ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 27 » Մնայուն արժեքներ՝ ի նպաստ տնտեսության /Տեղի է ունեցել «Yerevan Show 2015» ոսկերչական ցուցահանդեսը/
10:21
Մնայուն արժեքներ՝ ի նպաստ տնտեսության /Տեղի է ունեցել «Yerevan Show 2015» ոսկերչական ցուցահանդեսը/

Հայտնի ադամանդագործական, ոսկերչական եւ ժամագործական ընկերությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 24—26—ը Երեւանում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում, մասնակցել են բացված «Yerevan Show 2015» ոսկերչական ցուցահանդեսին։ Այն կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախաձեռնությամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ։ Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Ազնիվ մետաղից պատրաստված նրբաճաշակ, յուրօրինակ զարդերն ու ժամացույցներն են ներկայացրել ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա նախ ներկաներին շնորհավորեց Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ, որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը։
Նրա խոսքերով՝ ավանդույթ դարձած միջոցառումը կարեւոր հարթակ է եւ բացառիկ հնարավորություն հայրենիքում համախմբելու արտերկրի եւ Հայաստանի ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչներին։ «Ոսկեգործության ոլորտում մեր բազմադարյա պատմությունը եւ հայ ոսկերիչների հմտությունն ու վարպետության բարձր մակարդակը թույլ են տալիս վստահաբար ասել, որ այս ոլորտը ըստ արժանվույն է ներկայանում եւ բազմիցս արժանանում գնահատանքի աշխարհի տարբեր երկրներում»,— նշեց Կ. Ճշմարիտյանը։
Նրա խոսքերով՝ «Yerevan Show» ցուցահանդեսը, համադրելով դարավոր ավանդույթն ու համբավը, երկրում ու սփյուռքում առկա կարողությունները, եւս մեկ կարեւոր քայլ է հայ ոսկերչության առանձնահատկություններն ու դարավոր պատմությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ «Ոսկերիչները կերտելով մնայուն արժեքներ, իսկ ոսկեգործության արտադրանքը, ըստ էության, մնայուն արժեք է, պահպանելով եւ տարածելով մեր մշակութային հարուստ ժառանգությունը՝ զուգահեռաբար նրանք իրենց ավանդն են ներդնում Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,— ասաց էկոնոմիկայի նախարարը։
Կ.Ճշմարիտյանն ասաց նաեւ, որ ոսկեգործության ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ նախագահի եւ կառավարության ուշադրության կենտրոնում. «Մենք ձեռնարկել եւ ձեռնարկելու ենք գործուն քայլեր Հայաստանը հայկական ոսկեգործության գլոբալ հանգույց դարձնելու համար»։
Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց միության նախաձեռնությամբ արդեն հինգերորդ անգամ կազմակերպվում է ոսկերչական ցուցահանդես, եւ այսօր արդեն կարող են ասել, որ այն կայացել է։ «Արդեն ավանդույթ են դարձել տարբեր երկրների եւ Հայաստանի՝ ոսկերչությամբ զբաղվող մասնագետների ու գործարարների երեւանյան հանդիպումները։ Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում տնտեսության վիճակը վատ է՝ հայ ոսկերիչները ժամանակ են գտնում, գալիս են հայրենիք, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունը։ Ցավոք, այս անգամ ավելի քիչ ընկերություններ են մասնակցում ցուցահանդեսին, քանի որ որոշակի դժվարություններ են եղել»,— ասաց Գ.Գեւորգյանը։
Նրա խոսքերով՝ 5—րդ անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ—ից, Կանադայից, Իտալիայից Թաիլանդից, Ռուսաստանից, Թուրքիայից ժամանած ոսկերչական եւ ժամագործական ավելի քան 80 ընկերություն։
Նշենք, որ «Մերիդիան» էքսպո կենտրոնում գործում է ոսկերչական ազատ տնտեսական գոտին, որտեղ մեկ ամիս առաջ բացվել է առաջին ֆաբրիկան։ «Մենք արդեն աշխատում ենք, սակայն կանգնել ենք մեծ խնդրի առաջ։ Ես չէի հավատում, որ մեծ դժվարություն կունենայինք աշխատողներ գտնելու հարցում։ Հիմա մենք ուզում ենք աշխատել, բայց աշխատող չկա, երիտասարդ ոսկերիչների մեծ մասը գնացել է Հայաստանից»,— ասաց Գ. Գեւորգյանը՝ հավելելով, որ Ռուսաստանում աշխատանքներ է տանում, որպեսզի հայ երիտասարդները վերադառնան հայրենիք, քանի որ այստեղ կան աշխատատեղեր, եւ Հայաստանում իրենց կարիքը զգում են։
Հայաստանում աշխատող ոսկերիչի աշխատավարձը ավելի հրապուրիչ է, քան որոշ երկրներինը։ «Աշխատավարձը միջինը կազմում է 400—600 դոլար։ Այսինքն՝ գրեթե հավասար է Չինաստանում, Հնդկաստանում աշխատող ոսկերիչի աշխատավարձի հետ»,— նշեց նա։
Անդրադառնալով ազատ տնտեսական գոտուն. Գ. Գեւորգյանն ասաց, որ այս նախագծի իրականացումը ոչ միայն կազդի Հայաստանում ոսկերչության ոլորտի զարգացման, այլ նաեւ՝ երկրի ամբողջ տնտեսության վրա։ ՀՀ ղեկավարության աջակցությունը ստացած ԱՏԳ—ն, ըստ նրա, թույլ կտա երկրի ոսկերչության եւ ադամանդի վերամշակման ոլորտները վերածել արտասահմանից եկամտի ստացման հզոր աղբյուրի, ստեղծել նոր աշխատատեղեր եւ ոլորտի արտադրանքը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնել։
Գ.Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալու է համաշխարհային ոսկերիչների կոնգրեսի ժողովը, որն աշխարհի ամենամեծ կոնգրեսն է՝ բաղկացած 40 ասոցիացիաներից։ «Ուստի մեր երկիրը 2016 թվականին կդառնա աշխարհի ոսկերչական ինդուստրիայի կենտրոնը»,–ընդգծեց նա։
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 455 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024