ավելի պտուղ—բանջարեղեն են մթերել ընկերությունները»։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հուլիսի 26—ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ—բանջարեղեն։
Այս տարի, ըստ փոխնախարարի, արդեն 26 հազար տոննա ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա։
«Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել։ Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռեւս մնացել է պահեստավորված ծիրան»,–ասաց Ռոբերտ Մակարյանը։
Փոխնախարարը նշեց, որ աճել է նաեւ ելակի արտահանումը, մասնավորապես, հանրապետությունից արտահանվել է շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը։
Հանրապետությունից արտահանվել է նաեւ 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է։ Արտահանման հիմնական երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 62 հազար տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս եւ Ուկրաինա։
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ոլորտում խնդիրներ չի տեսնում։
«Ներկայումս իրականացվում է բերքի ծավալների մոնիթորինգ, ինչպես նաեւ ուսումնասիրվում են, թե ինչ ծավալով են պատրա
...
Կարդալ շարունակությունը »
|
Գործադիրը սահմանել է միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը
Գործադիրը վերջին նիստերից մեկում սահմանեց պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը՝ 4 մլն 900 հազար դրամ։
Մինչ մանրամասնելը, թե ինչի մասին է խոսքը, որոշ փակագծեր բացենք։
Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատերն են պարբերաբար վարկեր վերցնում, եւ լինում են դեպքեր, երբ չկարողանալով կատարել վարկառուի պարտականությունները, զրկվում են անգամ տնից, որ նրանց միակ կացարանն է։ Այդ հարցն ավելի է սրվում սոցիալ—տնտեսական այս իրավիճակում։ Եթե չխոսենք մարդու իրավունքներից, սոցիալական իրավունքներից ու հիմնարար ազատություններից, ապա դա նախ եւ առաջ ոչ մի կերպ չէր տեղավորվում մեր մտածելակերպում, թե ինչպես կարող են մարդուն անտուն թողնել։ Նաեւ՝ մեր երկրի Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Եվ պետությունը որոշեց շտկել իրավիճակը։ Կառավարությունը օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց դեռ նախորդ տարի։ Եվ արդեն հունիսին ԱԺ ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» (ԴԱՀԿ) եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները։ Նախ՝ ԴԱՀԿ օրենքում նշվեց, որ բռնագանձում չի կարող տարածվել ՀՀ քաղաքացի պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա. միակ այն բնակարանի կամ դրա բաժնի, որը պարտապանի համար մշտական բնակության միակ վայր է եւ որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից։ Ու եթե միակ բնակարանն իրացվում է կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին։
Նկատենք սակայն, որ այս դրույթները չ
...
Կարդալ շարունակությունը »
|
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների գերօգտագործման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է։ Արտեզյան ջրաշերտի կտրուկ նվազումը վկայում է այն մասին, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտահոսքը գերազանցում է դրանց վերականգնումը, խնդիր, որը կապված է ձկնաբուծարանների թվի ավելացման, անարդյունավետ եւ հնացած գործընթացների, ապօրինի թույլտվությունների հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների, վնասված հնամաշ խողովակաշարերում ջրի հսկայական կորուստների եւ որոշ ջրօգտագործողների կողմից ջրի անխնա օգտագործման հետ։
Ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով երեկ տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Արարատյան դաշտի 12 համայնքի հետ։ Համայնքներն ընտրվել են բազմափուլ ընտրության արդյունքում՝ համայնքների կողմից ներկայացված հայտերի, հարցազրույցների, այցելությունների հիման վրա։ Դրանք են Արարատի մարզի Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար եւ Արմավիրի մարզի Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ ու Առատաշեն համայնքները։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տարիներ շարունակ Հայաստանում օգտագործվել են շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ, քան վերականգնվող պաշարներն են։ Սա է պատճառը, որ Արարատյան դաշտավայրում մի շարք ուղղություններով թե հողերի էրոզիայի, թե մի շարք դեպքերում կենսաբազմազանության խաթարման բացասական միտումներ են նկատվում։
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում» ծրագրի շնորհիվ ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր ունի կողմնորոշիչ ցուցանիշներ,
...
Կարդալ շարունակությունը »
|
1992 թվականի հունվարի 4—ին նշանակված էր Ղարաբաղի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նախորդ օրը ես, այն ժամանակ արդեն որպես ԼՂՀ ԳԽ ժողովրդական պատգամավոր, թռա Երեւան։ Գիշերը դիմավորեցի Քոքսի խմբին՝ դեղորայքի եւ սննդամթերքի հերթական բեռով։ Հունվարի 3—ին լեփ—լեցուն բարձված ՄԻ—8—ը օդ բարձրացավ։ Պետք է վայրէջք կատարեինք Գյուլիստանում։ Այնտեղ էինք թողնելու բեռի մի մասը եւ թռչելու Ստեփանակերտ։ Բայց Գյուլիստանը, որտեղ մեզ սպասում էր Շահեն Մեղրյանը, խուլ պատված էր մառախուղով։ Թռչում էինք՝ ասես կաթի միջով։
Այդ պատճառով ուղղաթիռը վայրէջք կատարեց Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։ Ողջ գյուղը եկավ մեր խմբին ուղեկցելու մինչեւ գյուղխորհուրդ։ Իսկ այնտեղ ասացին, որ փոխադրամիջոց չունեն։ Ելքը մեկն էր՝ մի քիչ սոլյարայուղ գտնել, արժեքավոր բեռը դնել տրակտորի լաֆետին եւ ոտքով ձյունապատ ճանապարհով, դարավանդն անցնելով, հասնել նշանավոր Վանք գյուղ (այնտեղ, ուր սարի վրա վեր է խոյանում Գանձասար տաճարը) եւ այնուհետ՝ մինչեւ Ղարաբաղի մայրաքաղաք, արդեն ինչով պատահի։ Երկու կիլոմետր անցնելուց հետո տրակտորը փչացավ։ Այնինչ դեռ տասը կիլոմետր էլ պետք է անցնեինք։ Թե ինչպես հասանք Վանք՝ առանձին պատմություն է։ Եվ ուսանելի։ Դրանում նույնիսկ շատ ճշգրիտ գծագրվում է Քոքսի կերպարը՝ որպես ոչ միայն նախաձեռնող ու վճռական, այլեւ, գլխավորը, գործուն, նույնիսկ հանդուգն կնոջ։ Իսկ եղավ այսպես։
Քոքսն անպայման պետք է այնտեղ ելույթ ունենար Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անունից Արցախի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի առաջին նիստում… Բայց նույնիսկ հանուն նրա հնարավոր չէր հետաձգել նստաշրջանը։ Իսկ եղանակը թռիչքային չէր։ Վերին Հոռաթաղ գյուղը ժամանման վերջին կետն էր, իսկ մինչեւ Ստեփանակերտ, ինչպես արդեն ասացի, մենք կարող էինք հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ, որպես անկախ պետություն, հայտնվել է հերթական՝ 4—րդ արդյունաբերական հեղափոխության շրջափուլում։ Մեր երկրի առջեւ բացվող հեռանկարները, ինչպես նաեւ հնարավոր մարտահրավերները ներկայացված են «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցում», որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Զեկույցը պատրաստվել է «Ի—Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով։ Այն համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը եւ Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները։ Զեկույցը նպատակ ունի նպաստել պետություն—մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձեւավորելու եւ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար։ Այն ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների եւ ֆինանսավորման ուղղություններով։
Շնորհակալություն հայտնելով զեկույցը պատրաստելու համար՝ ՀՀ վարչապետն իր ելույթում լավ ավանդույթ համարեց անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ—տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների եւ առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները։ Կ. Կարապետյանը նշեց, որ 4—րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, եւ ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում եւ ստեղծվող հնարավորություններին, եւ ռի
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության ծրագրի հաստատումից հետո եւս բազմաթիվ են մտահոգությունները, թե տնտեսական զարգացումը, կառավարության պայքարը ստվերի եւ մենաշնորհների դեմ զուտ խոսքեր են եւ կյանքի չեն կոչվելու։
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ։ Նա մենաշնորհների եւ ստվերի դեմ պայքարի արդյունքներով դրական միտումներ է նկատում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե հաջողվո՞ւմ է խոշոր տնտեսավարողներին ստվերից դուրս բերել, պայքարել օլիգարխների դեմ, որպեսզի երկրում մենաշնորհներ չլինեն, հավաստիացրել է, որ ստվերի եւ մենաշնորհների դեմ իրենք ամեն օր պայքարում են. «Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք։ Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»։
Նա նաեւ վստահեցրել է, որ ցանկացած անձ կարող է ապրանք ներմուծել Հայաստան առանց խոչընդոտների. «Հարյուր տոկոսով։ Դուք բերեք մի փաստ, որ ինչ—որ մեկն ուզում է մի բան ներկրել, եւ հարկային ու մաքսային մարմինները խոչընդոտում են»։
Անդրադառնալով հարցին՝ եթե մրցակցությունը ապահովված է, ինչո՞ւ գնանկում չկա՝ Վարդան Հարությունյանը պատասխանել է, որ պատճառը հարկերի ավելացումն է։ «Բնական է, որ եթե նախկինում ստվերում էին գործում, բայց այսօր ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, գնի վրա դա որոշակի ազդեցություն պետք է ունենար»,– ասել է նա։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ»—ում անցկացված ստուգումներին, ՊԵԿ նախագահն ասել է. «Քեթրին գրուպը» տնտեսավարող սուբյեկտ է, որտեղ կարող
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ֆեյսբուքյան էջում շնորահավորել է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը։
«Շատերի համար իրենց կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ առիթ են ունեցել ծանոթանալու Անդրանիկ Մարգարյանի հետ, եւ ապա՝ տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսել են նրա մահվան լուրը։
Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի եւ մտքի անվրեպ թելադրանքով։
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։
Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ՝ անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ։
Շնորհավոր ծննդյանդ տոնը, երջանկահիշատակ ՄԱՐԴ»,–գրել է ԱԺ նախագահը։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացառիկ պետական ու ազգային նկարագիր ունեցող գործիչ էր։
«Մարդ, որն ամբողջության մեջ գիտակցում էր հայոց պետականության կարեւորությունը, բացառիկությունը, ամբողջության մեջ գիտակցում էր պետական գործչի պատասխանատվությունը եւ ծառայությունը սեփական ազգին, սեփական պետականությանը»,–երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը շատ լավ գիտակցում էր, որ գրեթե բոլոր դժվարությունները ժամանակավոր են. «Մնայունը ազգն ու պետությունն է, ես էլ,
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵԱՏՄ պայմանագրի հիմնական դրույթի նպատակը անդամ երկրների միջեւ աշխատուժի, կապիտալի եւ ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելն է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հարկային եւ մաքսային համակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման շրջանակներում» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը։
«Մեր նպատակը երկրների սուվերենությունն ապահովելը չէ, բոլոր երկրների տնտեսությունները մեկ հարթության վրա բերելը չէ, այլ ֆինանսական շուկաները եւ հարկային քաղաքականությունները ներդաշնակեցնելն է։ Մեր հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների աշխատանքը դյուրացնելն է»,–ասաց նա։
Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ իրենք մոնիթորինգի տակ են պահում երկրների կողմից վարվող քաղաքականությունը եւ ինչ—ինչ խնդիրների վերհանման դեպքում դիմում են անդամ երկրներին՝ դրանք վերացնելու առաջարկով։
«Այսօրվա ամենակարեւոր խնդիրներից մեկը անդամ երկրների վարչական մարմինների տեղեկատվության փոխանակումն է։ Կարեւոր է նաեւ «մեկ պատուհանի» գործընթացի ներմուծումը։ Դրա վերջնական նպատակն այն է, որ մաքսային սահմանները հատելու ժամանակ մարդիկ անցնեն մեկ պատուհանի սկզբունքով։ Այս պարագայում սահմանը հատելը կտեւի րոպեներ»,–նշեց Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ 2018—19 թվականներին արդեն հնարավոր կլինի անցնել բոլոր գործընթացների թվայնացման։
Ոչ ներկայումս, ոչ էլ մոտակա ժամանակներում չեն նախատեսվում ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթի հաստատմանն ուղղված աշխատանքներ, ասաց Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով միասնական արժույթի վերաբերյալ տարածված խոսակցություններին. «Եթե այդ աշխատանքները տարվեին, ապա
...
Կարդալ շարունակությունը »
|
Արցախա—ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է կայուն լարված, սակայն նախորդ ամիսների համեմատ ներկայումս ակտիվության նվազման միտում կա։ Այս մասին Ստեփանակերտում երեկ կայացած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություն լինում է, այն երկար չի տեւում։
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո տիրող իրավիճակի հետ, ապա լարվածությունը մի քանի անգամ նվազել է։ Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն—հետախուզական գործողությունները ձախողվել են։ Վերջին անգամ դրանք եղել են փետրվարին։ Մի քանի անգամ նվազել են նաեւ տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները եւ խախտումները։ Որակական տարբերություն եւս կա։ Եթե նախորդ տարի նրանց կրակոցներն ավելի դիպուկ էին, ապա այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով։ Դեռեւս չեն դիտվում զարգացման միտումներ»,–ասաց Լ. Մնացականյանը։
Նրա խոսքով՝ ՊԲ—ի կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որպեսզի փորձ չձեռնարկվի հետագայում նման հարվածներ հասցնելու, ընդ որում՝ հայկական կողմն աշխատել է այնպիսի հարվածներ հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին լինի, քան ադրբեջանական կողմն է հայկական կողմին հասցրել. «Ադրբեջանական կողմի ցանկացած գործողության ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատասխանել է։ Եղել է դիպուկահարների կրակ, որին երկու անգամ ավելի պատասխանել է տրվել։ Ադրբեջանական կողմից կատարվող մի խախտում չկա, որին մեր կողմից պատասխան չտրվի ու չներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Չենք թաքցնում, քանի որ խախտումն իրենք են անում, եւ մենք դրան պատասխանում ենք։ Խախտման մի դեպքից հետո զրուցել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հարավային Սուդանում դեռ մոլեգնում է քաղաքացիական պատերազմը, եւ Նուբա լեռներում, որը իր չափերով հավասար է Ավստրիային, մենք բոլորին օգնում ենք. ամերիկյան համալսարանում «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Նուբա լեռներում աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան ներկաներին ներկայացրեց իր պատմությունը եւ պատճառը, թե ինչու է մասնակցում մրցանակաբաշխությանը։
«Ամեն տեսակի վիրահատություններ՝ կրծքի, որովայն, վերջույթներ։ Մենք ունենք մանկական բաժանմունք, ծննդաբերության բաժանմունք։ Մեզ մոտ կանայք հիմնականում տանն են ծննդաբերում, դրա համար էլ մայրական մահացությունների թիվը բարձր է»,–ասաց նա նշելով, որ հույս ունի, որ «Ավրորա» մրցանակի շնորհիվ կկարողանա բարեկարգել, ընդլայնել ծառայությունները։
«Ավրորա» մրցանակի մեկ այլ հավակնորդ Ֆարթուն Ադանը, ով իր աղջկա՝ Իլվադ Էլմանի հետ է նոմինացված եւ Սոմալիում պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար, նշեց, որ իրենք առաջին կազմակերպությունն են ներկայացնում Սոմալիում, որ բարձրացնում է բռնաբարության հարցը։ «Մենք առաջին կազմակերպությունն էինք, որ տեսանք՝ խնդիր կա բռնաբարության ենթարկված կանանց հետ աշխատելու»,–ասաց նա։
«Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին, ով զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով, նշեց, որ ինքը հասկանալով, որ կրթությունը շատ կարեւոր է, որոշեց Աֆղանստանի նման երկրում, որտեղ չի խրախուսվում կրթվելը, մարդկանց կրթության ոլորտ ներգրավել։
«Ես հասկացա, որ կարեւոր է կրթությունը Աֆղանստանում, որտեղ կանայք մշտապես ստվերում են եղել տղամարդկ
...
Կարդալ շարունակությունը »
|
1918թ. մայիսի 28—ին Հայոց Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան Օսմանյան կայսրության հետ բանակցելու եւ հաշտություն կնքելու բացարձակ լիազորություն։ Հետագայում խորհրդանշական առումով հենց մայիսի 28—ն ընտրվեց որպես անկախության օր՝ հաշվի առնելով, որ թուրքերի հետ բանակցելու պայմանն ընդունելն անուղղակիորեն նշանակում էր անկախության հռչակում։
Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում։ Ֆինանսատնտեսական համակարգի փլուզումը, ենթակառուցվածքների խաթարումը, Ռուսաստանի հետ ավանդական կապերի քայքայումը, հարեւանների հետ վեճերը, գաղթականների խնդիրը, երկրի ներսում թյուրքական բնակչության եւ զինված կազմավորումների խափանարարական եւ բացահայտ թշնամական քաղաքականությունը եւ ի վերջո՝ պետության սահմանների խիստ անձկությունը զարգացման համար քիչ հնարավորություն էին թողնում։ Եվ այդուամենայնիվ, գործող իշխանություններն անկախության առաջին ամիսներին կարողացան տքնաջան աշխատանքի շնորհիվ համախմբել հայ ազգի պահպանված հատվածին եւ լծվել պետականաշինության գործին։ Անգամ օսմանյան փաստացի ռազմակալման եւ համատարած սովի ու փլուզման պայմաններում հաջողվեց դնել նոր պետության հիմքերը։
Հաջորդ տարի արդեն կլրանա այս բախտորոշ իրադարձությունների 100—րդ տարելիցը։ Անշուշտ, հիմնական հարցն այն է, թե ինչպես հնարավոր դարձավ դարավոր ընդմիջումից հետո Հայաստանի անկախ պետականության վերականգնումը։
Ռուսական կայսրության, ապա եւ Անդրկովկասյան Համադաշնության փլուզմամբ փաստացիորեն Հայաստանի հայաբնակ շրջանները հայտնվեցին վարչաքաղաքական վակուումի առջեւ։ Մյուս կողմից՝ Երզնկայի զինադադարից եւ ցարական զորքերի անկանոն նահանջից հետո ռազմաճակատը նույնպես զգալիորեն քայքայվեց, եւ օսմանյան թուրքական բանակին դիմակայող միակ ուժը հա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|