ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 25.12.2024, 21:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 29 30 31 32 33 ... 70 71 »

Սեպտեմբերի 25—ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով եւ դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից եւ այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Այնուհետեւ եռանախագահների առաջարկությամբ եւ նրանց ներկայությամբ հանդիպում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Անդրադառնալով սեպտեմբերի 25—ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետեւաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը։ Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդրիոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ—ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։
«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարեւոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակի սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,–շեշտել է Նալբանդյանը։
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացիների սպանությունը՝ նախարարն ասել է.  «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։
Երեկ համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այլապես Ադրբեջանին կթվա, որ շանտաժով միշտ կհասնի հաջողության

Խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Tert.am» լրատվական կայքի՝ ինչպե՞ս կգնահատեք Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետեւանքով 3 կին է զոհվել հարցին։
«Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը։
Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի։
Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»,–ասել է փոխարտգործնախարարը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին մտահոգություն է հայտնել, որ միջազգային կառույցները հավասարության նշա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաեւ նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կոլեգիայի նիստում բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունների զարգացման ընթացքին՝ նախարարը մասնավորապես նշեց, որ հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների հետեւողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում։
Նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ—մայոր Արտակ Դավթյանը, ովքեր մանրամասն ներկայացրին վերջին շրջանում սպաների մասնագիտական կարողություններն ու մեթոդական վարպետությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված աշխատանքները, արձանագրված որոշակի բացթողումները։ Անդրադարձ կատարվեց արհեստավարժ սերժանտական համակարգի ներկայիս վիճակին, հրամատարական պատրաստության գործող ծրագրերի, դրանց կատարելագոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չինաստանը շահութաբերության պարագայում կֆինանսավորի երկաթուղու կառուցումը

Եթե չինական կողմը, ուսումնասիրելով Իրան—Հայաստան երկաթուղու հարցը, այն շահութաբեր համարի, ապա կֆինանսավորի երկաթուղու «հայաստանյան» հատվածը։ 
Չինաստանի վարչապետը արդեն հանձնարարել է իր կառավարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի հայկական կողմի հետ կոորդինացնեն Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ աշխատանքները, մասնավորապես, տեխնիկատնտեսական հիմնավորումներն ուսումնասիրեն, այն ապրանքների հնարավոր ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել։
Այս մասին կառավարության երեկվա նիստից հետո խոսեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան այցի արդյունքներին։ Թեեւ Չինաստանում հայկական ու չինական կողմերը դեռ վերջնական որոշման չեն հասել այս հարցում, բայց գործնական քայլ արված է. ուսումնասիրությունից հետո ամեն բան կհստակեցվի (երկաթուղու իրանական հատվածը ֆինանսավորելու պատրաստակամություն Իրանը հայտնել էր)։
Բայց, նախարարի խոսքերով, հարցը քննարկվել է ընդհանուր կառուցողական ու համաձայնեցված մթնոլորտում, ընդ որում՝ նշվել է, որ սա «Մետաքսի մեծ ճանապարհի» կոնկրետ եւ պատմական հատվածն է։ Իրան—Հայաստան երկաթուղու հիմնական «մեխն» այն է, որ դրա միջոցով Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»։
Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ֆինանսավորումը գնահատվում է 3,2 մլրդ դոլար։
Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց նաեւ, որ մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերով հետաքրքրված են չինացի գործարարները։ Նրանք, մասնավորապես, հետաքրքրված ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռումինիայի պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտել Հայաստան—Եվրոպական միություն համագործակցությանը։ ՀՀ ԱԺ—ում լրագրողների հետ հանդիպմանը ռումինացի պատգամավորը հիշեցրեց, որ Ռիգայում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ—ն հաստատեց, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։
«Դուք գիտեք, որ Ռիգայում Եվրամիությունը հայտարարեց, որ շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։ Հայաստանը եւ Եվրամիությունը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, այնպես որ խոչընդոտներ այս հարցում ես չեմ տեսնում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հայտարարեց Բորբելին։
Միեւնույն ժամանակ, ռումինացի պատգամավորը նկատեց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, եւ կարեւոր որոշումներ կայացնելիս հարկավոր է շատ զգույշ լինել։ Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ընթացքում էլ խոսել է այն մասին, որ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կայացվող որոշումները պետք է լինեն ռազմավարական։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր հատվածներում լարված իրավիճակ է՝ մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1991թ. սեպտեմբերի 23—ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21—ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Սա, ըստ էության, անկախության վավերագրի վերջին պաշտոնական էջն էր, որից հետո սկսվեց դրա լիարժեք կենսագործումը, գործընթաց, որն արդեն իսկ իրողություն էր նաեւ մինչեւ անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումը։
24 տարի անց Հայաստանի խորհրդարանը կրկին պատմական որոշում կայացնելու նախաշեմին է։ Եթե 1991 թվականին նա վավերացրեց հանրաքվեի արդյունքները, այսօր հայոց խորհրդարանը, ի դեմս Ազգային ժողովի, պետք է համապատասխան որոշում ընդունի հանրաքվեի մասին։ Անցյալ շաբաթ խորհրդարանականները քննարկեցին ու տեսակետներ հայտնեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ քառօրյա նստաշրջանի ընթացքում այն կդրվի քվեարկության, եւ խորհրդարանի հավանությանն արժանանալու պարագայում հանրապետության նախագահը կնշանակի նախագիծը հանրաքվեի դնելու օրը։
Խոսքը սակայն զուտ, այսպես ասած, իրավական արարողակարգի մասին չէ։ Քաղաքական ուժերը պետք է ի ցույց դնեն պատասխանատվություն ստանձնելու իրենց պատրաստակամությունն ու քաղաքական հաստատակամությունը։ Այս մասին բազմիցս է խոսվել ու ասվել։ Անշուշտ, անկախության հանրաքվեն ու սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նույն հարթության վրա չեն, որովհետեւ անկախությունն իսկապես բացարձակ արժեք է։ Սակայն երկրի ինքնիշխանության հռչակումը ենթադրում է ամեն ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նախօրեի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները ՉԺՀ–ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ։ Կողմերը քննարկել են հայ–չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։
Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։
Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու իր հր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 22—27—ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային եւ ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Ուվե Բիրկհոլցը եւ նախարարի օգնական Միխայել Շուլցը։
Այցի շրջանակում երեկ նախատեսված էր այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ, ինչպես նաեւ Մատենադարան։
Մատենադարանում շրջելով ու ծանոթանալով ցուցադրված նմուշներին՝ նախարարն ասաց, որ գիտեր՝ հայկական մշակույթը գրերի մշակույթ է, իսկ այն, ինչ տեսավ այստեղ, իր սպասումները գերազանցեցին. «Հատկապես տպավորիչ է այն փաստը, որ հայկական գրերն այդքան հին պատմություն ունեն։ Հասել են ամենավաղ դարաշրջաններից»։
Ասում է, որ Հայաստանում արդեն չորրորդ անգամ է. «Ահա թե ինչու զարմանալի է, որ Մատենադարանում առաջին անգամ էի»։
Գերմանացի նախարարը նշում է, որ երաժշտության բնագավառում հայերի եւ գերմանացիների համագործակցությունն իրեն մեծ բավականություն է պարգեւում։ Հույս ունի, որ փոխայցելությունների ժամանակ արվեստագետները միմյանց հետ կնվագեն երկու երկրների ստեղծագործողների գործերը։
Նշենք, որ գերմանական պատվիրակության այցի ընթացքում կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Սաքսոնիա&md ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկիրը Երեւան ՋԷԿ—ում համակցված շրջափուլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկն ունենալու մտադրություն ունի, որը կլինի 400—450 ՄՎտ հզորությամբ։ Այս մասին, իբրեւ պետական նշանակության կարեւորագույն ներդրումային ծրագրի, տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարությունից։
Մենք Երեւանի ՋԷԿ—ում արդեն ունենք համակցված շրջափուլով աշխատող մեկ էներգաբլոկ։ Ինչո՞վ է պայմանավորված երկրորդի անհրաժեշտությունը։ Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի 271,7 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորություն, որից էլեկտրականը՝ 242 ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ։ Դատելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներից՝ նախատեսվում է նոր ՀՇԳՑ ոչ թե եւս մեկ, այլ՝ եւս երկու էներգատեղակայանքների կառուցում՝ 2018թ—ին.՝ 400 ՄՎտ, եւ 2021թ.՝ 220 ՄՎտ հզորությամբ։ Այս հզորությունների անհրաժեշտությունը, ըստ էներգետկայի եւ բնական պաշարների նախարարության, պայմանավորված է Իրան—Հայաստան գազ—էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ—ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ։
Էկոնոմիկայի նախարարությունը խոսում է Երեւանի ՋԷԿ—ի երկրորդ էներգաբլոկից. «Երեւանի ՀՇԳՑ առաջին էներգաբլոկը ամենամրցունակն է Հայաստանի էներգահամակարգի ջերմային էլեկտրակայանների, ինչպես նաեւ շատ այլ ՀԷԿ—երի նկատմամբ։ Նախատեսվում է 2—րդ էներգաբլոկը աշխատեցնել ՀՀ էներգահամակարգի բազային բեռի գրաֆիկով։ Երեւանի ՋԷԿ—ում 400&md ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ոչ»—ի ապագան՝ մշուշոտ

Սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը գիտակցեց եւս մեկ ուժ։ ԲՀԿ—ն միացավ «այո»—ի քարոզարշավին։
«Մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ կա կուսակցության եւ խմբակցության որոշում՝ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծին քվերակելու ենք կողմ եւ աջակցելու ենք հանրաքվեի անցկացմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։
Որոշումը մեկ օրում չեն կայացրել. եղել են քննարկումներ մասնագետների, սահմանադրագետների հետ։
«Բազմաթիվ քննարկումներից հետո եկել ենք եզրակացության, որ ներկայացված նախագիծն այնպիսին է, որ դեմ ասելու, չսատարելու որեւէ լուրջ պատճառ չենք կարող բերել»,–ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ աշխարհում չկա որեւէ երկիր, որի սահմանադրությունն իդեալական լինի։
«Ասել, որ ներկայացված փոփոխությունների նախագիծը իդեալական է, բարձրագոչ հայտարարություն կլինի, բայց հիմնական մասով ընդունելի է մեզ համար, այդ պատճառով էլ որոշում կա ասելու այո»,– ասել է Վ. Բաբայանը՝ հավելելով, որ ԲՀԿ—ն մասնակցելու է «այո»—ի քարոզարշավին։
Նա նշել է, որ իրենց կուսակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են, պատմական քայլ է որակել, որ նախագծով առաջարկվում է ԱԺ—ն ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով, ինչի մասին մշտապես խոսել է հենց ԲՀԿ—ն։
Պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը հայտարարել է, թե դեմ է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24—րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության, սպորտի, արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաեւ այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ։
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգեւները։ Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ. «Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24—րդ տարեդարձի եւ մեր երկրի բարձր կոչումներին ու պարգեւներին արժանանալու կապակցությամբ։
Պետական պարգեւներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարեւոր տոների կապակցությամբ։ Անկախության տոնը նվիրական է եւ լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները։
Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել եւ խրախուսել արժանավորներին։ Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024