ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » ՀԾԿՀ—ն հաստատեց խմելու ջրի սակագնի նվազումը /Գործող 174 դրամ/խմ—ի փոխարեն այն կկազմի 170.25 դրամ/խմ/
15:44
ՀԾԿՀ—ն հաստատեց խմելու ջրի սակագնի նվազումը /Գործող 174 դրամ/խմ—ի փոխարեն այն կկազմի 170.25 դրամ/խմ/

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։ Քննարկելով այն՝ հանձնաժողովը սահմանեց սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.25 դրամ/խմ՝ գործող 174 դրամ/խմ փոխարեն։ 
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 21—ից։
ՀԾԿՀ     սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր տարի վերանայվում է՝ ելնելով չորս հիմնական գործոններից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են 10 տարվա բազիսային սակագներ, որոնք յուրաքանչյուր տարի այդ չորս գործոններով ճշգրտման են ենթարկվում՝ համաձայն գործող մեթոդաբանության։
«Այդ չորս հիմնական գործոններն են՝ մանրածախ ջրամատակարարման ծավալը, որը համեմատվում է բազիսայինի սակագների ժամանակ ներկայացված ծավալի հետ, եվրո—դրամ փոխարժեքի փոփոխությունը՝ համեմատած առաջին տարում ներկայացված փոխարժեքի հետ, էլեկտրաէներգիայի սակագնի աճը՝ կրկին համեմատած առաջին տարվա հետ, եւ սղաճը։ Այս չորս գործոնների համաձայն իրականացվել է ճշգրտում, եւ գործող սակագինը նվազել է 3.8 դրամով»,— ասաց նա։
Համաձայն 2005թ. կնքված վարձակալության պայմանագրի՝ բազիսային սակագինը յուրաքանչյուր տարի աստիճանական նվազման պետք է ենթարկվի։ Վերջնական սակագինը որոշվում է բազիսային սակագնին գումարելով չորս հիմնական գործոններով եւ հատուկ մեթոդաբանությամբ ձեւավորված սակագինը։
Քննարկման ընթացքում «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը բարձրացրեց մայրաքաղաքում ջրագողության խնդիրը։ Նրա խոսքով՝ նույնիսկ ավտոլվացման կետերում ջրաչափեր տեղադրված չեն։ Ի պատասխան՝ «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը տեղեկացրեց, որ խնդիրը բարձրացվել է աշխատանքային քննարկման ընթացքում։
«Մենք խնդրեցինք պարոն Միրզոյանին՝ հատկացնել մեզ տեղեկատվություն կոնկրետ այդ չարաշահումների հասցեները նշելով, սակայն մինչ օրս այդ տեղեկատվությունը չենք ստացել»,–ընդգծեց Գ. Գրիգորյանը։
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը շեշտեց, որ մայրաքաղաքում ջրի կորուստների մեծ ծավալը մտահոգության առարկա է։ Նրա խոսքով՝ կա երկու պատճառ. հոսակորուստներ՝ պայմանավորված ջրամատակարարման համակարգի ֆիզիկական մաշվածության հետ, եւ երկրորդը՝ ջրագողությունը։
«Միանշանակ՝ դա անթույլատրելի, օրինազանց գործողություն է, եւ մենք շնորհակալ կլինենք այդ հարցում մեզ աջակցելու համար։ Ապօրինի ջրամիացումները կանխելն ու վերացնելն առաջին հերթին «Երեւան ջրի» սուրբ պարտականությունն են, եւ նրանք պետք է հետեւողական լինեն այս հարցում»,–ասաց փոխքաղաքապետը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 443 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024