ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 25 » Տոնայնությունը փոխվում է /Րաֆֆի Հովհաննիսյանը նամակը ներկայացրեց, հերթը «Ճանապարհային քարտեզինն» է/
15:44
Տոնայնությունը փոխվում է /Րաֆֆի Հովհաննիսյանը նամակը ներկայացրեց, հերթը «Ճանապարհային քարտեզինն» է/

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախ խոսեց Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացված «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրացուցակի մասին։
Այնուհետ ընթերցեց այն նամակը, որը խոստացել էր ուղարկել հանրապետության նախագահին։ Այն պարունակում է մի շարք առաջարկներ, որոնց իրականացմամբ, ինչպես նշված է տեքստում, «Ժառանգությունը» պատրաստ է Ձեզ հետ կես ճանապարհին հանդիպել, հաղթահարել համազգային հիմնախնդիրները, հանգուցալուծում տալ, փոխել մեր երկրի կարգը, մենաշնորհները, արտագաղթը»։
Հովհաննիսյանը նշված նամակով առաջարկում է նախագահական նոր ընտրությունների անցկացում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2013—ի ընթացքում, ընտրական օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնականը, ապահովել արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկությունը կամ նրանց հանել ցուցակներից։
Առաջարկվում է առնվազն հինգ մարզպետերի ազատել աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակել։
«Ժառանգության» պահանջներից է նաեւ հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, վերահսկիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակամենաշնորհային հանձնաժողով։ Առաջարկները ներկայացնելուց հետո Հովհաննիսյանն ընդգծեց, թե նշված դրույթները անբեկանելի են։
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքին հայտարարությամբ հանդես կգա եւ «ճանապարհային քարտեզ» կառաջադրի։
Հանրահավաքում ելույթ  ունեցավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ով ասաց է, որ «մեր ազգը հանդարտության կարիք ունի»։ Նա երկխոսության կոչ արեց. «Հուսամ, երկխոսության, փոխզիջումի ճանապարհ կգտնվի»։
Նա հույս ունի, որ ժողովրդի չարչարանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի զոհողությունը իզուր չեն լինի։ «Մենք այս չարչարանքից հետո անպայման պետք է ունենանք հարություն»,–ասաց Ռ. Հովհաննիսյանը։
Ի դեպ, ի պատասխան NEWS.am—ի հարցի, թե, արդյոք, ստացե՞լ են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ—առաջարկությունը եւ պատասխանելո՞ւ են նրան, նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել է. «Հայաստանի նախագահին հասցեագրված բոլոր նամակները պատշաճ կարգով ուսումնասիրվում եւ արձագանք են ստանում»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024