ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 00:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 22 23 24 25 26 ... 70 71 »

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արեւային էներգիայի զարգացման նպատակով նախատեսում են մշակել ծրագիր, որը կնպաստի փոքր միկրոկայանների մասայականացմանը։
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է մինչեւ 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով։ «Հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երեւան ժամանենք՝ վերեւից տեսնենք, որ բոլոր տանիքներին արեւային պանելներ են տեղադրված»,–ասաց Հայկ Հարությունյանը։
Մեծ աշխատանքներ են նախատեսվում արեւային էներգիայի խթանման ուղղությամբ։ Արդեն քայլեր իրականացվել են արեւային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար։ Մասնավորապես, նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչեւ 1 ՄՎՏ արեւային կայանների համար, դա հավասար պետք է լինի քամու էներգիայի համար սահմանված սակագնին։ Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արեւային կայան, իսկ պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել այդ կայանից ստացված էներգիան։
Հայկ Հարությունյանն արեւային կայանների արդյունավետությունն իր օրինակով ներկայացրեց՝ նշելով, որ իր տանն արդեն տեղադրել է արեւային կայան եւ արդեն 2.5 ամիս է իր սպառած էլեկտրաէներգիան ինքն է արտադրում։
«Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արեւային պանել, եւ արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու «ԷյչԷսԲիՍի» բանկի հետ համատեղ երեկ կազմակերպել էր մեկօրյա բիզնես—համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ։
Համաժողովի նպատակը կապերի ձեւավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջեւ, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը եւ օգնում բնապահպանական հարցերում։ Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար եւ 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից է, հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքերով՝ հանքարդյունաբերության ոլորտն արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի, եւ այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում։ Ըստ նախարարի՝ 2015թ. հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է շուրջ 46 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նա կյանքի մի նպատակ ուներ՝ գերագույն նպատակ։ Դա հզոր Հայաստան կառուցելն էր, որին ծառայեց անմնացորդ ու այդպես էլ այրվեց հզոր Հայաստանի Հանրապետության կառուցման ճանապարհին։ Նա 2000—2007թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն (1951–2007թթ.) էր, ում հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց երեկ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում։
Հանդիսականները Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներն էին, քաղաքապետարանի ենթակայության դպրոցների մանկավարժները, Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մանկավարժների հետ՝ նաեւ բարձր դասարանների աշակերտությունը, նրա մարտական ընկերները, գրականության եւ արվեստի ներկայացուցիչներ։
Օրվա առիթը արձակագիր, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի վերահրատարակված «Հույսի եւ հավատի ասպետը» գիրքն էր, որի ներկայացման վերաբերյալ խոսք ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
«Այս գիրքն իր մեջ բովանդակում է մեր բոլորիս տեսած, մեր բոլորիս հոգու ու սրտի միջով անցած մարդու մտքեր, գաղափարներ, տպավորություններ, եւ նրա հեղինակը մեր աշխատող այն գրականագետներից է, ով մշտապես շարժման մեջ է, եւ ամեն օր, ամեն ամիս սպասում ես, թե նոր էլ ինչ պիտի ներկայացնի մեզ։ Եվ, իհարկե, նա գրքեր է գրում, գրախոսականներ է գրում իր իմացած մարդկանց՝ մեր ժամանակակիցների ու նրանց ստեղծագործությունների մասին, այսինքն, գնահատում է այն մարդկանց, ում հետ շփվել է, ովքեր տպավորություն են թողել, հետք են թողել իր մտքի ու հոգու վրա։ Մեզանում պիտի գնահատվի այդ ջիղը, կողքինին տեսնելու, կողքինին հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԴիջիԹեք» ցուցահանդեսին նախատեսվում է 170—ից ավելի ընկերություններ

12—րդ ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 30—ից հոկտեմբերի 2—ը «Երեւան Էքսպո» կենտրոնում, կմասնակցի 170—ից ավելի ընկերություն։ Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 60 հազար այցելու։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ «ԴիջիԹեքը» տարեց տարի նոր թափ է ստանում, նոր ձեւաչափեր է ներառում ու ընդգրկուն դառնում։ Նախորդ տարի մասնակցեցին 150—ից ավելի կազմակերպություններ, ունեցանք 40 հազարից ավելի այցելուներ, որն աննախադեպ էր։ Ինչպես գիտեք, նմանատիպ միջոցառումները երկրի վարկանիշի բարձրացման համար մեծ հնարավորություն են»,–ասաց փոխնախարարը։ Տարասյանի դիտարկմամբ՝ համայնքը միավորվում է ցուցահանդեսի շուրջ, ընկերությունները նոր կապեր հաստատելու հնարավորություն են ստանում։ «Ներդրողների հետաքրքրվածությունն է բավարարվում այդ ցուցահանդեսում, երբ անմիջապես ծանոթանում են արտադրանքին ու կապեր հաստատում կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,–ավելացրեց Էմիլ Տարասյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ապրիլյան իրադարձություններից հետո բոլոր միջոցառումները, այդ թվում՝ 12—րդ «ԴիջիԹեքը» կրելու են դրա հետեւանքները։ «Շատ ընկերություններ կներկայացնեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի պաշտպանողականությունը։ Ինչպես գիտեք, մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր արցախցիները նշում են պետականության կայացման համար վճռորոշ նշանակություն ունեցող տոներից մեկը՝ հանրապետության հռչակման օրը։
1991—ին արցախյան շարժումը վճռական փուլ էր թեւակոխել, սակայն Մոսկվան մտադիր չէր քաղաքական լուծում տալ հիմնախնդրին։ Եվ դա քաջ գիտակցելով՝ Ադրբեջանի իշխանությունները զինված պատերազմ սանձազերծեցին արցախահայության դեմ՝ մշտական բնակավայրերից տեղահանելով ու դաժան դատաստան տեսնելով մարդկանց նկատմամբ։ Բազմաթիվ հայազգի զավակներ, շարժման նվիրյալներ տխրահռչակ «Կոլցո» ռազմագործողության զոհ դարձան, գերեվարվեցին եւ նետվեցին ադրբեջանական բանտերը, սպանդի ենթարկվեցին։ Լիովին դատարկվեցին Շահումյանի շրջանը եւ Գետաշենը՝ սահմանամերձ գյուղերով։ Հայ շինականը որերորդ անգամ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը։
Իրադրությունն Արցախում հետզհետե սրվում, օրհասական էր դառնում։ Վիճակը տարածաշրջանում հատկապես անվերահսկելի դարձավ, երբ օգոստոսի 30—ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Արյունահեղությանը դիմակայելու եւ կամավորականների ուժերը համախմբելու նպատակով անհրաժեշտ էր արագ կողմնորոշվել եւ առավել համակարգված շարունակել պայքարը։ ՈՒ 1991—ի սեպտեմբերի 2—ը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի համար։ Այդ օրը համատեղ նստաշրջանում ԼՂԻՄ մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդները միաձայն որոշում կայացրին ԼՂՀ հռչակման մասին։ Օգտվելով սահմանադրական իրավունքից՝ այդ փաստաթղթով ժողովուրդն արտահայտեց ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատաշուկայի եւ կրթության ոլորտի կապի խզումը տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է, որի լուծման տարբերակներ առաջարկելու փորձեր հիմա արվում են։
Այս մասին երեկ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն դպրոցներում իրականացվում են ռոբոտաշինական եւ միկրոէլեկտրոնիկայի ծրագրեր, եւ, ելնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունքներից, այստեղ ոչ միայն մրցակցային առավելություն կա, այլ նաեւ աշխատաշուկայում կադրերի պակաս։
«Այսօր մենք մոտ 60 հազար մասնագետի կարիք ունենք երկրում եւ երկրից դուրս գտնվող կապի շրջանակներում»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է բուհերում մեծ թվով ուսանողների կողմից տնտեսագետի մասնագիտության ընտրությանը եւ հարցին, թե պետությունն ունի՞ արդյոք այդ թվով տնտեսագետների պահանջարկ, Արծվիկ Մինասյանն ասաց. «Կան մասնագիտություններ, որոնք ունիվերսալ են։ Դրանցից մեկն էլ տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությունն է։ Եթե անգամ մասնագիտությամբ տնտեսագետ չես, ապա գոնե որոշումների կայացման հարցում պետք է տիրապետես նվազագույն գիտելիքների։ Ես կարծում եմ, որ տնտեսագիտությունը եւ իրավաբանությունը մասնագիտություններ են, որոնք անհրաժեշտ են կյանքի ցանկացած ոլորտում, որտեղ էլ լինես»։
Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով տնտեսությանը, ներկայացրեց այն քայլերը, որոնք առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել կառավարությունը՝ մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը հնարավոր է համարում Հայաստանում տարեկան ՀՆԱ 7 տոկոսանոց աճը։ Նրա խոսքով՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ արտահանում—ՀՆԱ հարաբերակցությունը 30 տոկոս կազմի, ներկայումս այն 15—16 տոկոս է։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշել է տնտեսագետը. «Մեր տնտեսության հիմնական նպատակն է ՀՆԱ 7 տոկոս տարեկան աճի ապահովումը։ Այս տարվա առաջին կիսամյակում ունենք 4 տոկոս աճ, այս իրավիճակում դա համարվում է բավարար, բայց հնարավորություն ունենք մինչեւ 7 տոկոսի հասցնելու»։
Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւոր է համարել բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը՝ անկախ նրանից, որ Հայաստանն ինտեգրվում է ԵԱՏՄ—ին։ «Մեր տնտեսությունը զարգացնելու համար երեք ուղղությամբ պետք է աշխատենք՝ արտահանման կտրուկ աճ, ներքին շուկայի գրավում եւ զբաղվածության մեծացում։ Ներքին շուկայի գրավումը շատ մեծ ներուժ չունի, իսկ զբաղվածության մեծացումը փոքր երկրներում փոխկապակցված է արտահանման աճի հետ։ Որպեսզի տնտեսությունը զարգանա, արտահանում հարաբերած ՀՆԱ, պետք է լինի 30 տոկոս, հիմա 15—16 տոկոսի սահմաններում է։ ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճ ունենալու համար մենք պետք է հասնենք 30 տոկոս հարաբերակցության»,—նշել է Թավադյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արտահանումն ավելացել է (ԱՎԾ տվյալներով՝ 2016—ի հունվար& ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում ընտրական օրենսգրքի վերաբերյալ մինչեւ սեպտեմբերի 1—ը սպասվող հայտարարությունը չարեց, հետեւաբար հունիս ամսին ընդունված ԸՕ փոփոխությունների օրինագիծը չեղյալ է ճանաչվում։
Հիշեցնենք, որ եթե մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1—ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ պայմաններն ստեղծվել են, եւ առկա են համապատասխան տեխնիկական սարքավորումներ ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալներ, նախագիծը չեղյալ կհամարվի։ Հունիս ամսին կառավարությունը հավանության էր արժանացրել ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով։
Նշենք, որ նույն ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր նաեւ, որ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1—ը ԿԸՀ—ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է ճանաչվում։
Երեկ ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն։
Մուկուչյանը ներկայացրեց Հարությունյանի գրությունը, որով ասվում էր, որ կառավարությունը «մի շարք գործողություններ» է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ «օրենքում սահմանված պայմանները ապահովելու համ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18—ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ։ Նշված համայնքներից 22—ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19—ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը։ Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17—ը։
2016 թվականի օգոստոսի 24—ին՝ ժամը 18.00—ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը։ Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548—ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով։ Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են։
Օգոստոսի 24—ին՝ ժամը 18.00—ին, լրացել է նաեւ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18—ի ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց պաշտպանության բանակի առաջին կիսամյակի արդյունքները։
Ըստ նրա՝ առաջնագծում իրավիճակը հանգիստ է, ու սահմաններում վերահսկվում են բոլոր ուղղությունները։
Նախարարի հավաստմամբ. «Եթե համեմատելու լինենք մինչեւ ապրիլյան հայտնի իրադարձությունները եւ հետպատերազմյան ժամանակահատվածը, ապա կարող ենք արձանագրել, որ սահմանում 2—3 անգամ նվազել են հրադադարի խախտման դեպքերը»։ Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ ՊԲ զինված ուժերը պատվով են կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին հասցնելով արժանի հակահարված ու ստիպելով նրան ճողոպրել ելման դիրքեր։ Լ. Մնացականյանը հատկանշական համարելով սահմաններում տիրող «հարաբերական անդորրը» եւ իրավիճակը բնորոշելով հանգիստ ու վերահսկելի, նշեց, որ հակառակորդի կողմից, այնուամենայնիվ, չեն դադարում կրակոցները հրաձգային զինատեսակներից, եւ հաճախ են ակտիվ հետախուզական գործողություններ ծավալվում։ Որպես համարժեք պատասխան այդ ձեռնարկումների, պաշտպանության բանակը շարունակում է ամրապնդել դիրքերը եւ ինժեներական մեծածավալ աշխատանքներ իրականացնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանր զրահատեխնիկայի, հետեւակի ու ավիացիայի ընդգրկմամբ հակառակորդն առաջնագծում անցկացնում է օդային ու ցամաքային հետախուզում, իսկ հատկապես գիշերային ժամերին թռիչքներ է իրականացնում հարավային ուղղությամբ, «մշտական մարտական պատրաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել՝ իսկական աղետի վերածվելով այդ երկրի համար։ 
Երեկվա դրությամբ զոհերի թիվը հասել է 278—ի, առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Ամատրիչե քաղաքում, որտեղ, քաղաքացիական պաշտպանության տվյալներով, զոհերի թիվը հասնում է 207—ի։ Որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված են շուրջ 5 հազար փրկարարներ, շարունակվում են, սակայն դրանց իրականացումը գնալով բարդանում է։ Նույն օրվա դրությամբ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 238 մարդու. 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, եւս 23 ողջ մնացածների շենքերի փլատակներից հանել են Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները։ 
387 տուժածներ գտնվում են Մարկեի, Աբրուցոյի, Լացիոյի հիվանդանոցներում։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն։ 
Այսօր երկրում սգո օր է հայտարարվել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24—ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Իրենց գործընկերներին ցավակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների եւ հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Առաջին անգամ ենք Հայաստան գալիս եւ շատ տպավորված ենք։ Հայաստանը շատ տաք երկիր է՝ հին պատմությամբ»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չինաստանի Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբին։
«Մեր քաղաքը վերջին շրջանում սկսել է առավել ակտիվ հարաբերություններ վարել արտաքին աշխարհի հետ։ Մենք շատ ենք համագործակցում եվրոպական երկրների հետ, սակայն Հայաստան այցելելուց հետո հասկացա, որ Հայաստանի հետ էլ կարելի է համագործակցել»,–ասաց նա։
Չինական պատվիրակության նպատակն է ՉԺՀ—ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ սույն թվականի հունիս ամսին Չինաստանի Հարբին քաղաքում Չինաստան եւ ԵՏՄ համագործակցությանը նվիրված հանձնաժողովի շրջանակներում կնքված համաձայնագրի կետերում արծարծված ռազմավարության եւ աշխատանքների ընթացակարգի կազմակերպումը։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք պետական այրերի եւ կազմակերպությունների հետ։ Գուան Հեյբին պատմեց, որ եղել են էկոնոմիկայի նախարարությունում։
Չինաստանի պատվիրակության անդամը նշեց, որ պատրաստվում են Հայաստանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում, նրանց հատկապես հետաքրքրել է Հայաստանի գյուղմթերքը, ոգելից խմիչքների, մասնավորապես՝ օղու, գինու արտադրությունը, նաեւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտը։ Ըստ բանախոսի՝ նախատեսված են իրականացնել նաեւ հայ եւ չինացի ուսանողների փոխանակման ծրագրեր։
Նա նշեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամ լինելն ավելի է ուժեղացնում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024