ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26 » Մի քիչ անհասկանալի մոտեցում /Ընտրությունների արդյունքներն արդեն ընդունելի՞ են Հովհաննիսյանի համար/
18:35
Մի քիչ անհասկանալի մոտեցում /Ընտրությունների արդյունքներն արդեն ընդունելի՞ են Հովհաննիսյանի համար/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը կայուն է գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ «Սակայն չենք կարող ասել, որ մեր երկրի ներքաղաքական վիճակը գերազանց է։ Այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է ընդդիմության կողմից, մեր ժողովրդին ոչ մի օգուտ չի բերելու։ Մեր նախագահը բազմաթիվ կառուցողական առաջարկներ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը դուրս են տրամաբանությունից, եւ նա ոչ մի հաջողության չի հասնի։ Նա հիանալի հնարավորություն ունի ապացուցելու, որ ընդդիմության առաջնորդն է եւ փոխանակ իր ուժերը ցաքուցրիվ անելու, կարող է դրանք կենտրոնացնել ու մասնակցել ավագանու ընտրություններին»,–ընդգծել է պատգամավորը։

Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկները ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը գնահատում պահանջագիր։ «Պահանջելու եւ հարկադրելու լեզվով խոսելը, եթե մի փոքր գոնե Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարիների ընթացքում ճանաչելուց լիներ ՀՀ գործող նախագահին, ապա կհասկանար, որ ընդհանրապես նման ձեւով եւ նման պահանջներով անհնարին է որեւէ դրական արդյունք, որն ուղղված է մեր ժողովրդին, մեր պետությանն, ուղղակի անհնարին է հասնել»,–ասել է նա։
Իր վերջին հանարահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել էր մի քանի կետից բաղկացած պայմանագիր։ Ըստ որի՝ այս տարի պետք է անցկացվեն կամ նախագահի, կամ ԱԺ արտահերթ ընտրությունները, եւ կառավարության որոշ անդամների նշանակում վերապահվի Րաֆֆի Հովհաննիսյանին։
ՀՀԿ պատգամավորը պարոն Հովհաննիսյանի այս առաջարկներին հումորով է վերաբերում՝ նշելով, թե այդ շարքը հնարավոր է շարունակել. «Մասնավորապես, պահանջել, որ բոլոր երկրների այն ղեկավարները, որոնք շնորհավորել են, աներկբա ձեւով հետ վերցնեն իրենց շնորհավորանքները, եւ ընդհանրապես այն, ինչ կատարվել է, այդ ամեն ինչը ջնջենք, ասենք, որ սրանք իրողություններ չեն եւ ասենք, որ այդ պահանջագիրը տարածվում է ոչ միայն ՀՀ—ում, այլ ՀՀ սահմաններից դուրս»։
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկները «մի քիչ տրամաբանական չեն»։
«Որովհետեւ առաջարկների մեջ, օրինակ, դատախազի կամ, ասենք, պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաժարականի հարցն է պահանջում. իսկ ի՞նչ կապ ունի ՊԵԿ—ի նախագահի հրաժարականը անցած նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հետ, –«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բադալյանը եւ շարունակել.– Կամ՝ երբ որ պահանջում է առնվազն հինգ մարզպետի հրաժարականը. իսկ ինչո՞ւ ոչ բոլորինը»։
«Հարցեր կան, որ հասկանում եք, որ սա ընդհանրապես կապ չունի անցած նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հետ, ու այն տպավորությունն ես ստանում, որ որոշակի չինովնիկների դեմ, այսպես ասած, պատվեր է կատարվում»,–նշել է քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները խոսում են այն մասին, որ ընտրությունների արդյունքներն այլեւս ընդունելի են Հովհաննիսյանի կողմից, եւ այժմ թիրախը ավագանու ընտրություններն են։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 467 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024