Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 28 29 30 31 32 ... 70 71 »
Իրանի ժողովրդի համար հայ ժողովուրդը հյուր կամ երկրորդ կարգի քաղաքացի չէ, այլ իրանցի, ում իրավունքները եւ արժեքները պետք է հարգվեն։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ—ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մաջիդ Մեշքին։
Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում այսօր կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ կցուցադրվեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական պատմա—ճարտարապետական կոթողների ավելի քան 50 մեծադիր լուսանկարներ, արձանագրություններ եւ չափագրումներ, որոնք ձեռք են բերվել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈւ) հիմնադրամի իրականացրած հետազոտության ժամանակ։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանում բարձր են գնահատում հայերի ավանդը։ «Հայերը մեծ ներդրում ունեն Իրանի զարգացման գործում, եւ բացմաթիվ կոթողներ են ստեղծվել հայ ճարտարապետների ձեռքով։ Այս ցուցահանդեսը նաեւ մեր երկրին նրանց մատուցած ծառայությունը ցույց տալու միջոց է»,–ասաց խորհրդականը՝ հավելելով, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները օրինակելի են մյուս երկրների համար։
Իրանի կառավարությունը հայտ է ներկայացրել եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել Իրանի հյուսիսում գտնվող պատմամշակութային մեծ արժեք ունեցող Սուրբ Թադեւոս հայկական վանքային համալիրը (կառուցման թվականը վերագրվում է 4—6—րդ դարերին), 9—րդ դարի Սուրբ Ստեփա
...
Կարդալ շարունակությունը »
|
Անվտանգ երկիր ենք՝ հասանելի ինտերնետով, լավագույն բիզնես միջավայրով
Մինչ որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ փորձում են ամեն կերպ հնարավորինս քաղաքականացնել մթնոլորտը՝ որպես առիթ այս անգամ ձգտելով օգտագործել Սահմանադրության փոփոխությունները, միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ օրերս հրապարակեցին տվյալներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե երկրորդ պլանում են։ Իրականում, սակայն, բոլոր նրանք, եւ հատկապես արտաքին աշխարհում, ովքեր լրջորեն են մոտենում այդ տվյալներին, լուրջ ուշադրության են արժանացնում դրանք՝ այդ մասին համապատասխան դրական գրանցում կատարելով Հայաստանի այցեքարտում։
Այսպես, հեղինակավոր «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015թ. զեկույցը։ Համացանցի ազատության ցուցանիշով ԱՊՀ անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը։ 2014—ի զեկույցի համաձայն՝ ՀՀ—ն ԱՊՀ միակ երկիրն էր ազատ համացանցով։ Ի դեպ, 2014 թվականի դրությամբ ինտերնետի ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է. տարածքի 99 տոկոսը ծածկված է լայնաշերտ անլար ինտերնետով՝ 3G տեխնոլոգիաներով, այսինքն՝ հասանելիության խնդիրը լուծված է, հարկավոր է ավելացնել թողունակությունը։
Մեր որոշ կուսակցություններ, շարժումներ ու գործիչներ, ովքեր հաճախ են սիրում այս կազմակերպության՝ անգամ Հայաստանին չվերաբերող տվյալները որպես մահակ թափահարել, այս անգամ բերանները ջուր են առել, որովհետեւ լեզուները չի պտտվում լավ բան ասել, ականջներն էլ փակում են, որ լավ բան չլսեն։ Մինչդեռ այդ «լավ բանը» վերաբերում է ոչ թե Հայաստանի իշխանութ
...
Կարդալ շարունակությունը »
|
Քաղաքական ուժերը պատրաստվում են հանրաքվեին
Դեկտեմբերի 6—ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները եւ տեղամասային կենտրոնները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը։
Ըստ այդմ, հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի։
Իսկ մինչեւ հանրաքվեն «այո»—ի ճամբարում գտնվող ուժերը շարունակելու են «համոզել» մարդկանց «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին։
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ՀՀԿ—ն մարզային հանդիպումներ է անցկացնելու,–այդ մասին երեկ, ԱԺ—ում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «այո»—ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը։–Դժվար է ասել, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի։ Ըստ տարածքների մենք կկողմնորոշվենք»։
Հարցին, թե կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ «այո» ասեն, Կարապետյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այո, կհաջողվի»։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայտնի ադամանդագործական, ոսկերչական եւ ժամագործական ընկերությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 24—26—ը Երեւանում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում, մասնակցել են բացված «Yerevan Show 2015» ոսկերչական ցուցահանդեսին։ Այն կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախաձեռնությամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ։ Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Ազնիվ մետաղից պատրաստված նրբաճաշակ, յուրօրինակ զարդերն ու ժամացույցներն են ներկայացրել ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա նախ ներկաներին շնորհավորեց Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ, որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը։
Նրա խոսքեր
...
Կարդալ շարունակությունը »
|
նշանակվել են շտաբի պետի՝ Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կայացել է «այո»—ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասել է, որ ձեւավորվել է շտաբը, նշանակվել են շտաբի պետի՝ Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները։ Նրանք են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նաեւ շտաբի քարոզչության պատասխանատուն է, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։
«Քննարկվել են անելիքները, կատարվելիք աշխատանքը թե Երեւանում, թե մարզերում»,–ասել է Թադեւոսյանը։
|
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարզչությունը տարբեր քաղաքական ուժեր պատկերացնում են տարբեր կերպ։ Մարտավարական տարբերություններ ունեն նաեւ «այո»—ի ճամբարում գտնվող ուժերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների «այո»—ի քարոզարշավը կիրականացնի առանձին՝ սեփական ծրագրային դրույթներով ու հիմնավորումներով։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ներկա պահին կազմակերպչական աշխատանքներն են հստակեցնում, թե ով է ղեկավարելու ընդհանուր գործընթացը։ Նա հայտնել է, որ իրենք շատ են կարեւորում Հայաստանում տեղի ունեցող հատկապես այս գործընթացը եւ իրենց առաքելությունը տեսնում են հասարակության շրջանում սահմանադրական փոփոխությունների շուրջ իրազեկվածության բարձրացման մեջ։
Նրա հավաստմամբ՝ հանդիպումներից հետո մարդկանց մոտ «այո» ասելու ցանկությունն ավելի է գերակշռում, քան «ոչ» ասելունը։
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ շատերը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ներկայացնում են որպես իշխանափոխության կամ իշխանությունների դեմ պայքարելու հարթակ։
«Որպես քաղաքական պայքարի մարտավարություն, սա հասկանալի է, որովհետեւ մեր երկրում ձեւավորված ավանդույթի համաձայն, այն ամենը, ինչ գալիս է տվյալ պահի իշխանությունից, դա շատ հարմար հնարավորություն է եւս մեկ անգամ բարձրացնելու իշխանափոխության խնդիրը եւ փորձել հասարա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երրորդ միջազգային համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ Երեւանում։
Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել ՄՄՀՊԻ—ի՝ բարձր որակավորում ունեցող միջազգայնագետներ եւ պրոֆեսիոնալ դիվանագետներ պատրաստող հեղինակավոր դպրոցի շրջանավարտներին, ովքեր ակտիվորեն ներգրավված են տարբեր երկրների արտաքին քաղաքականության ռազմավարության եւ մարտավարության մշակման եւ իրականացման մեջ։ Ձեզանից շատերի հետ մենք շփվում եւ համագործակցում ենք կանոնավոր կերպով։ Գոհունակությամբ եմ ուզում նշել ՄՄՀՊԻ—ի կարեւոր ներդրումը նաեւ Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում։
Ուրախ եմ, որ ինստիտուտն ավարտելուց հետո դուք սերտ կապեր եք պահպանում, ինչի շնորհիվ ձեւավորվել է ՄՄՀՊԻ—ի շրջանավարտների լայն ցանց։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այս տարի մենք նշում ենք արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200—ամյակը, որն ստեղծվել է հայտնի հայ ազնվական դինաստիայի՝ Լազարյանների կողմից։
Անչափ խորհրդանշական է, որ «Լազարյան ճեմարանի 200—ամյակը» Երեւանյան միջազգային համաժողովի գլխավոր թեման է։ Ինձ համար հատկապես հաճելի է նշել, որ այսօր եւս ՄՄՀՊԻ արեւելագիտության դպրոցը շարունակում է Լազարյան ճեմարանի բարի ավանդույթները։
Սկսելով գիշերօթիկ դպրոցի ստեղծումից, որտեղ հայ երեխաները հնարավորություն ստացան լիարժեքորեն յուրացնել հարազատ եւ ռուսական լեզուները՝ զուգահեռ ստանալով բ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նույնականացման քարտեր ունեցողները պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին
Այս մասին երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով, վերահսկողության մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ ցանկացած շեղում ունենա օրենսդրական լուծում եւ ապահովի ընտրական պրոցեսի անխափան աշխատանքը։
Դիտարկմանը, թե նույնականացման քարտերով քվեարկության հնարավորություն տալը ընտրակեղծիքների դուռ է բացում, քանի որ դրանցում նշված չէ քաղաքացու գրանցման վայրը, ինչպես նաեւ հնարավոր չէ դրանց վրա կնիք խփել, Մուկուչյանը պատասխանել է. «Երբ քաղաքացին գալիս է ընտրատեղամաս, առաջին քայլը, որն անում է, մոտենում է հանձնաժողովի անդամին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը։ Ստուգվում է նրա անուն—ազգանունը, նրա լուսանկարն են նայում, որից հետո միայն կարող է մասնակցել ընտրություններին։ Այլ տեղամասերում նույն անձը չի կարող քվեարկել, որովհետեւ ցուցակները կազմվում են ընտրողների հաշվառման վայրի հիման վրա։ Ցուցակները հրապարակվում են, դրանք շատ պարզ են ու հրապարակային։ Մեկ քաղաքացին ներառված է միայն մեկ ցուցակում, հետեւաբար՝ անձը չկա մեկ այլ տեղամասի ցուցակում եւ չի կարող քվեարկել»։
Անդրադառնալով ընտրացուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին, ԿԸՀ նախագահը ընդգծել է, որ ընտրողների ստորագրած ցուցակները պարունակում են ընտրության գաղտնիություն, եւ, ըստ ընդունված միջազգային չափանիշների, այդ ցուցակները չպետք է լինեն հրապարակման ենթակա։
Պնդմանը, թե հրապարակվում է միայն քվեարկությանը մասնակցած անձի անուն—ազգանունը, ոչ թե՝ ում օգտին է քվեարկել,
...
Կարդալ շարունակությունը »
|
«Տաշիր» ընկերությունների խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»—ի կառավարման պարտականությունը
«Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1—ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար»։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման կապակցությամբ արած հայտարարության մեջ ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Հայտարարության մեջ, որը տեղադրված է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պաշտոնական կայքում, ասված է. «Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30—ին «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ն («ՀԷՑե) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները։ «Տաշիր» ընկերությունների խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»—ի կառավարման պարտականությունը։
Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանա
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը իրականացնում են թիրախային համագործակցության միջոցառումներ ԵՄ արեւելյան գործընկերության երկրների հետ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխան։ Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության 2015—2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նոր ծրագրերի ներկայացման ժամանակ հայտնեց Երեւանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։ «Մեր ծրագրերի հիմնական նպատակներն են աջակցել երկրում ընթացող բարեփոփումներին. այդ ծրագրերն իրականացվում են 2015—2017 թվականների ծրագրային կառուցակարգի (ԾՀԿ) շրջանակներում։ Եվրախորհրդի գործունեությունը չի սահմանափակվում մարդու իրավունքների ոլորտում կատարվող բարեփոխումներով, մենք իրականացնում ենք նաեւ երկրի տարբեր ոլորտներում առկա ստանդարտները եվրոպականին հարմարեցնելու գործառույթը, որի ընթացքում տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում եւ մոնիթորինգ ենք իրականացնում դրանց ընթացքի եւ գրանցվող առաջընթացի վերաբերյալ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ ծրագրային համագործակցության կառուցակարգը (ԾՀԿ—ն իրականացվելու է երկու փուլով՝ 2015—2017թթ. եւ 2018—2020 թթ., որի առաջին փուլի իրականացման բյուջեն 33.8 միլիոն եվրո է) տարածաշրջանային նշանակություն ունի նաեւ ռեգիոնալ մարտահրավերներին դիմակայելու համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ—ադրբեջանական սահմանի տարբեր գոտիներում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին երեկ նոր գնահատականներ են տրվել։
«Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, ըստ էության, այլեւս գոյություն չունի։ Չենք կարող խոսել հրադադարի ռեժիմի մասին, քանի որ շարունակական բնույթ են կրում սադրանքները, անընդհատ լարվածություն է հրահարվում։ Այսինքն՝ հրադադարի ռեժիմը վիժեցված է։ Դրա արդյունքում փոխադարձ գործողություններ են ծավալվում, երկուստեք զոհեր են լինում»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները, սահմանին իրավիճակի լարումը, զինադադարի նոր պայմանագրի կնքելու անհրաժեշտություն կլինի, քանի որ հրադադարի պահպանման համար այս մեխանիզմը չի արդարացնում, կարծում է նա։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին, Գ. Հարությունյանն ասել է, որ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնում, հստակ չեն նշում նախահարձակ կողմին, այլ միայն զսպվածության կոչերով են հանդես գալիս. «Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ կիրառելու պահը, որ կզսպի Ադրբեջանի աճող ախորժակը, ցինիզմը»։
Ըստ նրա, ադրբեջանական քաղաքականությունը սկսում է ահաբեկչական գործողությունների բնույթ ստանալ՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը, ստանձնած պարտավորությունները։ «Եթե փակվում է խնդրի լուծման քաղաքական ճանապարհը, բացվում է ուժի դիմելու ճանապարհը։ Եթե Ադ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովի 6—րդ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնապես հանձնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթը։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախորդ՝ 5—րդ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է այս թեմայով զեկույց. «Հանձնաժողովը դիմել էր Իրավաբանների համահայկական ֆորումին՝ խնդրելով օգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական փաթեթի մշակմանը։ Այդ ժամանակ ես նշեցի, որ այս փաթեթի ստեղծումը լրացուցիչ աշխատանք է պահանջում, քանի որ խնդիրները տարաբնույթ են, համազգային նշանակություն ունեն ու բացի դրանից, պրոֆեսիոնալ մակարդակում այս հարցերի շուրջ բավականին շատ այլակարծություն կա»։
Աշխատանքները համակարգելու նպատակով, նրա խոսքով, դեռ հուլիսին իրավաբանների համահայկական ֆորումի խորհրդին կից գիտավերլուծական կենտրոն է ստեղծվել։ Ըստ Գագիկ Հարությունյանի՝ կենտրոնի պատասխանատու է նշանակվել Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդատվական իրավական ծառայության իրավական վերլուծության վարչության պետ Վլադիմիր Վարդանյանը։ «Այստեղ ներգրավված են նաեւ հայ միջազգային իրավաբանները։ Նրանք կարողացել են մշակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթ, որը ես այսօր պաշտոնապես հանձնել եմ հանրապետության նախագահին։ Այս փաթեթը հրապարակման ենթակա չէ, այն ծառայողական գործածման համար է։ Որոշ հարցերի շուրջ որոշակի գաղտնիություն պահպանելը դեռ անհրաժեշտութ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Հունվար 2025 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|