ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » Խորհրդարանական համակարգի հարցը օրակարգային չէ /Քաղաքագետները հացադուլը փակուղի են համարում/
15:41
Խորհրդարանական համակարգի հարցը օրակարգային չէ /Քաղաքագետները հացադուլը փակուղի են համարում/

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վերջերս ավելի հաճախակի հնչող հայտարարություններին՝ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխության եւ խորհրդարանական հանրապետության անցնելու հրամայականի մասին։ Ըստ բանախոսի՝ մեր երկրում համակարգի փոփոխության խնդիրն այնքան էլ օրակարգային չէ, որքան ներկայացվում է։
«Չեմ կարծում, որ խորհրդարանական համակարգին անցնելու հարցը օրակարգային է։ Միեւնույն է, անսկզբունքային քաղաքական գործիչն այդպիսին էլ կմնա, եւ կապ չունի, թե հանրապետությունը կլինի նախագահական կամ խորհրդարանական։ Բացի այդ, Հայաստանի պես երկրում կարող է ձեւավորվել անհասցե իշխանական համակարգ, վարչապետները եւ նախարարներն ամիսը մեկ կհեռացվեն, եւ անպատասխանատվություն կլինի։ Հիմա գոնե գիտես հասցեատիրոջը, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքացին չի իմանա, թե ով է մեղավոր երկրի վիճակի համար»,–կարծիք է հայտնել Արման Մելիքյանը։ 
Նրա կարծիքով՝ ընտրական գործընթացն անցավ իշխանությունների նախատեսված սցենարով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակցությամբ նպաստեց դրան։ Ինչ վերաբերվում է Ազատության հրապարակում շարունակվող հավաքներին, ապա, ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի մասով այդ շարժումը կմարի»։
Արման Մելիքյանի կարծիքով, ներկայումս ընթանում է քաղաքական դաշտի լուրջ վերադասավորում, սակայն բանախոսն այդ գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմը չի տեսնում։ «Այսօր ձեւավորվում է վերնախավային նոր բուրգ, եւ փողոցային ըննդիմությունը դուրս մնաց դրանից, քանի որ այլեւս չի կարող նույնքան վայելել ՀՀ քաղաքացու վստահությունը»,– ասել է նա, նշելով, որ այլեւս քաղաքացուն հետաքրքիր չեն խոստումները, որոնք չեն կատարվում։ «Բացի այդ, կորցնում են վստահությունը նաեւ հայտարարությունները։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն չորրորդ նախագահ է հռչակում, ապա անհասկանալի է դառնում, թե ինչու է գնում նախագահի նստավայր հանդիպման կամ եթե ընտրությունները կեղծ է համարում, ապա չի պահանջում անվավեր ճանաչել դրանք»,–նշել է ՀՀ նախագահի նախկին թեկնածուն։
Ըստ բանախոսի՝ իշխանությունը կոնսոլիդացրեց ոչ միայն իր ուժերը, այլ նաեւ՝ ընդդիմության։ «Այն, որ ձեւավորվում է իշխանական նոր բուրգ՝ բացասական չեմ համարում, բայց քանի որ քաղաքացին դառնում է այդ գործընթացից օտարված, դա արդեն լուրջ վտանգ է դառնում ՀՀ ազգային անվտանգությանը»,– ասել է Ա. Մելիքյանը։
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Արման Մելիքյանին խորհուրդ է տվել նախ եւ առաջ գնահատել նախագահական ընտրություններում իր մասնակցության ազդեցությունը։
«Ես կարծում եմ, որ պարոն Մելիքյանը նախ եւ առաջ ճիշտ կլինի քննարկի իր մասնակցությունն այս ամենի մեջ, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել իր մասնակցությունն այս պայքարի մեջ։ Եթե նա համարում է, որ սա պայքար էր, որին ինքը մասնակցում էր, ամեն դեպքում նա թեկնածու էր նախագահական ընտրություններում, կարծում եմ, որ ճիշտ կլինի գնահատի, ինչ ազդեցություն՝ դրակա՞ն, թե՞ բացասական ունեցավ իր մասնակցությունն այս պայքարի մեջ»,– հայտարարել է Խուրշուդյանը։
Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ճիշտ ուղղությամբ չընթացան. «Զարգացումը Հովհաննիսյանը դրեց մեկ այլ հարթության մեջ, երբ անակնկալ հացադուլ սկսեց։ Կարծում եմ, որ կես միլիոնից ավելի ձայն ստացած թեկնածուն չպետք է դիմեր այդ քայլին։ Հացադուլի դիմում են զինանոցի թույլ պաշար ունեցող մարդիկ՝ որպես վերջին հույսի քայլ»։
Նրա համոզմամբ՝ «այս փակուղուց» դուրս գալը Ր. Հովհաննիսյանի համար շատ դժվար է լինելու, քանի որ, ըստ Նազարյանի, շատ քիչ հավանական է, որ Ս. Սարգսյանը մինչեւ ապրիլի 9—ը կամ դրանից հետո էլ հրաժարական տա. «Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները պետք է հորդորեն նրան օր առաջ դուրս գալ հացադուլից»։
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն անլրջության դաշտում է։ Մանավանդ, երբ  Հովհաննիսյանը տեղի տվեց ոմանց ճնշումներին ու հորդորներին եւ սկսեց Ազատության հրապարակում կառավարություն—կառավարություն խաղալ»,–հավելել է Գ. Նազարյանը։
Նա անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, եւ ընդգծել, որ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հնարավորությունները գնահատելու համար պետք է հիմք ընդունել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին փաստել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը՝ հայտարարելով, որ հայտը կներկայացվի սահմանված ժամկետում։
Կուսակցության խոսնակը համոզված է, որ «Ժառանգությունը» Երեւանում հաղթելու է։ Հովսեփ Խուրշուդյանը նաեւ ողջունելի է համարել նախագահական ընտրություններին չմասնակցած, բայց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների քայլը։ «Նախագահական ընտրություններով նրանք չհամարեցին, որ ինչ—որ մի բան հնարավոր է փոխել, բայց Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում այդպես համարեցին, ինչը ողջունելի է»,–հայտարարել է Հովսեփ Խուրշուդյանը՝ չբացառելով համագործակցությունը այդ քաղաքական ուժերի հետ, թեեւ միասնական ցուցակով հանդես գալու հարցը օրակարգից դուրս մնաց։

Րաֆֆու ծնողները  Հայաստանում են

Ազատության հրապարակով 11 օր շարունակ հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները՝ Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանները, ԱՄՆ—ից ժամանել են Հայաստան։ Այս մասին ասել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Ըստ «Tert.am»—ի Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան–Հովհաննիսյանը։
Տիկին Վարդիթերին ծաղիկներ են նվիրել։ Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ նրա մայրը, որդուն ողջունելուց հետո, շրջել է մարդկանց մեջ, բարեւել հանդիպածներին, համբուրել շատերին եւ մաղթել հաջողություն։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024