Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 26 27 28 29 30 ... 70 71 »
Հայաստանի ասորական համայնքն ապրիլի 1—ին մեծ շուքով նշում է Նոր տարին։ Արարատի մարզի Վերին Դվինի գյուղապետարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ասորիների 6766 թվականին։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Միջոցառման մեկնարկին ընթերցվեց ասորիների Նոր տարվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։
Լրագրողների հետ զրույցում Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծեց, որ ապրիլի 1—ին լրանում է ասորիների 6766 թվականը։ «Ասորիները Նոր տարին նշում են ապրիլի 1—ին, որովհետեւ Հին Ասորեստանում ընտրել են հենց այդ օրը, որը խորհրդանշում է գարնան, բնության զարթոնքը։ Դա նաեւ մեծ խորհուրդ է եղել պետականության պահպանման համար։ Հին Ասորեստանում Նոր տարին նշել են 12 օր՝ ապրիլի 1—ից մինչեւ 12—ը։ Եվ յուրաքանչյուր օր ունեցել է իր խորհուրդը։ Ես, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր ասորիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ»,–նշեց Լյուդմիլա Պետրովան։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը։ «Նոր տարվա տոնակատարության մասնակցելը միշտ հաճելի է ցանկացած վայրում։ Ես այսօր առանձնահատուկ ուրախ եմ, որ այս առիթով գտնվում եմ Դվինում, որովհետեւ երկար ժամանակ ցանկանում էի այստեղ գալ, տեսնել, թե ինչպես են ասորիներն ապրում իրենց հայ հարեւանների հետ միասին։ Եվ այն, ինչ այստեղ տեսնում եմ, ո
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ընտրելով 4 անձ իշխանությունից, 4—ը՝ ընդդիմությունից, 4–ը՝ քաղաքացիական հասարակությունից (4+4+4) բանակցային ձեւաչափը, առաջարկել էր իշխանությանը քննարկել ընտրական օրենսգրքի նախագծի դրույթները, ինչը նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը ընդունելի էր համարել։
Երեկ առաջին հանդիպման օրն էր։ «4+4+4» ձեւաչափով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները ուշացումով սկսվեցին։ Ուշացման պատճառը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների չներկայանալն էր, ովքեր ԱԺ անցակետում անձնագրերը թողնելու կարգի հետ անհամաձայնություն էին հայտնել։ Լեւոն Զուրաբյանը ստիպված էր միջամտել։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ի վերջո ներկայացել են քննարկմանը։
Իշխանությունը ներկայացնում են կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունը ներկայացնում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանրային սեկտորը ներկայացնում են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, իրավապաշտպաններ Տիգ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Եվրանեսթ» ԽՎ—ում Հայաստանի պատվիրակությունը կարողացել է արդարացնել իրեն՝ թույլ չտալով հակահայկական ձեւակերպումներ՝ չնայած այն բանին, որ Բաքվի ուրվականը մշտապես այլ երկրների պատվիրակների միջոցով ներկա է եղել։
Թեպետ Ադրբեջանը հայտնել է «Եվրանեսթ»—ից դուրս գալու մասին, եւ Բրյուսելում ադրբեջանցի պատգամավորներ չեն եղել, սակայն «օկուպացված տարածքների» մասին հայտարարությունները շարունակել են հնչել, ընդ որում, առանց կոնկրետացնելու։
«Կարելի է ենթադրել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում շարունակվում է ադրբեջանական լոբբինգը»,–«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ «Հանկարծ մոտենում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կամ այլ պետության պատգամավորը եւ ընդհանուր հայտարարություններ անում օկուպացված տարածքների մասին։ Ընդ որում, չպարզաբանելով, թե ինչ տարածքներ։ Նման լղոզված ձեւակերպումները կարող են հետագայում օգտագործվել։ Եվ մենք մշտապես փորձել ենք դա հասցնել մեր գործընկերներին։ Արդյունքում եկանք կոնսենսուսի, որ Հայաստանի շահերը պետք է հարգել»,–նշեց նա։
Պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է
...
Կարդալ շարունակությունը »
|
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նաեւ ռիսկը՝ կապված դրանց ոչ գրագետ օգտագործման հետ։ Այդ պատճառով պետությունն իրազեկվածության ավելացմանը միտված քայլեր է կատարվում։ Դրանցից մեկ էլ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներք՝ին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ կազմակերպված միջազգային սեմինարն էր «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով։ Սեմինարին հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, հեռահաղորդակցական ընկերությունների, ՓՄՁ—ների, գիտահետազոտական հաստատությունների եւ բուհերի, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախքան սեմինարի մեկնարկը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչությունների ժամանակ զոհվածների հիշատակը։
Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ Կորյուն Նահապետյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ—ում Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ ԵԱՀԿ երեանյան գրասենյակին՝ միջոցառմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ սեմինարը կիբերանվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով միջազգային եւ ներպետական փորձը համադրելու, անվտանգության այդ բաղադրիչի առաջնային հարցերի վերաբերյալ համատեղ քննարկում կազմակերպելու եւ հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակ ունի։ Կորյուն Նահապետյանը նշել է, որ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը՝ նվիրված 2015թ. ընթացքում մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի եւ շտաբների օպերատիվ ու մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. ուսումնական տարվա հիմնական ուղղություններին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները։
Ի նշան խորին երախտագիտության՝ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների հիշատակը։
Շնորհավորելով զինված ուժերի կազմավորման 24—րդ տարեդարձի առթիվ եւ ողջունելով նիստի մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հետեւողական եւ լարված աշխատանքի, ջանքերի համադրման եւ միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում 2016 թվականին պետք է արվի ամենայն հնարավորը՝ առավել անվտանգ եւ արդյունավետ ծառայություն կազմակերպելու եւ առկա հաջողությունները բազմապատկելու համար։
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ—մայոր Ա. Դավթյանը, ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ—մայոր Ա. Ալեքսանյանը եւ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը։ Զեկույցների ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ստրասբուրգում երեկ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը, քննարկման էին դրված հակահայկական երկու զեկույցներ, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ ոչ։
Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձեւի նախագծին գրեթե ողջ կազմով կողմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան։ Բազմաթիվ դեմ ձայներ էին ստացվել Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովակիայից, Հունաստանից ու Մեծ Բրիտանիայից։
Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւի նախագծին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ էին քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները բաժանվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների շրջանում։
ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակությունը իր երախտագիտությունն է հայտնել ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում։ Այդ մասին ընդգծվում է պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 26—ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը։
Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում մսամթերքի արտադրությունը լավ ու բարի ավանդույթներ ունի։ Ի դեպ, Խորհրդային Միությունում մեր հանրապետությունն արտադրվող երշիկեղենի որակով, Ռուսաստանից եւ Բելառուսիայից հետո, երրորդ տեղն էր զբաղեցնում։
Այսօր էլ հայ մասնագետ երշիկագործները շարունակում են պահպանել մասնագիտական բարձր որակավորումը եւ իրենց վարպետությամբ չեն զիջում լավագույններին։ Այդուհանդերձ, ոլորտի ձեռնարկություններին, արտադրողներին համախմբող ու միավորող կառույցը, հասարակական կազմակերպությունն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի։
Ջանքերի համատեղումն անհրաժեշտություն է
Հայաստանի մսամթերք արտադրողների միության կարեւորագույն առաքելությունը ոլորտի ձեռնարկություններին արտաքին շուկաներում կայուն դիրքեր գրավելու նպատակով աջակցելն է, մասնավորապես՝ հայաստանցի մսամթերք արտադրողների մուտքը ՌԴ շուկա առավել համակարգված կազմակերպելու եւ նրանց շահերը համատեղ ներկայացնելու գործում։ Սա, առաջին հերթին, ենթադրում է մարքեթինգային ներուժի խմբավորում, շուկայի համատեղ ուժերով ուսումնասիրություն, մսամթերքի վաճառքի մանրածախ մարմինների հետ բանակցում, ապրանքի տեղափոխման անհրաժեշտ պայմանների ստեղծում եւ այլն։
«Մեր կազմակերպությունը,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց միության նախագահ Արամայիս
...
Կարդալ շարունակությունը »
|
Հրանտ Դինքի սպանության 9—րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում հիշատակի միջոցառում է անցկացվել։ Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը եւ «Հրանտ Դինք» հիմնադրամը Երեւանի քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք են անցկացրել՝ մայրաքաղաքի փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու նպատակով։
Ստորագրահավաքին միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Երեւանի քաղաքապետարանի մոտ շուրջ մեկ ժամ լուռ ակցիա անցկացնելուց հետո կազմակերպիչները հավաքված ստորագրություններով Երեւան քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանելու պահանջով դիմումը հանձնել են Երեւանի քաղաքապետարան։
9 տարի առաջ հունվարի 19—ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով կատարվեց պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը։ Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու եւ կարեւորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը։ Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձեւանում։ Նրա հուղարկավորությանը մասնակցող բազմազգ ու բազմահազարանոց ամբոխը միաձայն բացականչում էր՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»։
Երեկ, հիշատակի արարողություններ տեղի ունեցան Ստամբուլում, Երեւանում, աշխարհի այլ քա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության հիվանդանոցներից երեկ սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի։ Նրանցից 162—ը մինչեւ 18 տարեկան են, 85—ի մոտ, որից 35—ը՝ երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում՝ հղիների շրջանում։ Հարկ է նշել, որ ծանր վիճակում գտնվող հղի չկա։
Հունվարի 17—ին Երեւանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98—ն է առնչվել գրիպին եւ սուր շնչառական վարակներին։
Վերջին մի քանի օրվա ընթացքում հայկական հիվանդանոցներից դուրս է գրվել 600 երեխա, որոնք հիվանդացել էին գրիպով եւ ՍՇՎ—ով, նրանց մեկ քառորդի մոտ բարդացումներ կային թոքաբորբի տեսքով։ Այժմ նրանք ապաքինվել են եւ տուն են վերադարձել։
|
Վրաստանի եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ գազի մատակարարման բանակցություններ են ընթանում, սակայն դրանց արդյունքների հետ կապված որեւէ տեղեկատվություն այսօր չկա։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններ ՀՀ իշխանությունների հետ չեն տարվել։
Ի դեպ, այս թեմայով քնարկումներ չեն եղել նաեւ նախորդ տարեվերջին Երեւանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ («ՀՀ»—ն գրել է այդ մասին)։ Նկատենք, որ դեռ հունվարի 4—ին իրանական «Press.tv» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Ալի Ռեզա Քամելիին, տեղեկացրել էր, որ Թբիլիսին Թեհրանի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելու շուրջ։ Քամելին հայտարարել էր, որ պայմանավորվածության համաձայն, Իրանը պետք է գազը հասցնի մինչեւ Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ—վրացական սահմանին։
Տեղեկատվություն կա, թե Վրաստանը նախատեսում է վերանայել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրն ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման համար գումար ստանալ, այլ ոչ թե բաց թողնված ծավալի 10 տոկոսը, Երվանդ Զախարյանն ասաց, որ այն Հայաստանի համար որեւէ խնդիր չի առաջացնի, քանզի «դա Վրաստանի ու «Գազպրոմի» ներքին հարցն է»։
Երեկ Երվանդ Զախարյանն անդրադա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայկական շատ ընտանիքներում չգրված օրենք է դարձել հունվարի 13—ի կեսգիշերին կրկին հավաքվելու տոնական սեղանի շուրջ եւ դիմավորելու հին տոմարով Նոր տարին, իհարկե՝ ոչ այնպիսի ճոխությամբ ու առատությամբ, ինչպես դեկտեմբերի 31—ի կեսգիշերին։ Ընտանիքների մեծ մասը միայն հին Նոր տարին դիմավորելուց հետո է հավաքում տոնածառը։
Հանրապետության տարբեր քաղաքներում եւ այլ բնակավայրերում այս ընթացքում կազմակերպվեցին տոնական հանդիսություններ՝ հատկապես մանուկների համար 2016—ի գալուստը անմոռանալի դարձնելու նպատակով։ Մայրաքաղաքում եւս հետաքրքիր ժամանցն ապահովված էր։ Ձմեռ պապերն ու Ձյունանուշները, երգիչներն ու պարային խմբերը Երեւանի վարչական շրջաններում ուրախություն էին պարգեւում հանդիսականներին։ Իսկ այսօր, ժամը 20—ին, Հանրապետության հրապարակում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգով կնշվի հին Նոր տարվա գալուստը։
Հուսանք, որ այս դրական տրամադրությամբ էլ վաղվանից ձեռնամուխ կլինենք մեր ամենօրյա պարտականությունների կատարմանը՝ յուրաքանչյուրս իր տեղում նպաստելով մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։
|
Ազգային հիպոթեքային ընկերությունը իրականացնում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորում։ 2014թ. հուլիսին մեկնարկել է սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը՝ «Ջերմ օջախը»։ Այն իրականացվում է Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ համատեղ, իսկ ծրագրի նպատակն է բնակարանային պայմանների բարելավման համար մատչելի վարկերի տրամադրումը, ընդ որում՝ այդ վարկերն ունեն նաեւ էներգախնայողության բաղադրիչ։ Այն դեպքում, երբ այդ բաղադրիչն առկա է, Եվրամիության հարեւանության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվում է վարկի մայր գումարի մարման համար բոնուսների տրամադրում՝ 5 կամ 10 տոկոսի չափով։
Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը երեկ կայացած ասուլիսում ներկայացրեց վարկավորման ծրագրի մանրամասները։ Նա տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է երկու պրոդուկտ՝ բնակարանային վերանորոգման միկրովարկեր եւ էներգախնայողության վարկեր. երկուսն էլ պարունակում են բնակարանի էներգախնայողության ապահովման բաղադրիչներ։
«Միկրովարկերը մինչեւ 2 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով են, որոնք օգտագործվում են բնակարանի վերանորոգման համար։ Առավելագույն տոկոսադրույքը 14 տոկոս է, իսկ վարկի մարման նվազագույն ժամկետը՝ 5 տարի։ Հայտնի է, որ որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան փոքր են ամսական մարումները։ Հետեւաբար, նվ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|