ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 06:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 30 » Հնարավոր չեղավ ապահովել անհրաժեշտ պայմանները /Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեղյալ համարվեց/
15:18
Հնարավոր չեղավ ապահովել անհրաժեշտ պայմանները /Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեղյալ համարվեց/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում ընտրական օրենսգրքի վերաբերյալ մինչեւ սեպտեմբերի 1—ը սպասվող հայտարարությունը չարեց, հետեւաբար հունիս ամսին ընդունված ԸՕ փոփոխությունների օրինագիծը չեղյալ է ճանաչվում։
Հիշեցնենք, որ եթե մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1—ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ պայմաններն ստեղծվել են, եւ առկա են համապատասխան տեխնիկական սարքավորումներ ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալներ, նախագիծը չեղյալ կհամարվի։ Հունիս ամսին կառավարությունը հավանության էր արժանացրել ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով։
Նշենք, որ նույն ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր նաեւ, որ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1—ը ԿԸՀ—ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է ճանաչվում։
Երեկ ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն։
Մուկուչյանը ներկայացրեց Հարությունյանի գրությունը, որով ասվում էր, որ կառավարությունը «մի շարք գործողություններ» է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ «օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար»։
«Բոլոր միջոցառումների իրականացումը անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1—ին։
Տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման ընթացքում բանակցությունները վարվել են ներկայումս ՀՀ անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրության եւ կենսաչափական տվյալների հավաքագրման տվյալների էլեկտրոնային պահոցի ծրագրային ապահովման ծրագիրը մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31—ը սպասարկող եւ տվյալ ոլորտում մասնագիտացված լեհական PWP ընկերության հետ։
Այդ նպատակով օրենքի ընդունմանը զուգահեռ 2016—ի հուլիսի 7—ին լեհական ընկերությանը խնդրագիր է ներկայացվել գնահատելու ներկայումս գործող համակարգի թողունակության բարձրացման, ինչպես նաեւ 10 մատնահետքի հավաքագրման հնարավորությունը։
Խնդրի ուսումնասիրության արդյունքում լեհական PWP ընկերությունը 2016—ի հուլիսի 8—ին պատասխանել է, որ ծանուցել է, որ ներկայացված տարբերակով պահանջները բավարարելու հնարավոր ժամկետ է գնահատվում 2016 թվականի ավարտը՝ սակայն պայմանով, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս սեղմ ժամկետում։
Նախնական կարծիք է հայտնվել առ այն, որ 10 մատնահետքի փոխարեն երկու մատնահետք հավաքագրելու դեպքում ներկայացված պահանջները կարող են իրականացվել ավելի կարճ ժամկետում։ Մեր կողմից կատարված լրացուցիչ քննարկումների արդյունքում 2016 թվականի հուլիսի 18—ին լեհական ընկերությանը եւս մեկ խնդրագիր է ներկայացվել գնահատելու նաեւ այդ այլընտրանքային երկու մատնահետքի կիրառմամբ համակարգն արդիականացնելու տեխնիկական հնարավորությունը։
Արդյունքում նույնիսկ այդ պարագայում տվյալ կազմակերպությունն անհնարին է համարել նշված գործընթացների իրականացման մեկնարկը օրենքով սահմանված 2016 թվականի սեպտեմբերի 1—ից իրագործելը, ինչի մասին ընկերությունը պաշտոնապես ծանուցել է 2016—ի օգոստոսի 4—ի գրությամբ։
Ըստ նշված ընկերության գնահատականի, հաշվի առնելով խնդրի բարդությունը, պահանջվող աշխատանքները հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, իսկ առավել իրատեսական ժամկետը, որը կպահանջվի դրանց իրագործման համար, կկազմի մոտ 4 ամիս»,–նշված է եղել Դավիթ Հարությունյանի պատասխան գրության մեջ, որը ԿԸՀ նիստում ընթերցեց Տիգրան Մուկուչյանը։
«Օրենքի անցումային դրույթներում նախատեսված էր, որ գործընթացի մեկնարկը պետք է տրվեր 2016—ի սեպտեմբերի 1—ից, եւ փաստորեն, ակնհայտ է, որ սեպտեմբերի 1—ից նոր եղանակով գործընթացների մեկնարկ ուղղակիորեն տրվել չի կարող։ Եվ այս պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող համարել, որ ՀՀ ԸՕ—ում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՕ—120—Ն որոշմամբ նախատեսված գործառույթները կատարված են այն ծավալով, որ հնարավորություն կտար ընդունել համապատասխան որոշում, որով ուժի մեջ կմտնեին կանոնակարգումները։ Կարծում եմ, որ ԿԸՀ—ն նման փաստական հանգամանքների առկայությամբ ուղղակի անկարող է ընդունել որոշում»,–իր հերթին ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց Տիգրան Մուկուչյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024