ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 22:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 11 12 13 14 15 16 »

Աշխատանքից ազատվել է ատոմակայանի տնօրենը, փոխտնօրենը կալանավորված է. «Հրապարակ»

Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարագետն էր: Կադրային փոփոխությունները, «Հրապարակի» տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ:

Պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է: Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը: «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա»։

ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատեցին ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հազվադեպ հանդիպող գենետիկական շուրջ 5—8 հազար հիվանդություն կա ամբողջ աշխարհում։ Մեր երկրում հազվադեպ հանդիպող հիվանդությունների 80 տոկոսը պայմանավորված է գենետիկայով։ Նշենք, որ այդպիսի հիվանդություններից Հայաստանում զարգացած են հեմոֆիլիան եւ նյութափոխանակության հետ կապված տարատեսակ հիվանդություններ, ինչպիսիք են լիզոսոմները, մուկոպոլիսախարիդոզները, մուկոլիպիդոզները եւ այլն։
Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը Հայաստանում եւ Հարավային Կովկասում միակն է, որը տրամադրում է համապարփակ գենետիկական եւ մոլեկուլյար թեստավորման ծառայություններ եւ հիմնարար ու կլինիկական հետազոտություններ, ինչպես նաեւ տարատեսակ մոլեկուլային ախտորոշման ծրագրեր։ Կենտրոնում գործում են ժամանակակից լաբորատորիաներ, որտեղ կիրառվում են գերժամանակակից տեխնոլոգիական ախտորոշման սարքավորումներ։
Հազվադեպ հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը բավական բարդ գործընթաց է, եւ ոլորտում փորձի փոխանակումն ու մասնագիտական դիտարկումները, լինելով անհրաժեշտություն, այսօր խիստ կարեւորվում են։
Օրեր առաջ կենտրոնում մեկնարկեց հազվադեպ հանդիպող հիվանդությունների կլինիկական եւ գենետիկական հարցերին նվիրված հայ—ռուսական գիտաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ՌԴ բժշկական գենետիկայի գիտական կենտրոնի ղեկավարներն ու աշխատակիցները։ Հայաստանում այսօր կան հիվանդներ, ովքեր իրենց խնդիրներով դիմում են կենտրոնի մասնագետներին։ «Նյութափոխանակության հետ կապված շատ հիվանդություններ Հայաստանում դժվար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեցին Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Վազգեն Խաչիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով, 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի չորրորդ մասով մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2005թ. հունվարի 14—ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17—ն աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները ծառայության վճարային ծառայության Երեւան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը։
Ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 538 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տանում ԱՄՆ—ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին են վկայում այն հաշվարկները, որոնք վարում են «Fox News», «CNN News» եւ «NBC News» հեռուստաալիքները։ 
Հանրապետականները, նախնական տվյալների համաձայն՝ կպահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Ըստ NBC—ի հաշվարկների՝ նրանք կստանան 435 տեղերից 242—ը, մինչդեռ նախքան ընտրությունները նրանց վերահսկողության տակ էր 233 տեղ։ CBS—ը կանխատեսում է, որ հանրապետականները 226 տեղ կստանան Կոնգրեսի ստորին պալատում։ 
Ըստ որում հանրապետականները նաեւ կարող են մեծամասնություն ստանալ Սենատում, որն ավելի վաղ պահպանում էին դեմոկրատները։ Ընթացիկ տվյալներով՝ հանրապետականներն իրենց համար ապահովել են 43 տեղ, մինչդեռ դեմոկրատները՝ 41 տեղ (Սենատում ընդամենը 100 տեղ է)։ Ըստ որում Հանրապետական կուսակցությանն արդեն հաջողվել է իր ընդդիմախոսներից խլել Սենատի այն վեց տեղերից երեքը, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողության համար։ Ներկայումս Սենատում 53 աթոռ պատկանում է դեմոկրատներին, 45—ը՝ հանրապետականներին եւ երկուսը՝ անկախ օրենսդիրների։ 
Դեմոկրատները Սենատում մեծամասնությունը կկորցնեն նախագահից ամերիկացիների հիասթափության պատճառով։ Մասնավորապես, հանրապետականների թեկնածուները հաղթել են Միսիսիպիի, Թենեսիի, Մենի, Ալաբամայի նահանգներում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4—ի ցերեկը հյուսիսային եւ արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Նոյեմբերի 5—8—ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4—ին, 5—ի գիշերը ամենուրեք կնվազի 3—4 աստիճանով, այնուհետեւ 5—ի ցերեկը, 6—8—ը աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 6—8 աստիճանով։ Քամին հյուսիսարեւելյան՝ 5—10 մ/վրկ արագությամբ։
Երեւանում նոյեմբերի 4—ի ցերեկը կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ, նոյեմբերի 5—ին, 8—ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4—ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, նոյեմբերի 5—ին՝ +8, նոյեմբերի 6—ին՝ +9, նոյեմբերի 7—ին՝ +11, նոյեմբերի 8—ին՝ +12 աստիճան։
Նշենք, որ նախօրեին օդի ցուրտ հոսանքների՝ հանրապետություն ներթափանցման հետեւանքով ջերմաստիճանը կտրուկ նվազել է, հանրապետության տարբեր վայրերում տեղացել ձյուն, տեղ—տեղ թաց, իսկ մարզերի մի մասում էլ անձրեւի տեսքով։ Մերկասառույց է առաջացել Գորիս—Տաթեւ, Սիսիան—Գորիս, Սիսիան—Վայք ավտոճանապարհի Սարավանի եւ «Զանգերի» հատվածներում, Մարտունու կողմից Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում եւս տեղ—տեղ առկա է մերկասառույց։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ&m ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարեւան Թուրքիայում դեպքերը զարգանում են սրընթաց արագությամբ՝ ընդգրկելով նորանոր առանցքներ եւ խլելով ավելի ու ավելի շատ մարդկանց կյանքեր։ Երկրի 6 նահանգներում մտցված է պարետային ժամ, իսկ դպրոցները առժամանակ փակված են՝ «արձակուրդի»։ Զոհերի թիվը հաշված օրերի ընթացքում հասել է երկուսուկես տասնյակի։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2—ին Թուրքիայի խորհրդարանը 298 «կողմ», 98 «դեմ» ձայների համամասնությամբ ընդունեց այսպես կոչված «Սիրիական եւ իրաքյան օրինագիծը», որն արտոնում էր երկրի զինված ուժերին ցամաքային ներխուժում իրականացնելու Սիրիայի եւ Իրաք տարածքներ, ինչպես նաեւ Թուրքիայի անվտանգության նկատառումներով՝ թույլատրում էր օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը երկրում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի այս նիստից հետո պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը լրագրողների այն հարցին, թե արդյոք օրինագիծը չի խոչընդոտի Թուրքիայի քրդերի հետ հաշտության գործընթացը, պատասխանել էր, որ հակառակը կլինի, եւ ամեն տեղ խաղաղություն ու անդորր կլինի։ 
Չանցավ սակայն 5 օր, եւ երկրի արեւելյան եւ հարավարեւելյան (Արեւմտյան Հայաստանի տարածքը) նահանգներում, ինչպես նաեւ Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում բռնկվեցին քրդերի հուժկու հակակառավարական ցույցեր։ Ցուցարարներն իրենց բողոքն էին հայտնում թուրքական կառավարության սիրիական քաղաքականության հանդեպ, որը գաղտնի աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ արգելում է թուրքական քրդական կամավորներին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ծայրագույն Արեւելք հովվապետական այցի շրջանակներում սեպտեմբերի 30—ի կեսօրին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Սինգապուրից ժամանեց Մյանմարի Միության Հանրապետություն, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Սա Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին հովվապետական այցելությունն է Մյանմար, որը կազմակերպվել էր Հեռավոր Արեւելքի հայկական համայնքների ներկայացուցիչների, բարերար հայորդիների եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ջանքերով։
Օդանավակայանում պաշտոնական ընդունելությունից հետո ոստիկանական հատուկ ուղեկցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց հանդիպելու Յանգոնի գլխավոր նախարար Մինթ Սուիի հետ։
Հանդիպմանը ներկա էին Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգեւոր հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ տ. Զավեն աբեղա Յազիչյանը, Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Ս. Էջմիածնի բարերար Հայկ Դիդիզյանը, Սինգապուրի հայոց եկեղեցական վարչության ատենապետ Պիեռ Հեննեսը, Դաքքայի հայոց եկեղեցու խնամատար Արմեն Արսլանյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում, որն անցավ ջերմ մթնոլորտում, Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ հայ—բիրմայական հարաբերություններին, խոսեց դարավոր բարեկամության եւ Մյանմար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

***
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի գրասենյակի միջեւ ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու եւ այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը։
Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը քննարկման փուլում կլինի մինչեւ հոկտեմբերի 15—ը։ Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը կհայտնեն իրենց դիրքորոշումների մասին։ Այս առումով արդեն այսօր պարզ է, որ «քառյակում» հակասություններ կան. ուժերից երկուսը կտրուկ դեմ են փոփոխություններին. նշում են, որ իշխանությունները դրանով ցանկանում են լուծել վերարտադրման խնդիր, բացի այդ, ասում են, թե բարեփոխումները ժամանակավրեպ են, քանի որ երկրում առկա են այլ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, չեն մոռանում նշել, թե հասարակությունը փոփոխությունների պահանջ չի դրել, մյուս երկուսն էլ հանդես են գալիս փոփոխությունների վերաբերյալ կառուցողական առաջարկներով։ 
Սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված խորհրդաժողով էր հրավիրել երեկ «Ժառանգություն» կուսակցությունը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեմ արտահայտվեց բարեփոխումներին։ Սահմանադրությունը մեկ այլով փոխարինելու փորձը, նրա խոսքով, վտանգ է պարունակում իր մեջ։ Նա ընդգծեց, որ ժողովրդավար պետությունները սահմանադրություն չեն փոխում։ Բացի այդ, ՀԱԿ—ի համար միանշանակ մերժելի է այն, ինչ իշխանությունն առաջարկում է։ 
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի խոսքով, առաջ է քաշվել արհեստական մի օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների. «Այսօր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, առավել եւս, որ խնդիրները եւ դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բուհերի պորֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում էր։
Նախարարը ներկայացրեց ԶՈւ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները։ Նա խոսեց նաեւ ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։ Ս. Օհանյանը ներկայացրեց նաեւ կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ եւ ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին։
Նախարարը համալսարան հյուրեր էր բերել. հանդիպմանը ներկա էին նաեւ ծառայության ժամանակ աչքի ընկած 3 զինծառայող, որոնք ԵՊՀ—ի ուսանողներ են։
Նրանք որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ։ Նախարարի հրամանով բանակ—բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ՀՀ Անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ եւ ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ալ Կայիդայից» ավելի ծայրահեղական ու դաժան ԴԱԻՇ (ISIS) խմբավորումը 2014թ. հունիսի 29—ին Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում հիմնադրել է «Իսլամական խալիֆայություն»՝ խալիֆ հռչակելով կազմակերպության առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիին, ինչից հետո «Ալ Կայիդան» եւս ենթարկվել է նրան։ Սակայն կարճ ժամանակից հետո վերջինս սկսել է կրկին ինքնուրույն գործել։ 
«Խալիֆայության բանակում» կռվում են ոչ միայն մեծ թվով իսլամական երկրներում նրանց կողմնակիցները, այլեւ կամավորներ արեւմտյան երկրներից։ Այլ կերպ ասած՝ «Խալիֆայությունը» ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանում Արեւմուտքի շահերի, այլեւ ինչպես իսլամական, այնպես էլ արեւմտյան երկրների անվտանգության համար։ Քանզի այդ երկրներից զգալի թվով երիտասարդներ են զինվորագրվել «Խալիֆայությանը», որոնց մի մասը նոր իսլամ ընդունածներ են։ 
Ահավասիկ, օրերս գերմանական ԶԼՄ—ներում լուրջ քննարկման առարկա է դարձել ծայրահեղական սալաֆիականների Սվեն Լաոյի եւ Պիտեր Ֆուգելի առաջնորդությամբ Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ձեւաորված «Շարիաթի ոստիկանությունը», որի անդամները շրջելով քաղաքում, թերեւս առայժմ առանց բռնություն գործադրելու, մարդկանց եւ մասնավորապես երիտասարդներին կոչ են անում հրաժարվել շարիաթին հակասող արարքներից։
Ստեղծված իրավիճակում Իրաքում ու Սիրիայում «խալի ֆայության» ուժերի դեմ երկարատեւ պայքարի հարցը դարձավ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՆԱՏՕ—ի գագաթնաժող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ-ն քննարկում է ՌԴ պատժամիջոցների հետևանքները, Դանիան հուսով է, որ «պատժամիջոցների պատերազմը» կավարտվի 3 ամսից

PanARMENIAN.Net - Ֆինլանդիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Եվրամիության մի շարք երկրներից մսի, մրգերի ու բանջարեղենի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի ու կաթնամթերքի ՌԴ ներկրման արգելքին ի պատասխան: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը:

Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշումը ներկայացվել է ԵՄ ղեկավարությանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Իմ ուղերձը երկու կետից էր բաղկացած: Առաջինը` մենք պատասխան պատժամիջոցներ չենք կիրառելու: Երկրորդը` մեր ագրարային հատվածին օգնություն է պետք»,-ասել է վարչապետը:

Ստուբբը բնութագրել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները` որպես բարի ու փոխշահավետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, անշուշտ, մենք դա ի շահ մեզ կօգտագործենք»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, Դանիայի խոշորագույն Danske Bank-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Եվրամիության պատժամիջոցները ու Ռուսաստանի հակամիջոցները առավելագույնը երեք ամսից չեղյալ կհայտարարվեն: «Առևտրային պատերազմի սրացումը անտանելի է ինչպես ԵՄ, այնպես էլ Ռուսաստանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024