ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.12.2024, 10:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 31 32 33 34 35 ... 70 71 »

Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ—ոց ականանետներ) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։ Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ եւ 15—ից ավելի վիրավորներ։
Տարածված լուրերը, թե հայկական կողմը զոհեր ունի, չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,—ասել է նա։
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ նշում է, որ հայկական կողմը զոհեր չունի։
«Մենք պետք է վաղուց ճանաչենք ու ճանաչում ենք, թե ում հետ գործ ունենք, սա է խնդիրը։ Ուղղակի ադրբեջանական կողմը միշտ այդպիսի տեղեկություններ է տարածում, եւ դրանով չես հասկանում՝ ինչի է փորձում հասնել, դրանով ո՛չ իր զոհերի թիվն է իջնում, ո՛չ ինչ—որ առավելություն է ստանում, պարզապես սա իր պահելաձեւն է»,–«Ազատությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան։ Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում էներգիայի խնդիրների լուծման հիմնական ճանապարհը ավանդական էներգիայի աղբյուրները վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը։
Փանոսյանը վերականգնվող էներգիայի տեսակներից առանձնացրեց 3—ը՝ արեւային էներգիա, երկրաջերմային եւ ատոմային։ «Այս 3 անկախ էներգիաների աղբյուրներն ունենք եւ դրանք կարող ենք օգտագործել, որպեսզի եղանակային փոփոխություններն այդքան վատ չազդեն մեր երկրի տնտեսության եւ մեզ վրա։ Մեր ավանդական էներգիայի աղբյուրները, որոնք հիմնականում ընդերքից հանված վառելանյութերն են, սպառվելու են, բացի այդ դրանց արդյունահանումն ու կիրառումը շատ վտանգավոր է բնության համար։ Մեր բնությունը հիմա դրանից տուժում է, առաջացել է ջերմոցային էֆեկտ, ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետեւանքով սառույցները հալվում են»,–նշեց Փանոսյանը՝ հավելելով, որ այդ գործընթացները դեռ կշարունակվեն, քանի դեռ դրանք դադարեցվելու քայլեր չեն արվում։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կո՞ղմ է հասարակությունը սահմանադրական բարեփոխումներին, թե՞ ոչ, պարզ կդառնա հանրաքվեի ժամանակ։ 
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախօրեի ամփոփիչ նիստում որոշել էր հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, եւ այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին։  Իսկ ՀՀ նախագահը այն արդեն ուղարկել է Ազգային ժողով։ Դրանով հանդերձ, շարունակվում են բարեփոխումների վերաբերյալ քննարկումները։
ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն առանձնացրել է նոր նախագծում իրավունքի ոլորտում եղած առաջընթացը. «Իրավունքի ոլորտում բավականին լուրջ տեղաշարժեր, ձեռքբերումներ կան նախագծում»։
Խ. Հարությունյանի խոսքով, այսօր շատերը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ անդրադառնում են բացառապես կառավարման համակարգին, բոլորին հիմնականում հետաքրքրում է կառավարման համակարգի փոփոխությունը։
«Օբյեկտիվ է, ֆունդամենտալ փոփոխություն է առաջարկում։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեռեւս տարիներ առաջ խորհրդարանական ընդդիմադիրներն անհրաժեշտություն էին համարում սահմանադրական բարեփոխումները, կառավարման համակարգի փոփոխությունը, որպեսզի կարողանան ազատվել ՀՀԿ—ից։ Այլ ճանապարհ նրանք չէին տեսնում։ Միակ ճանապարհը համարում էին խորհրդարանական համակարգին անցնելը»,–նշել է նա։
Իսկ այն մասին, որ այսօր ընդդիմությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը գոնե այս պահին չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ ընդգծելով, որ գործողը չէ, որ օրինակ՝ չասֆալտապատված փողոցների պատճառ է կամ նոր Սահմանադրությունը չէ, որ պետք է օգնի, որ նույն այդ ճանապարհները բարեկարգվեն։
«Սահմանադրությունը եղել ու շարունակում է մնալ որպես քաղաքական փաստաթուղթ, այն համաձայնություն է հասարակության և պետության միջև հանրային կյանքի կառավարման և հասարակական հարաբերությունների կարգավորման մասին, հետևաբար փոփոխություններին պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից»,– ասաց նա։

«Իմ կարծիքով օրակարգ բերված նոր Սահմանադրության նախագիծը խոսում է այն մասին, որ ինքն իրեն դուրս է դրել սահամանադրական կարգավիճակից ու խրվել անհատական հարցերի լուծման հորձանուտ և մյուս կողմից պետական իշխանության համակարգում խախտվել է ներքին հավասարակշռությունը ու փլվել իրավահաջորդության աշտարակը»,-ասաց նա։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե Սահմանադրության առաջարկվող փոփոխություններում մի քանի դրույթներ կան, որոնք տարընթերցումների առիթ են տալիս, հատկապես խորհրդարանի կազմի թվի մասին կետը, ասաց, որ դա մի հարց է, որը թեև բազմիցս պարզաբանվել է, բայց այդուհանդերձ կա տարակուսանքներ:

«Կիսանախագահական համակարգով սահմանադրությունն ունի իր թերությունները, սակայն թերություններից զերծ չէ նաև այն սահմանադրության ձևը, որին մենք անցում ենք կատարելու»,– ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե կիսանախագահականի ամենամեծ թերությունն այն է, որ կա երկու առաջնային մանդատ ունեցող սուբյեկտ, մեկը՝ ՀՀ նախագահը, երկրորդը՝ խորհրդարանը, ապա այս իրավիճակում եթե նրանք նույն քաղաքական ուժը չեն ներկայացնում, կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս տարվա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումների հարցն է, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

«Այժմ չափազանց պատասխանատու մի շրջան է: Հասարակության մասնակցությունն այս ամենին շատ կարևոր է, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի կատարվող իրադարձություններից: Անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան, ի վերջո, հասարակությունն է որոշում կայացնողը: Չափազանց կարևոր է, որ քաղաքացին իր ընտրությունը կայացնելիս գիտակցված լինի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ սահմանադրությունը որքան էլ լինի կարևոր, այն ունի իր առանձնահատկությունները. այն լինելով փոքր փաստաթուղթ, շատ կարևոր մեկնաբանության և ընկալման անհրաժեշտություն ունի:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որի եզրակացության մեջ ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը։ 
29 էջից բաղկացած փաստաթղթում հանձնաժողովը մեկնաբանություններ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի 1—7—րդ եւ 10—րդ գլուխների վերաբերյալ։ Փաստաթուղթը հեղինակել են Սերջիո Բարտոլեն (Իտալիա), Այվարս Էնդձինսը (Լատվիա), Քրիստոֆ Գրաբերնվարտերը (Ավստրիա), Տալիա Խաբրիեւան (Ռուսաստան), Եվգենի Տանչեւը (Բուլղարիա) եւ Կաարլո Տուորին (Ֆինլանդիա)։
Նախագծի «Սահմանադրական կարգի հիմունքները» (գլուխ 1) եւ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» (գլուխ 2) բաժինների վերլուծության արդյունքում հանձնաժողովի փորձագետները փաստել են, որ էականորեն հարստացվել է սահմանադրականացված հիմնարար իրավունքների ցանկը. բազմաթիվ իրավունքներ ստացել են սահմանադրական նորմի կարգավիճակ, եւ, բացի այդ, մի շարք իրավունքների սահմանափակումը եւս սահմանադրականացվել է։ Հեղինակները նշում են, որ նշված գլուխների շարադրանքը մեծ հաշվով համապատասխանում է համաեվրոպական իրավական փաստաթղթերին, ինչպես նաեւ եվրոպական երկրների ժամանակակից սահմանադրություններին։
«Ազգային ժողովը» (գլուխ 4), «Հանրապետության նախագահը» (գլուխ 5), «Կառավարությունը» (գլուխ 6) բաժինների վերլուծությունն, ըստ փորձագետների, «արտացոլում է անցու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ ներկայացվել է հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ—ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների եւ ամփոփվել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կողմից։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ ներկայացվում են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի եւ գործարանի այլ խնդիրների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, իսկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ելնելով ստեղծված իրավիճակից, դիմել է Համաշխարհային բանկին՝ «Նաիրիտ» գործարանում աուդիտ իրականացնելու նպատակով։ Աուդիտի արդյունքները քննարկվել են հունիսի 9—ին։ Նախարարի խոսքով՝ գործարանի ֆինանսական խնդիրները նոր չեն սկսվել. դրանք սկիզբ են առել դեռեւս 1980—ականների վերջում եւ տարեցտարի ավելացել են։ 2015թ. հուլիսի 1—ի դրությամբ գործարանի պարտքը կազմել է 126 մլրդ դրամ, որից միայն 5,6 մլրդ դրամը չվճարված աշխատավարձերն են։
Պարոն Զախարյանը վստահեցրել է, որ ի տարբերություն Համաշխարհային բանկի իրականացրած հետազոտության արդյունքների եւ տված եզրակացության՝ ՀՀ կառավարությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրության նախագծի ներկայացված նախնական տարբերակում փոփոխությունները չեն շրջանցել եւ հավելյալ լիազորություններ են ապահովել վարչապետի եւ նրա գլխավորած կառավարության համար։
Եթե ներկայումս մի շարք կարեւորագույն ոլորտներում՝ պաշտպանության, անվտանգության, արտաքին քաղաքականության վրա հանրապետության նախագահն ունի ներգործության ինքնուրույն լիարժեք հնարավորություններ, ապա եթե նախագիծը ընդունվի, բացառապես կառավարությանն է վերապահվելու ամբողջական դերակատարությունը բոլոր այս բնագավառներում։ 
«Ըստ էության, կառավարությունը ձեւավորվում է բացառապես առանց հանրապետության նախագահի մասնակցության եւ դերակատարության, թեպետ նախագահը ձեւական առումով նշանակում է նախարարներին կամ խորհրդարանական մեծամասնության ներկայացրած ուժին՝ վարչապետ, կառավարությունը բացառապես ներկայացնում է այն մեծամասնությանը, որը ձեւավորվել է խորհրդարանում եւ ամբողջապես ստանձնում է պատասխանատվություն ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման եւ կենսագործման համար»,—«ՀՀ»—ին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը։
Կառավարությանն են ենթարկվելու նաեւ զինված ուժերը։ Գ. Մուրադյանը մեջբերեց նախագծի նախնական տարբերակից, ըստ որի՝ զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ պայմաններում իրականացնելու է կառավարությունը, պատերազմի ժամանակ՝ վարչապետը, եթե կառավարությունն այլ անձի չի նշանակել որպես գլխավոր հրամանատա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցյալ շաբաթ հայ—ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը կրկին լարված էր։
Հուլիսի 24—ին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին եւ Տավուշի մարզում։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից։
«Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցել է 160—ը։ Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության եւ հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,–նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաեւ ավելացրել է, որ «ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին։ Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա։ Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,–ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով։
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հատկապես որ մոտենում է 2016 —նախընտրական տարին

Սահմանադրական փոփոխությունների հրապարակման ֆոնին ձեւավորվում է ըննդիմության նոր տեսակ, որը նոր է այնքանով, որ ընդդիմանալու օբյեկտն է նոր։ Փոփոխությունների նախագծի հրապարակումից ի վեր հնչում են միայն գնահատականներ՝ առանց հիմնավոր առաջարկների եւ կոնկրետության։ Ընդ որում, կարող էին դրանք էլ չլինել, սակայն դրանք հնչում են այն բանի համար, որ չասեն, թե ոմանք ընդդիմություն չեն, կամ սահմանադրական փոփոխությունների կողմնակից են։ Իսկ ասողներն էլ իրենց «մրցակիցներն» են, որովհետեւ հենց միջկուսակցական, «միջընդդիմադիր» մրցակցությունն է, որ ընդդիմանալու մեծագույն խթանն է, եւ կապ չումի, թե ընդդիմանալն ինչին է վերաբերում, հատկապես որ մոտենում է 2016 —նախընտրական տարին։
Ընդդիմադիր լինելը պարտք է, ընդդիմանալը՝ պատիվ։ Օրերս համառուսաստանյան միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին դումայական քաղաքական ուժերը, Ռուսաստանի կոմունիստների ղեկավար Զյուգանովը հայտարարեց, որ «մեր կուսակցությունը Ռուսաստանն է»։ Այնպես չէ, որ Ռուսաստանում բոլորը երդվում են Պուտինի, Գերմանիայում՝ Մերկելի, Ֆրանսիայում՝ Օլանդի արեւով, սակայն անհրաժեշտ պահի տարաձայնությունները մղվում են հետին պլան, չարությունը չի դառնում շարժիչ ուժ, եթե նույնիսկ այն դրված է որոշ քաղաքական գործիչների կամ ուժերի հոգեբանության մեջ։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ժամանակ մենք իսկապես կարողացանք աննախադեպ միասնականություն եւ համախմբվածություն դրսեւորել՝ անկախ կուսակցական համոզմունքներից կամ քաղաքական մտածելակերպից։ Սահմանադրական փոփոխությունները հնարավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024