ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 07:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 24 25 26 27 28 ... 70 71 »

Նախօրեին Բրյուսելում ԵՄ—ի գագաթնաժողովում Եվրոպայի ղեկավարները քննարկումներ են անցկացրել Մեծ Բրիտանիայի հարցի շուրջ։
«Քանի դեռ գրավոր ծանուցում չի ստացվել ԵՄ—ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ, բանակցություններ չեն լինի։ Ես Եվրահանձնաժողովի անդամներին, դիրեկտորատների ղեկավարներին, հանձնաժողովի անդամներին ասացի, որ նրանք չպետք է փորձեն բանակցությունների մեջ մտնել, քանի դեռ մենք ծանուցում չենք ստացել»,—մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Նա հույս է հայտնել, որ ապագա բրիտանական կառավարությունից ծանուցումը կստացվի հնարավորինս շուտ։
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ասել է. «Մեծ Բրիտանիան իր վճռի մասին ԵՄ—ին ծանուցելու որոշում կընդունի, երբ դա հարկավոր ու հնարավոր լինի… Դա մեր՝ որպես ԵՄ—ի անդամ երկրի, սուվերեն իրավունքն է»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Եվրամիությունը «չի կարող պատժել Մեծ Բրիտանիային» հանրակցության կազմից դուրս գալու որոշման համար։ «Դա հակասում է մեր համաձայնագրերին եւ անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Բայց մենք պետք է հետեւենք ընթացակարգին»,–նշել է նա։
Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ԵՄ—ն «չի կարող Մեծ Բրիտանիային ավելին տալ, երբ նա դուրս գա ԵՄ—ից, քան այն, ինչ նա ուներ, լինելով հանրակցության անդամ։ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտու կամ շենգենյան տարածքի մեջ չէր մտնում, նա միայն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության հրապարակում հունիսի 25—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի եւ Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանը եւ խաղաղության աղոթքին մասնակցողների թիվը մեծ էր։ Միջոցառմանը ներկա անձինք «ՀՀ»—ի հետ զրույցում խոսեցին իրենց տպավորությունների մասին։
«Այն ինչ ակնկալում էի, ստացա։ Ես տեսա մի մարդու, որ Աստված է հագած. Աստծո զգեստն է հագած,—ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր—Գուլանյանը։–Հեշտ է մտածել, որ Հռոմի պապը միայն այցելել է. դա լոկ այցելություն չէ։ Դա նոր դարաշրջանի սկիզբ է մեր ժողովրդի համար։ Միլիարդից ավելի հավատացյալ ունեցող եկեղեցու հովվապետը այսօր մեր հողի վրա է։ Դա վստահաբար մեր մեջ ամրացնելու է ոգին, հավատը։ Ինձ ապշեցրեց եւ արցունքները աչքերիցս գնում էին, երբ նախագահի նստավայրում պապն իր ելույթը սկսեց Եղիշե Չարենցի խոսքերով»։ Մ. Տեր—Գուլանյանն ասաց, որ մենք հարյուր մեկ տարի հենց այդ օրվան էինք սպասել. «Հռոմի պապի հռչակելը, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է, աշխարհի հայացքը փոխեց, եւ պատահական չէ, որ Գերմանիան ճանաչեց այդ ձեւով, եւ այլ շատ երկրներ եւս կճանաչեն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը տեսնում է, որ այս մարդը ճշմարտությունն է ասում։ Նա ասում է այն, ինչ բոլորը գիտեին, բայց բարձրաձայն չէին ասում։ Ինքը հնչեցնում է ճշմարտությունն Աստծո աղոթքով նաեւ, ուստի նրա խոսքը տեղ է հասնում»։
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցը Հայաստան դարձել է միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր թեման։ Պարբերականներն առանձնակի ուշադրություն են դարձրել այցի առաջին օրը ՀՀ նախագահի նստավայրում Ֆրանցիսկոս պապի ելույթի ընթացքում նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը, ինչը նախապես ներառված չէր ելույթի տեքստում, եւ պապն այն արտասանեց սեփական նախաձեռնությամբ
«Հռոմի պապը արտասանեց «Ցեղասպանություն» բառը Հայաստանում», «Հռոմի պապը դատապարտեց ցեղասպանությունը» եւ նմանատիպ այլ գլխագրերով հրապարակումները դարձել են այնպիսի լրատվամիջոցների գլխավոր նորությունները, ինչպիսիք են «The New York Times»—ը, «The Wall Street Journal»—ը, «ABC News»—ը, «Associated Press»—ը, «BBC»—ին, իտալական «Reppublicca»—ն, «Italia Post»—ը, «LaPresse»—ը, գերմանական «Bild»—ը, «Shpigel»—ը, «Berliner—Zeitung»—ը, ֆրանսիական «La Monde»—ը, «L Express»—ը, ռուսական «Interfax»—ը, «Rosbalt»—ը, «Gazeta»—ն եւ այլն։
«Ֆրանցիսկոս պապն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կրկին նկարագրել է որպես ցեղասպանություն։ Նա նման հայտարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով երեկ Հայաստան է ժամանել Հռոմի պապ Նորին սրբություն Ֆրանցիսկոսը։
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»։ Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը եւ Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը՝ Խոր Վիրապի վանքը։
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի պապի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Սրբազան քահանայապետին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ եւ Նորին սուրբ օծություն տեր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսներ։
Օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները։ Ազգային տարազով երեխաները Հռոմի պապին մատուցել են հայկական ծիրան եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում հանրապետության նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ի հետ կարճատեւ զրույցից հետո Սրբազան քահանայապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հռոմի սրբազան քահանայապետ, Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցի մանրամասները ներկայացնելու համար երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրեցին արդեն իսկ կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումների ընթացակարգերը։ 
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Ֆրանցիսկոս պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 600 լրատվամիջոց, որոնց կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, մյուսները՝ միջազգային։
«Հանրապետության այն վայրերում, որտեղ նախատեսված են միջոցառումներ, ստեղծված են բոլոր պայմանները լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի համար։ Ստեղծված են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ստանալու լիարժեք տեղեկատվություն եւ կարողանան արդյունավետ լուսաբանել Հռոմի պապի այցը։ Միաժամանակ, բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով։ Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել են բոլոր միջոցառումները մեկնաբանող տեքստերը 6 լեզվով։ Այս ամենի հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր օրվա ավարտին լրատվամիջոցների համար մանրամասն ամփոփվելու են բոլոր միջոցառումները»,— ասաց Վ. Սարգսյանը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է եւ թողարկվել է «Հայփոստ» ընկերության նամականիշը՝ Սրբազան քահանայապետի այցի առիթով։ Պաշտոնական մարման արարողությունը կատարվելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը Հայաստան այցին ընդառաջ

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում։
Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար։ Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»։ Եվ գալիս եմ որպես ուխտագնաց այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից։
Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեզ հետ եւ կիսելու բարեկամության պարգեւը։ Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ։ Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել։ Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա։ Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին։ Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք։ Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց եւ մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչեւ որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերեւով։
Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել, եւ հույսը պետք է հար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ արդյունքները կգնահատվեն ընտրությունների ժամանակ

ՀՀ կառավարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կառավարության անդամները վստահեցնում են, որ հանրությունն անպայման կտեսնի այդ պայքարի պտուղները. անհրաժեշտ է միայն մի փոքր համբերատար լինել։ «Կոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է, եւ այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի»,—ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե մեկ ամիս է անցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկից, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել։ 
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ կոռուպցիան ախտ է, մարտահրավեր, որի մասին իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են։ Նա վստահեցրել է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ. «Ես տեսնում եմ քաղաքական կամք եւ անհրաժեշտություն։ Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ իշխանությունը թիրախավորել է։ Շատ կարեւոր է, որ կառավարությունն արձանագրում է, որ Հայաստանում կան մարտահրավերներ, եւ լրջագույններից մեկը կոռուպցիան է։ Բավարար կլինեն դրա դեմ պայքարի արդյունքները, կլինեն ընտրություններ, եւ մեր ժողովուրդը կտա քաղաքական գնահատական»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը եւս ընդգծել է, որ կառավարությունը կոռուպցիայի վերացման ուղղությամբ շարունակում է աշխատել։ Նա համաձայն չէ այն տեսակետին, թե կառավարությունը կրճատել է միայն չշահագործվող ծառայողական մեքենաները. «Եթե դուք ուշադիր հետեւեք այն աղյուսակին, որ կառավարությունը հաստատել է, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016թ. պետական բյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ։ ՀՀ նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց եւ Գերմանիայի բոլոր այն քաղաքական եւ հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձեւն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման եւ կանխարգելման գործում։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, Գերմանիայի եւ գերմանացի ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը եւ ընդգծում Գերմանիայի հետեւողական դերն այդ արժեքների պահպանման գործում։ Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլեւ դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,–ասված է ՀՀ նախագահի խոսքում։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը»,–ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։
«Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձեւի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Մինչ այսօր Գերմանիան եւ Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, իսկ Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուրմեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,–նշել է Էդ. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումն ապացուցում է, որ Թուրքիայի ժխտողականությունը արագացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»։
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե մոլորակի բոլոր մարդիկ մի պահ մանկանային եւ աշխարհին ու մյուս մարդկանց նայեին մանկան հայացքով, չէին լինի ավերմունքներ ու պատերազմներ, քանզի, Դոստոեւսկու խոսքերով ասած՝ այդ ամենը մանկան մի կաթիլ արցունքը չարժե։
Երեկ Երեխաների պաշտպանության միջազգային օրը գեղեցիկ միջոցառումներով նշվեց Հայաստանում եւ Արցախում։ Անշուշտ, միջոցառումների զգալի մասը կազմակերպվել էր մայրաքաղաքում։ Երեխաների համար անակնկալներ ու բարձր տրամադրություն էին ապահովել Ազգային ժողովի այգում, պաշտպանության նախարարությունում, կենդանաբանական այգում, «Սիրահարների այգում» եւ այլուր, օպերայի բակում կավճանկարների ավանդական մրցույթ էր, «Երազ» այգում հյուրընկալվել էին Արցախից եւ Սյունիքից ժամանած՝ զոհված զինվորականների երեխաները։ 
Տոնական միջոցառումներ անցկացվեցին նաեւ Գյումրիում, Վանաձորում, բազմաթիվ այլ քաղաքներում ու մարզերում։
Արցախում տոնական հանդեսները նպատակ ունեին նաեւ ոգեւորել երեխաներին, որոնք ստիպված էին ապրել ապրիլյան քառօրյա պատերազմի տագնապները։ Իսկ նրանց հայտնած հիմնական ցանկությունն այն էր, որ խաղաղություն լինի, եւ այլեւս մարդիկ չզոհվեն։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից են, որոնց շնորհիվ հայությունը վերստին համախմբվեց, հավատաց իր ուժերին՝ փրկվելով կործանումից։
Իսկ իրադրությունն իսկապես օրհասական էր։ 1918թ. ապրիլի 15—ին թուրքերը գրավեցին Բաթումը, իսկ ապրիլի 26—ին առանց կռվի գրավեցին Կարսը։ Այնուհետեւ զինադադար կնքվեց, եւ Տրապիզոնում ընդհատված թուրք—անդրկովկասյան բանակցությունները վերսկսվեցին Բաթումում, 1918թ. մայիսի 11—ին։ Թուրքերի այս հաղթանակներից հետո հայերից դատարկվեցին Վան—Խնուս—Ալաշկերտ—Կարս տարածքները։ Այս վայրերի 70.000—անոց բնակչությունը, հիմնականում տարոնահայությունը, Կարո Սասունու, Սասունցի Մուշեղի, Մանուկի եւ այլոց գլխավորությամբ, ովքեր հիմնականում ղեկավարում էին սասունցիների գունդը, միացան Անդրանիկի՝ դեպի Ալեքսանդրապոլ նահանջող ջոկատին։
Կարսի գրավումից հետո ստեղծվել էր թուրքական «Կարս» բանակային խմբավորումը՝ Յաղուբ Շեւքի փաշայի գլխավորությամբ, որի նպատակն էր գրավել ամբողջ Արեւելյան Հայաստանը, Թիֆլիսը, Բաքուն, ապա Հյուսիսային Պարսկաստանը, այլ կերպ ասած՝ իրականացնել պանթուրքիստական իրենց ծրագիրը։
Մայիսի 15—ին, վաղ առավոտյան թուրքական զորքերը հանկարծակի հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա։ Քաղաքում գտնվող բոլոր զորամասերը մտան կռվի մեջ։ Մի քանի ժամ անց թուրքական զորքերը գրավեցին քաղաքը՝ թալան ու սպանություններ կազմակերպելով բնակչության շրջանում։ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական զորք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 25—րդ համատեղ նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հիշատակը։
Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտեցին հիմնադրամի 2015թ. գործունեության մասին տեսաֆիլմը։ 
Խորհուրդն ընդունեց հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը։ Այն ներկայացրին վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը եւ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը։
Օրակարգի հաջորդ հարցի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն—2016»—ի նպատակաուղղվածության մասին, զեկուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
ԼՂՀ նախագահը Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն հայտնեց ողջ հայ ժողովրդին, մայր Հայաստանին եւ սփյուռքին՝ Հայաստանի Հանրապե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024