ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 08:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » Հեղափոխությունը սկսվում է մտածողության հեղափոխությունից /Այդպիսի դրսեւորումներ, սակայն, ՀՀ վարչապետն առայժմ չի տեսնում/
15:39
Հեղափոխությունը սկսվում է մտածողության հեղափոխությունից /Այդպիսի դրսեւորումներ, սակայն, ՀՀ վարչապետն առայժմ չի տեսնում/

ՀՀ ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն հերթական նստաշրջանի քառօրյա նիստի ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանը տեղի ունեցավ երեկ։ 
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ վարչապետը կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա հանրահավաքին։ Ի պատասխան՝  Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ չի մասնակցի հանրահավաքին, քանի որ իր օրակարգը լեցուն է կարեւորագույն միջոցառումներով։ Միաժամանակ վարչապետն իր անհամաձայնությունը հայտնեց Զ. Փոստանջյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած գնահատականներին։
«Ընդհանուր առմամբ՝ համաձայն չեմ ձեր գնահատականների եւ հնչեցված մեղադրանքների հետ, որովհետեւ դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ։ Սա, կարծում եմ, տեղին չէ, եւ այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել այդպիսի բանավեճի, նման ոճի խոսակցության վայր։ Դա վատ ճանապարհ է եւ շատ վատ տեղ է տանում, դրա համար առաջարկում եմ, որ մենք մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում, այն ձեւաչափի մեջ, որ մենք ձեզ հետ միասին այս տարիներին կարողացել ենք պահպանել»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը շատ հարգալից է վերաբերվում ընդդիմության քաղաքական տեսակետներին, գործելակերպին եւ գնահատականներին, եւ խնդրեց, որ նրանք նույնպես հարգեն իրենց քաղաքական թիմին, գնահատականները եւ վերլուծությունները. «Խոսում եք հեղափոխության մասին։ Սակայն առաջին հերթին ցանկացած հեղափոխություն սկսում է մտածողության հեղափոխությունից։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք մեր երկրում արմատական փոփոխություններ կատարել, ապա առաջին հերթին պետք է ձեր գաղափարները ներկայացնեք հանրությանն ու նրան վարակեք այդ գաղափարներով։ Եթե այդ մտածողության հեղափոխությունը ես տեսնեմ, եւ տեսնեն ինձ նման մտածող մարդիկ, դա նշանակում է, որ կարելի է իրականացնել փոփոխություններ իրական կյանքում։ Ցավոք, այդպիսի մտածողության հեղափոխություն ես այսօր հրապարակում չեմ տեսնում»։
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն անդրադարձավ բիզնես ոլորտի օրենսդրական կարգավորիչ դաշտում անընդհատ իրականացվող փոփոխություններին եւ նորամուծություններին։ 
Պատասխանելով պատգամավորի հարցադրմանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հաճախակի փոփոխություններն, իհարկե, լավ բան չեն, որովհետեւ հատկապես տնտեսավարող սուբյեկտի համար միջավայրի արագ փոփոխությունները ստեղծում են անհարմարություններ եւ երկարաժամկետ առումով դարձնում միջավայրն անկանխատեսելի.
«Դրա համար մենք ստեղծել ենք միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ «Կարգավորիչ գիլյոտին» կոչվող կառույցը, որը զբաղվում է ավելորդ օրենքների խնդրով։ Մեր օրենսդրական կարգավորիչ դաշտը գնահատվում է մոտ 25 հազար նորմատիվային ակտով։ Կան երկրներ, որոնցում կարգավորիչ դաշտը երեք անգամ ավելի շատ է, կան երկրներ, որտեղ ավելի քիչ է։ Մեր նման երկրների համար մեր ցուցանիշը համադրելի է։ Ընդհանրապես՝ շատ փոփոխությունները բնորոշ են անցումային երկրներին, որովհետեւ հին համակարգերից անցում է կատարվում նոր համակարգերի, եւ այստեղ պետք է փոփոխություններ կատարել, որոնք երբեմն չեն աշխատում, եւ ստիպված ենք լինում դրանցից հրաժարվել։ Ինչպե՞ս անենք, որպեսզի այդ բացասական ազդեցությունները հասցնենք մինիմումի։ Առաջինը՝ պետք է ձգտենք, որպեսզի փոփոխությունները լինեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Երկրորդ՝ փոփոխությունների գնալուց առաջ դրանք նախապես պետք է քննարկվեն բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի իմանանք նրանց կարծիքը։ Արդյունքում պետք է գնանք միայն այն փոփոխություններին, որոնք էապես բարելավում են բիզնես միջավայրը»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 451 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024