ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 26 » Նույնականացման քարտեր ունեցողները կարող են մասնակցել ընտրություններին
10:16
Նույնականացման քարտեր ունեցողները կարող են մասնակցել ընտրություններին

Նույնականացման քարտեր ունեցողները պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին

Այս մասին երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով, վերահսկողության մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ ցանկացած շեղում ունենա օրենսդրական լուծում եւ ապահովի ընտրական պրոցեսի անխափան աշխատանքը։
Դիտարկմանը, թե նույնականացման քարտերով քվեարկության հնարավորություն տալը ընտրակեղծիքների դուռ է բացում, քանի որ դրանցում նշված չէ քաղաքացու գրանցման վայրը, ինչպես նաեւ հնարավոր չէ դրանց վրա կնիք խփել, Մուկուչյանը պատասխանել է. «Երբ քաղաքացին գալիս է ընտրատեղամաս, առաջին քայլը, որն անում է, մոտենում է հանձնաժողովի անդամին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը։ Ստուգվում է նրա անուն—ազգանունը, նրա լուսանկարն են նայում, որից հետո միայն կարող է մասնակցել ընտրություններին։ Այլ տեղամասերում նույն անձը չի կարող քվեարկել, որովհետեւ ցուցակները կազմվում են ընտրողների հաշվառման վայրի հիման վրա։ Ցուցակները հրապարակվում են, դրանք շատ պարզ են ու հրապարակային։ Մեկ քաղաքացին ներառված է միայն մեկ ցուցակում, հետեւաբար՝ անձը չկա մեկ այլ տեղամասի ցուցակում եւ չի կարող քվեարկել»։
Անդրադառնալով ընտրացուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին, ԿԸՀ նախագահը ընդգծել է, որ ընտրողների ստորագրած ցուցակները պարունակում են ընտրության գաղտնիություն, եւ, ըստ ընդունված միջազգային չափանիշների, այդ ցուցակները չպետք է լինեն հրապարակման ենթակա։
Պնդմանը, թե հրապարակվում է միայն քվեարկությանը մասնակցած անձի անուն—ազգանունը, ոչ թե՝ ում օգտին է քվեարկել, ԿԸՀ նախագահը պատասխանել է, որ ընտրություններին մասնակցել—չմասնակցելը եւս գաղտնիք է

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 498 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024