Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 30 31 32 33 34 ... 70 71 »
Սեպտեմբերի 22—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք տեր Գրիգոր Պետրոս Ի—ի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 20—րդ կաթողիկոս—պատրիարքին։ Հաջողություն մաղթելով տեր Գրիգոր Պետրոս Ի—ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն ունենալով՝ անձամբ եմ ականատես եղել ձեր արգասաբեր գործունեությանը որպես Ֆրանսիայի Հայ կաթողիկեների առաջնորդի»։
Զրուցակիցները անդրադարձան Հռոմի պապ Ֆրանցիկոս I—ի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի կարեւորությանը եւ նրա հղած ուղերձին, որը հայ ժողովրդի հետ համերաշխության եւ զորակցության կարեւոր դրսեւորում էր եւ աջակցություն՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ սփյուռքի կառույցների սերտ համագործակցության եւ ջանքերի համադրման կարեւորությունը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր եւ վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, այլեւ հայ–չինական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացումը եւ համատեղ նոր նախագծերի մշակումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը։
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար՝ Վան Շենհունը նշել է, որ Չինաստանը կարեւորում է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը։ Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի փոխնախագահի խոսքով՝ իրենց այցի նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ նոր քայլերի իրականացմանը նպաստելն է։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Հանրային խորհրդի եւ ՉՏՍԽ–ի միջեւ համագործակցության սերտացմանը, նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ հայ–չինական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24–րդ տարեդարձի առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն։ Հանրապետության նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։
Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ—անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք։ Լցրել է առաջին տողից մինչեւ այն տողը, որ մենք ենք գրում։
Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին եւ տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։
Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաեւ մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։
Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանչորս տարի առաջ՝ այս օրը
...
Կարդալ շարունակությունը »
|
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ եւ շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ուսումնամարզական վարժարանում զորավարությունների ավարտին Օհանյանն ասաց, որ զորավարժությունների ընթացքում կատարելագործել ենք մեր ունակությունները եւ հասել այլ ձեռքբերումների, որոնք նախատեսված էին մինչեւ զորավարժության անցկացումը։
«Հաջողությամբ ենք լուծել, մեր առջեւ դրված խնդիրները։ Ձեռքբերումների մեջ իրենց դերակատարումն ունեն թե հրամանատարները, թե շարքային զինծառայողները, այդ իսկ պատճառով ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակով աշխատանքը կատարելու համար։ Այս զորավարժությունների արդյունքում կատարելագործել ենք մեր ունակությունները թե կազմակերպչական, թե կառավարման առումով»,—ասաց Օհանյանը՝ հավելելով որ մեր ունակությունները ավելի են զարգանում, քանի որ հայկական զինված ուժերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ։
|
Գործունեության այս տեսակն ազատվում է բոլոր հարկերից
Կառավարության երեկվա նիստի ժամանակ հավանություն տրվեց «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ու մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին։ Որով, ինչպես տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սահմանվում է, որ ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արեւային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա ու վաճառել էլեկտրական ցանցերին։
Իսկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց, որ վերոնշյալ գործընթացը ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաեւ մինչեւ 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից։
Փոխնախարարը մանրամասնեց նաեւ, որ, փաստորեն, կառավարությունը զարկ է տալիս արեւային էներգետիկայի զարգացմանը։ Ներկայումս արդեն կան բազմաթիվ տեղեր, որտեղ տեղադրված են արեւային պանելներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու։ «Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս,–ասաց փոխնախարարը,–որ ե՛ւ սեփական կարիքների համար տեղադրեն արեւային պանելներ, ե՛ւ ստանան արեւային էներգիա՝ առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումն ու երկարացնում հետգնումը»։
Հ. Հարությունյանը մի դրույթից էլ խոսեց. այն է՝ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի՝ ներկայումս հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց։
Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով։
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված եւ համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ—ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան—Հայաստան երկաթգծի կառուցումը՝ընդգծելով այդ նախագծի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության համար։ «Դուք տեղյակ եք, որ Հայաստանի վարչապետը չինացի իր գործընկերոջ հետ առաջիկայում քննարկելու է այդ հարցը։ Այդ երկաթգծի կառուցումը ես իրատեսական եմ համարում, սակայն դրա կառուցման համար բավական երկար ժամանակ կպահանջվի»,— շեշտել է նա՝ հավելելով, որ դա կարեւոր նախագիծ է Հայաստանի համար։
Հայաստանում գործող երկաթուղային ցանցի անվտանգությունը եւ ընդհանուր որակը վերջին երեք տարում անհամեմատ բարելավվել է։ «2012 թվականին Հայաստանում գործող երկաթուղիների 236 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ճանապարհը անբավարար գնահատական էր ստացել։ 2009 թվականին մենք արձանագրել էինք 96 դեպք, երբ գնացքները դուրս էին գալիս գծերից (ռելսերից), իսկ անցած տարի՝ ընդամենը 9 դեպք, ինչը դրական ցուցանիշ է։ Բացի այդ, եթե անցած տարի մենք ունեինք 6 կմ անբավարար երկաթգծի ճանապարհ, ապա այս տարի այդ խնդիրը լուծված է»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 8—9—ը ընթացող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Վիկտոր Ռեբեցը՝ հավելելով, որ վերջին երեք տարում փոխարինվել է 700 հազար կոճափայտ։
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են անվտանգության կանո
...
Կարդալ շարունակությունը »
|
Որը միջազգային հանրությունից ջանքերի համադրում է պահանջում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մասնակցել է Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել. «Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարեւանությամբ՝ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններով։ Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։
Հայ ժողովուրդը դարեր շարունակ կազմել է Մերձավոր Արեւելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը։ Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին։ Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը եւ էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։
Այս բռնություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ։ Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր եւս ստիպված բռնել են գաղթի ճամփան։ Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում։
...
Կարդալ շարունակությունը »
|
Որոշ հարցերում էլ ձեռք է բերվել կոնսենսուս
Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկումները տեղափոխվեցին խորհրդարան։ Համապատասխան ընթացակարգերից հետո ԱԺ—ում կլինի քվեարկություն։
«Ակնկալվում է, որ աշնան վերջին սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Սահմանադրությունը բավականին բարդ փաստաթուղթ է, որի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան բուն ընտրությունների վերաբերյալ.«Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որ հասարակության կողմից լայն ընկալում, լայն հետարքրքրություն չի հարուցում։ Բոլոր երկրներում է այդպես։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեզ մոտ այդպես չլինի։ Պետք է ցանկացած քաղաքացի հասկանա, թե ինչ է տալիս մեր պետությանը Սահմանադրության զարգացման հնարավորությունը»։
Գագիկ Մինասյանը գոհունակությամբ նշել է, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այս կամ այն չափով կա կոնսենսուսային մոտեցում։ «Խորհրդարանական լսումները շատ լավ խոսում էին այն ձեւակերպումների մասին, որտեղ կան կոնսենսուսային լուծումներ, եւ ողջ շաբաթվա գործընթացը էապես բարելավեց սահմանադրական նախագծի տարբերակը»,–ասել է նա եւ նշել, թե քննարկումներն ավելի ու ավելի լայն են եղել՝ ընդգրկելով թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական շրջանակներ։
Գագիկ Մինասյանը նշել է, թե որոշ խնդիրներ լսումների ժամանակ բարձրաձայնվեցին, եւ պարզ դարձավ, որ ոչ բոլոր մասնակիցներն են ծանոթ նախագծի արդեն փոփոխված տարբերակին։
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը,
քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու հարցը։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Հանրապետության նախագահը Արփինե Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու հարցով խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ եւ իր որոշումը կկայացնի»։ Այլ թեկնածուների հարց չի քննարկվել։
ՀՀԿ խոսնակը վերջին օրերին սահմանում լարված իրավիճակը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խաթարելու Ադրբեջանի մտադրությամբ. «Դա անընդունելի է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների համար, քանի որ մեզ համար ընդունելին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խնդրի խաղաղ կարգավորումն է։ Եվ մենք անթույլատրելի ու դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն բոլոր վնասները, որ կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի գնդակոծության հետեւանքով։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ նոր Սահմանադրության նախագծով ընդդիմության լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են։ Հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե մեծամասնության ձայներով, այլ պատգամավորների ձայների 3/5—ով. «Այսինքն, կարեւոր օրենքները՝ լինեն ընտրական օրենսգրքում փոփոխություններ, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ, դատական օրենսգրքի փոփոխություններ եւ նմանատիպ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 22—ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր։
Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Միասին—2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում։ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Միություն—2015. հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ—հավաքի եւ «Բազե—2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։
«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում։ Հունիսին 1—ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ եւ արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ։ Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին։
Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին։ Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ եւ երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել է ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ «Միջազգային ամառային դպրոց–2015»–ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Ամառային դպրոցները եւ ոչ ֆորմալ կրթության այլ ձեւերը ոչ միայն կրթական, այլեւ անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ եւ ձեւավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,–Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց— 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ։
Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց՝ ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձեւերից է։
Արմեն Աշոտյանը նկատեց նաեւ, որ մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող եւ պրպտող բուհն է, եւ հորդորեց շարունակելով համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ՝ իրականացնել այլ նոր ծրագրեր եւս։
Միջոցառման ժամանակ օտարազգի ուսանողները՝ ֆինները, ռուսները, բելառուսներն ու լիտվացիները երգեցին հայերեն, ներկայացրին «Ախթամար» բեմադրությունը, ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Արարատը, խոսեցին 1915 թվակա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|