ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 1 » Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները
10:20
Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները

ՀՀԿ կողմից ՀՀ 4—րդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ ստացած Արմեն Սարգսյանը երեկ շարունակել է հանդիպումները։
ՀՀ սահմանադրական դատարան այցելության ընթացքում նա նաեւ առանձնազրույց է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։
Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ա. Սարգսյանը բացատրել է, թե իր թեկնածությունն առաջադրելու համար ինչու է ժամանակ խնդրել։ Նա դա պայմանավորել է խորհրդարանական կառավարման համակարգում առաջացող նոր իրավիճակով, դրանից բխող գործունեության սկզբունքների, մոտեցումների փոփոխություններով։
Ա. Սարգսյանը շեշտել է, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու եւ պատվավոր բեռը տանելու է. «Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգեւոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաեւ ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու»։
Արմեն Սարգսյանը նաեւ շրջայց է կատարել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ինչից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իր այցը «Թումո» պատահականություն չէ. «Սա սկզբունքային այց է, որովհետեւ ես հավատում եմ, որ եթե մենք մտածում ենք, երազում ենք մեր հանրապետության լավ ապագայի մասին, ապա «Թումոն» առաջին ծաղիկն է, որն ուղիղ ցույց է տալիս, թե Հայաստանն ուր պետք է գնա։ Խոսքը ժամանակակից տեխնոլոգիաների մասին է»։
Նա լրագրողներին վստահեցրել է, որ անցած տարիների ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան եւ շատ լավ ծանոթ է երկրի խնդիրներին։
Մինչ այս պահն ունեցած հանդիպումներից Արմեն Սարգսյանը միայն դրական արձագանքներ է ստացել։ Առաջիկայում անպայման հանդիպում կունենա Արցախի իշխանությունների հետ։ Արմեն Սարգսյանը մոտակա օրերին կհանդիպի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 319 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024