ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմասնակցեն արարողությանը
Այսօր աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը։ 76—ամյա պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266—րդ հովվապետը եւ ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը։ Նա նաեւ առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւս երեկ երեկոյան մեկնել է Վատիկան, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ գահակալության արարողությանը ներկա է լինելու նաեւ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ։