Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 23 24 25 26 27 ... 70 71 »
Տարածաշրջանում իրողություններն ամեն օր փոփոխվում են։
Փոփոխվում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների մոտեցումները։ «Բանակցություններում միջնորդ գերտերությունները, կարծես թե, այնքան էլ շահագրգռված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Ղարաբաղը չեն ուզում հանձնել Ադրբեջանին, բայց չեն էլ ուզում անկախ պետության կարգավիճակ տալ Ղարաբաղին»,–երեկ ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա խոսել է ադրբեջանական մամուլին տված Վլադիմիր Պուտինի վերջին հարցազրույցի մասին՝ ընդգծելով, որ վերջինս խոսում է փոխզիջումային տարբերակի մասին։ «Պուտինը, կարծես թե, հետդարձ է կատարում Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը 25 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չտվեց։ Խնդիրը կարծես թե մտած է փակուղի. մտածող մարդիկ գալիս են այն եզրակացության, որ խոսք լինել չի կարող տարածքների հանձնման մասին, դա նշանակում է բնաջնջման շեմին կանգնել, դա բոլորին է հայտնի»,–նշել է Նավասարդյանը։ Վերջինիս պնդմամբ, ազատագրված յոթ շրջանները հետ տալը չի կարող լուծում համարվել, իսկ փոխզիջման դեպքում էլ պետք է դրվի Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ տարածքների հարցը, որոնք
...
Կարդալ շարունակությունը »
|
Հուլիսի 27—ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը գտնվում է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ձերբակալվածների պահման վայրում։ ՀՀ ԱԱԾ—ն մանրամասներ է ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամի ձերբակալման փաստի առնչությամբ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը եւ շինությունները 2016թ. հուլիսի 17—ին զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27—ին՝ ժամը 19.50—ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ ժամը 22.30—ին, դատավարական պատշաճ ընթացակարգով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան)։ Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38—219—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ։
«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից։ Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Իշխանության մոտեցումը հայտնել են հանրապետության նախագահը եւ կուսակցության խոսնակը։ Մեր մոտեցումը եղել եւ մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի։ Նոր արյունահեղություն չպետք է թույլ տանք»,–ընդգծել է նա։
Անդրադառնալով նշված բանակցային գործընթացում հնարավոր զիջումների մասին խոսակցություններին՝ Նաղդալյանը շեշտել է, որ խնդիրը զիջումների մեջ չէ։ «Խնդիրները, որոնց մասին խոսվում է, մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում, սակայն այսօր դրանք ստվերվում են նոր հարցով՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,–ասել է ԱԺ փոխխոսնակը։
Նաղդալյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը՝ շեշտելով, որ այս հարցում ՀՀԿ—ի դիրքորոշումը հնչեցվել է ԱԺ նախագահի կողմից. «Կարծում ենք, որ խնդիրը արտահերթ նիստ գումարելը չէ, այլ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելն է։ Կան քրեական գործեր, ընթանում է քննություն, պատգամավորների կողմից այս հարցերի քննարկումը հղի է նոր սրացումներով։ Հիմնական մեր մոտեցումը եղել է՝ չվնասել այսօր ընթացող բանակցային գործընթացին»։
ԱԺ փոխնախագահը նաեւ իր մտահոգությունն է հայտնել բժիշկների պատանդառության հարցով՝ շեշտելով, որ այդ մոտեցումն անընդունելի է. «Աշխարհի ամենա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում տեղի ունեցած հավաքից ու խաղաղ երթից հետո թվում էր այդ տարածքում գիշերը խաղաղ կլինի, սակայն, ցավոք, ծավալվել են վտանգավոր իրադարձություններ։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25—ի երեկոյան՝ ժամը 20.00—ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00—ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։
Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանյան պետական կառավարման մարմինների եւ տարբեր ոլորտներում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչները Երեւանում մասնակցել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկն ազդարարող աշխատաժողովին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սեւծովյան երկրների անդրսահմանային համագործակցության 2014—2020 ծրագիրը, որը 54 միլիոն եվրո արժողություն ունի, նախատեսված է ԵՄ անդամ եւ հարեւանության ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է ծրագրի մասնրամասները՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է երկրների միջեւ միջսահմանային համագործակցությունը խթանելու համար։ «ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը տարածաշրջանային է։ Դրանից կարող են օգտվել ութ երկրներ՝ Բուլղարիա, Թուրքիա, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Հունաստան, Ռումինիա, Վրաստան։ Նախկինում կար նաեւ Ադրբեջանը, բայց որոշվեց, որ այն դուրս պետք է գա ու ներկայում ծրագրի շահառու չի համարվում։ Ծրագրի գաղափարախոսությունն է խթանել ութ երկրների միջեւ միջսահմանային համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Ծրագրերը կարող են լինել 300 հազարից մինչեւ 1.5 միլիոն եվրոյի շրջանակներում։ Ամբողջ գումարը ԵՄ—ն տալիս է գրանտի տեսքով»,–ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ներկայացվող ծրագրերի համար պարտադիր պայման է ա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը անընդունելի է»,– «Aysor.am»—ին ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։
1992—1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ—լեյտենանտ Նորատ Տեր—Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները։ «168.am»—ի հետ զրույցում անդրադառնալով Երեւանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր—Գրիգորյանցն ասել է, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ. «Այդ անկարգությունը, որին նրանք դիմել են, սխալ է, հակաժողովրդավարական, հակասահմանադրական է։ Իմ կարծիքն այն է, որ նման բաները կատեգորիկ կերպով վտանգավոր են հայ ժողովրդի համար։ Հայաստանում մայդանների ձեւավորումն անցանկալի է, դա հայ ժողովրդի դեմ հանցագործություն է։ Կարծում եմ, որ ՊՊԾ գունդը գրաված մարդիկ պետք է ինքնուրույն լքեն այդ տարածքը, ես միայն չեմ ասում, որ պետք է հանձնվեն, այլ ավելին՝ պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ իրենց խուլիգանական գործողությունների համար»։
Նրա խոսքով՝ այժմ ամենակարեւորն այն է, որ պետք է ամեն ինչ արվի՝ խնդիրը խաղա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանի կարծիքը՝ ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։
«Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։
Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։
Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգայի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հուլիսի 17—ին տեղի ուեցած հարձակման հետ, շարունակում են մտահոգել հասարակությանը։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել Երեւանում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Փաստելով, որ երկրում անհրաժեշտ են որակական փոփոխություններ՝ հայտարարության մեջ նշվում է, որ ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները։
«Զենքով, բռնությամբ, պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու։ Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները։ Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը։ Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը։ Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին։ Ելք կա։ Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են»,– ասված է հայտարարության մեջ։
Խնդրի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որն ընդունելի չի համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ քաղաքական միջոցների կիրառումը՝ առավել եւս, որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ողբերգակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Չնայած վերջին օրերին իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մշակույթի, հասարակական—քաղաքական գործիչների հնչեցրած բազմաթիվ կոչերին՝ չսրելու իրավիճակը եւ հնարավորություն տալու պատկան մարմիններին ՊՊԾ գնդի վրա հարձակված եւ պատանդներ վերցրած խմբի հետ բանակցելով ստեղծված վիճակը հաղթահարելու ելքեր գտնելու վերաբերյալ, նախօրեի ուշ երեկոյան տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։
Ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգություններ հրահրած եւ կատարած ցուցարարների։ Այնուհետեւ իրավիճակը զգալիորեն հանդարտվել է։ Ժամը 04։00—ի մոտ ոստիկանությունը Խորենացու փողոցում երկու անգամ զգուշացրել է, որ հավաքն անօրինական է, սակայն ցուցարարները հրաժարվել են լքել տարածքը։ Հաջորդ քայլով ոստիկանությունը ցրել է հավաքը՝ մեկ տասնյակից ավելի ցուցարարների բերման ենթարկելով։ Տարածքում քննչական գործողություններ են կատարվել, ապա համապատասխան ծառայությունները տարածքը մաքրել են աղբից։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20—ին՝ ժամը 22։15—ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2—րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։
Երեւանի
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոստիկանությունը երեկ շարունակել է հերթապահությունը Երեւանի Խորենացու փողոցում, որտեղ գիշերը խաղաղ էր անցել, միջադեպեր չէին գրանցվել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 17—ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու եւ պատանդներին ազատ արձակելու նպատակով։
ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, եւ ունեն բավարար ներուժ եւ կարողություններ իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
ՀՀ ԱԱԾ—ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ եւ արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը»,–նշվում էր ԱԱԾ հայտարարության մեջ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է այս օրերին ոստիկանների կողմից ոստիկանություն տարվածների նկատմամբ կիրառվող վերաբերմունքի մասին հայտարարություններին. «Լրահոսում որոշ ՀԿ—ների ներկայացուցիչ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 17—ին հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ «առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք եւ բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց»։
ԱԱԾ—ն տեղեկացրել է, որ զինված անձանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ, հայտնել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Խորհրդակցության մասնակիցները հանրապետության նախագահին զեկուցել են առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները։ Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար։
ԱԱԾ—ի հաջորդ հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել։ Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ։
Մյուս պատանդների ազատման դիմաց խումբը պահանջել է ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զե
...
Կարդալ շարունակությունը »
|
«ՀՀ ԱԳՆ—ն, կառավարությունը մեծապես կարեւորում են քաղհասարակության ներգրավվածությունը ինչպես ԵՄ հետ տարբեր ոլորտներում նախաձեռնությունների շրջանակում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների ծրագրին։ Քաղհասարակությունն իր կարեւոր դերակատարությունն ունի ՀՀ—ԵՄ համագործակցության խթանման հարցում»,–«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ—Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Ներկայացնելով Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեղի ունեցած եւ ունեցող զարգացումներն ու փոխգործակցությունը, փոխնախարարը դրանք բնորոշել է բավականին ինտենսիվ։ Նա նշել է, որ վերջին շրջանում ԵՄ—ի հետ ավելի աշխուժացել են քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները, բարձր մակարդակի շփումները։
Խոսելով ՀՀ—ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի բանակցությունների մասին, փոխնախարարն ասել է, որ արդեն կայացել է քաղաքական, ոլորտային, առեւտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլ, որոնք կարելի է բնութագրել արդյունավետ, իսկ բանակցային գործընթացը՝ դինամիկ։
«Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձեւավորել Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, ինչը կարտացոլի ինչպես Եվրամիության հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, այնպես էլ այսօրվա մեր հարաբերությու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|