ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 25 26 27 28 29 ... 70 71 »

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներ, Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, Ֆրանսիսկո Վելասկո Անդրադեին, Խուան Էդուարդո Մենեսես Դելգադոյին եւ Մեհմետ Դոգանին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել պատվիրակության անդամներին Էկվադորի ժողովրդին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ եւ խնդրել իր եւ ՀՀ ԱԺ–ի զորակցությունը հայտնել Էկվադորի ժողովրդին։
Ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի եւ Էկվադորի միջեւ կապերի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խթանումը, այդ համատեքստում առանձնապես կարեւորել միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը։ Երկուստեք անհրաժեշտ է համարվել երկու խորհրդարաններում ձեւավորել պատգամավորական բարեկամական խմբեր։ Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ եւ հույս է հայտնել, որ տիկին Ալվարադոյի ղեկավարած պատվիրակության այցը նպաստավոր կլինի նաեւ հայ–էկվադորական համագործակցության ընդլայնման համար։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել հյուրերին՝ նախապես Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արեւիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայանքներ։ Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը։ 
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաեւ բնակիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, մթերումների կազմակերպմանը, համայնքների ենթակառուցվածքներին եւ այլ խնդիրների։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հաղթանակած Արցախի Ժողովուրդը համայն հայության հետ նշում է գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, բերդաքաղաք Շուշիի ազատագրության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Հետադարձ հայացք ձգելով ոչ հեռավոր անցյալին, որը պատմության մեջ փառավորվեց փայլուն էջերով, արցախյան ազատամարտի յուրաքանչյուր մասնակից, անկախ զինվորական կոչումից, ամեն հայ փորձում է յուրովի ընկալել եւ արժեւորել մայիսի 9—ի խորհուրդը։
Պանծալի տոնի (մասնավորապես՝ Շուշիի ռազմագործողության)  առիթով Արցախում «ՀՀ» թղթակցի հետ ունեցած զրույցում իրենց նկատառումներն են հայտնել ու նաեւ նոր բացահայտումներ արել հայոց բանակին զինվորագրված անձինք։
Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտի ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում։ Քաղաքն ավերվում, բնակչության շրջանում զոհերի թիվն անվերջ աճում էր։ Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցանկացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ։ «Պահանջվում էր անհապաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորթյուն կտար խուսափել հետագա ավերածություններից եւ զոհերից, ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրել թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելով դեպի Հայաստան, Արցախը դուրս բերել երկարամյա դաժան շրջափակումից»,–ստեղծված ծանր կացությունից դուրս գալու, Շուշիի ռազմագործողությունը ծրագրելը եւ կազմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել բազմաբնույթ հարցերի։
Առաջնագծի տարբեր ուղղություններում նկատվող հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժի մասին ԼՂՀ ՊՆ—ի տարածած հաղորդագրությունը նա մեկնաբանել է որպես իրադրությունը վերահսկողության տակ պահելու ծանուցում։
«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում եւ լսում է։ Եթե չիմանար այդ մասին հետախուզությունը, համապատասխան հայտարարություններ չէին լինի»,–ասել է ՊՆ խոսնակը։
Հարցին, թե արդյոք թիկունքում փոխզիջումների մասին խոսակցությունները չե՞ն ազդում զինվորի ոգու վրա, Հովհաննիսյանը պատասխանել է, որ զինվորը «ամեն ինչ գիտի», բայց միեւնույն է՝ իր մարտական ոգին բարձր է. «Լինելով շատ տեղերում, տեսնելով զինվորների ու սպաների բարձր մարտական ոգին, պետք է փաստեմ, որ մեր զինվորը իր առջեւ տեսել է փախչող հակառակորդին, եւ այդ իրավիճակում ինքը շատ բարձր մարտական ոգի ունի։ 
Բանակի ընդհանուր պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Զորքը իրեն զգում է շատ վստահ, շատ բարձր մարտական ոգի ունի։ Այդ զորքը հաղթած զորք է, իսկ հաղթած զորքի մեջքը անիմաստ խոսակցություններով, քննադատություններով սկսում ենք վնասել»։
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն են կազմում հակառակորդի կորուստները, քանի որ նախկինում խոսվում էր հազարավոր զոհերի մասին, Հովհաննիսյանը ասել է, որ Ադրբեջանը ավելի, քան երբեւէ արգելափակել է իր տեղեկատվական հոսքերը, հետեւաբար հի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 23—ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը, որն անցկացվեց «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո։
Բացման խոսքում «The Washington Post»—ի հրապարակախոս, խմբագիր Դեյվիդ Իգնեշիուսն ասաց. «Ինձ համար պատիվ է բացել «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» երկրորդ ֆորումը։ Ես հայկական արմատներ ունեմ։ Իմ տատն ու պապը ծնվել են պատմական Խարբերդում։ Իմ հիշողությունները կապված են պապիս՝ Հովսեփ Պիղատոսյանի ապրումների հետ»։ Նա նշեց, որ լրագրողական գործում լավագույնն է գտնել ճշմարտությունը, հաստատել հաշվետվողականություն եւ պատասխանատվություն անցյալի դեպքերի նկատմամբ։ «Մենք փաստերին լուրջ ենք վերաբերվում։ Մարդիկ կարող են չհամաձայնել քաղաքական հարցերի շուրջ, բայց ոչ նրա, ինչ տեղի է ունեցել։ Բոլորն իրավունք ունեն սեփական կարծիքի, բայց իրավունք չունեն սեփական փաստերի։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի որպես պատմական փաստ։ Ես ողջունում եմ Թաներ Աքչամին, նրա գրքերը, Հայոց ցեղասպանության հիշատակման համար արշավներ կազմակերպող թուրք ակտիվիստներին, մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիաներին, որոնք նշում են, որ ամաչում են»,—ասաց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պնդել օրենքների վրա հիմնված սկզբունքը՝ այլեւս երբեք ցեղասպանություն չի կարող լինել։ «Դրա համար քաղաքական կամք է պետք»։
Կանադայի Մանիտոբայի համալսարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել Ստեփանակերտում.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։  Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Շեշտվել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի՞նչ սոցիալական արտոնություններ են նախատեսվում զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամ դառնալու դեպքում

Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու դեպքում, զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է մեկ մլն դրամ փոխհատուցման գումար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բաժնի պետ, իրավաբան Մարտին Մկրտչյանը՝ ներկայացնելով , թե ի՞նչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում: Նրա խոսքերով՝ գումարը չի տրամադրվում այն դեպքում, երբ զոհվելը, մահանալը կամ հաշմանդամ դառնալը կանխամտածված օրինազանցության հետևանք է: Մարտին Մկրտչյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով, զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվում է 700 հազար դրամի չափով հուղարկավորության ծախսերի փոխհատուցման գումար, նաև՝ 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման, տապաանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման համար: Օրենքով սահմանված 4 դեպքերում՝ զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության դեպքում, տարերային աղետի հետևանքով ընտանիքի անդամի սեփականության իրավունքով պատկանող գույքի վնաս պատճառելու, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքում, տարեկան մեկ անգամ պետությունը տրամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պլանավորված եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելն ու հետաձգելը ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը համարում է աննորմալ երույթ, ոչ բարեկամական քայլ իրականացված Ղազախստանի կողմից։ Այս դեպքում պե՞տք է որ ՀՀ վարչապետը մեկնի Մոսկվա՝ մասնակցելու այդ նիստին։ Քաղաքագետը երկու ելք է տեսնում. «Ի նշան բողոքի չգնալ եւ դուռը խփել, կամ գնալ եւ սեղանի շուրջ նստած բոլորին հայտնել իր դժգոհությունը»։ Ըստ նրա, դուռը խփում են այն ժամանակ, երբ այլ ելք չի լինում, ուստի այս պահին ճիշտ է համարում գնալը՝ հստակ ներկայացնելու սեփական վերաբերմունքը։ 
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Մինսկի խմբի դերին, նա նշել է. «Միջնորդներն ունեն որոշակի պարտավորություններ, եւ եթե ռազմական նման գործողությունների, զարգացումների ժամանակ կողքից նայողի դերում են, սա խոսում է նրանց իմիջի, միջնորդական հնարավորությունների մասին»։ Նրա խոսքով, այս իրադարձություններից հետո ոչ միայն անտրամաբանական է, այլ նաեւ հանցավոր, որ ԼՂՀ—ում ԵԱՀԿ Մինսկի խումբը չունենա իր գրասենյակը։
Կ. Բեքարյանը նշել է, որ Մինսկի ընդհանուր խմբի հիմնական առաքելությունն է լինել չեզոք. «Հայաստանի դիվանագիտությունն իր ողջ ներուժով պետք է հասնի նրան, որ Թուրքիան դուրս գա Մինսկի խմբից, քանի որ ի դեմս Թուրքիայի տեսանք երկիր, որ ոչ միայն պատերազմը հրահրողի դերում էր, այլ նաեւ հրահրում էր շարունակել ռազմական գործողությունները։ Թուրքիան օր առաջ պետք է լքի Մինսկի խ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Պիեռ Անդիոյին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների եւ հնարավոր զարգացումների քննարկմանը։
Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրությունում նշված է. «Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին եւ ձեւավորված իրավիճակին։ Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները եւ զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հերոսական եւ հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն վիճակը, որում այսօր ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված վերջին ձախողվող ագրեսիայի հետեւանքով հայտվել է Ադրբեջանը, անմիջական հետեւանքն է նրա՝ որպես ահաբեկիչ ու ռազմատենչ երկրի հանդեպ դրսեւորվող ոչ համարժեք վերաբերմունքի։ Արձագանքները, որ այս օրերին հնչում են միջազգային տարբեր կառույցներից, տարբեր երկրներից, պետք է լինեին ավելի շուտ, ավելի կոշտ, ավելի հասցեական ու ավելի գործնական։
Սակայն անկախ միջազգային արձագանքներից, ինչպես միշտ, առաջին հերթին մենք՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հայկական սփյուռքը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բանակներն են այն ուժը, որոնք կոտրում են թե ագրեսորի ոգեւորությունը, թե մեջքը, Ադրբեջանին, ինչպես նաեւ այս կամ այն կերպ նրա պահվածքն ու գործողությունները խրախուսողներին գործնականում բացատրելով, որ ամեն անգամ զինադադարը չի կարող փրկել Ադրբեջանին։
Այս օրերին մեր ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի ու բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ, այս կամ այն կերպ օգտակար լինելու անկեղծ ցանկությամբ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք միասնական ուժ ենք ոչ միայն պատմության մեջ, անցյալում, այլեւ շարունակում ենք այդպիսին մնալ եւ ներկայում։ Որովհետեւ միասնությունը մեր էության մեջ է, որն ավելի արտահայտիչ է դառնում վտանգի ժամանակ։ Հերթական անգամ անհրաժեշտության դեպքում վեր ենք կանգնում բոլոր տեսակի տարաձայնություններից կամ անհամաձայնություններից, այդ թվում՝ եւ քաղաքական դաշտում։ Սա հենց այն ինքնաբուխ ասվածն է, որ անհարկի քաղաքական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղարաբաղյան հակամարտության 1994 թվականից հետո աննախադեպ էսկալացիան անտարբեր չի թողել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ հիշեցրել է 2008թ. իր ելույթից մի հատված. «...Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ 
...Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով տեղեկացնում է. «Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները եւ պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար։ Անհրաժեշտ է ուժերի եւ միջոցների ամբողջական կենտրոնացում եւ յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը՝ կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե՛ ԼՂՀ իշխանությունները, թե՛ բնակչությունը»։
Անհրաժե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024