ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 9 » Նպատակը տնտեսավարողների աշխատանքը դյուրացնելն է /«Մեկ պատուհանի» գործընթացի ներմուծումը եւս կարեւոր խնդիր է/
09:36
Նպատակը տնտեսավարողների աշխատանքը դյուրացնելն է /«Մեկ պատուհանի» գործընթացի ներմուծումը եւս կարեւոր խնդիր է/

ԵԱՏՄ պայմանագրի հիմնական դրույթի նպատակը անդամ երկրների միջեւ աշխատուժի, կապիտալի եւ ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելն է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հարկային եւ մաքսային համակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման շրջանակներում» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը։
«Մեր նպատակը երկրների սուվերենությունն ապահովելը չէ, բոլոր երկրների տնտեսությունները մեկ հարթության վրա բերելը չէ, այլ ֆինանսական շուկաները եւ հարկային քաղաքականությունները ներդաշնակեցնելն է։ Մեր հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների աշխատանքը դյուրացնելն է»,–ասաց նա։
Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ իրենք մոնիթորինգի տակ են պահում երկրների կողմից վարվող քաղաքականությունը եւ ինչ—ինչ խնդիրների վերհանման դեպքում դիմում են անդամ երկրներին՝ դրանք վերացնելու առաջարկով։
«Այսօրվա ամենակարեւոր խնդիրներից մեկը անդամ երկրների վարչական մարմինների տեղեկատվության փոխանակումն է։ Կարեւոր է նաեւ «մեկ պատուհանի» գործընթացի ներմուծումը։ Դրա վերջնական նպատակն այն է, որ մաքսային սահմանները հատելու ժամանակ մարդիկ անցնեն մեկ պատուհանի սկզբունքով։ Այս պարագայում սահմանը հատելը կտեւի րոպեներ»,–նշեց Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ 2018—19 թվականներին արդեն հնարավոր կլինի անցնել բոլոր գործընթացների թվայնացման։
Ոչ ներկայումս, ոչ էլ մոտակա ժամանակներում չեն նախատեսվում ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթի հաստատմանն ուղղված աշխատանքներ, ասաց Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով միասնական արժույթի վերաբերյալ տարածված խոսակցություններին. «Եթե այդ աշխատանքները տարվեին, ապա իմ դեպարտամենտի կողմից պետք է արվեին, սակայն այժմ չկան աշխատանքներ, եւ առաջիկայում չենք էլ պատրաստվում տանել։ Միասնական արժույթի գաղափարախոսությունը բերում է երկրների կողմից միասնական դրամավարկային քաղաքականության վարման. մենք դրան այսօր պատրաստ չենք։ Երբ կլինենք պատրաստ՝ չեմ կարող ասել»։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը սխալ է համարում կարծիքն այն մասին, որ ԵԱՏՄ—ին անդամակցելով՝ Հայաստանը մաքսային եւ հարկային քաղաքականությունների վարման առումով հնարավոր է՝ կորցնի իր սուվերենությունը։ Զուգահեռներ տանելով ԵՄ եւ ԵԱՏՄ համագործակցությունների միջեւ՝ նա նշեց, որ այս առումով գոյություն ունի հարկային եւ մաքսային քաղաքականությունների միասնականացման եւ ներդաշնակեցման քաղաքականություն։
«Միասնականացման քաղաքականության դեպքում այս կամ այն կառույցին անդամակցող երկրները փորձում են ձեւավորել միասնական օրենսդրություն. դրա վառ օրինակն է Եվրամիությունում գործող ԱԱՀ միասնական համակարգը։
ԵԱՏՄ—ի առումով միասնականացման օրինակ է մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1—ից։ Իսկ ահա ներդաշնակեցման քաղաքականությունը միասնականացման քաղաքականությունից տարբերվում է նրանով, որ երկրները, պահպանելով իրենց հարկային եւ մաքսային անկախությունը, փորձում են կառուցել այնպիսի փոխհարաբերություններ, որ երկրների հարկային եւ մաքսային օրենսդրությունների միջեւ լինի համագործակցություն՝ կապված տնտեսավարող սուբյեկտի կամ հարկ վճարողի վարքագծի հետ»,–ասաց փոխնախարարը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024