ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 19:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 20 21 22 23 24 ... 70 71 »


Ըստ խղճի եւ գիտակցության
 

«Ելք» դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ նախընտրական քարոզարշավը շարունակել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում։ 
Նա բնակիչներին կոչ է արել ապրիլի 2—ին գլուխները բարձր գնալ ընտրական տեղամաս եւ որպես հպարտ քաղաքացիներ վերցնել քվեաթերթիկն ու քվեարկել «Ելք» դաշինքի օգտին։ «Եվ ես կոչ եմ անում չհուսահատվել, սիրելի ժողովուրդ, որովհետեւ հուսահատության փոսից ելք կա։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ հավատում ենք ձեր քաղաքացիական գիտակցությանը։ Մենք հավատում ենք, որ դուք ընտրելու եք ըստ ձեր քաղաքացիական խղճի եւ գիտակցության։ Մենք չենք ցանկանում, որ դուք հավատաք մեզ, այլ ցանկանում ենք, որ առաջին հերթին հավատաք ինքներդ ձեզ, ցանկանում ենք գիտակցեք, որ կարող եք որոշում կայացնել։ Մենք հույս ենք դնում ձեզանից յուրաքանչյուրի վրա, դուք էլ կարող եք մեզ վրա հույս դնել»,–նշել է Փաշինյանը։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Հարություն Բաբայանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է. «Յուրաքանչյուր գործարար եւ յուրաքանչյուր ստեղծագործ մարդ պետք է ազատություն ունենա ստեղծելու եւ արարելու։ Մարդը պետք է ապահովության զգացում ունենա, որպեսզի կարողանա սկսել իր գործունեությունը, եւ այդ ապահովության զգացումը պետք է գա պետության կողմից, որովհետեւ պետությունն է խաղի կանոններ սահմանողը եւ դրանց երաշխավորը… Պետք է որոշ հարկատեսակներ թեթեւացնել»։


Կարող են շտկել կրթական համակարգը
 

«Կրթությունը մղվել է տասներորդական պլան, այն դեպքում, երբ կրթությունն ազգային անվտանգության երաշխիքն է»,—լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի iնտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են, բարձրանում են արդար մրցակցության երաշխիքները, ընտրական գործընթացն ավելի ժողովրդավարական են դարձնում»,—Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ապրիլի 2—ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։
Նա հավելեց, որ բավականին տարբերվում է այս օրենսգիրքը նախորդից, բարդ է. «Բայց կարծում ենք, եթե այս համակարգը ստացվի, իսկ մենք կողմնակից ենք, որ ստացվի, կլինի ավելի թափանցիկություն, ընտրություններն ավելի ժողովրդավարական, կուսակցությունների, դաշինքների միջեւ արդար մրցակցությունն ավելի երաշխավորված»։
Դիտորդի խոսքով, իրենք հասկանում են, որ առաջիկա ընտրությունը Հայաստանի կյանքում շատ կարեւոր քաղաքական պահ է, ընտրությունների արդյունքներից կախված է լինելու երկրի հետագա ընթացքն այս կամ այն ուղղությամբ. «Մենք ցանկանում ենք Հայաստանի համար ընտրել այնպիսի ուղի, որը կապահովի հասարակության մեջ կայունություն, առաջ կմղի Հայաստանին»։
«Մեր սկզբունքն է՝ քաղաքական չեզոքություն, չխառնվել ընտրական գործընթացին, անկախ պետության ներքին գործերին։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր գնահատականները հիմնված են բացառապես նրա վրա, թե ինչ են տեսել մեր երկարաժամկետ, կարճաժամկետ դիտորդներն ընտրությունների նախընտրական շրջանում, ընտրությունների օրը, նաեւ Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության, պետական մարմինների տեղեկատվության հիման վրա»,—ասաց Վ. Գումինսկին՝ հավելելով, որ արդեն ընտրությունների հաջորդ օրը իրենք կներկայացնեն իրենց գնահատականը։
Նշենք, որ նախքան լրագրողների հետ հանդիպումը ԱՊՀ դիտոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի համար Եվրամիությունը անվտանգության եւս մեկ երաշխավոր է

2015թ. դեկտեմբերից սկսված ՀՀ—ԵՄ մեկ տարվա ինտենսիվ բանակցություններն օրերս ավարտվեցին։ Արդյունքում այսօր արդեն համաձայնեցված է նոր փաստաթուղթ՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակային համաձայնագիրը, որը, բնականաբար, տարբերվում է մինչեւ 2013 թվականը բանակցվող ասոցացման համաձայնագրից, քանի որ այս անգամ բանակցություններն ընթացել են այն գիտակցումով, որ Հայաստանն այլ ինտեգրացիոն համակարգի անդամ է։ 
Համաձայնագիրը հավանաբար կստորագրվի մայիսին, եւ բարեփոխումների նոր ազդակ կդառնա։
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը հայտարարություն է արել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Խոսնակի հայտարարության մեջ ասվում է. «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27—28—ը ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով։
ՀՀ նախագահի մարտի 8–9–ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ—Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արած կոչին։
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնելու ԵՄ—Հայաստան քաղաքական երկխոսությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ։ Այն դյուրին կդարձնի համագործակցության զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին։
ՀՀԿ կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը եւ Ռուբեն Թադեւոսյանը։
Ողջունելով հյուրերին ՀՀԿ կենտրոնակայանում, Ս. Նիկոյանը շեշտեց. «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման եւ կայացման գործում դրսեւորված աջակցության համար։ Հատկապես՝ նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան գալիք խորհրդարանական ընտրությունների առավել պատշաճ եւ լիարժեք կազմակերպման համար»։
Ինչպես նշեց Ա. Աշոտյանը. «Հանրապետականը խիստ կարեւորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը եւ արդարությունը։ Որպես իշխանական ուժ, մենք արժեւորում ենք ոչ միայն արդյունքը, այլեւ ընտրական գործընթացների որակը։ Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է եւ պետականության ներուժը ապահովող կարեւորագույն գործոններից մեկը։ Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ եւ հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»։ «Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետեւում են ընտրությունների անցկացմա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն եւ օրենքի առջեւ հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին եւ այս առնչությամբ նախարարի սահմանափակ միակ լծակը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է։ «Վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը, տարբեր գնահատումների համաձայն, պայմանավորված էր ցածր վարկանիշով, ձեւավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով եւ այլն»,–ասել է նախարարը եւ կարեւորել ներկայացվող օրենքի նախագիծը վերոնշյալ խնդիրները լուծելու համար։ Դատական օրենսգրքի նախագծի կարգավորումներից մեկը վերաբերում է «Բարձրագույն դատական խորհրդի» ձեւավորմանը եւ գործունեության կարգին, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմելու. ներկայացված են լինելու հավասար թվով 5 դատավորներ եւ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվելու են ԱԺ կողմից ձայների 3/5 մեծամասնությամբ։ Այդ առումով Դատական օրենսգիրքը գնացել է դատական իշխանության անկախության երաշխավորի՝ «Բարձրագույն դատական խոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե մարդիկ ինքնակամ փոխում են իրենց հասցեն, ապա չի կարող վարույթ հարուցվել

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում անցկացվեց «ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը եւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինար, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
Այն կազմակերպել էին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակը եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը։
Սեմինարը բացեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ հարցը խիստ հրատապ է եւ ներկայացրեց սեմինարի ընթացքում քննարկման առարկա թեմաները։
Առաջին զեկուցումով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ «Ընտրական իրավունքի արտադատական պաշտպանության բնորոշ գծերն ու հիմնական առանձնահատկություններն ըստ նոր ընտրական օրենսգրքի»։ Նա ներկայացրեց օրենսգրքի՝ միջդատական կարգով ընտրական իրավունքների պաշտպանության առանձնահատկություններն ու բոլոր այն ընթացակարգերը, որոնք սահմանված են եւ որոնք    կարող են իրացվել այդ իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, շեշտեց, թե ինչ գործառույթներ ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները, ինչ ժամկետներում եւ ինչ եղանակով պետք է իրացնեն վարույթները՝ կարեւորելով ստացվող բոլոր դիմումների պարտադիր քննության անհրաժեշտությունը հանձնաժողովների կողմից։ 
Երկրորդ զեկուցումով հանդես եկավ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը՝ «Վարչական դատարաններում ընտրական իրավունքի դատական պաշտպանության ընթացակարգերն ու առանձնահատկությունները»։ Նա ներկայացրեց վարչական դատարանում քնն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վստահեցրել է ՀՀ արտգործնախարարը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ունեցած հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։
Անդրադառնալով դիվանագետների պատվիրակության՝ Արցախ կատարած այցի նպատակներին, Է. Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել դեսպանահավաքների շրջանակում այցելել նաեւ Արցախ։ Առավել խորհրդանշական է, որ այս անգամ մեր դեսպանահավաքը սկսել ենք Ստեփանակերտ ծրագրված այցելությամբ։ Նախագահ Սահակյանի հետ ունեցած հանդիպումը շատ բովանդակալից էր, եւ այն ամենը, ինչ լսեցինք նրանից, ոգեւորիչ էր բոլորիս համար։ Շատ կարեւոր է, երբ մեր դեսպաններն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես ասում են, հագեցած, հավաստի տեղեկություններ են ստանում երկրի առաջին դեմքից, քաջատեղյակ են դառնում այն խնդիրների, այն հարցադրումների մասին, որ հուզում են արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Յուրաքանչյուր հայի համար պատիվ է լինել Արցախում, իսկ հատկապես դիվանագետների համար՝ կարեւոր է եւ այն իմաստով, որ դա հրամայական է մեր գործունեության շրջանակների ընդլայնման ու ակտիվացման առումով։ Ուզում եմ շեշտել, որ ինչպես նախորդ մեր հանդիպումները, այս անգամ եւս հանրապետության ղեկավարության հետ կայացած հանդիպումը շատ օգտակար է»։ Նախարարը առիթից օգտվելով, Արցախի նախագահին շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի՝ հայ դիվանագետներին պետական պարգեւների արժանացնելու համար, ինչը, իր համոզմամբ, կարելի է դիտարկել որպես «ՀՀ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ լրացավ մարտի 1—ի դեպքերի 9—րդ տարելիցը։ Օրվա ընթացում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, քննարկումներ։ 
Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիներ հարգեցին զոհերի հիշատակը եւ ծաղիկներ խոնարհեցին, տեղի ունեցավ մոմավառություն։
Ինչ խոսք, ժամանակը մեղմացնում, բայց լիովին չի ամոքում կորստի ցավը։ Բայց ժամանակը նաեւ դասեր քաղելու եւ սխալները չկրկնելու պահանջ է դնում։ Պահանջ բոլորի առջեւ՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության։
Մոտենում են հերթական  ընտրությունները, եւ չի բացառվում, որ նորից կլինեն կրքերը շիկացնելու ջատագովներ։ Սակայն ցանկացած քայլ անելուց առաջ արժե մի փոքր մտածել դրա հետեւանքների մասին, այն մասին, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, եւ վաղն էլ շարունակելու ենք ապրել կողք կողքի՝ իրար երեսի նայելով։ Ու լավ կլինի՝ ոչ մեկս մյուսի դիմաց աչքերը փախցնելու առիթ չունենա։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

Ընտրությունների շեմին խոսակցություններ են տարածվում ընտրակաշառքների մասին, որոնք իբր ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները բաժանում են ընտրությանն իրենց հաղթանակը երաշխավորելու համար։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ հարկավոր է ամեն ինչ անել ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ այդ ուղղությամբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը քայլեր ձեռնարկում են։ Նա անդրադարձել է ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ քաղաքական ուժերին կոչ էր արել ընտրողի քվեն գնելու փորձեր չանել։ Գալուստ Սահակյանի խոսքով՝ իրենց համար էլ է ցանկալի, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի։ «Մենք էլ ենք ցանկանում, որ ընտրությունները մեզ մոտ լավ անցնեն։ Եվ դա առաջին հերթին մեր ժողովրդին է պետք, ոչ թե ուրիշի։ Մենք կատարում ենք մեր գործը, որպեսզի ընտրակաշառք չլինի»,–նշել է նա։
Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը շեշտել է, որ այն որեւէ կերպ չի կարող եւ չպետք է ուղղորդի ընտրողին, քանզի ընտրական մեխանիզմները որեւէ հնարավորություն չեն տալիս պարզելու՝ ինչպես է քվեարկել այս կամ այն քաղաքացին. «Յուրաքանչյուր ոք ազատ է իր կամքն արտահայտելու գործում, հակառակ պարագայում կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ ուզում եմ շեշտել՝ ե՛ւ կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը քրեորեն հետապնդելի արարք են գործում, իրենց ենթարկելով ընդհուպ ազատազարկման վտանգի»։
Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՀԿ—ն «արել է ամեն բան» երկրում բաց եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով՝ չմերժելով նաեւ 4+4+4 ձեւաչափով քննարկումների առաջարկը։ Իսկ թե ինչ արդյունքներ կապահովի հանրապետական կուսակցությունը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 25—ին արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում երկու հարց կար՝ կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների գրանցում եւ նրանց հերթական համարների տրամադրում։ 
Հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 2—ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 5 կուսակցությունների եւ 4 կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները։ Ընտրական ցուցակները զետեղվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
ԿԸՀ որոշմամբ՝ գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վիճակահանությամբ տրամադրել են հերթական համարներ։ Հերթական համարները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Ելք» դաշինք՝ 1, «Ազատ դեմոկրատներ»՝ 2, «Հայկական վերածնունդ»՝ 3, «Ծառուկյան» դաշինք՝ 4, «Կոնգրես–ՀԺԿ»՝ 5, «Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ 6, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»՝ 7, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք՝ 8, ՀՅԴ՝ 9։
«Մինչեւ քվեարկության ավարտը, մինչեւ արդյունքների ամփոփման վերջը այդ թվերը փոփոխվել չեն կարող։ Եթե անգամ որեւէ կուսակցության կողմից ներկայացվում է ինքնաբացարկ, միեւնույն է՝ հերթական համարների փոփոխություն տեղի չի ունենալու»,–հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել ապրիլի 2—ի Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ներառված է 1539 թեկնածու։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Տարածքային ցուցակներով Ազգային ժողովի ընտրություններին բոլոր քաղաքական ուժերից, ընդհանուր առմամբ, կմասնակցի 1191 թեկնածու»։
Տարածքային ընտրական ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, իսկ ամենաքիչը՝ Տավուշի եւ Արագածոտնի մարզերում։ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 110 թեկնածու, իսկ Տավուշի եւ Արագածոտնի մարզերում՝ 60։
Նա հավելել է, որ առաջիկա 10 օրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին ծավալուն աշխատանք ունի իրականացնելու, քանի որ պետք է այդ ընթացքում ավարտին հասցվի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների գրանցման գործընթացը։ «Բավականին լուրջ աշխատանք ունենք իրականացնելու, քանի որ պետք է ոչ միայն ուսումնասիրենք բոլոր ուժերի ներկայացրած առաջադրման փաստաթղթերը, այլ ստուգենք ցուցակներում ներառված բոլոր անձանց տվյալները»,—եզրափակել է Մուկուչյանը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է փետրվարի 12—ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման ընթացքում գրանցված խնդիրներին ու թերություններին։
Նա նշել է, որ նախապես փորձարկում նախատեսված չէր, սակայն սարքավորումներ պատրաստող ընկերությանը խնդրել էին մի փոքր խմբաքանակ ավելի շուտ պատրաստել՝ հետագայում հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ Փորձարկման արդյունքում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 280 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները եւ նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ն։ Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են եւս ՀԿ–ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով։
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը եւ ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ։
Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային եւ մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները եւ նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման եւ արտահանման գործընթացի հետ եւ ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ–ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել։ Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024