Հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել Ստեփանակերտում.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Շեշտվել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։
|