ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 29 » Իրանը եզակի հարեւան է /Հայերը մեծ ներդրում ունեն Իրանի զարգացման գործում/
15:06
Իրանը եզակի հարեւան է /Հայերը մեծ ներդրում ունեն Իրանի զարգացման գործում/

Իրանի ժողովրդի համար հայ ժողովուրդը հյուր կամ երկրորդ կարգի քաղաքացի չէ, այլ իրանցի, ում իրավունքները եւ արժեքները պետք է հարգվեն։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ—ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մաջիդ Մեշքին։
Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում այսօր կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ կցուցադրվեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական պատմա—ճարտարապետական կոթողների ավելի քան 50 մեծադիր լուսանկարներ, արձանագրություններ եւ չափագրումներ, որոնք ձեռք են բերվել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈւ) հիմնադրամի իրականացրած հետազոտության ժամանակ։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանում բարձր են գնահատում հայերի ավանդը։ «Հայերը մեծ ներդրում ունեն Իրանի զարգացման գործում, եւ բացմաթիվ կոթողներ են ստեղծվել հայ ճարտարապետների ձեռքով։ Այս ցուցահանդեսը նաեւ մեր երկրին նրանց մատուցած ծառայությունը ցույց տալու միջոց է»,–ասաց խորհրդականը՝ հավելելով, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները օրինակելի են մյուս երկրների համար։
Իրանի կառավարությունը հայտ է ներկայացրել եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել Իրանի հյուսիսում գտնվող պատմամշակութային մեծ արժեք ունեցող Սուրբ Թադեւոս հայկական վանքային համալիրը (կառուցման թվականը վերագրվում է 4—6—րդ դարերին), 9—րդ դարի Սուրբ Ստեփանոս վանքը եւ ժամանակակից Իրանի տարածքի Արեւմտյան Ատրպատական նահանգում գտնվող Ծոր—ծոր կամ Ձոր—ձոր հայկական վանքը։ Մաջիդ Մեշքինի խոսքով՝ դեսպանատունն այժմ համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության հետ ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցուցակում Երեւանի Կապույտ մզկիթն ընդգրկելու համար։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր հերթին նշեց, որ ցուցադրվելու են պաշտպանական, արտադրական, կրոնական բնույթի կառույցներ, կամուրջներ եւ բնակավայրեր, որտեղ հայը արարել եւ ստեղծագործել է։ «Նպատակ ունենք նման ցուցադրություն կազմակերպել նաեւ Թեհրանում եւ այլ քաղաքներում եւ մշտական ցուցադրության հանել Երեւանի Կապույտ մզկիթում»,–ասաց Կարապետյանը։
Հուշարձանագետի խոսքով՝ Իրանի տարածքում գտնվող հայ ճարտարապետության հնագույն հուշարձանները գտնվում են պատմական հայրենիքի գավառներում։ «Գաղթավայրերում հին հուշարձաններ չունենք։ Մեծ մասը կառուցվել է սկսած 17—րդ դարասկզբից։ Այս տարի վերականգնվել է Արաքսի ափին, Նախիջեւանի դեմ դիմաց գտնվող Հին Ջուղայի եկեղեցիներից մեկը։ Այս առումով Իրանը եզակի հարեւան է ՀՀ համար»,–նշեց Կարապետյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024