ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 18:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » Մոտ 20 մլն դրամի տուգանք՝ համայնքապետերին /Նվազագույն տուգանքի չափը 100 հազար դրամ է/
15:44
Մոտ 20 մլն դրամի տուգանք՝ համայնքապետերին /Նվազագույն տուգանքի չափը 100 հազար դրամ է/

Կադաստրի պետական կոմիտեում ձեռնարկվող փոփոխությունների շրջանակում կազմվել է կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի եւ հողային պետական տեսչության զարգացման ծրագիր։ Ինչպես երեկ լրագրողներին տեղեկացրեց տեսչության պետ Սամվել Մկրտչյանը, իրենց նպատակն ու խնդիրն է պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը, իսկ հողօգտագործման բնագավառում՝ վերահսկողությունը հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրենսդրական պահանջների պահպանման եւ նոր հողերի յուրացման նկատմամբ։
Նախորդ տարի վարչապետի որոշման համաձայն, տեսչության հաստիքներն ավելացել են 4—ով, եւ կառուցվացքային փոփոխությունների հետեւանքով ստեղծվել են երկու՝ գեոդեզիայի եւ քարտեզագրության վերահսկողության եւ հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության բաժիններ, ինչը, Ս. Մկրտչյանի հավաստմամբ, տեսչությանը հնարավորություն է ընձեռել ավելի արդյունավետ իրականացնելու իր առջեւ դրված խնդիրները։ Նախորդ տարի տեսչության մասնագետները մարզպետարանների հողաշինության եւ հողօգտագործման բաժիններում, մարզային հողային պետական տեսչություններում իրականացրել են տեսչական ստուգումներ։ Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են արվել նաեւ մարզպետների կողմից ընթացիկ ստուգումներ իրականացրած 517 համայնքներից 108—ում, ինչի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության տարբեր բնույթի խախտումներ, որոնց հիման վրա կայացվել է 10 որոշում՝ 104 համայնքների ղեկավարներին շուրջ 19.750.000 դրամ ընդհանուր գումարով վարչական տույժի ենթարկելու միջնորդության մասին (նվազագույն տուգանքի չափը 100 հազ. դրամ է)։
Բանախոսի տվյալներով, արձանագրվել են նաեւ վարչական պատասխանատվության չհանգեցնող խախտումներ, որոնք վերացնելու համար համայնքների ղեկավարներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ եւ ժամկետներ։ Կայացվել են որոշումներ 4 մարզպետարանների աշխատակազմերի մարզային հողային պետական տեսչության համապատասխան մասնագետներին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդության մասին։ Հայտնաբերված հողային օրենսդրության խախտումների համար 4 համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու համար հաղորդագրություններ են ներկայացվել մարզային դատախազություններ։ 5 համայնքներում արձանագրվել են նաեւ ընդերքի ինքնակամ շահագործման փաստեր, որոնց վերաբերյալ նյութերը, համապատասխան գրություններով, ներկայացվել են բնապահպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների կառավարման նախարարություններին։ Նախարարությունների եւ գերատեսչությունների համակարգերում ու գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության ոլորտում 2012թ. արվել են ստուգումներ նշված հիմնարկներում առկա քարտեզագրագեոդեզիական նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, օգտագործման եւ տրամադրման նկատմամբ։ Ըստ այդմ, հայտնաբերվել են թերություններ, դրանց վերաբերյալ սահմանված կարգով կազմվել են համապատասխան տեղեկանքներ, որոնք ներկայացվել են գերատեսչությունների ղեկավարներին։ Վերջիններս հետո գրությամբ հավաստել են, թե թերությունները վերացվել են, իսկ համապատասխան պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել դրանք հետագայում բացառելու համար։
Նախորդ տարվա ստուգումների արդյունքում տեսչության կողմից բացված պետբյուջեի հատուկ հաշվին արդեն մուտքագրվել է 3.000.000 դրամ։ Տեսչության առջեւ դրված խնդիրներն այսուհետեւ ավելի արդյունավետ իրականացնելու, ինչպես նաեւ հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններին օրենքով վերապահված լիազորությունները հստակեցնելու, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով ներկայումս տեսչությունում աշխատանքներ են տարվում «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում, «Վարչական իրավախտումների մասին» եւ հողային օրենսգրքերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 459 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024